TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

12 բռնցքամարտիկ Բուդվայում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը

13:04 09.10.2023

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հոկտեմբերի 6-15-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը։ Մեր ընտրանին 13 քաշային կարգերից հանդես կգա 12-ում։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63.5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Զավեն […]

̰
«Սևիլիան» պաշտոնանկ է արել Մենդիլիբարին

09:59 09.10.2023

«Սևիլիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարին պաշտոնանկ անելու մասին։ «Կիրակի «Սևիլյա» ՖԱ-ի խորհրդի նիստում որոշվեց Մենդիլիբարին հեռացնել մարզչի պաշտոնից՝ մրցաշրջանի սկզբում գրանցած վատ արդյունքների պատճառով: Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզչին իր ծառայությունների համար, որոնք կմտնեն ակումբի պատմության մեջ Եվրոպայի լիգայի յոթերորդ տիտղոսով»,- ասվում է «Սևիլիայի» հայտարարության մեջ: Այս մրցաշրջանում Մենդիլիբարի […]

̰
Մենք հաղթեցինք աշխարհի լավագույն թիմին. Արտետա

09:25 09.10.2023

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0). «Շատ տարիներ են անցել այն պահից, երբ մենք վերջին անգամ հաղթեցինք «Մանչեսթեր Սիթիին»: Այսպիսով, այսօր, իմ կարծիքով, մեծ իրադարձություն էր: Մենք հաղթեցինք աշխարհի լավագույն թիմին զարմանալի խաղով: Մենք անհավանական փորձ ունեցանք մեր երկրպագուների հետ: Մենք ունեցանք հաղթելու հնարավորություն: […]

̰
Ես գիտեմ, թե որքան հիասթափված են իմ ֆուտբոլիստները․ Գվարդիոլա

08:58 09.10.2023

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (0:1) թիմի կրած պարտությունը․ «Շնորհակալ եմ տղաներից, նրանք ամեն ինչ տվեցին խաղադաշտում: Ես գիտեմ, թե որքան հիասթափված են, քանի որ սովոր չեն պարտություններին: Սա ֆուտբոլ է։ Ոչ մի թիմ 4 անգամ անընդմեջ չի հաղթել Պրեմիեր լիգան: Մենք հետ ենք մնում, […]

̰
Կուզեի օրս Լեբրոն Ջեյմսի հետ անցկացնել․ Բելինգհեմ

08:29 09.10.2023

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը պատասխանել է այն հարցին, թե ինչպիսի մարդու հետ կցանկանար անցկացնել իր օրը. «Լեբրոն Ջեյմսի նման մեկի հետ։ Մեկի հետ, ով ինչ-որ բանում բացարձակապես լավագույնն է»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ 103 միլիոն եվրոյի դիմաց։

̰
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի կոչը՝ Լատվիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ

21:07 08.10.2023

Միասնական լինելու ժամանակն է։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կոչ է արել  Լատվիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ։

̰
Հրայր Մկոյանը դարձավ Հայաստանի ամենատարեց սուպերգավաթակիրը

17:28 08.10.2023

Urartu Football Club-ի հետ մրցավեճում SC Shirak-ի ավագը 37 տարեկան 35 օրական էր: Նա գերազանցեց Հովհաննես Թահմազյանի ռեկորդային ցուցանիշը, որը 2006թ. Միկայում սուպերգավաթակիր էր դարձել 36 տարեկան 136 օրական հասակում:

̰
Հայաստանի Մ-21 հավաքականը սկսում է նախապատրաստվել առաջիկա հանդիպումներին

16:55 08.10.2023

Հայաստանի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկակական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Մ-21 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Նարեկ Ազատյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝ Դարպասապահներ Գոռ Մատինյան – ԲԿՄԱ Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ» Արման Հարությունյան – «Արարատ» Պաշտպաններ Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ Նորայր Նիկողոսյան – ԲԿՄԱ Արմեն Սարգսյան – ԲԿՄԱ Սերգեյ Մուրադյան – […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

16:10 08.10.2023

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան) Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու» Էրիկ Փիլոյան – «Ուրարտու» Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան […]

̰
Հայ մարզիկների արդյունքները Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում

22:15 07.10.2023

Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկել է առանձին գործիքների եզրափակիչը: Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նույն վարժությունում եզրափակիչ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ 14.433 միավորով: […]

̰
Էդգար Սևիկյանը խնդիրներ չունի այն պատճառով, որ ընտրել է Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի հավաքականը

