TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Նա դադարեցրեց բոլոր վեճերը մեծագույն խաղացողի հարցի շուրջ. Լինեկերը՝ Մեսսիի մասին

15:49 12.08.2023

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը պատմել է, թե ինչու է համարում «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։ «Իմ կարծիքով, Մեսսին պատմության մեծագույն ֆուտբոլիստն է, ում խաղին հաճույք եմ ունեցել հետևել։ Մեսսին ինձ մեծ ուրախություն է պարգևել երկու տասնամյակ։ Նա անում է այն, ինչ հասարակ մահկանացուները չեն կարող անել: Պարզապես հաճելի է […]

̰
Կարեն Խաչանովը կմասնակցի Ցինցինատիի մրցաշարին

15:24 12.08.2023

ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ցինցինատիի (ԱՄՆ) Masters մրցաշարին։ Առաջին տուրում աշխարհի 11-րդ ռակետ Կարեն Խաչանովը կխաղա բրիտանացի Էնդի Մարեյի հետ։ Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Խաչանովը բաց է թողել վերջին մի քանի մրցաշարերը։ Ցինցինատիի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 14-ից 20-ը։

̰
Լեհ շախմատիստը հաղթել է Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարում

14:57 12.08.2023

Երևանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է Լեհաստանը ներկայացնող միջազգային վարպետ Յակուբ Կոսակովսկին։ Լեհ շախմատիստը 9 հնարավորից վաստակեել է 7 միավոր՝ մնալով անպարտելի։ Իրանցի գրոսմայստեր Արյան Գոլամին 6 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Վրացի միջազգային գրոսմայստեր Գիգա Կուպարաձեն և Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Արսեն Դավթյանը վաստակել են 5,5 միավոր: Լրացուցիչ […]

̰
Վլադիմիր Պուտինը  լեգենդար Իգոր Տեր-Հովհաննիսյանին պարգևատրել է Պատվո շքանշանով

14:35 12.08.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռացատկի օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանին պարգևատրել է Պատվո շքանշանով։ 85-ամյա Տեր-Հովհաննիսյանը պարգևատրվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած վաստակի, երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար։ Նա բրոնզե մեդալներ ունի 1960 թվականի Հռոմի և 1964 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերից։ Նա նվաճել է նաև Եվրոպայի առաջնությունում երեք ոսկե և երկու […]

̰
Փայլուն նորամուտ. Ֆիրմինոն հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ալ-Ահլիի» կազմում իր առաջին խաղում

13:55 12.08.2023

«Ալ-Ահլին» հաջող է մեկնարկել Սաուդյան Արաբիայի 2023/24 մրցաշրջանի առաջնությունում: Ակումբը հաղթել է «Ալ-Հազեմին»՝ 3-1 հաշվով։ Վերջինս, համեմատած սաուդյան մյուս ակումբների, բավականին համեստ կազմ ումի․ հայտնի ֆուտբոլիստներից միայն «Ասթոն Վիլլայի» նախկին խաղացող Բերտրան Տրաորեն է։ Իսկ Ռոբերտո Ֆիրմինոն, ով խաղում է «Ալ-Ահլիի» կազմում դարձել է հանդիպման գլխավոր հերոսը։ Բրազիլացին հեթ-տրիկ է ձևակերպել:

̰
Իլոն Մասկի ու Մարկ Ցուկերբերգի մենամարտը կարող է անցկացվել հռոմեական Կոլիզեյում

13:45 12.08.2023

Ամերիկացի հայտնի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Facebook-ի հիմնադիր և սեփականատեր Մարկ Ցուկերբերգի հետ մենամարտ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվել է Իտալիայի իշխանությունների հետ: «Մենամարտը կազմակերպելու են իմ և Ցուկերբերգի հիմնադրամները (ոչ UFC-ն): Ուղիղ հեռարձակում կլինի այս հարթակում (Twitter) և Meta-ում: Այն ամենը, ինչ կհայտնվի տեսախցիկի կադրում, կպատկերի հին Հռոմը, ժամանակակից ոչինչ: Ես խոսել եմ Իտալիայի […]

̰
ԱՊԼ-ի մեկնարկում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է խոշոր հաշվով. Հոլանդը՝ դուբլի հեղինակ

13:11 12.08.2023

ԱՊԼ-ի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բարնլիին» և 3-0 հաշվով հաղթանակ է տարել: 4-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Հոլանդը, իսկ 36-ին նորվեգացին դուբլ է ձևակերպել: 75-րդ րոպեին Ռոդրին հաշիվը դարձրել է 0-3: Խաղի հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին տանտերերի կազմում կարմիր քարտ է ստացել Զարուրին:

̰
Արթուր Ավագիմյանը վերադարձել է Օդեսայի «Չեռնոմորեց»

12:54 12.08.2023

Օդեսայի «Չեռնոմորեցը» հայտարարել է Արթուր Ավագիմյանի վերադարձի մասին։ 25-ամյա կիսապաշտպանը պայմանագիր է կնքել ուկրաինական ակումբի հետ, որի կազմում խաղացել է նաև 2020 թվականի փետրվարիից մինչև 2022 թվականի հունվարը։ Ավագիմյանի նախորդ ակումբն էր ուկրաինական «Ալեքսանդրիան», որին նա միացել էր 2022 թվականին։ Transfermarkt-ը 400 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

̰
ՀՖՖ-ում հյուրընկալվել են հայազգի հանրահայտ ֆուտբոլիստներ Ալեկո և Անդրանիկ Էսկանդարյանները

12:28 12.08.2023

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հյուրընկալվել էին հայազգի հանրահայտ ֆուտբոլիստներ Ալեկո և Անդրանիկ Էսկանդարյանները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Քննարկվել են ՀՖՖ-ի և MLS-ի միջև համագործակցության, նաև ԱՄՆ-ում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների զարգացման հեռանկարները: Ալեկո Էսկանդարյանը ներկայումս զբաղեցնում է MLS-ի՝ ֆուտբոլիստների զարգացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, ժամանակին հանդես է եկել «Դի […]

̰
Աշխարհի առաջին ռակետը պարտվել է Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչում

11:47 12.08.2023

Իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Կարլոս Ալկարասը չի կարողացել դուրս գալ Տորոնտոյի Մասթերսի կիսաեզրափակիչ։ Նրա մրցակիցն էր ամերիկացի Թոմի Փոլը։ Հանդիպումը տևել է 2 ժամ 21 րոպե և ավարտվել 3:6, 6:4, 3։6 հաշվով։ Եզրափակիչ դուրս գալու համար Փոլը կխաղա Գաել Մոնֆիս – Յանիկ Սիներ զույգի հաղթողի հետ։

̰
Մեսսին իր հետևից տանում է «Ինտեր Մայամին». Մարտինո

11:28 12.08.2023

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է թիմի խաղի վրա Լիոնել Մեսսիի ազդեցության մասին: Թիմին միանալուց հետո արգենտինացին 7 գոլ է խփել Լիգայի գավաթի չորս խաղում: «Նա այստեղ նույնն է անում, ինչ մենք տեսանք աշխարհի առաջնությունում: Դա ցույց է տալիս, թե ինչպիսի լիդեր է նա։ Նա ինչպես միշտ, ազդեցություն ունի խաղադաշտում, բայց ազդեցություն ունի […]

̰
Մեսսիի հերթական գոլն ու «Ինտեր Մայամիի» խոշոր հաշվով հաղթանակը

11:12 12.08.2023

Կայացել է Լիգայի գավաթի քառորդ եզրափակչի «Ինտեր Մայամի» – «Շարլոտ» հանդիպումը։ Այն ավարտվել է Մեսսիի թիմի հաղթանակով՝ 4-0 հաշվով։ Գոլի հեղինակ են դարձել Յոզեֆ Մարտինեսը (11 մ), Ռոբերտ Թեյլորը, Լիոնել Մեսսին և Ադիլսոն Մալանդան (ինքնագոլ)։ Կիսաեզրափակիչում «Ինտեր Մայամիի» մրցակիցը կլինի «Ֆիլադելֆիան»։

̰
Ռանոսը «Բորուսիայի» իր նորամուտի խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ

10:59 12.08.2023

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս 7-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Բերզենբրյուկի» նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիայի» կազմում փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին ու դարձել գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 77-րդ րոպեին 20-ամյա ֆուտբոլիստը կատարել է գոլային փոխանցում, իսկ 89-րդ րոպեին ձևակերպել հանդիպման […]

̰
Մեզ համար կարևոր էր, որ Սաուդյան Արաբիան մահմեդական երկիր է. Մանեն՝ «Ալ Նասր»  տեղափոխվելու մասին

10:39 12.08.2023

«Ալ Նասրի» նորեկ Սադիո Մանեն պատմել է, թե ինչու է որոշել կարիերան շարունակել սաուդյան ակումբում։ «Մինչ համաձայնվելը խորհրդակցել եմ ընտանիքի հետ։ Մեզ համար կարևոր էր, որ Սաուդյան Արաբիան մահմեդական երկիր է, և մենք հեշտությամբ կատարեցինք այս ընտրությունը»,- Մանեի խոսքերն է մեջբերում The National-ը: Մանեի վերջին ակումբը եղել է «Բավարիան»: Ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ է տեղափոխվել «Լիվերպուլից» […]

