TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՍՊՈՐՏ

Մրցակցությունն ավարտվել է, մենք հարգում ենք միմյանց․ Ռոնալդուն՝ Մեսսիի հետ հարաբերությունների մասին

21:50 07.09.2023

Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ ինքն ու Լիոնել Մեսսին այլևս մրցակիցներ չեն։ «Մրցակցությունն ավարտվել է։ Հիանալի էր այդ ամենը: Երկրպագուն, ով սիրում է Կրիշտիանու Ռոնալդուին, պարտավոր չէ ատել Մեսսիին։ Երկուսն էլ շատ լավն են, երկուսն էլ փոխեցին ֆուտբոլի պատմությունը։ Մեզ հարգում են ամբողջ աշխարհում, և սա է գլխավորը։ Նա գնում է իր ճանապարհով, ես՝ իմ։ […]

̰
Առաջին վարժությունից հետո Գոռ Սահակյանը երրորդն է. ծանրամարտի ԱԱ

21:20 07.09.2023

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում պայքարի մեջ է մտել Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջին ներկայացուցիչը։ 67 կգ քաշայինների կարգում հանդես եկող Գոռ Սահակյանը պոկում վարժությունում մեկ ադյունավետ մոտեցում է կատարել, որը, սակայն, բավարարել է փոքր բրոնզե մեդալ նվաճելու համար: Երրորդ մոտեցմամբ Գոռը կարողացել է սանձել 142 կգ կշռող ծանրաձողը:

̰
Մեզ վրա չեն ազդի վաղվա լեփ-լեցուն տրիբունաները. Սպերցյան

21:00 07.09.2023

Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ նախախաղային ասուլիսին մասնակցել է Էդուարդ Սպերցյանը։ «Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր խաղ է սա մեզ համար։ Մենք հիմա երկրորդ հորիզոնականում ենք ու մրցաշարային տեսանկյունից խաղը նույնպես մեզ համար կարևոր է։ Վերջում կտեսնենք, թե ուր ենք մենք հասել։ Մեզ մնացել է 5 […]

̰
Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին

20:46 07.09.2023

Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների դեմ Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջիկա խաղերին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով: Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, պարզ է դարձել, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի […]

̰
Վաղը մեզ կարևոր խաղ է սպասվում. Պետրակով

20:38 07.09.2023

Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ նախախաղային ասուլիսին ներկայացել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Ուկրաինացի մասնագետին հարց է ուղղվել, թե ինչ խաղաոճով է պատրաստվում խաղալ հավաքականը։ «Վաղվա խաղի տակտիկայի վերաբերյալ ոչինչ չեմ ասելու։ Դուք Հայաստանի՞ց եք, եկե՛ք հանդերձարան, ես ձեզ առանձին կասեմ, թե ինչ տակտիկայով ենք խաղալու»,-կատակել է […]

̰
Հրապարակվել են «Ոսկե գնդակի» 30 թեկնածուների անունները

20:26 07.09.2023

France Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակ» մրցանակի 30 թեկնածուների անունները։ Ցուցակից բացակայում է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ 2022/23 մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն հետևյալ ֆուտբոլիստները՝ Լիոնել Մեսսի, «Ինտեր Մայամի» Անդրե Օնանա, «Մանչեսթեր Յունայթեդ» Յոշկո Գվարդիոլ, «Մանչեսթեր Սիթի» Կարիմ Բենզեմա, «Ալ Իթիհադ» Ջամալ Մուսիալա, «Բավարիա» Մոհամեդ Սալահ, «Լիվերպուլ» Ջուդ Բելինգեմ, «Ռեալ» Բուկայո […]

̰
Պատմական խաղ. 28 տարի առաջ Յուրի Ջորկաեֆը երկու գնդակ է ուղարկել Ադրբեջանի հավաքականի դարպասը

19:42 07.09.2023

28 տարի առաջ 1995 թվականի սեպտեմբերի 6-ին, Յուրի Ջորկաեֆը երկու գնդակ է ուղարկել Ադրբեջանի հավաքականի դարպասը: Օսերում կայացած խաղում ֆրանսիացիները հաղթել են 10-0 հաշվով։ Դա ամենախոշոր հաշվով հաղթանակն էր Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ։ Հիշեցնենք, որ Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։ 1993-2002-ին անվանի կիսապաշտպանը անցկացրել է 82 հանդիպում ու դարձել […]

̰
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Թուրքիայում է

19:26 07.09.2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թուրքիա, որտեղ կանցկացնի Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրի հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքի ստադիոնում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։ Այդ խաղից երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։ Հայաստանի […]