21:33 07.10.2023

Նիժնի-Նովգորոդի «Պարիի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանն ասել է, որ խնդիրներ չի ունենում այն պատճառով, որ ընտրել է Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի հավաքականը: «Ատելություն ազգային հավաքականի ընտրության պատճառո՞վ: Ես ոչ մի խնդիր չունեմ, ամեն ինչ լավ է։ Ես բաց եմ թողել Հայաստանի հավաքականի սեպտեմբերյան հավաքը, բայց գնալու եմ այս հավաքին»,- Սևիկյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։ Հիշեցնենք, […]

̰
Առա՛ջ, հայեր. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կոչը Լատվիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ

20:58 07.10.2023

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կոչով է հանդես եկել Լատվիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ: Նա հայտարարել է, որ միասնական լինելու ժամանակն է, հորդորել է աջակցել թիմին: «Առա՛ջ, հայեր»,- հայերենով ամփոփել է կոչը Պետրակովը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Չեմ զղջում կարմիր քարտ ստանալու համար. Նաիր Տիկնիզյան

20:04 07.10.2023

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը նշել է, որ չի ափսոսում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Զենիթի» դեմ խաղի վերջնամասում կարմիր քարտ ստանալու համար: «Ընդհանրապես չեմ զղջացել այդ հեռացման համար: Հնարավոր է, որ դա բացասական երևույթ էր, սակայն ես հիանալի գիտակցում էի, որ հանդիպման վերջնամասն է, իսկ իրավիճակի հանդեպ չկարողացա անտարբեր լինել: Միգուցե […]

̰
Հրանտ-Լեոն Ռանոսը կրկին չի ընդգրկվել «Բորուսիայի» հայտացուցակում

19:50 07.10.2023

Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական խաղադաշտում ոչ-ոքի՝ 2-2 խաղաց «Մայնցի» հետ։ Մյոնխենգլադբախցիները պարտությունից խուսափեցին Ջո Սկալիի՝ 88-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը նախորդ տուրերի ընթացքում խաղադաշտ էր դուրս գալիս «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում, կրկին բացակայում էր հայտացուցակից։ Թիմը ունի 6 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը։ […]

̰
Օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովը շնորհակալություն է հայտնել Արսեն Ջուլֆալակյանին ՄՕԿ-ում ռուս մարզիկներին աջակցելու համար

19:23 07.10.2023

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովը ասել է, որ համերաշխ է հայ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի հետ, որը Միջազգային օլիմպիական կոմիտեի մարզիկների միջազգային ֆորումում ելույթ է ունեցել ի պաշտպանություն ռուս մարզիկների։ Ավելի վաղ՝ Ջուլֆալակյանն իր ելույթում ՄՕԿ-ին կոչ էր արել չպատժել մարզիկներին՝ նշելով, որ սպորտը պետք է լինի «խաղաղ կղզի, որով կարելի է կամուրջներ կառուցել»։ […]

̰
Օսիհմենը որոշել է այլևս 11-մետրանոցներ չիրացնել

19:01 07.10.2023

«Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիհմենը որոշել է այլևս 11-մետրանոցներ չիրացնել: Հարձակվողն այս որոշումը կայացրել է կոնֆլիկտից հետո, որը ծագել է ակումբի մամուլի ծառայության կողմից սոցցանցերում տեսանյութ հրապարակելու պատճառով, որտեղ ծաղրում են ֆուտբոլիստի սխալը «Բոլոնյայի» հետ խաղում: Այս մասին հայտնում է La Repubblica-ն։ Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել ինչպես Օսիհմենի, այնպես էլ նրա կողմնակիցների շրջանում, ինչը […]

̰
Իբրահիմովիչը քննադատել է Սաուդյան Արաբիա տեղափոխված ֆուտբոլիստներին

18:40 07.10.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Այաքսի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Սաուդյան Արաբիա տեղափոխված ֆուտբոլիստների մասին. «Որոշ խաղացողներ պետք է ավարտեն իրենց կարիերան մեծ բեմում, քանի որ դա կարիերայի գագաթնակետն է: Քեզ պետք է հիշեն քո տաղանդով, այլ ոչ թե վաստակածով։ Որովհետև հակառակ դեպքում՝ ինչի համար ենք մենք մարզվում ամեն օր, ինչի համար են մեզ ճանաչում: […]

