TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

«Լացիոն» արտագնա խաղում հաղթեց «Սելթիկին»

09:29 05.10.2023

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Լացիոն» արտագնա խաղում հաղթեց «Սելթիկին»: Հանդիպումն ավարտվեց իտալական թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Սելթիկի» ֆուտբոլիստ Կյոգո Ֆուրուհաշին: 29-րդ րոպեին Մատիաս Վեսինոն հավասարեցրեց հաշիվը։ 90+5-րդ րոպեին Պեդրոն հաղթանակ պարգևեց հյուրերին։ Երկու տուրից հետո «Լացիոն» E խմբում 4 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ «Սելթիկը» չորրորդն է […]

̰
2030 թվականի ԱԱ-ն եզակի է լինելու․ Ինֆանտինո

09:05 05.10.2023

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է 2030 թվականի Աշխարհի առաջնությունը միանգամից վեց երկրներում անցկացնելու կազմակերպության որոշման մասին․ «Պառակտված աշխարհում ՖԻՖԱ-ն և ֆուտբոլը միավորվում են: Մենք միաձայն որոշեցինք ամենահարմար կերպով նշել Աշխարհի առաջնության հարյուրամյակը, որի առաջին խաղարկությունը տեղի ունեցավ Ուրուգվայում 1930 թվականին։ Տոնակատարությունները տեղի կունենան Հարավային Ամերիկայում, որտեղ Լատինական Ամերիկայի երեք երկրներ՝ Ուրուգվայը, […]

̰
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մենամարտեր կանցկացնի լեհ բռնցքամարտիկների հետ

08:50 05.10.2023

Հոկտեմբերի 6-ին Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հանդիպում կունենա Լեհաստանի հավաքականի հետ։ Այս մասին հայտնում է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Ժիրարդուվ քաղաքում կայանալիք բռնցքամարտի SuzukiBoxingNight24-ի ընթացքում Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս կգան 54 կգ քաշային Էրիկ Էվոյանը, 60 կգ քաշային Նարեկ Ղարիբյանը, 63․5 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 67 կգ քաշայիններ Արամ Ավալյանն ու Արմեն […]

̰
Մի համեմատեք նրան Մեսսիի հետ․ Չավի

21:35 04.10.2023

Տաղանդավոր Լամին Յամալը վերջերս երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: 16-ամյա ֆուտբոլիստին համեմատում են Լիոնել Մեսսիի հետ, սակայն կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին կոչ է արել նման համեմատություններ չանել. «Հուսով եմ՝ Լամինը կարող է նոր դարաշրջան սկսել: Այո, նրա հետ կապված սպասելիքները մեծ են։ 16 տարեկանում նա հանդես է գալիս բարձր մակարդակով, ինչը շատ լավ է։ Բայց […]

̰
Այդ հանդիպումը վերախաղարկելու որոշումն արդար կլինի․ Կլոպ

21:13 04.10.2023

Շաբաթ օրը «Տոտենհեմը» ԱՊԼ-ի յոթերորդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ Այս խաղում մրցավարը սխալ թույլ տվեց՝ չհաշվելով մերսիսայդցիների խաղացող Լուիս Դիասի գոլը։ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերով, արդար կլինի այս հանդիպումը վերախաղարկելու որոշումը։ «Կարծում եմ, որ այդ հանդիպումը վերախաղարկելու որոշումն արդար կլինի»,-Կլոպի խոսքերը մեջբերել է լրագրող Ջեյմս Փիրսը:

̰
Պարզ է, որ նա ինձնից ավելի լավն էր․ Բելինգհեմ

20:20 04.10.2023

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը չի կարծում, որ «Նապոլիի» հետ խաղում իր գոլը Դիեգո Մարադոնայի ոճով էր: Չեմպիոնների լիգայի խմբային խաղում մադրիդցիները 3-2 հաշվով հաղթեցին իտալական թիմին։ «Մարադոնայի ոճով գոլը լավ գոլ էր, բայց այն, ինչ ես տեսել եմ YouTube-ում և վավերագրական ֆիլմերում, պարզ է, որ նա ինձնից ավելի լավն էր: Բայց Վինիսիուսը, թերևս, ամենատաղանդավոր […]