̰
Մեկնարկում է Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրը

19:15 07.09.2023

Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը։ Առաջին խաղային օրը կկայանան B, E, G, H խմբերի հանդիպումները։ B խումբ Ֆրանսիա – Իռլանդիա Նիդերլանդներ – Հունաստան E խումբ Լեհաստան – Ֆարերյան կղզիներ Չեխիա – Ալբանիա G խումբ Լիտվա – Չեռնոգորիա Սերբիա – Հունգարիա H խումբ Ղազախստան – Ֆինլանդիա Դանիա – Սան Մարինո Սլովենիա […]

̰
Հայտնի են Լև Յաշինի մրցանակի հավակնորդները

14:00 07.09.2023

Հայտնի են ռուս լեգենդար դարպասապահ Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները։ France Football ամսագիրը այս մրցանակը հանձնում է 2019 թվականից։ Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդներն են. 1. Յասին Բունու (Մարոկկո, «Ալ Հիլալ» / «Սևիլիա») 2. Տիբո Կուրտուա (Բելգիա, «Ռեալ») 3. Էդերսոն (Բրազիլիա, «Մանչեսթեր Սիթի») 4. Դոմինիկ Լիվակովիչ (Խորվաթիա, «Դինամո Զագրեբ» / «Ֆեներբահչե») 5. Մայք Մենյան (Ֆրանսիա, […]

̰
Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն է, Յայլյանը՝ վնասվածք է ստացել. ծանրամարտի ԱԱ

13:28 07.09.2023

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում պայքարի մեջ մտան Հայաստանի առաջին ներկայացուցիչները։ Կանանց մրցումներում Իզաբելա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը ելույթ ունեցան 55 կգ քաշային կարգում։ Յայլյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ արմունկի վնասվածք ստացավ և ավարտեց ելույթը՝ ստանալով զրո։ Իսկ մեծահասակների ԱԱ-ում նորամուտը նշած Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 190 կգ (83+107) արդյունք […]

̰
Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում

11:57 07.09.2023

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ից: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ տեղեկատվության և կապերի վարչությունից: Վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ը Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան […]

̰
Վստահ ենք, որ առաջիկայում կկարողանանք շտկել իրավիճակը․ «Չելսիի» պաշտպան

09:23 07.09.2023

«Չելսիի» պաշտպան Բեն Չիլվելը խոսել է մրցաշրջանի սկզբում լոնդոնցիների դժվարությունների մասին. «Մենք ունենք շատ երիտասարդ և շատ թարմացված թիմ: Նոր մարզիչը` Մաուրիսիո Պոչետինոն, փորձում է փոխանցել իր ուղերձը, և իմ և Ռիսի (Ջեյմսի) վրա է դրված պատասխանատվություն ստանձնել և ղեկավարել թիմը: Մենք վստահ ենք մեզ վրա, ունենք հիանալի մարզիչ։ Մենք լավ գիտենք, որ սխալ ենք […]

̰
Transfermarkt-ը ներկայացրել է 2023 թվականի ամառային տրանսֆերային պատուհանին ամենաշատ գումար ծախսած ակումբների տասնյակը

23:59 06.09.2023

Transfermarkt-ը ներկայացրել է 2023 թվականի ամառային տրանսֆերային պատուհանին ամենաշատ գումար ծախսած ակումբների տասնյակը: Ամռանը տրանսֆերների համար ամենաշատ գումարը ծախսել է Լոնդոնի «Չելսին»՝ 464 միլիոն եվրո: Երկրորդը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալն» է, որը ծախսել է 353 միլիոն եվրո: Առաջատար եռյակը եզրափակում է ՊՍԺ-ն՝ 350 միլիոն եվրոյով: Ամառային տրանսֆերային պատուհանին ամենաշատ գումար ծախսած հաջորդ ակումբներն են՝ […]

̰
Անգլիական ակումբի նախկին սեփականատերը ձեռք կբերի «Վանը»

23:34 06.09.2023

Անգլիական «Ռեդինգի» նախկին սեփականատեր, ռուս գործարար Անտոն Զինգարևիչը ձեռք կբերի Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Չարենցավանի «Վանը», հաղորդում է Sportball24.com-ը: Գործարարը ձեռք կբերի հայկական ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Բանակցությունները վերջնական փուլում են: Անտոն Զանգարևիչն անգլիական «Ռեդինգի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք էր բերել 2012 թվականին, բայց երկու տարի անց վաճառել էր դրանք ու լքել տնօրենների խորհուրդը: Ռուս […]