̰
Արսեն Զախարյանը պատրաստ կլինի «Ատլետիկոյի» դեմ խաղին

18:20 07.10.2023

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հիմնական կազմի հետ պատրաստվում է Լա լիգայի 9-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը։ Այս մասին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը վերջերս վարակվել էր կորոնավիրուսով։ Հոկտեմբերի 2-ին կիսապաշտպանը ընդգրկված էր «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում՝ Չեմպիոնների լիգայի «Զալցբուրգի» հետ հանդիպմանը (2:0), սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Արսեն Զախարյանն ընթացիկ […]

̰
Միրոսլավ Կլոզեն խիստ քննադատել է ժամանակակից ֆուտբոլը

18:05 07.10.2023

Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն խիստ քննադատել է ժամանակակից ֆուտբոլը։ «Ես դադարեցի խաղալ, քանի որ այլևս չէի ճանաչում ֆուտբոլը: Այսօր խաղացողներն այլ բաների մասին են մտածում։ Մանուկ հասակում ես մտածում էի միայն մարզվելու և իմ սիրած մարզաձևում կարևոր մարդ դառնալու մասին: «Լացիոյում» և ազգային հավաքականում ես միշտ սառը լոգանք էի ընդունում վնասվածքից խուսափելու համար։ […]

̰
Մոուրինյուն կհեռացվի պաշտոնից, եթե «Ռոման» չհաղթի «Կալյարիին»

17:50 07.10.2023

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կհեռացվի աշխատանքից, եթե թիմը չհաղթի Ա Սերիայի 8-րդ տուրի՝ «Կալյարիի» դեմ խաղում, հայտնում է Corriere dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ «Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինն արդեն փոխարինող է ընտրել 60-ամյա մասնագետին։ Թիմի ղեկավարները ցանկանում են հրավիրել Հանս-Դիտեր Ֆլիկին, որը նախկինում հեռացվել էր Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ «Կալյարի»-«Ռոմա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին։ […]

̰
Հարյուրամյակին նվիրված Մունդիալ-2030-ը կարող է տևել 44 օր

17:30 07.10.2023

Հայտնի են դարձել ՖԻՖԱ-ի ծրագրերը՝ կապված Մունդիալ-2030-ի հետ: Մրցաշարը կմեկնարկի 2030 թվականի հունիսի 8-ին։ Շաբաթ և կիրակի՝ հունիսի 8-9-ը, նախատեսված է մրցաշարի հարյուրամյակի տոնակատարություն, ինչպես նաև՝ Ուրուգվայի, Արգենտինայի և Պարագվայի առաջին հանդիպումները, որոնք կանցկացվեն Հարավային Ամերիկայում։ Բացման արարողությունը և մեկնարկային հանդիպումները տեղի կունենան հինգշաբթի, ուրբաթ՝ հունիսի 13-14-ը։ Շաբաթ-կիրակի՝ հունիսի 15-16-ը, կանցկացվեն Ուրուգվայի, Արգենտինայի և Պարագվայի […]

̰
Գվարդիոլան պաշտպանել է Հոլանդին

17:15 07.10.2023

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հասցեին հնչող քննադատություններին։ «Նա գոլեր խփելու շատ շանսեր ունի: Տուգանային հրապարակում հինգ պաշտպանների դեմ խաղալը ավելի դժվար է, և ոչ միայն Հոլանդի, այլ աշխարհի ցանկացած խաղացողի համար: Եթե ​​նայեք նրա ունեցած շանսերին ու խփած գոլերին, ապա կհասկանաք, որ նա նույն մակարդակին է, […]

̰
Կարեն Գրիգորյանը՝ Yerevan Open-ի հաղթող

17:00 07.10.2023

Ավարտվեց Երևանի շախմատի 5-րդ բաց առաջնությունը՝ Yerevan Open-ը: Վերջին՝ 9-րդ տուրում միմյանց հետ մրցեցին առաջատարները՝ 6,5 միավոր վաստակած Կարեն Գրիգորյանն ու հնդիկ գրոսմայստեր Պրանեշը: Կարենը հաղթեց այս մրցավեճում և 7,5 միավորով նվաճեց չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էր 13 երկրի ավելի քան 290 շախմատիստ, որից 71-ը՝ միջազգային կոչում ունեցող, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր: […]

̰
«Ինտեր» – «Բոլոնիա». Մխիթարյանը մեկնարկային կազմում է

16:50 07.10.2023

Հայտնի է Միլանի «Ինտերի» մեկնարկային կազմը «Բոլոնիայի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրի խաղում: Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի մեկնարկային րոպեներից։ «Ինտեր»․ Զոմեր, Պավար, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Թյուրամ, Լաուտարո Մարտինես։ «Ինտեր» – «Բոլոնիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