̰
«Բավարիան» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

18:30 04.10.2023

Մյունխենի «Բավարիան» ռեկորդային ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում: Գերմանական ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արտագնա խաղերում հաղթելով «Կոպենհագենին»` անպարտելիության շարքը հասցրել է 18 խաղի, ինչը բացարձակ ռեկորդ է մրցաշարում: Ի դեպ, «Կոպենհագենի» դեմ խաղում «Բավարիան» պարտվում էր 0-1 հաշվով, սակայն կարողացել է կամային հաղթանակի հասնել Մուսիալայի ու Թելի գոլերի շնորհիվ:

̰
«Շիրակը» սեփական հարկի տակ հաղթել է «Վանին»

17:16 04.10.2023

ՀՊԼ 11-րդ տուրում «Շիրակը» ընդունել է «Վանին» և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ 27-րդ րոպեին հաշիվը բացել է Սերգեյ Մանուկյանը, իսկ 61-ին մրցավարի նշանակած 11-մետրանոցը իրացրել է Պոբուլիչը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ Այս խաղից հետո գյումրեցիները 7 միավորով 8-րդ տեղում են, իսկ Չարենցավանի թիմը 4 միավորով եզրափակում է աղյուսակը։

̰
Երևանում անցկացված սուսերամարտի միջազգային մրցաշարին 6 երկրի շուրջ 100 մարզիկ է մասնակցել

16:01 04.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Երևանում անցկացվել է սուսերամարտի պատանիների և երիտասարդների միջազգային մրցաշար, որին 6 երկրի շուրջ 100 մարզիկ է մասնակցել: Մրցումներն անցկացվել են թիմային և անհատական պայքարում՝ խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերում: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության, ներկայացուցիչներ: Հայ մարզիկները […]

̰
Չեմպիոնների լիգա. «Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է

10:23 04.10.2023

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են  խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները: A  խմբում «Կոպենհագեն»-ը, տանը ընդունելով «Բավարիա»-ին, զիջել է 1:2 հաշվով, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 2:3 հաշվով պարտվել է «Գալաթասարայ»-ին: B խմբում «Լանս»-ն ուժեղ էր «Արսենալ»-ից` 2:1, իսկ «ՊՍՎ Էյնդհովեն»-«Սևիլիա» խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2: C խմբում «Ունիոն Բեռլին»-ը պարտվել է «Բրագա»-ին (2:3), «Նապոլի»-ն տանը զիջել է  «Ռեալ Մադրիդ»-ին 2:3 հաշվով: D խմբում մրցող «Զալցբուրգ»-ը երկու գնդակ է ընդունել սեփական դարպասը «Ռեալ […]

̰
Գալտյեն մոտ է «Ալ-Դուհայլը» գլխավորելուն

10:00 04.10.2023

ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մոտ է Կատարի «Ալ-Դուհայլը» գլխավորելուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Դոհան ներկայացնող ակումբի և 57-ամյա ֆրանսիացու միջև բանակցություններն ավարտական ​​փուլում են։ Այս պաշտոնում Գալտիեն պետք է փոխարինի պաշտոնանկ արված Էրնան Կրեսպոյին։

̰
Իհարկե, երկրպագուները հիանալի էին, բայց մենք մնացինք առանց միավորների․ Ֆիշեր

09:38 04.10.2023

«Ունիոնի» գլխավոր մարզիչ Ուրս Ֆիշերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Բրագայից» կրած պարտությունը (2:3). «Մենք առջևում էինք 2:0 հաշվով, և ամեն ինչ լավ էր ընթանում: «Բրագան» փորձում էր ճնշում գործադրել, սակայն մրցակցի գրոհները վտանգավոր չէին։ Հետո մենք բաց թողեցինք ընդմիջումից առաջ և անմիջապես հետո, իսկ երրորդ գոլը, որը բաց թողեցինք, ուղղակի […]