̰
Մբապեն հրաժարվել է ՊՍԺ-ի բոնուսներից

23:04 06.09.2023

Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է պայմանագրով նախատեսված բոնուսների մի մասից, հաղորդում է L’Équipe-ը։ Բոնուսների ընդհանուր գումարը կազմում էր 100 միլիոն եվրո։ Այդ գումարը 24-ամյա ֆուտբոլիստը պետք է ստանար ֆրանսիական ակումբից չհեռանալու համար։ Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի ավագը ՊՍԺ-ին հայտնել էր, որ չի երկարաձգելու մինչև 2024 թվականի հունիսի 30-ը նախատեսված գործող պայմանագիրը։ Transfermarkt-ը […]

̰
Բուկայո Սական երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Անգլիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ

21:16 06.09.2023

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Անգլիայի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստ: 2022/23 մրցաշրջանի լավագույնի կոչման համար պայքարում 22-ամյա Սական գերազանցել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին ու Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին: Նախորդ 12 ամիսներին Սական հավաքականում անցկացրել է 10 խաղ և խփել է 7 գոլ:

̰
Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը  կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

20:51 06.09.2023

Ձյուդոյի երիտասարդական հավաքականը մեկնել է Նիդերլանդներ՝ մասնակցելու սեպտեմբերի 7-9-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։ Երիտասարդ ձյուդոյիստները մրցավայր են մեկնել Վրաստանից, որտեղ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 4-ը նախապատրաստական ուսումնամարզական հավաք են անցկացրել։

̰
Արսեն Զախարյանը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցում «Ռեալ Սոսյեդադի» մարզումներին

20:12 06.09.2023

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը վատառողջ է և դուրս է մնացել թիմի մարզումներից, հայտնում է Marca-ն։ «Զախարյանը հիվանդացել է։ Արսենը բարձր ջերմություն ունի, բայց լուրջ բան չկա»,- Sport24-ի հետ զրույցում նշել է Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայության ղեկավար Լուիս Արկոնադան։ 20-ամյա կիսապաշտպանը «Ռեալ Սոսյեդադում» հասցրել է մասնակցել երկու հանդիպման։ Լա լիգայի երրորդ և չորրորդ […]

̰
Ադելյա Պետրոսյանը մաստեր-կլաս կանցկացնի Երևանում

19:43 06.09.2023

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում սեպտեմբերի 10-ին կկայանա սառցե շոու, որին կմասնակցեն դպրոցի պատանի գեղասահորդները։ Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառմանը կմասնակցի նաև ՌԴ-ը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի, 2023թ․ Ռուսաստանի Գրան պրիի հաղթող, 2022թ․ Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Ադելյա Պետրոսյանը։ 16-ամյա մարզուհին կանցկացնի նաև մաստեր-կլաս։

̰
Ինչո՞ւ է Իսպանիայի հավաքականի մարզիչը կանանց ԱԱ-ում հաղթելուց հետո հեռացվել պաշտոնից

19:30 06.09.2023

Իսպանիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Վիլդան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցնենք՝ նրա գլխավորությամբ ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց կանանց աշխարհի 2023 թվականի առաջնությունում: Վիլդան ութ տարի մարզել է Իսպանիայի կանանց հավաքականը։ 42-ամյա մասնագետից բաժանվելու ամենահավանական պատճառը RFEF-ի ղեկավար Լուիս Ռուբիալեսին աջակցությունն է, ով մրցանակաբաշխության ժամանակ համբուրել է ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյին։ Ռուբիալեսը սեքսիստական […]

̰
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը կհեռացվի, եթե թիմը չհաղթի առաջիկա խաղերում

19:18 06.09.2023

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կհեռացվի պաշտոնից, եթե առաջիկա հանդիպումներում Բունդեսթիմը չհասնի հաղթանակի, հաղորդում է գերմանական Sport Bild-ը։ Գերմանիայի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Ճապոնիայի (սեպտեմբերի 9) և Ֆրանսիայի (սեպտեմբերի 12) հավաքականների հետ։ Հունիսին գերմանացիները 3:3 հաշվով էին ավարտել հանդիպումը Ուկրաինայի թիմի հետ, 0:1 հաշվով պարտվել էին լեհերին, 0:2 հաշվով՝ Կոլումբիայի ընտրանուն։ Գլխավոր […]

̰
Արոնյանը պարտվել է Speed Chess Championship մրցաշարի 1/8 եզրափակիչում

18:44 06.09.2023

Լևոն Արոնյանը (ԱՄՆ) պարտվել է հեղինակավոր Speed Chess Championship 2023 արագ շախմատի օնլայն մրցաշարի 1/8 եզրափակիչում։ Հայ գրոսմայստերի մրցակիցն ամերիկացի Ուեսլի Սոն էր, որն առավելության է հասել 15,5:12,5 հաշվով։ Գրոսմայստերներն անցկացրել են 28 պարտիա։ Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը 19:9 հաշվով պարտության է մատնել չինացի Յու Յանին։ 1/8 եզրափակիչի մյուս […]

̰
Իտալիայում ֆանատները հրկիզել են մրցակցի ստադիոնը

18:26 06.09.2023

Իտալիայում «Ֆոջա» ակումբի ֆանատները հրկիզել են «Տարանտո» ակումբի ստադիոնը, հաղորդում է gazetta.it-ը։ Թիմերը հանդես են գալիս Իտալիայի երրորդ դիվիզիոնում։ Հրդեհը տեղի է ունեցել երրորդ տուրի հանդիպումից հետո։ «Ֆոջան» պարտվել էր 0:2 հաշվով։ Հրդեհը սկսվել է հյուրերի երկրպագուների համար նախատեսված տրիբունայից։ Այդ հատվածում նստած 250 երկրպագուները հասցրել են լքել ստադիոնը, տուժածներ չկան։ Հաղորդվում է, որ «Տարանտոյի» […]

̰
28 տարի առաջ այս օրը Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակն է տարել պաշտոնական խաղերում

18:10 06.09.2023

28 տարի առաջ այս օրը՝ 1995 թվականի սեպտեմբերի 6-ին, Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակն է տարել պաշտոնական խաղերում։ Եվրո-1996-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրում հայ ֆուտբոլիստները Սամվել Դարբինյանի գլխավորությամբ Սկոպյեում 2-1 հաշվով պարտության են մատնել Մակեդոնիայի հավաքականին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականի հաղթանակն ապահովել են Ռազմիկ Գրիգորյանը և Արմեն Շահգելդյանը, ինչպես նաև դարպասապահ Արմեն […]

̰
Նովակ Ջոկովիչը հերթական ռեկորդն է գրանցել

17:46 06.09.2023

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը, US Open-ի քառորդ եզրափակչում ամերիկացի Թեյլոր Ֆրիցին հաղթելով, դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ ու հերթական ռեկորդը գրանցել: Սերբ թենիսիստը մարզական կարիերայում 47-րդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ և այդ ցուցանիշով գերազանցել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին: ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակչում Նովակ Ջոկովիչը կխաղա 13-րդ անգամ: Հիշեցնենք, որ Ջոկովիչը […]

̰
Այս պահին Սևիկյանը չէր խաղա Ռուսաստանի հավաքականի հիմնական կազմում․ Վալերի Կարպին

17:30 06.09.2023

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն անդրադարձել է «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանին, որը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ «Սևիկյանի հետ չեմ շփվել։ Հայտնի չէ` արդյո՞ք դա կորուստ է Ռուսաստանի հավաքականի համար։ Այս պահին Սևիկյանը չէր խաղա հավաքականի հիմնական կազմում։ Ի՞նչ եմ մտածում սպորտային քաղաքացիությունը փոխելու մասին, ես չեմ քննադատում նրանց։ Ֆուտբոլիստներն ունեն խոշոր […]

̰
Կայացել է ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը

17:20 06.09.2023

Սաուդյան Արաբիայում կայացել է ֆուտբոլի 2023թ․ աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը։ Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը» նախնական փուլում կմրցի նորզելանդական «Օքլենդ Սիթիի» հետ։ Այդ դիմակայության հաղթողը քառորդ եզրափակչում կխաղա Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» հետ։ Կիսաեզրափակչի մյուս ուղեգիրը կվիճարկեն մեքսիկական «Լեոնը» և ճապոնական «Ուրավա Ռեդսը»։ Կիսաեզրափակչից պայքարը կսկսեն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Լիբերտադորեսի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր սպորտային համալիրի կառուցման ընթացքին

17:00 06.09.2023

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ծանոթացել է Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր սպորտային համալիրի կառուցման ընթացքին: «Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2026 թվականին: Սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող […]

̰
Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

16:45 06.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով` ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: «Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի […]

̰
BACK_TO_TOP