15:10 07.10.2023
Եվրոպայի օլիմպիական կոմիտեի հերթական համաժողովը տեղի է ունենում այսօր՝ Ստամբուլում: Թուրքիան ցանկություն ունի 2027թ. Եվրոպական չորրորդ ամառային խաղերը անցկացնել Ստամբուլում: ԵՕԿ-ի նախագահ Սպիրոս Կապրալոսը Լեհաստանում կայացած խաղերից հետո ասել էր, որ բանակցություններ են ընթանում երկու անանուն քաղաքների հետ: Նա նաև նշել էր, որ Ստամբուլում բոլոր մարզահամալիրները պատրաստ են, և կարիք չկա գումար ծախսել նորերի կառուցման […]
14:50 07.10.2023
Ավարտին է մոտենում Երևանի շախմատի 5-րդ բաց առաջնությունը՝ Yerevan Open-ը: Վերջին՝ 9-րդ տուրից առաջ առաջատարը 6,5 միավորով Կարեն Գրիգորյանն է: Նույնքան միավոր ունի նաև հնդիկ գրոսմայստեր Պրանեշը: Եվս 8 շախմատիստ վաստակել է 6 միավոր: Մրցաշարի աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է. մասնակցում է 13 երկրի ավելի քան 290 շախմատիստ, որից 71-ը՝ միջազգային կոչում ունեցող, այդ թվում՝ […]
14:21 07.10.2023
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Էրլինգ Հոլանդի հետ։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթին» նախատեսում է բանակցություններ վարել նորվեգացի հարձակվողի հետ՝ նրա պայմանագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու վերաբերյալ: Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Նոր պայմանագրի պայմանները ներառում են խաղացողի աշխատավարձի բարձրացում մինչև շաբաթական 400 հազար ֆունտ և զգալի բոնուսներ։ Պրեմիեր լիգայում […]
13:44 07.10.2023
Լոզանում տեղի է ունեցել Մարզիկների միջազգային ֆորումը, որին քննարկվել են գալիք Օլիմպիական խաղերին և սպորտում անվտանգությանը վերաբերող հարցեր: Ֆորումի վերջում հանդիպում է եղել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ: Նշվում է, որ հանդիպման ժամանակ բավականին ազդեցիկ ելույթ է ունեցել հայ անվանի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Նա հարց է ուղղել լսարանին. «Սպորտը դեռ միավորո՞ւմ, թե՞ բաժանում է երկրները։ […]
13:14 07.10.2023
Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է հայ ֆուտբոլիստի ապագայի մասին։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ «Ես չեմ խոսի պայմանագրի երկարաձգման մասին, նա անում է այն, ինչ պետք է անի. Ինչպես արդեն ասացի, տարիքի հետ նա միայն ավելի լավն է դառնում։ Նրա խաղը տպավորիչ է։ Նա շարունակում է զարգանալ՝ չնայած 34 տարեկան է։ […]
12:23 07.10.2023
«Նապոլին» հայտարարել է, որ դատի է տալու իտալական հայտնի խաղալիքներ արտադրող ձեռնարկությանը՝ Giochi Preziosi տիկնիկի պատճառով: Բանն այն է, որ այս տիկնիկը որոշակի նմանություն ունի թիմի հարձակվող Վիկտոր Օսիհմենի հետ։ Ակումբը տեղեկացրել է, որ խաղալիքի թողարկումը ոչ մի կերպ հավանության չի արժանանում ո՛չ ակումբի, ո՛չ անձամբ Օսիհմենի կողմից և խախտում է իմիջի իրավունքները։ «Այս ապրանքի […]
22:26 06.10.2023
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել ձախ ոտքի կոճի հոդի սալջարդի պատճառով, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ 35-ամյա լեհ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի «Պորտուի» հետ խաղում։ 36-րդ րոպեին Լևանդովսկին վնասվածքի պատճառով լքել է խաղադաշտը։ Նրան փոխարինել է 23-ամյա իսպանացի Ֆերան Տորեսը, որը դարձել է հաղթական գոլի հեղինակ։
21:51 06.10.2023
Կայացավ Ֆուտզալի Աշխարհի 2024 թ. առաջնության էլիտ ռաունդի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց մրցակցին 5:6 հաշվով: Հայաստան – Պորտուգալիա՝ 5:6 (2:4) Գոլերը՝ Սանոսյան (3), Կարվալյո (2) – (Հայաստան), Բրիտո, Պասո (2), Վարելա (2), Պաուլետա (Պորտուգալիա) Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. 3. Լուան Մյուլլեր, 7. Վլադիմիր Սանոսյան (ա), 10. Ժոաո Կարվալյո, 13. Արթուր Մելքոնյան, 23. […]
