12:57 15.08.2023
«Մանչեսթեր Յունայթեդը», Անգլիայի առաջնության առաջին տուրում նվազագույն հաշվով հաղթելով «Վուլվերհեմփթոնին», սահմանել է ռեկորդ։ Դա մանչեսթերյան ակումբի 21-րդ հաղթանակն էր Պրեմիեր լիգայի առաջին տուրում։ Ոչ մի թիմի չի հաջողվել նույնքան հաղթանակով սկսել առաջնությունը, հայտնում է Opta-ն։ ԱՊԼ-ի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» օգոստոսի 19-ին կհյուրընկալվի Լոնդոնի «Տոտենհեմին»։
12:37 15.08.2023
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» նախագահ Խոակին Ապերիբայը հայտարարել է, որ Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերը Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբ դեռևս կայացած չէ: «Մենք դեռ աշխատում ենք Զախարյանի տրանսֆերի վրա, ավելին չեմ կարող ասել: Նրա հետ պայմանագիրը դեռևս համաձայնեցված չէ: Տեսնենք՝ կկարողանա՞նք արդյոք լուծել խնդիրները»,- Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ ասել է ակումբի նախագահը: […]
11:51 15.08.2023
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Նիժնի Նովգորոդը» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով հաղթել է Գրոզնիի «Ախմատին»։ Հանդիպման հաշիվը առաջին րոպեին բացել է 22-ամյա կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Իսպանական «Լևանտեի» ու Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը խաղացել է 82 րոպե ու ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։ Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը գոլի հեղինակ էր դարձել նաև «Նիժնի Նովգորոդի» նախորդ խաղում՝ […]
11:34 15.08.2023
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Քյոլնը» Սարգիս Ադամյանի գոլի օգնությամբ լրացուցիչ ժամանակում 3-1 հաշվով հաղթել է «Օսնաբրյուկին» և դուրս եկել հաջորդ փուլ։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը հյուրերի կազմում փոխարինման է դուրս եկել 52-րդ րոպեին, իսկ խաղի հաղթական գոլը խփել է լրացուցիչ ժամանակում։ 93-րդ րոպեին 30-ամյա Ադամյանը հաշիվը դարձրել է 2-1, քիչ անց «Քյոլնը» խփել է […]
10:29 15.08.2023
Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինին բացատրել է զբաղեցրած պաշտոնը լքելու իր որոշման պատճառները։ «Հրաժարականն իմ անձնական որոշումն է, որը կայացվել է անձնական պատճառներով։ Ես երախտապարտ եմ ֆեդերացիայի նախագահին՝ իմ հանդեպ վստահության համար, ողջունում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր խաղացողներին, ում հետ աշխատել եմ այս հինգ տարիների ընթացքում։ Եվրոպայի առաջնությունում հաղթանակը հավերժ կմնա իմ սրտում։ […]
09:47 15.08.2023
Լուչանո Սպալետին կստանձնի Իտալիայի ազգային հավաքականի ղեկը: Այս մասին հայտնել են իտալական լրատվամիջոցները: Ակնկալվում է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նշանակումը պաշտոնապես կհաստատի օգոստոսի 16-ին: Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել Ռոբերտո Մանչինին: Ֆեդերացիան ընդունել էր դիմումը: Լուչանո Սպալետիի վերջին թիմն իտալական «Նապոլին» է, որի հետ 64-ամյա իտալացին նախորդ […]
09:24 15.08.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մոտ է Սաուդյան Արաբիայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Ալ Հիլյալի» հետ պայմանագիր կնքելուն։ The Athletic-ը գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը այսօր բուժզննում է անցնում արաբական ակումբի համար։ Սպասվում է, որ կողմերը կկնքեն 2 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հանարավորություն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբը […]
09:08 15.08.2023
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, որը տեղի է ունենում Բաքվում, հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը։ Համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը կմրցի հնդիկ Գուկեշ Դոմարաջուի հետ։ Աշխարհի գավաթ, 1/8 եզրափակիչ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)` 2:0 Վան Հաո (Չինաստան) – Գուկեշ Դոմարաջու (Հնդկաստան)` 0,5:1,5 Նիյատ Աբասով (Ադրբեջան) – Սալեհ Սալեմ (ԱՄԷ)՝ 2:0 Սանտոշ Վիդիտ […]
08:43 15.08.2023
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» չորս տարի անընդմեջ չի կարողանում գոլ խփել «Խետաֆեի» խաղադաշտում։ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի «Խետաֆե» – «Բարսելոնա» խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0: Նախորդ երկու արտագնա հանդիպումներում «Բարսելոնան» ևս 0:0 հաշիվն էր գրանցել «Խետաֆեի» հետ, իսկ 2020-2021 թվականների մրցաշրջանում «Խետաֆեն» տանը կատալոնական թիմին հաղթել էր 1:0 հաշվով։ Նախորդ անգամ «Բարսելոնան» նույն թիմին չորս […]
23:48 14.08.2023
Ռոբերտո Մանչինին կարող է գլխավորել Սաուդյան Արաբիայի հավաքականը։ Ինչպես տեղեկացնում է Al-Riyadh թերթը՝ 58-ամյա մասնագետը երեք տարվա պայմանագրի առաջարկ է ստացել։ Այլ լրատվամիջոցներ հաղորդում են, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին։ Կիրակի օրը՝ օգոստոսի 13-ին, Մանչինին հրաժարական էր տվել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որը գլխավորել է հինգ տարի։
23:07 14.08.2023
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբի հետ պայմանավորվել է երկու տարվա պայմանագրի շուրջ, որի ընթացքում կստանա գրեթե 160 միլիոն եվրո, հայտնում է Lequipe-ը։ ՊՍԺ-ն և «Ալ-Հիլալը» համաձայնության են եկել Նեյմարի տրանսֆերի շուրջ։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, փարիզցիները 31-ամյա հարձակվողի տրանսֆերի համար կստանան ավելի քան 60 միլիոն եվրո։ 31-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ էր տեղափոխվել 2017 թվականին […]
22:40 14.08.2023
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը հաջող է մեկնարկել Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ընթացող մինչև 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայում։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ճապոնացիների նկատմամբ, իսկ երկրորդ մրցամարտում տպավորիչ հաղթանակ է տարել Անգլիայի հավաքականի հանդեպ՝ 3,5-0։5։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովը և Նվարդ Հայրապետյանը: Առաջնությունը անցկացվում […]
22:20 14.08.2023
Կարեն Նալբանդյանը նշանակվել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Սերվեթ» (Շվեյցարիա) – «Ռեյնջերս» (Շոտլանդիա) պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմի տեսուչ, հաղորդում է ՀՖՖ կայքը: Խաղի մրցավարարական կազմը Իտալիայից է, Մաուրիցիո Մարիանիի գլխավորությամբ: Նրա օգնականներն են Ալեսանդրո Ջալատինին ու Ալեսանդրո Լո Կիկերոն: Պաոլո Վալերին մրցավարի՝ տեսակրկնությունների գծով օգնականն է, իսկ նրա օգնականն է Ալեանդրո Դի Պաոլոն: Չորրորդ […]
21:57 14.08.2023
Չավին ու Ռաֆինյան կարող են որակազրկվել «Խետաֆեի» դեմ խաղում (0:0) խաղադաշտից հեռացվելու համար: Առաջին խաղակեսում «Բարսելոնայի» եզրային խաղացողը հեռացվել էր խաղադաշտից՝ Գաստոն Ալվարեսի քունքին արմունկով հարվածելու համար: Կատալոնացի մարզիչը ևս երկրորդ խաղակեսում կարմիր քարտ է ստացել մրցավարների հետ վիճաբանության համար։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Ռաֆինյան որակազրկվելու է նվազագույնը երկու, առավելագույնը՝ երեք խաղով: Չավին կարող […]
21:30 14.08.2023
Դանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Ռանդերսը» սեփական հարկի տակ 0-5 հաշվով պարտվել է «Նորդշելանդին»։ Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը: Նա փոխարինվել է 63-րդ րոպեին։ Լեհաստանի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Պոգոնը» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվել է «Ռադոմիակին»։ Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ […]
20:49 14.08.2023
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի բուժզննումը իսպանական «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխվելուց առաջ նշանակված է վաղը՝ օգոստոսի 15-ին։ Այս մասին հայտնում է Championat.com-ը։ Ավելի վաղ «Ռեալ Սոսիեդադը» համաձայնության էր հասել մոսկովյան ակումբի կիսապաշտպանի տեղափոխության հարցում։ «Դինամոյի» գլխավոր մարզիչ Մարսել Լիչկան ևս հաստատել էր, որ կիսապաշտպանին արդեն կարելի է համարել իսպանական թիմի խաղացող։
20:37 14.08.2023
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն «Ալ Ֆաթեհի» կազմում մասնակցել է «Ալ Թավունի» դեմ Սաուդյան Արաբիայի առաջնության առաջին տուրի խաղին ու այսպիսով նորամուտը նշել սաուդյան ակումբի կազմում: 31-ամյա ֆուտբոլիստը եղել է տանտերերի մեկնարկային կազմում ու անցկացրել է ամբողջական հանդիպում, որն ավարտվել է 1-1 հաշվով: Լուկաս Սելարայանն «Ալ Ֆաթեհի» կազմը համալրել է 2023 թվականի հուլիսին ամերիկյան […]
20:21 14.08.2023
Բելառուսում ավարտվեցին 2023 թվականի ԱՊՀ երկրների երկրորդ խաղերը։ Հայաստանը նվաճեց 8 մեդալ և 22 երկրների մեջ զբաղեցրեց 6-րդ տեղը։ Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը։ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ նվաճեցին՝ Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) – հունահռոմեական ըմբշամարտ Բորիս Շատվերյանը (79 կգ)՝ սամբո Արծաթե մեդալակիր դարձան՝ Նարե Գաբրիելյանը – հրաձգություն Սուրեն Հարությունյանը (67 կգ) – կարատե։ Բրոնզե մեդալ […]
20:10 14.08.2023
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ռոման» ընկերական հանդիպում է անցկացրել ալբանական «Պարտիզանի» հետ և հաղթել 2-1 հաշվով: Ժոզե Մոուրինյոն աչքի է ընկել անսովոր ու եզակի որոշումով: Չնայած այն հանգամանքին, որ Ժոզեն արդեն իսկ կատարել էր թույլատրելի քանակի փոփոխությունները, երկրորդ խաղակեսում խաղադաշտից հանել է թիմի ալժիրցի նորեկ Ուսեմ Աուարին: 25-ամյա կիսապաշտպանի փոխարեն բնականաբար ոչ ոք խաղադաշտ չի […]
19:56 14.08.2023
Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվում է 2023 թվականի շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան: Առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով։ Ժամակարգը՝ 45 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար ևս 10 վայրկյանի հնարավորությամբ: Հայաստանը ներկայացնում են Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովը և Նվարդ Հայրապետյանը:
19:12 14.08.2023
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ տարի մեկնարկելու է աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում: C ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները լինելու են Ավստրիայի և Ալբանիայի թիմերը: ՀԲՖ կայքի հաղորդմամբ՝ հաստատվել է ենթախմբի խաղացանկը․ 22.02.2024՝ Ավստրիա – Հայաստան 25.02.2024՝ Հայաստան – Ալբանիա 24.11.2024՝ Հայաստան – Ավստրիա 20.02.2025՝ Ալբանիա – Հայաստան Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են […]
18:40 14.08.2023
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը բացել է գոլերի հաշիվը խորվաթական «Օսիեկում»: 20-ամյա ֆուտբոլիստը դարպասի գրավմամբ աչքի է ընկել «Իստրայի» դեմ Խորվաթիայի առաջնության 4-րդ տուրի խաղում՝ բացելով խաղի հաշիվը 22-րդ րոպեին: Հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին էլ հայ պաշտպանը գրավել է սեփական դարպասը, ինչի արդյունքում խաղն ավարտվել է 4-4 հաշվով: Սա Ստյոպա Մկրտչյանի 6-րդ խաղն […]
18:11 14.08.2023
Հենրիխ Մխիթարյանի քույրը՝ Մոնիկա Մխիթարյանն ամուսանացել է։ Հայ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիմենտան Instagram-ում լուսանկար է հրապարակել և շնորհավորել Մոնիկա Մխիթարյանին։ «Շնորհավորում եմ, գեղեցի՛կ հարսնացու և բախտավո՛ր փեսա»,- գրել է Պիմենտան։ Մոնիկա Մխիթարյանի ամուսինը ֆրանսիացի Թիերի Շիշն է՝ Elsan ընկերության գործադիր տնօրենն ու նախագահը։ Մինչ այդ նա եղել է MICHELIN-ի գործադիր խորհրդի անդամ՝ B2C բաժնի պատասխանատուն։
17:50 14.08.2023
«Փյունիկը» սկսել է նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Օգոստոսի 17-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղի տոմսերը վաճառվում են 1000, 2000 և 3000 դրամով։ Հիշեցնենք, որ առաջին խաղում երևանյան ակումբը 0-3 հաշվով արտագնա պարտություն է կրել։ Կոնֆերենցիաների լիգայի նախորդ երկու փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած […]
17:40 14.08.2023
Միլանի «Ինտերը» Ֆերարայում ընկերական հանդիպում է անցկացրել ալբանական «Էգնատիայի» հետ և հաղթել 4-2 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր ու խաղացել է 73 րոպե: «Ինտերի» կազմում դուբլ է ձևակերպել Լաուտարո Մարտինեսը, մեկական գոլով աչքի են ընկել Նիկոլո Բարելան ու Ջակոմո Ստեբայլը: Հիշեցնենք, որ ալբանական ակումբն «Արարատ-Արմենիայի» մրցակիցն էր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում: […]
17:25 14.08.2023
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր հայ ըմբիշներից ոչ ոք չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը և 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը 1/4 եզրափակչում զիջել են ԱՄՆ-ը ներկայացնող ըմբիշներին: Այսօր մրցագորգ դուրս եկած 5 հայ ըմբիշից մյուս երեքը պարտվել էին ավելի շուտ:
17:21 14.08.2023
Օգոստոսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցներն օգոստոսի 19-ին մրցավայր կարող են մեկնել գնացքով: Մրցաշարի մասնակիցները, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք ու հարազատները, մրցավայր կուղևորվեն Երևանի […]
17:16 14.08.2023
Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Նոան» Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է գործող չեմպիոն Երևանի «Ուրարտուին»: Առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին տանտերերի ավագ Արթուր Միրանյանը բացել է հանդիպման հաշիվը: Իսկ հիմնական ժամանակին ավելացված 13-րդ րոպեին Ռոբերտ Բաղրամյանը խփել է երկրորդ գնդակը: Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրել է 6-ի և դարձել առաջատար։ «Ուրարտուն» […]
16:56 14.08.2023
Ազատ ոճի ըմբշամարտի 61 կգ քաշային կարգում Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը հայր է դարձել։ Ուրախալի լուրը 23-ամյա ըմբիշը հայտնել է սոցցանցերում՝ հրապարակելով նաև լուսանկար։ Արսեն Հարությունյանի առաջնեկն աղջիկ է։ Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանն ամուսնացել է 2022 թվականի հոկտեմբերին, նրա ընտրյալը Դիանա Ադիբեկյանն է։
16:30 14.08.2023
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ: Հայ ըմբիշը 1/8 եզրափակչի գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթել է լեհ Ռաֆալ Ռոման Շեվցին: Ավելի վաղ 1/4 էր դուրս եկել 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը: