23:15 08.09.2023
«Օրենբուրգի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանը դեռ չի կողմնորոշվել, թե որ երկրի հավաքականում է հանդես գալու։ «Ո՞ր թիմում եմ խաղալու՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի. դժվար է պատասխանել, թե ինչ ծրագրեր կան։ Ես գուշակություն չեմ անում։ Հիմա ես այստեղ եմ և կանեմ առավելագույնը: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում։ Այդ պատճառով դժվար է ասել»,- Օգանեսյանի […]
22:26 08.09.2023
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները դուրս են եկել նախավարժանքի: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա հանդիպումը նախատեսված է այսօր`22:45-ին:
22:09 08.09.2023
Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի արտագնա խաղում։ Հայաստան․ Օգնյեն Չանչարեւիչ, Վարազդատ Հարոյան, Ստյոպա Մկրտչյան, Ուգոչուկվու Իվու, Գեորգի Հարությունյան, Էդուարդ Սպերցյան, Արտակ Դաշյան, Նաիր Տիկնիզյան, Լուկաս Սելարայան, Վահան Բիչախչյան, Հրանտ-Լեոն Ռանոս։ Էսկիշեհիր քաղաքում Թուրքիա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի 22:45-ին։
21:43 08.09.2023
Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուրի Հայաստան-Ալբանիա խաղից հետո մամուլի ասուլիսին ներկայացած Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս։ Հարցին, թե որն է պատճառը, Նազարյանն ասել է, որ արդյունքն է պատճառը, ու հեռացել է ասուլիսների սրահից։
21:33 08.09.2023
Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մրցեց Ալբանիայի թիմի հետ: Առաջին խաղակեսից հետո մեր թիմը պարտվում էր 0։2 հաշվով։ 28-րդ րոպեին ալբանացիներն առաջ անցան հաշվի մեջ։ 36-րդ րոպեին հաշիվը դարձավ 0-2: Երկրորդ կեսում, 87-րդ րոպեին մեկ պատասխան գոլ խփեց Գևորգ Տարախչյանը: Խաղն ավարտվեց […]
21:07 08.09.2023
Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում 3 տուրից հետո Հայաստանի 4 ներկայացուցիչներ ունեն 3-ական միավոր և առաջատար են իրենց տարիքային խմբերում: Այդ շախմատիստներն են Էրիկ Չաքրյանը (մինչև 18 տարեկան), Բենիկ Ագասարովը (մինչև 14 տարեկան), Տիգրան Համբարձումյանը (մինչև 12 տարեկան) և Հայկ Մաթևոսյանը (մինչև 8 տարեկան), հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը: 7 հայ մասնակիցներ […]
19:14 08.09.2023
«Ալ Հիլյալի» նորեկ, բրազիացի Նեյմարը կարծում է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը խաղամակարդակով գերազանցում է ֆրանսիական Լիգա 1-ին։ «Հաշվի առնելով, թե ինչ ֆուտբոլիստներ են խաղում Սաուդյան Արաբիայում, կարելի է ասել, որ այս լիգայի խաղամակարդակը գերազանցում է Լիգա 1-ին: Ինձ չի հետաքրքում, թե ինչ են խոսում մարդիկ: Երբ ես տեղափոխվում էի Լիգա 1, արժանացա նրանց քննադատությանը, բայց […]
18:45 08.09.2023
Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակչում կայացած Կորի Գաուֆ-Կարոլինա Մուխովա խաղի ժամանակ բնապահապանական ակցիա անցկացնող երկրպագուներին ոստիկանությունը ձերբակալել է, հայտնում է US Open-ի մամուլի ծառայությունը: Ակցիայի մասնակիցներն իրենց քայլով փորձել են բարձրաձայնել կլիմայական փոփոխության վտանգները: Երկրպագուներից երեքին կազմակերպիչները կարողացել են առանց ուժային միջամտության հեռացնել տրիբունայից, իսկ 4-րդ երկրպագուն կարողացել է ոտքերը սոսնձել հատակին, որից […]
18:20 08.09.2023
Ինդոնեզիայում, Ճապոնիայում և Ֆիլիպիններում շարունակվող բասկետբոլի աշխարհի առաջնությունում հայտնի է դարձել եզրափակչի առաջին մասնակիցը: Սերբիայի հավաքականը 95-86 հաշվով առավելության է հասել Կանադայի թիմի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ։ Հիշեցնենք, որ Սերբիայի հավաքականը 87-68 հաշվով առավելության էր հասել Լիտվայի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Եզրափակչում սերբերը կխաղան ԱՄՆ-Գերմանիա զույգի հաղթողի հետ:
17:42 08.09.2023
Նիդերլանդների Հաագա քաղաքում ընթացող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 60 կգ քաշային կարգում հանդես եկող, Գյումրիի ՄՀԿ համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը տանելով չորս հաղթանակ, գրավել է 3-րդ մրցանակային տեղը և նվաճել բրոնզե մեդալ։ Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կմրցեն 73 կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները։