21:37 06.10.2023
«Յուվենտուսի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել համաձայնության գալ թուրինյան թիմի հետ՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ իրեն հասանելիք աշխատավարձի վճարման հարցում: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ փողերը, որ երկկողմանի համաձայնությամբ սառեցվել է կարանտինի ժամանակ: Խոսքը 19,9 մլն եվրո գումարի մասին է, որը չի […]
21:22 06.10.2023
Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հոկտեմբերին կայանալիք հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։ 34 խաղացողների թվում է նաև 36-ամյա Լիոնել Մեսսին, որը առողջական պատճառներով բաց է թողել «Ինտեր Մայամիի» վերջին չորս խաղերը։ Հոկտեմբերի 13-ին Արգենտինան տանը կխաղա Պարագվայի, իսկ հոկտեմբերի 18-ին արտագնա խաղում Պերուի ընտրանու հետ։
21:13 06.10.2023
Իտալացի լրագրող Դանիել Ռիոլոն սուր քննադատության է ենթարկել Կիլիան Մբապեին։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում խոշոր՝ 1-4 հաշվով պարտվել էր «Նյուքասլին» (1:4): Մբապեն ընդամենը մեկ հարված էր կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ և ստացել էր ամենացածր գնահատականը։ «Հիշում եմ Մբապեի՝ անցյալ տարի Նեյմարին ուղղված խոսքերը. «Պետք է լավ սնվել, լավ քնել»: […]
20:59 06.10.2023
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ 30-ամյա իսպանացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի` հոլանդական «Ֆեյենորդի» հետ խաղում դուբլի հեղինակ է դարձել։ E խմբի մրցակիցները խաղացել են Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում: «Ատլետիկոն» հաղթել է 3։2 հաշվով։ Երկու խաղից հետո իսպանացիներն ունեն չորս միավոր։ […]
20:21 06.10.2023
Հայ սուպերգրոսմայստերների ցուցակը համալրվել է ևս մեկ շախմատիստով: Հայկ Մարտիրոսյանը հաղթահարել է 2700 վարկանիշի շեմը՝ դառնալով Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը։ Հայկի վարկանիշը այժմ 2710 է: «Հայկը այս արդյունքին հասել է Եվրոպայի շախմատի ակումբային գավաթի շրջանակներում, որտեղ 4 անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ 5-րդ խաղափուլում ոչ-ոքի է խաղացել աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ»,-ասված է […]
20:05 06.10.2023
2024 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակիցները Փարիզի օլիմպիական ավանում, կկարողանան կրել հիջաբ և այլ կրոնական խորհրդանիշեր առանց սահմանափակումների: Այս մասին հայտարարել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մարզիկների հանձնաժողովը: Հատկանշական է, որ սեպտեմբերի սկզբին Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան հայտարարել էր, որ երկրի օլիմպիական հավաքականի ֆրանսուհի մարզուհիներին կարգելվի խաղերում հիջաբ կրել: Ֆրանսիացի մարզուհիները պետք է ենթարկվեն […]
19:45 06.10.2023
Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 3 մլն եվրոյով և այժմ կազմում է 15 մլն եվրո։ Այդ ցուցանիշով նա 6-րդն է ՌՊԼ-ում։ Իսկ պաշտպան Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ՝ 800 հազար եվրո։ «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի […]
11:48 06.10.2023
ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Ուսման Դեմբելեն, Աշրաֆ Հաքիմին, Ռանդալ Կոլո Մուանին ու Լեյվին Կուրզավան, մեկ խաղով որակազրկվել են «Մարսելի» դեմ Լիգա 1-ի 6-րդ տուրի մրցավեճից (4-0) հետո վիրավորանքներ հնչեցնելու համար, հաղորդում է Ֆրանսիայի առաջնության կայքը: Պատասխանատվության է ենթարկվել նաև փարիզյան ակումբը «Պարկ դե Պրենսում» կայացած խաղի ժամանակ երկրպագուների հոմոֆոբ վանկարկումների համար: Որոշվել է մեկ խաղով փակել ստադիոնի […]
11:41 06.10.2023
Սաուդյան Արաբիայի առաջնության 9-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով առավելության է հասել «Ալ Էթիֆաքի» նկատմամբ: Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը հանդիպման 85-րդ րոպեին: Հաղթական գոլը Սելարայանի թիմը խփել է 90+3 րոպեին: Այս հաղթանակի շնորհիվ «Ալ Ֆաթեհը» հավասարվել է «Ալ Էթիֆաքին» և այժմ ունի […]
11:31 06.10.2023
Կայացել են Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղերը: «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է գերմանական «Յունիոնին», «Ռոման» 4 անպատասխան գնդակ է ուղարկել շվեյցարական «Սերվետի» դարպասը, իսկ «Բայերը» արտագնա մրցավեճում առավելության է հասել «Մյոլդեի» նկատմամբ: Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
23:44 05.10.2023
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում «Կոլամբուսը» մրցակցի հարկի տակ հաղթել է «Նյու Ինգլանդին» 2-1 հաշվով։ Հյուրերի կազմում ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
21:52 05.10.2023
Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունը հնարավոր է անցկացվի երեք մայրցամաքների վեց երկրներում, հայտնում է Sky Sports-ը։ Մրցաշարը կարող են ընդունել Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն, սակայն առաջին խաղերը կանցկացվեն Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում: Այսպես ՖԻՖԱ-ն կնշի պատմության առաջին Աշխարհի առաջնության հարյուրամյակը, որն անցկացվել է 1930 թվականին Ուրուգվայում: 2030 թվականի ԱԱ-ի տանտերերը պաշտոնապես կնշանակվեն ՖԻՖԱ-ի Կոնգրեսի կողմից […]
21:09 05.10.2023
ԱՄՆ-ում կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության հանդիպումը, որում «Չիկագո Ֆայրը» 4-1 հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին»։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ են դարձել Ջերդան Շաքիրին և Մարեն Հայլե-Սելասին։ Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Ժոզեֆ Մարտինեսը: Դեյվիդ Բեքհեմի թիմի գլխավոր աստղ Լիոնել Մեսսին կրկին բացակայում էր հայտացուցակից։
20:48 05.10.2023
Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը գնահատել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Նյուքասլի» դեմ ՊՍԺ-ի ֆուտբոլիստների խաղը: Փարիզյան թիմի առաջատար Կիլիան Մբապեն ամենացածր գնահատականն է ստացել՝ 2: «Նրա անցկացրած խաղը չափազանց հիասթափեցնող էր: Որտե՞ղ էին Կիլիանի առաջատարի հատկանիշները», – գրում է պարբերականը: Ֆրանսիական մեկ այլ պարբերական էլ՝ Le Parisien-ը քննադատական նյութ է հրապարակել թիմի գլխավոր մարզիչ Լուիս […]
20:20 05.10.2023
ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ռուս մարզիկները կկարողանան չեզոք դրոշի ներքո մասնակցել 2024 թվականի ձմեռային պատանեկան խաղերին։ «Եթե խոսենք 2024 թվականի ձմեռային պատանեկան խաղերի մասին, ապա ոչ մի չեզոք մարզիկ չի կարողանա անհատապես մասնակցել»,- մեջբերում է ՄՕԿ-ին «Սովետական սպորտի» մամուլի ծառայությունը։ Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հունվարի 19-ից փետրվարի […]
20:05 05.10.2023
