09:01 11.09.2023
«Վալենսիայի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն Լիոնի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից է, հայտնում է FootMercato-ն։ 45-ամյա իտալացու թեկնածությունը «Լիոնի» սեփականատիրոջն առաջարկել է գործակալ Ժորժե Մենդեսը։ Գատուզոյի վերջին աշխատանքը եղել է «Վալենսիան», որը նա թողել է այս տարվա հունվարին։ Մինչ այս իտալացին մարզել է «Նապոլին», «Միլանը», «Պիզային», հունական ՕՖԻ-ն, «Պալերմոն» և «Սիոնը»։
08:38 11.09.2023
Սաուդյան «Ալ-Նասրի» սենեգալցի եզրային Սադիո Մանեն խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում խաղալու մասին. ««Ալ-Նասր» տեղափոխությունը մի փոքր արագ տեղի ունեցավ, բայց դա մեր աշխատանքի մի մասն է: Մի խոսքով, ես դա արեցի։ Ես խաղում եմ, ուրախ եմ, բարգավաճում եմ ամեն օր: Կրիշտիանու Ռոնալդուն լեգենդ է և հիանալի տղա խաղադաշտից դուրս, ես […]
22:59 10.09.2023
ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպմանն ընդառաջ կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Հաղորդում է armsport.am-ը։ «Ամեն ինչ անում ենք լավագույնս վերականգնվելու համար՝ մեր բժիշկները, մերսողները, նաև GPS համակարգի տվյալներն ենք ստանում՝ հասկանալու համար, թե տղաներն ինչ վիճակում են։ Ինչի՞ հաշվին կարող ենք հաղթել․ […]
21:59 10.09.2023
ՀՖՖ-ն վաղվա խաղին ընդառաջ Հայաստանի հավաքականի մարզման կադրերն է հրապարակել։ «Սա էլ այսպես։ Կհանդիպենք վաղը»,-նշված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ վաղը տեղի է ունենալու Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։
19:40 10.09.2023
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Խորվաթիայի դեմ խաղից առաջ կիսվել է տպավորություններով։ Հաղորդում է armsport.am-ը։ «Հիանալի տրամադրություն ունեմ, ու ինձ լավ եմ զգում, այդպես միշտ է լինում, երբ Երևանում եմ ու հավաքականի ճամբարում։ Մեծ ցանկություն ունենք լավ արդյունքի հասնելու մեր տնային մարզադաշտում։ Չկա վախ, այո կա անհանգստություն, որը միայն մոտիվացիայի կվերածվի։ Խորվաթիան […]
15:38 10.09.2023
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն օրեր առաջ հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Սեպտեմբերի 11-ին՝ Հայաստան-Խորվաթիա հանդիումից առաջ, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հավաքված երկրպագուները հնարավորություն կունենան իրենց շնորհակալությունը հայտնելու Գևորգ Ղազարյանին: Հանդիպումից առաջ կկայանա փոքրիկ արարողություն, որի ընթացքում Ղազարյանը հրաժեշտ կտա երկրպագուներին: Գևորգ Ղազարյանն ազգային հավաքականում նորամուտը նշել է 2007թ. օգոստոսի 22-ին […]
15:15 10.09.2023
ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլ․ Հայաստան-Խորվաթիա։ ՀՖՖ-ից հայտնում են, որ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 11-ին, 20:00-ին։
14:48 10.09.2023
Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը: Մրցավարի օգնականներն են Նիկոլյա Դանոսը և Սիրիլ Մունյոն, չորորդ պաշտոնյան՝ Ռուդի Բուկեն: VAR-ի մրցավար է նշանակվել Ժերոմ Բրիսարը, VAR-ի մրցավարի օգնական՝ Էրիկ Վատելյեն: Հիշեցնենք, որ Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին։
21:22 09.09.2023
Արտակ Դաշյանը Հայաստանի ազգային հավաքականում 2-րդ գոլը խփեց՝ դառնալով թուրքերի դարպասը գրաված մեր ընտրանու առաջին ֆուտբոլիստը: Նա իր գոլերի հաշիվը բացել էր անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Դուբլինում՝ Ազգերի լիգայի շրջանակում կայացած Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում (2-3), հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Դաշյանն ընդգրկվեց Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերում Հայաստանի հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում՝ թուրքերի […]
19:54 09.09.2023
«Մեծ սաղավարտի» կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը հրաժարվել է մասնակցել 2023 թվականի Դևիսի գավաթի եզրափակիչ մրցաշարի առաջին փուլին, որը կանցկացվի սեպտեմբերի 12-ից 17-ը Վալենսիայում։ Իսպանիայի հավաքականը հանդես կգա C խմբում, որտեղ ընդգրկված են նաև Սերբիան, Չեխիան և Հարավային Կորեան։ Ալկարասին ազգային հավաքականում կփոխարինի Ալբերտ Ռամոս-Վինոլասը։