̰
«Փյունիկի» ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյում

10:00 12.08.2023

Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ»-«Փյունիկ» հանդիպումից հետո երևանյան ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ակումբը խնդրանքով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հետաձգել Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի օգոստոսի 14-ին նախատեսված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը։ ՀՖՖ-ն բավարարել է «Փյունիկի» […]

̰
«Շիրակը» պարտվել է ԲԿՄԱ-ին

09:49 12.08.2023

ՀՊԼ 3-րդ տուրում «Շիրակը» ընդունել է ԲԿՄԱ-ին և նվազագույն հաշվով պարտություն կրել։ Հանդիպման հաշիվը բացվել է 62-րդ րոպեին․ սեփական դարպասը գրավել է գյումրեցիների պաշտպան Հրայր Մկոյանը։ Ավելացված ժամանակում ԲԿՄԱ-ի դարպասին նշանակվել է 11-մետրանոց հարված, սակայն Պոբուլիչի հարվածից հետո հյուրերին փրկել է դարպասապահ Գոռ Մատինյանը: Այս խաղից հետո «Շիրակը» 3 միավորով 6-րդ տեղում է, իսկ ԲԿՄԱ-ն […]

̰
«Ռեալ Սոսյեդադն» արդեն համաձայնության է եկել անձամբ Զախարյանի հետ. Mundo Deportivo

09:20 12.08.2023

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ Սոսյեդադն» արդեն համաձայնության է եկել անձամբ Զախարյանի հետ պայմանագրի շուրջ և այժմ բանակցություններ է վարում «Դինամոյի» հետ։ Ակումբները քննարկում են տրանսֆերի գումարը, վճարման ժամկետները և այլ մանրամասներ։ Սպասվում է, որ տրանսֆերը կկազմի մոտ 12 մլն […]

̰
Նեյմարը մոտ է «Բարսելոնա» վերադառնալուն

09:07 12.08.2023

ՊՍԺ-ն համաձայնել է բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխությանը «Բարսելոնա», հայտնում է Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն պատրաստ է ճկունություն ցուցաբերել իսպանական ակումբի հետ բանակցություններում, որպեսզի տրանսֆերը կայանա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան ակումբը պատրաստ է Նեյմարի տրանսֆերի համար վճարել 200 մլն եվրո։ Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին 222 միլիոն եվրոյի դիմաց։ Փարիզյան ակումբում նա […]

̰
Ամփոփվել են Համահայկական 8-րդ ամառային խաղերի շախմատի մրցաշարի արդյունքները. հաղթողները պարգևատրվել են

20:30 11.08.2023

Ամփոփվել են Համահայկական 8-րդ ամառային խաղերի շախմատի մրցաշարի արդյունքները. հաղթողները պարգևատրվել են: Շախմատի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 8-10-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում: Տղամարդկանց խմբում մասնակցել են 171 մարզիկ, աղջիկների խմբում՝ 66: Շախմատի մրցումներին մասնակցել են ՀՀ բոլոր քաղաքները, ինչպես նաև ներկայացուցիչներ Իրանից, Իսպանիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Բելառուսից և այլն: Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի տնօրեն Նունե […]

̰
Գոլից հետո խաչակնքվելու համար Ռոնալդուին սպառնում է պատիժ Սաուդյան Արաբիայում

20:06 11.08.2023

Սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ձերբակալվել հանդիպման ժամանակ քրիստոնեական ժեստ անելու` խաչակնքվելու համար: Սա արգելված է Սաուդյան Արաբիայի օրենսդրությամբ: Սաուդյան Արաբիայում քրիստոնեական ցանկացած ժեստ համարվում է հանցագործություն, քանի որ ենթադրվում է, որ դրանք ցույց տվող անձը ձգտում է այլ մարդկանց իրենց հավատքին դարձնել: Նման արարքի համար պատիժը կարող է նույնիսկ կալանք լինել։

̰
Համահայկական 8-րդ ամառային խաղեր. ամփոփվել են շախմատի մրցաշարի արդյունքները

17:22 11.08.2023

Ամփոփվել են Համահայկական 8-րդ ամառային խաղերի շախմատի մրցաշարի արդյունքները. հաղթողները պարգևատրվել են: Շախմատի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 8-10-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում: Տղամարդկանց խմբում մասնակցել են 171 մարզիկ, աղջիկների խմբում՝ 66: Շախմատի մրցումներին մասնակցել են ՀՀ բոլոր քաղաքները, ինչպես նաև ներկայացուցիչներ Իրանից, Իսպանիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Բելառուսից և այլն: Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի տնօրեն […]

̰
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:32 11.08.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, կոմիտեի անդամների և Pan-Armenian Games -ի 8-րդ ամառային խաղերի մասնակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ դրել անմար կրակի մոտ:

̰
Opta սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի չեմպիոնին

12:14 11.08.2023

Սուպերհամակարգիչ Opta-ն կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանի արդյունքները։ Ըստ համակարգչի՝ «Մանչեսթեր Սիթին» նորից պետք է չեմպիոն դառնա։ Հավանականությունը, որ «քաղաքաբնակները» կրկին կնվաճեն տիտղոսը, համակարգիչը գնահատում է 90,2 տոկոս։ «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդում են Գվարդիոլայի թիմին մրցաշարային աղյուսակում: Այսպիսով՝ հենց այս թիմերն էլ «Մանչեսթեր Սիթիի» հետ միասին կկազմեն լավագույն քառյակը։ «Բորնմուտը», «Շեֆիլդ […]

̰
«Ինտերը» նոր դարպասապահ ունի

11:45 11.08.2023

«Սամպդորիայի» դարպասապահ Էմիլ Աուդերոն վարձավճարով տեղափոխվել է Միլանի «Ինտեր»՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Իտալացի դարպասապահը ֆուտբոլային կարիերան սկսել է «Յուվենտուսում», 2017 թվականին։ 2018 թվականին Աուդերոն միացել է «Սամպդորիային», որտեղ խաղացել է հինգ մրցաշրջան։ Ավելի վաղ Միլանի «Ինտերը» ձեռք էր բերել Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Յան Զոմերին։

̰
«Փյունիկը» նորվեգական «Բուդյո-Գլիմտի» հետ պատասխան խաղից առաջ հայտնվեց բարդ վիճակում

11:25 11.08.2023

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Բուդյո-Գլիմտին» և պարտություն կրեց 3-0 հաշվով։ Հանդիպման արդեն 6-րդ րոպեին աչքի ընկավ Գրոնբեկը: Նորվեգական թիմը 31-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը. Մումբայնան մոտ տարածությունից գրավեց մեր թիմի դարպասը: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց աչքի ընկավ Պելեգրինոն՝ 3-0: Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից Երևանում:

̰
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը․ Transfermarkt

11:11 11.08.2023

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Transfermarkt-ի վարկածով ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Աղբյուրը հայտնում է, որ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1,5 միլիոն մարդ ամբողջ աշխարհից։ Նշվում է, որ Հոլանդի օգտին քվեարկել է մասնակիցների 68,55 տոկոսը։ Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։ Նրա օգտին քվեարկել է մասնակիցների 12,08%։ […]

̰
Մբապեն որոշել է մնալ ՊՍԺ-ում․ Le Parisien

10:58 11.08.2023

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Մբապեն նախատեսում է փարիզյան ակումբում մնալ մինչև 2024 թվականի ամառ։ Նա իր որոշման մասին հայտնել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիին։ Ավելի վաղ Le Parisien-ը հայտնել էր, որ Ալ-Խելայիֆին դեմ է Մբապեի վերադարձին ակումբի հիմնական թիմ՝ համարելով, որ […]

̰
Sotheby’s-ն աճուրդի է դրել Շումախերի Ferrari F2001b բոլիդը

09:50 11.08.2023

Sotheby’s-ն աճուրդի է դրել Ֆորմուլա-1-ի Ferrari F2001b բոլիդը, որով 2002 թվականին աշխարհի առաջնությանը մասնակցել է լեգենդար գերմանացի մրցարշավորդ, աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը, հաղորդում է rmsothebys-ը։ Աճուրդը տեղի կունենա օգոստոսի 16-19-ին։ Sotheby’s-ն անցած տարի աճուրդում ռեկորդային գնով վաճառել էր Շումախերի Ferrari F2003-GA բոլիդը, որով նա նվաճել էր 6-րդ չեմպիոնական տիտղոսը Ֆորմուլա-1-ում։ Գրանցվել էր ռեկորդային գին […]

̰
Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անատոլի Տրուբինը տեղափոխվեց «Բենֆիկա»

22:30 10.08.2023

Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անատոլի Տրուբինը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց «Բենֆիկա»։ Պորտուգալական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Տրուբինը «Բենֆիկայի» հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 10 միլիոն եվրո։

̰
Ջուդ Բելինգեմը տաքսիով է գնում «Ռեալի» մարզումներին

20:49 10.08.2023

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգեմը թիմի մարզումներին գնում է տաքսիով։ 19-ամյա անգլիացի կիսապաշտպանը Մադրիդում ավտոմեքենա դեռ չի վարում։ Պաշտոնական հանդիպումներում Բելինգեմի նորամուտն Արքայական ակումբում սպասվում է օգոստոսի 12-ին։ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում «Ռեալը» Բիլբաոյում կհյուրընկալվի «Աթլետիկին»։ 👀 Mientras sus compañeros presumen sus lujosos carros 🚗 Jude Bellingham llega en taxi 🚕 al entreno del […]

̰
BACK_TO_TOP