ՖԻՖԱ-ն դիտարկում է միջազգային ասպարեզում Ռուսաստանի նկատմամբ լիակատար արգելքը մեղմելու հնարավորությունը։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կարող է թույլատրել ՌԴ Մ17 հավաքականին մասնակցել աշխարհի առաջնությանը, եթե ռուս պատանիները հաջողությամբ հաղթահարեն որակավորման փուլերը, հաղորդում է Sky Sports-ը։ Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն ավելի վաղ թույլ էր տվել Ռուսաստանի պատանեկան թիմերին մասնակցել միջազգային մրցաշարերի։ Այս որոշումը եվրոպական ֆուտբոլի պաշտոնյաները հիմնավորել են […]
19:42 05.10.2023
«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումների մասին։ «Մենք մեկ խաղ ունենք Լատվիայի հետ Եվրո-2024-ի ընտրական փուլում։ Կկայանա նաև ընկերական հանդիպում Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Վստահ եմ, որ մենք ունակ ենք հաղթել Լատվիային։ Մենք պայքարի մեջ ենք խմբից դուրս գալու համար։ Աստված տա, որ դա ստացվի»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։
19:26 05.10.2023
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում: Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումներին պատրաստվում են հետևյալ ֆուտզալիստները. Լուան Մյուլեր Բարբոսա – «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա) Ալբերտ Աղաջանով – «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան) Արթուր Մկրտչյան – «Երևան ՖԱ» Արտյոմ Զաքարյան – «Երևան ՖԱ» Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան) Արթուր Մելքոնյան – […]
17:56 05.10.2023
Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի հինգերորդ տուրում «Կրասնոդարը» 3։0 հաշվով առավելության է հասել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ։ «Կրասնոդարի» երկրորդ գոլը 62-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի 19-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի մասնակցել հանդիպմանը։ «Պարի Նիժնի Նովգորոդի» կազմում 64-րդ րոպեին փոխարինման է մտել Էդգար Սևիկյանը, որը երեկ առաջին անգամ հրավիրվել է […]
16:28 05.10.2023
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի երկրորդ խաղային օրը կայացել է ևս 8 հանդիպում: 20 տարի անց Չեմպիոնների լիգա վերադարձած «Նյուքասլը» 4:1 հաշվով առավելության է հասել ՊՍԺ-ի նկատմամբ: «Բարսելոնան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Պորտուին»: Չավիի թիմը բոլոր մրցաշարերում անպարտելիության շարքը հասցրել է 10 խաղի: Գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթել է […]
12:18 05.10.2023
2023թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը Երևանը կընդունի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցաշարին 15-16 տարեկան բռնցքամարտիկներ կմասնակցեն՝ տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ IBA օրացույցում աշխարհի պատանեկան առաջնություն է գրանցվել 8 տարվա դադարից հետո: Պատանիների վերջին մրցումներն անցկացվել են 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում, իսկ աղջիկներինը՝ չինական Թայբեյում։ Այս անգամ մրցաշարը կանցկացվի համատեղ ձևաչափով: IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը շնորհակալություն […]
09:29 05.10.2023
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Լացիոն» արտագնա խաղում հաղթեց «Սելթիկին»: Հանդիպումն ավարտվեց իտալական թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Սելթիկի» ֆուտբոլիստ Կյոգո Ֆուրուհաշին: 29-րդ րոպեին Մատիաս Վեսինոն հավասարեցրեց հաշիվը։ 90+5-րդ րոպեին Պեդրոն հաղթանակ պարգևեց հյուրերին։ Երկու տուրից հետո «Լացիոն» E խմբում 4 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ «Սելթիկը» չորրորդն է […]