̰
Չիլուելը վնասվածքի պատճառով երկար ժամանակ դաշտ դուրս չի գա

08:50 04.10.2023

«Չելսիի» պաշտպան Բեն Չիլուելը վնասվածքի պատճառով երկար ժամանակ կբացակայի: 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 27-ին Անգլիայի լիգայի գավաթի «Բրայթոնի» դեմ խաղում (1:0): Չիլուելի մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք, որի պատճառով անգլիացին երկու ամիս բաց կթողնի։

̰
«Բավարիան» հաղթեց «Կոպենհագենին, «Գալաթասարայը»՝ «Մանչեսթեր Յունայթեդին»

08:20 04.10.2023

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Կոպենհագենին»։ Մյունխենյան թիմի կազմում աչքի ընկան Ջամալ Մուսիալան և Մատիս Տելը։ A խմբի մյուս խաղում «Գալաթասարայը» «Օլդ Տրաֆորդում» 3։2 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց ՄՅՈւ-ի հարձակվող Ռասմուս Հոյլունդը։ 6 րոպե անց Ուիլֆրեդ Զահան հավասարեցրեց հաշիվը։ 67-րդ րոպեին Հոյլունդը […]

̰
Ռոնալդուն կրկին դարձել է Սաուդյան Արաբիայի լավագույն խաղացող

19:50 03.10.2023

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի նախորդ ամսվա լավագույն խաղացող։ Պորտուգալացին այս պահին մրցաշարի լավագույն ռմբարկուն է՝ 10 գոլով և 5 արդյունավետ փոխանցումով։ Հարձակվողը երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվում է առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է Roshn Saudi League-ը։

̰
«Ուրարտուն» հաղթեց «Արարատ-Արմենիային»

19:20 03.10.2023

ՀՊԼ 11-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Ուրարտուին» և պարտվեց 1-2 հաշվով։ 10-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Կաստանեյրան, իսկ 22-ին Ժիրայր Մարգարյանը հավասարեցրեց այն։ 53-րդ րոպեին Պրուդնիկովը հաղթանակ պարգևեց հյուրերին։ Այս խաղից հետո «Ուրարտուն» 23 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Արարատ-Արմենիան» 22 միավորով՝ 3-րդ։

̰
Լեգենդար Մայք Թայսոնը մենամարտից առաջ դիմել է Թայսոն Ֆյուրիին

18:52 03.10.2023

Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, ով UFC-ի նախկին չեմպիոն կամերունցի Ֆրենսիս Նգանուին նախապատրաստում է ծանր քաշային Թայսոն Ֆյուրիի հետ մենամարտին, դիմել է բրիտանացուն։ «Հաջողություն քեզ, եղբայր։ Քրտնաջան մարզվիր, որովհետև դժվար երեկո է սպասվում», – ասել է Թայսոնը ES News-ին տված հարցազրույցում։ Ֆրենսիս Նգանուի և Թայսոն Ֆյուրիի միջև մենամարտը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 28-ին,  Սաուդյան Արաբիայի […]

̰
Հայկ Մարտիրոսյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 61 տեղով

18:20 03.10.2023

ՖԻԴԵ-ի նոր հրապարակած դասակարգման աղյուսակում, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ, ամենաբարձր հորիզոնականն ունի Հայկ Մարտիրոսյանը։ Նա ընդամենը մեկ ամսվա մեջ առաջադիմել է 61 աստիճանով և 101-րդ տեղից բարձրացել 40-րդ հորիզոնական: Հայկը ունի 2696 միավոր: Ի դեպ, Հայկ Մարտիրոսյանը կայծակնային շախմատի աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը: Հիշեցնենք՝ հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը 2686 միավորով զբաղեցնում է 51-րդ […]

̰
Արթուր Քարտաշյանի թիմը պարտվել է Ռոնալդուի «Ալ Նասրին»

18:05 03.10.2023

Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրն» ընդունել էր Տաջիկստանը ներկայացնող «Իստիկլոլին» և 3:1 հաշվով կամային հաղթանակ է տարել: Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Արթուր Քարտաշյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և ամբողջական հանդիպում է անցկացրել: «Ալ Նասրի» կազմում գոլերի հեղինակ են դարձել Կրիշտիանու Ռոնալդուն և դուբլ է ձևակերպել բրազիլացի Անդերսոն Տալիսկան:

̰
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

17:47 03.10.2023

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Լատվիա-Հայաստան և ընկերական Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան) Կամո Հովհաննիսյան […]

̰
Հայ ժողովուրդը՝ բարի ու վեհ ժողովուրդ, օգնություն է խնդրում․ ՀՀ հավաքականի նախկին մարզիչ Խոակին Կապառոսի գրառումը

17:43 03.10.2023

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը X-ում կատարած գրառմամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: «Հայ ժողովուրդը՝ բարի ու վեհ ժողովուրդ, օգնություն է խնդրում։ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը պետք է միջամտեն և օգնեն լուծել այս հակամարտությունը»,- գրել է իսպանացի մարզիչը:

̰
Խաչանովն ու Ռուբլյովը պարտվել են Պեկինի մրցաշարի կիսաեզրափակչում

17:30 03.10.2023

Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս մնացին Պեկինում անցկացվող մրցաշարի զուգախաղի մրցումներից։ Կիսաեզրափակիչ խաղում նրանք պարտվել են հոլանդացի Ուեսլի Կուլհոֆին և բրիտանացի Նիլ Սկուպսկուն՝ 6:7, 2:6 հաշվով։ Եզրափակչում Կուլհոֆը և Սկուպսկին կխաղան Իվան Դոդիգ (Խորվաթիա)/Օսթին Կրայիչեկ (ԱՄՆ) և Սանտյագո Գոնսալես (Մեքսիկա)/Էդուարդ Ռոժե-Վասելին (Ֆրանսիա) զույգի հաղթողների հետ։

̰
Հայ ձյուդոյիստները 7 մեդալ են նվաճել Հունաստանում

17:21 03.10.2023

Հունաստանի Ամինդեոն քաղաքում անցկացվել է դեռահասների և պատանիների ձյուդոյի միջազգային մրցաշար, որին մասնակցել է դեռահասների ՀՀ հավաքականը։ Մրցաշարի հաղթող է ճանաչվել Գառնիկ Հմայակյանը, փոխչեմպիոններ են դարձել Ավետ Շահինյանը և Ժորա Գևորգյանը: Պետրոս Մարկոսյանը, Տիգրան Սարկիսյանը, Արամ Ասատրյանը և Արմեն Մաթևոսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արման Խեչոյանն ու Լևոն Գիլոյանը զբաղեցրել են 5-րդ […]

̰
Զախարյանը պատրաստ է Չեմպիոնների լիգայի «Զալցբուրգի» դեմ խաղին

16:27 03.10.2023

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ ավստրիական «Զալցբուրգի» դեմ հանդիպմանը, հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ Զախարյանը կորոնավիրոուսով վարակվելու պատճառով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» նախորդ չորս հանդիպումները։ Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Լա լիգայի երեք հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 38 րոպե։ «Զալցբուրգ» – «Ռեալ […]

̰
Գատուզոն  հարվածում է «Մարսելի» ֆուտբոլիստներին

15:55 03.10.2023

Մարսելի «Օլիմպիկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կոշտ մեթոդներով է սկսել աշխատանքը նոր ակումբում: L’Equipe-ի տեղեկություններով իտալացի մասնագետը հարվածում է ֆուտբոլիստներին ոգևորելու համար: Դրանից հետո որոշ խաղացողների մարմիններին կապտուկներ են մնում: Այդուհանդերձ, խաղացողներին դուր է գալիս Գատուզոյի աշխատաոճը, նա արդեն լավ հարաբերություններ է հաստատել թիմի հետ: Իտալացին սեպտեմբերի 27-ին է գլխավորել «Մարսելը» և նորամուտի խաղում թիմը […]

̰
Դևիդը դեպրեսիայի մեջ էր․ Վիկտորիա Բեքհեմը՝ հայտնի միջադեպի մասին

14:55 03.10.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորիա Բեքհեմը պատմել է, թե ինչպես է վերաբերվում այն մարդկանց, ովքեր ծաղրի են ենթարկել կիսապաշտպանին ԱԱ-1998-ի Արգենտինայի դեմ խաղում ստացած կարմիր քարտի համար: 1/8 եզրափակչի խաղի 47-րդ րոպեին Բեքհեմը հեռացվել էր Դիեգո Սիմեոնեի նկատմամբ խախտում կատարելու համար: «Դևիդը դեպրեսիայի մեջ էր հայտնվել: Մինչև հիմա ցանկանում […]

̰
«Սակրամենտոյի» հարձակվողը դարձել է պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

20:25 02.10.2023

«Սակրամենտոյի» հարձակվող Դավիան Կիմբրոն ռեկորդ է սահմանել՝ դառնալով պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել՝ «Լաս Վեգաս Լայթսի» հետ խաղում (2:0) (13 տարեկան, 7 ամսական 13 օրական): Խաղը կայացել է ԱՄՆ-ի երկրորդ ուժեղագույն լիգայում՝ USL-ում։ Նախկինում ռեկորդը պատկանում էր Աքսել Քեյին, որը 2021 թվականին խաղացել է 13 տարեկան 9 ամսական 9 […]

̰
Երևանի Օփեն միջազգային մրցաշարին մասնակցում է 23 գրոսմայստեր

19:48 02.10.2023

Մեկնարկել է Երևանի շախմատի 5-րդ բաց առաջնությունը: Մրցաշարի աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է. մասնակցում է 13 երկրի ավելի քան 290 շախմատիստ, որից 71-ը՝ միջազգային կոչում ունեցող, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր: «Հայաստանի համար այս շատ բարդ ժամանակաշրջանում նմանօրինակ միջազգային մրցաշարը նաև մեր երկիրը հանրահռչակելու առաքելություն ունի և ցույց տալու, որ չնայած այսպիսի արհավիրքներին՝ մենք տոկուն […]

̰
Լուկաս Սելարայանը մասնակցել է «Ալ Ֆատեհի» հաղթական խաղին

18:45 02.10.2023

Սաուդյան Արաբիայի առաջնության 8-րդ տուրում «Ալ Ֆատեհը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալ Վեհդային»։ Հանդիպումն ավարտվել է «Ալ Ֆատեհի» հաղթանակով՝ 5-1 հաշվով։ Հաղթող թիմի կազմում հեթ-տրիկ է գրանցել Քրիստիան Տելոն։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։ Այս խաղից հետո «Ալ Ֆատեհը» 14 միավորով 7-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում։

̰
ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում Հայաստանի 7 շախմատիստ է ընդգրկված

18:22 02.10.2023

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակը: Տղամարդկանց ցանկում մեր երկիրն ունի չորս ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը զբաղեցնում է 40-րդ, Գաբրիել Սարգսյանը՝ 51-րդ / 2686 միավոր/, Հրանտ Մելքումյանը՝ 92-րդ /2650/, իսկ Կարեն Գրիգորյանը՝ 99-րդ /2643/ հորիզոնականը: Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է /2839/: Կանանց սանդղակում Էլինա Դանիելյանը 44-րդն է /2416/, Լիլիթ Մկրտչյանը՝ 60-րդը /2389/, Աննա Սարգսյանը […]

̰
BACK_TO_TOP