̰
Այսօր տեղի կունենան մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակիչները

16:46 07.10.2023

Այսօր տեղի կունենան մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակիչները: Կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը կմրցի նժույգ-թափերում: Նրա ելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:40-ին: Ժամը 19:00-ին օղակներ վարժությունում պայքարի դուրս կգան Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից եզրափակչի ուղեգիր են նվաճել 4 մարզիկներ՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:

̰
Մհեր Օհանյանը՝ աշխարհի չեմպիոն, Արսեն Հայրապետյանը՝ փոխչեմպիոն

16:37 07.10.2023

Հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաքում մեկնարկել է 2023թ. Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է 26 պետության մարզիկ: Հայ մարզիկներից երեկ մրցապայքարի մեջ է մտել հինգը։ Գերազանց հանդես է եկել և ոսկե մեդալ նվաճել պատանիների 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։ 8։0 հաշվով նա հաղթել է ֆրանսիացի, 4։1՝ ռուսաստանցի, 8։0 հաշվով ղազախ սամբիստների և եզրափակչում՝ […]

̰
35 երկրի մարզիկների մասնակցությամբ Երևանում ընթանում է գեղասահքի աշխարհի Պատանեկան գավաթի խաղարկության 7-րդ փուլը

16:27 07.10.2023

Երևանում ընթանում է գեղասահքի աշխարհի Պատանեկան գավաթի խաղարկության 7-րդ փուլը։ Մրցաշարը կազմակերպվել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի և մարզաձևի Միջազագային ֆեդերացիայի հետ համատեղ։ Հոկտեմբերի 5-ին կայացել են ելույթները կարճ ծրագրով, որին մասնակցել են Հայաստանի հավաքականի լավագույն պատանի գեղասահորդները՝ Սեմյոն Դանիլյանցը, Միքայել Սալազարյանը, Ռուբինա Սիմոնյանը և Սոֆի Կարապետյանը։ Հոկտեմբերի 6-ին կայացել է պարային զույգերի ռիթմիկ պարով և […]

̰
Լույս աշխարհ է եկել Նեյմարի երկրորդ երեխան

16:25 07.10.2023

«Ալ-Հիլյալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը բաց կթողնի Արաբական լիգայի «Ալ Ահդուդի» հետ հանդիպումը։ Ֆուտբոլիստը մեկնել է Բրազիլիա, որտեղ լույս աշխարհ է եկել ֆուտբոլիստի և նրա ընկերուհու՝ Բրունա Բյանկարդիի դուստրը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Աղջկան անվանակոչել են Մավի։ Նա Նեյմարի երկրորդ երեխան է։ Ֆուտբոլիստը նաև 12-ամյա տղա ունի՝ Դավի Լուկան, որի մայրը Քերոլ Դանտասն է: Ավելի […]

̰
Մեսսին վերսկսել է մարզումները

16:14 07.10.2023

«Ինտեր Մայամիի» մարզչի օգնական Խավիեր Մորալեսը հայտնել է, որ Լիոնել Մեսսին վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում։ «Նա մարզվել է հինգշաբթի և ուրբաթ։ Ամեն օր նրա վիճակը բարելավվում է»,- Մորալեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը։ «Ինտեր Մայամին» նաև ակնարկել է ֆուտբոլիստի մասնակցությունը MLS-ի կանոնավոր առաջնության «Ցինցինատիի» դեմ խաղին՝ հրապարակելով Մեսսիի լուսանկարը՝ «կտեսնվենք վաղը» գրությամբ։ Սեպտեմբերի 21-ին «Տորոնտոյի» […]

̰
«Ինտերը» ցանկանում է երկարաձգել պայմանագրերը 3 ֆուտբոլիստների, այդ թվում՝ Մխիթարյանի հետ

15:45 07.10.2023

«Ինտերը» քայլեր է ձեռնարկում մի քանի խաղացողների հետ պայմանագրերը երկարաձգելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ակումբը ցանկանում է մինչև տարվա ավարտը երկարաձգել թիմի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի պայմանագիրը։ Նրա աշխատավարձը կկրկնապատկվի՝ 2-ից մինչև 4 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։ Պաշտպան Դենզել Դումֆրիսի հետ նույնպես կերկարաձգվի պայմանագիրը, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականը։ […]

̰
BACK_TO_TOP