19:31 09.09.2023
Իսպանական «Բարսելոնան» դիտարկում է «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը, հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը հույս ունի ստանալ 22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանին գնելու համար անհրաժեշտ գումարը։ Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
19:11 09.09.2023
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կիսվել է Ուկրաինայի հավաքականի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի C խմբի 5-րդ տուրի հանդիպումից իր ակնկալիքներով. «Ուկրաինայի հավաքականը շատ վտանգավոր և կազմակերպված թիմ է, որը փայլուն է հանդես գալիս, առաջին հերթին հակագրոհների ժամանակ: Պետք է կենտրոնանալ ու փորձել չեզոքացնել մրցակցի խաղացողներին կենտրոնական գոտում։ Մենք լավ գիտենք Ուկրաինայի […]
17:49 09.09.2023
Փարիզում տեղի ունեցած ռեգբիի աշխարհի գավաթի բացման արարողության ժամանակ «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում երկրպագուները սուլոցներով են դիմավորել ամբիոնի մոտ դուրս եկած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Պատճառը Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին օրենսդրական նախաձեռնությունն է, որի կողմնակից է Մակրոնը։ Ըստ նախագծի կենսաթոշակային տարիքը 62-ից կդառնա 64: 🇫🇷🏉FLASH – Emmanuel Macron massivement hué au Stade de France […]
17:27 09.09.2023
7 ֆուտբոլային թիմ ընդգրկված է աշխարհի ամենաթանկարժեք մարզական ակումբների ցանկում։ NFL-ի (ամերիկյան ֆուտբոլ) ակումբները կազմում են Forbes-ի վարկանիշային ցուցակի 60%-ը: Այն ներառում է նաև NBA-ի, Formula 1-ի և MLB-ի ներկայացուցիչներ: Թոփ 15 ամենաթանկարժեք մարզական ակումբները․ 1. «Դալլաս» (NFL) – 9 միլիարդ դոլար; 2. «Նյու Յուրք Յանկիս» (MLB) – 7,1 միլիարդ դոլար; 3-4. «Գոլդեն Սթեյթ» (NBA) […]
16:54 09.09.2023
«Բարսելոնան» տարբեր իրերի վաճառք է կազմակերպել «Կամպ Նոու» մարզադաշտի հետ կապված, որը այժմ վերակառուցվում է։ Կատալոնական թիմի ակումբային խանութում վաճառվում են տարբեր իրեր՝ հուշանվերների տեսքով, այդ թվում՝ տնային մարզադաշտից վերցված խոտածածկի կտորներ և դարպասի ցանց։ Ըստ Sport.es-ի՝ խոտածածկը բնօրինակն է և վավերացված է նոտարի ստորագրությամբ։ Միայն մի կտոր խոտածածկ է մնացել պահեստում՝ 420 եվրոյով: Իսկ […]
16:26 09.09.2023
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Լատվիայի ընտրանու նկատմամբ 5-0 հաշվով տարած հաղթանակի և Հայաստանի հավաքականի հետ առաջիկա խաղի մասին։ «Մենք ասացինք, որ առաջին րոպեներից պետք է լուրջ լինենք, և այդպես էլ եղավ, վաղ գոլն էլ հեշտացրեց մեր գործը։ Մենք որոշ խաղացողների հանգիստ էինք տվել: Կովաչիչն ու Մայերը […]
15:41 09.09.2023
Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը չկարողացավ նվաճել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակչի ուղեգիր։ «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը և դասակարգման երրորդ համար, ռուս Դանիիլ Մեդվեդևը։ US Open-ի գործող հաղթող 20-ամյա Ալկարասը կիսաեզրափակչում պարտվեց Դանիիլ Մեդվեդևին, որն առավելության հասավ 7-6, 6-1, 3-6, 6-3 հաշվով։ Մրցախաղը տևեց 3 […]
15:16 09.09.2023
Իտալիայի հավաքականի, «Ինտերի» և «Միլանի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին համեմատել է իտալական Ա Սերիան ու թուրքական Սուպերլիգան։ Թուրքիայում Բալոտելին հանդես է եկել «Ադանա Դեմիրսպորում»։ «Անցած տարի ես դիտեցի Ա Սերիայի մի քանի հանդիպումներ և համեմատեցի Թուրքիայի առաջնության հետ։ Կարծում եմ՝ հիմա Թուրքիայում ֆուտբոլի մակարդակն ավելի բարձր է, քան Ա Սերիայում»,- Բալոտելիի խոսքերը մեջբերում է ITASportPress-ը։ […]
14:48 09.09.2023
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը դարձել է Գերմանիայի հավաքականի նոր ավագը։ «Ես որոշեցի ավագի թևկապը տալ Գյունդողանին։ Ջոշուա Կիմմիխի հետ նրանք կառաջնորդեն թիմը։ Ես շատ ուրախ եմ, որ նրանք երկուսն էլ ստանձնեցին այս պարտավորությունները: Սա նրանց ավելի շատ էներգիա կտա»,- մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկը։ Նախկինում Գերմանիայի հավաքականի ավագը եղել է […]