17:25 08.09.2023
Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարի՝ ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սոբոլենկոն ու ամերիկուհի Կորի Գաուֆը։ Կիսաեզրափակչում բելառուս թենիսիստուհին երեք սեթում հաղթել է ամերիկուհի Մեդիսոն Քիզին՝ 0-6, 7-6, 7-6։ Մրցախաղը տևել է 2 ժամ 35 րոպե։ Աշխարհի 6-րդ ռակետ, 19-ամյա Կորի Գաուֆը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել […]
16:48 08.09.2023
Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Թուրքիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրի խաղում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հայտացուցակում տեղ է գտել 23 ֆուտբոլիստ։ Հայաստանի հավաքականը դաշտ դուրս կգա սպիտակ համազգեստով: Հայաստանի հավաքականի կազմը Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Աստանա» […]
16:31 08.09.2023
Արգենտինայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլում։ Առաջին տուրում աշխարհի գործող չեմպիոնը սեփական խաղադաշտում 1-0 հաշվով հաղթեց Էկվադորի հավաքականին: 78-րդ րոպեին տուգանային հարվածով աչքի ընկավ «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին: Վերջին 13 խաղում Մեսսին ակումբում ու հավաքականում խփել է 13 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում։
16:10 08.09.2023
Իտալական Calcio e Finanza հանդեսը տեղեկություն է հրապարակել «Ինտերի» ֆուտբոլիստների աշխատավարձերի վերաբերյալ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն է։ Նա մեկ մրցաշրջանում վաստակում է 6,5 միլիոն եվրո։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի տարեկան աշխատավարձը կազմում է 3,8 միլիոն եվրո։ Ընդհանուր առմամբ, «Ինտերը» աշխատավարձերի համար ծախսում է 117,8 միլիոն եվրո առանց հարկերի։ […]
15:47 08.09.2023
Հայտնի են հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությունում, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։ ԱԱ-ին կմասնակցի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն 35-ամյա Մաքսիմ Մանուկյանը, որը երկու տարի անց մրցագորգ վերադառնալուց հետո մայիսին հաղթել էր Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարում։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի ամբողջական կազմով՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), […]
14:54 08.09.2023
Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում այսօր կշարունակվի 5-րդ տուրը։ Երկրորդ խաղային օրը կկայանան A, D և J խմբերի հանդիպումները։ Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Թուրքիայի ընտրանուն, որը 4 խաղից հետո 9 միավորով գլխավորում է D խումբը։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն […]
14:05 08.09.2023
Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում սեպտեմբերի 7-ին մեկնարկեց 5-րդ տուրը։ Առաջին խաղային օրը կայացան B, E, G, H խմբերի հանդիպումները։ Ֆրանսիայի հավաքականը տանը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Իռլանդիայի թիմի դարպասը։ B խմբի մյուս խաղում Նիդերլանդների հավաքականն ընդունեց Հունաստանի թիմին ու հաղթեց խոշոր հաշվով՝ 3-0։ Եվրո-2024. 5-րդ տուրի մյուս արդյունքները՝ E խումբ Լեհաստան – Ֆարերյան […]
13:04 08.09.2023
Ռուսաստանի ազգային հավաքականը Եգիպտոսում ընկերական հանդիպում է անցկացրել այդ երկրի օլիմպիական հավաքականի (Մ23) հետ ու խուսափել պարտությունից Ստեփան Օգանեսյանի գոլի շնորհիվ։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Դաշտի տերերը 7-րդ րոպեին են հաշիվը բացել։ Ընդմիջումից հետո Ռուսաստանի հավաքականի կազմում փոխարինման է դուրս եկել Ստեփան Օգանեսյանը և մեկ րոպե անց՝ 46-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը։ Ռուսական «Օրենբուրգի» […]
11:29 08.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում շրջայցի ընթացքում ծանոթանում է իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024թ․։ Կառուցվում է […]
09:41 08.09.2023
Հայաստանի հավաքականի և գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը հարցազրույց է տվել ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը և անդրադարձել է բազմաթիվ թեմաների։ Թուրքիայի հետ խաղին ընդառաջ Ադամյանը խոսել է իր կարիերայում ունեցած դժվարությունների, Բունդեսլիգա հասնելու, «Հոֆենհայմում» ու «Քյոլնում» խաղալու մասին։ Հայաստանի հավաքականի հարձակվողը վերհիշել է «Բավարիայի» դեմ խաղում իր դուբլն ու խոսել Հայաստանի հավաքականում հանդես գալու կարևորության, ինչպես […]
09:02 08.09.2023
Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դարձավ ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը։ 5-րդ մրցախաղում իսպանացի թենիսիստը վստահ հաղթանակ տարավ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի նկատմամբ՝ 6:3, 6:2, 6:4։ Պայքարը շարունակվեց 2 ժամ 24 րոպե։ US Open-ի գործող հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը, որը 6:4, 6:3, 6:4 հաշվով հաղթեց իր հայրենակից Անդրեյ […]
08:41 08.09.2023
Արթուր Ավագիմյանը ճանաչվել է Օդեսայի «Չեռնոմորեցի»՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 6 խաղի, դարձել մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստը գրավել էր Կիևի «Դինամոյի» դարպասը։ Արթուր Ավագիմյանն այս ամռանն է վերադարձել «Չեռնոմորեց», նրա նախորդ ակումբն ուկրաինական «Ալեքսանդրիան» էր։
08:24 08.09.2023
Պաֆոս քաղաքում կայացավ Կիպրոսի և Հայաստանի Մ-19 հավաքականների ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին զիջեց մրցակցին 1-3 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ ՀՀ հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Վարդան Թովմասյանը, ով փոխարինման է մտել 54-րդ րոպեին և 4 րոպե անց աչքի ընկել: Հայաստան Մ-19 1․ Հայկ Խաչատրյան, 2. Կոնանե Ասլանյան (15. Գագիկ Ակուլյան, 45), 3. […]
23:53 07.09.2023
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե ինչքանով է հավանական իր մասնակցությունը աշխարհի 2026 թվականի առաջնությանը։ «Անկեղծ լինեմ․ նախորդ երկու տարվա ընթացքում այնպիսի իրադարձություններ են տեղի ունեցել, որ ես այժմ ավելի շատ մտածում եմ այսօրվա մասին։ Այլևս չեմ կարող մտածել ապագայում սպասվող իրադարձությունների մասին։ Պետք է ուղղակի վայելել ներկայի յուրաքանչյուր պահը։ […]
23:27 07.09.2023
«Սպարտակի» նախկին կիսապաշտպան, Երևանի «Ուրարտուի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը Спорт-Экспресс-ի հետ զրույցում ասել է, որ մասնակցելու է Իլյա Ցիմբալարի հիշատակին նվիրված հանդիպմանը։ «Այո, ես կմասնակցեմ հանդիպմանը»,- ասել է Օզբիլիսը Спорт-Экспресс-ին։ «Սպարտակի» լեգենդների հանդիպումը աշխարհի հավաքականի դեմ կկայանա սեպտեմբերի 9-ին և նվիրված կլինի 2013 թվականի դեկտեմբերի 28-ին մահացած Իլյա Ցիմբալարի հիշատակին։ Արասը մոսկովյան ակումբի կազմում հանդես է […]
22:56 07.09.2023
Ռուսական «Օրենբուրգի» 21-ամյա հարձակվող Ստեփան Օգանեսյանը ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի վերջնական հայտացուցակում և մեկնել է Եգիպտոսի օլիմպիական հավաքականի հետ ընկերական խաղին, հաղորդում է championat.com-ը։ Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք էր անցկացնում Նովոգորսկում։ Ավելի վաղ Ստեփան Օգանեսյանը հայտարարել էր, որ շատ ուրախ է հրավերի առթիվ։ Ստեփան Օգանեսյանը ծնվել է Ռուսաստանի Մեժդուրեչենսկ քաղաքում։ 2019-2020 թվականներին հանդես է եկել […]
22:26 07.09.2023
Սեպտեմբերի 5-14-ը Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվում է 2023 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը։ Հայաստանից մմրցաշարին մասնակցում է 36 շախմատիստ: Առաջնությունը անցկացվում է 12 տարիքային խմբերով՝ Մ8 տղաներ, Մ10 տղաներ, Մ12 տղաներ, Մ14 տղաներ, Մ16 տղաներ, Մ18 տղաներ, Մ8 աղջիկներ, Մ10 աղջիկներ, Մ12 աղջիկներ, Մ14 աղջիկներ, Մ16 աղջիկներ, Մ18 աղջիկներ: Արդեն կայացել է 3 տուր: Մեր […]
22:03 07.09.2023
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում պայքարի մեջ էր մտել Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջին ներկայացուցիչը։ 67 կգ քաշայինների կարգում հանդես եկող Գոռ Սահակյանը պոկում վարժությունում մեկ ադյունավետ մոտեցում է կատարել, որը, սակայն, բավարարել է փոքր բրոնզե մեդալ նվաճելու համար: Երրորդ մոտեցմամբ Գոռը կարողացել է սանձել 142 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում նույնպես […]