14:11 09.09.2023
Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում կայացավ ևս 7 հանդիպում: Եվրո-2024, ընտրական փուլ, 5-րդ տուր D խումբ Թուրքիա – Հայաստան՝ 1-1 Խորվաթիա – Լատվիա՝ 5-0 A խումբ Վրաստան – Իսպանիա՝ 1-7 Կիպրոս – Շոտլանդիա՝ 0-3 J խումբ Սլովակիա – Պորտուգալիա ՝ 0-1 Լյուքսեմբուրգ – Իսլանդիա՝ 3-1 Բոսնիա և Հերցեգովինա – Լիխտեյնշտայն՝ 2-1 Հիշեցնենք` […]
13:42 09.09.2023
Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Իսպանիայի հավաքականը մրցակցի խաղադաշտում 7-1 հաշվով վստահ հաղթանակ Է տարել Վրաստանի ընտրանու նկատմամբ: Թբիլիսիում կայացած խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան։ Երեք խաղից հետո Իսպանիայի հավաքականը 6 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Առաջատարը՝ Շոտլանդիայի հավաքականը, չորս խաղում տարել է նույնքան հաղթանակ։ Վրաստանն ունի 4 […]
13:25 09.09.2023
Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում 4 տուրից հետո Հայաստանի մի քանի ներկայացուցիչ առաջատարների խմբերում է: Այդ շախմատիստներն են Էմին Օհանյանը (մինչև 18 տարեկան-3,5 միավոր), Էրիկ Չաքրյանը (մինչև 18 տարեկան-3,5 միավոր), Բենիկ Ագասարովը (մինչև 14 տարեկան-4 միավոր), Տիգրան Համբարձումյանը (մինչև 12 տարեկան-4 միավոր), Ռուդոլ Փաշիկյանը (մինչև 16 տարեկան-3,5 միավոր), Մանե Հակոբյանը (մինչև 10 […]
12:38 09.09.2023
Բրազիլիայի հավաքականը վստահ հաղթանակով սկսեց ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլը։ Առաջին տուրում աշխարհի 5-ակի չեմպիոնն ընդունեց Բոլիվայի հավաքականին ու հաղթեց 5-1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձան Ռոդրիգոն ու Նեյմարը, որը նաև մեկ անգամ վրիպեց 11 մետրանոցից։ 31-ամյա Նեյմարը գերազանցեց Պելեի ռեկորդը և 79 գոլով դարձավ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ Լեգենդար Պելեն ազգային […]
12:10 09.09.2023
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում խոսել է Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Թուրքիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին։ «Կարծում եմ՝ ոչ-ոքիի խաղ էր։ Խաղում էին երկու լավ թիմեր։ Ի դեպ, կարծում եմ, որ երևանյան խաղում ևս պետք է լիներ ոչ-ոքի։ Խաղից հետո ես մտա հանդերձարան և տեսա, որ բոլոր տղաները հուսահատված են։ […]
10:39 09.09.2023
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին, ով նաև Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահն է, խոսել է բազմաթիվ ֆուտբոլիստների՝ Սաուդյան Արաբիա տեղափոխության մասին։ «Չեմ կարծում, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը որևէ վտանգ է ներկայացնում եվրոպական ֆուտբոլի համար։ Եկեք կենտրոնանանք Եվրոպայի և մեր ակումբների վրա։ Մենք ունենք ամենամեծ և ամենակարևոր մրցաշարերը, և մենք ունենք լավագույն խաղացողները։ Ինձ պետք չէ մտածել, թե […]
09:21 09.09.2023
ԱՄՆ-ի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց Ինդոնեզիայում, Ճապոնիայում և Ֆիլիպիններում ավարտին մոտեցող բասկետբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։ Երկրորդ կիսաեզրափակիչում ամերիկացիները 111-113 հաշվով պարտվեցին Գերմանիայի հավաքականին։ Այսպիսով չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Գերմանիայի ու Սերբիայի հավաքականները։ Ավելի վաղ Սերբիայի հավաքականը 95-86 հաշվով առավելության էր հասել Կանադայի թիմի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ, որը կկայանա սեպտեմբերի 10-ին։ Հիշեցնենք, որ աշխարհի գործող […]
01:17 09.09.2023
Թուրքիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ Մեր ընտրանու կազմում գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը:
23:58 08.09.2023
Քիչ առաջ Հայաստանի հավաքականը գոլ խփեց Թուրքիային: «Դաշյաաաաաաան: Գոոոոոոոոոոլ գոլ գոլ գոլ գոոոոոոոոլ: Բացում ենք հանդիպման հաշիվը»,-նշված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ: Այսպես, Թուրքիա-Հայաստան հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկին Արտակ Դաշյանը բացել է խաղի հաշիվը: Առաջին խաղակեսն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով: