TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը հայր է դարձել

16:56 14.08.2023

Ազատ ոճի ըմբշամարտի 61 կգ քաշային կարգում Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը հայր է դարձել։ Ուրախալի լուրը 23-ամյա ըմբիշը հայտնել է սոցցանցերում՝ հրապարակելով նաև լուսանկար։ Արսեն Հարությունյանի առաջնեկն աղջիկ է։ Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանն ամուսնացել է 2022 թվականի հոկտեմբերին, նրա ընտրյալը Դիանա Ադիբեկյանն է։

̰
Էդիկ Հարությունյանը ևս դուրս եկավ 1/4 եզրափակիչ

16:30 14.08.2023

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ: Հայ ըմբիշը 1/8 եզրափակչի գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթել է լեհ Ռաֆալ Ռոման Շեվցին: Ավելի վաղ 1/4 էր դուրս եկել 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը:

̰
Հայկ Մարտիրոսյանը՝ «16th Arad Open Grand Prix Romania Classic» մրցաշարի հաղթող

16:07 14.08.2023

Հայկ Մարտիրոսյանը նվաճել է «16th Arad Open Grand Prix Romania Classic» շախմատային մրցաշարի հաղթողի կոչումը։ Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել առաջին տեղը: 7,5-ական միավոր են հավաքել նաև ամերիկացի Հանս Նիմանն ու մակեդոնացի Նիկոլա Նիկոլովսկին, որոնք լրացուցիչ ցուցանիշներով զիջել են Հայկ Մարտիրոսյանին։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը 6,5 միավորով գրավել է […]

̰
Նարեկ Գրիգորյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

15:46 14.08.2023

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում Նարեկ Գրիգորյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Հիշեցնենք՝ Նարեկը նախ 3-2 հաշվով պարտության էր մատնել չեզոք դրոշի տակ հգանդես եկող Դմիտրի Լուկաշուկին, իսկ երկրորդում Նարեկը 6-5 հաշվով առավելության է հասել թուրքմեն Սոլտան Սանջար Բեգենջովի նկատմամբ: 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը, ով որակավորման փուլում բացահայտ առավելությամբ […]

̰
Արսեն Զախարյանին արդեն կարելի է համարել «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ. «Դինամոյի» գլխավոր մարզիչ

15:22 14.08.2023

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Մարցել Լիչկան հայտարարել է, որ Արսեն Զախարյանին կարելի է համարել իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ: «Զախարյանն այսօր կլինի մարզադաշտում, բայց նրան արդեն կարելի է համարել «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ: Նա կլինի տրիբունայում ու, ցավոք, խաղադաշտ չի մտնի»,- ասել է Լիչկան Матч ТВ-ի եթերում: Ավելի վաղ նշվել էր, որ Արսեն Զախարյանը չի հայտավորվել Կալինինգրադի […]

̰
«Ալ Հիլյալը» Նեյմարի տրանսֆերի համար խոշոր առաջարկ է արել

14:45 14.08.2023

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալ» ակումբը ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար խոշոր առաջարկ է կատարել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Բանակցությունները հաջող են, միաժամանակ ՊՍԺ-ն ու Նեյմարը շարունակում են աշխատանքներ տանել՝ կողմերի պայմանագիրը լուծելու համար: Սաուդյան ակումբը ոչ մի կերպ չի դիտարկում բրազիլացու տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու դեպքում Նեյմարի՝ մեկ մրցաշրջանով «Բարսելոնա» վարձակալական հիմունքով […]

̰
Անդրանիկ Ավետիսյանը և Նարեկ Գրիգորյանը մեկնարկել են հաղթանակով. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

14:30 14.08.2023

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում   մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ը: Առաջինը մրցագորգ են դուրս եկել ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացված է  9 մարզիկներով: Նրանցից 5-ը ներգրավված են այսօրվա մրցումներում: 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը դեռ չի գոտեմարտել, 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը որակավորման փուլում բացահայտ առավելությամբ 10-0 հաշվով հաղթել է գերմանացի Մարսել Վագինին, իսկ 79 կգ […]

̰
Լեգենդար Մանչինին հեռանում է Իտալիայի հավաքականից

14:04 14.08.2023

Ռոբերտո Մանչինին հեռացել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը: Ֆեդերացիան ի գիտություն է ընդունել օգոստոսի 12-ին Ռոբերտո Մանչինիից ստացած հրաժարականի դիմումը: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է նաև, որ հաշվի առնելով հավաքականի համար այս կարևոր փուլը՝ առաջիկա օրերին կհայտարարվի ազգային թիմի նոր գլխավոր մարզչի անունը: 58-ամյա Մանչինին Իտալիայի հավաքականը […]

̰
Այսօր մեկնարկում է ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ն

11:17 14.08.2023

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում այսօր մեկնարկում է ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ն: Առաջինը մրցագորգ դուրս կգան ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացված է հետևյալ 9-ը մարզիկներով. 57 կգ Էդիկ Հարությունյան 61 կգ Լևիկ Միքայելյան 65 կգ Անդրանիկ Ավետիսյան 70 կգ Հայկ Պապիկյան 74 կգ Արմեն Մուսիկյան 79 կգ Նարեկ Գրիգորյան 86 կգ Մուշեղ Մկրտչյան 92 կգ Կնյազ Իբոյան […]

̰
Օսիմհենը նոր պայմանագիր կկնքի Նապոլիի հետ

09:45 14.08.2023

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը շուտով կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2026 թվականը, հայտնում է Sky Sports-ը։ 24-ամյա նիգերիացու աշխատավարձը կկազմի տարեկան 10 մլն եվրո։ Վիկտոր Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո:

̰
Կայսեդոն ԱՊԼ-ի համար ռեկորդային գումարի դիմաց կտեղափոխվի Չելսի

09:16 14.08.2023

«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն Պրեմիեր լիգայի համար ռեկորդային գումարի դիմաց կտեղափոխվի «Չելսի»։ Կողմերը վերջնականապես պայմանավորվել են 21-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ 115 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Կիսապաշտպանը պայմանագիր կկնքի մինչև 2031 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Այս տրանսֆերը կլինի ամենաթանկն ԱՊԼ-ի պատմության մեջ։

̰
Բարսելոնան Խետաֆեի հետ արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց

08:11 14.08.2023

Լա Լիգայի 1-ին տուրի խաղում «Խետաֆեն» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ «Բարսելոնան» Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, իսկ «Խետաֆեն» զբաղեցրել էր 15-րդ հորիզոնականը:

̰
Սամբիստ Բորիս Շատվերյանը՝ ԱՊՀ խաղերի չեմպիոն

22:31 13.08.2023

ԱՊՀ երկրորդ խաղերում 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը հաղթել է բելառուս և ղազախ մարզիկներին և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ պետք է մրցեր Տաջիկստանի ներկայացուցչի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով չի ներկայացել, և Շատվերյանն արժանացել է ոսկե մեդալի։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

̰
Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի նոր ռեկորդ է սահմանել

16:49 13.08.2023

«Ալ-Նասրի» հարձակվողի և Պորտուգալիայի հավաքականի հետևորդների թիվը գերազանցել է 600 միլիոնը։ Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին մարդն է, ով հասել է այս նշագծին։ Ռոնալդուն Instagram-ի 500 միլիոն հետևորդների շեմն անցել է 2022 թվականի նոյեմբերին։ Սոցցանցում բաժանորդների քանակով Ռոնալդուին հաջորդում է Լիոնել Մեսսին։ «Ինտեր Մայամիի» հարձակվողին հետևում է ավելի քան 483 միլիոն մարդ։ Լավագույն 10-յակում այլ […]

̰
Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձավ ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր

15:48 13.08.2023

Բելառուսում ավարտին մոտեցող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկը մեր պատվիրակության 7-րդ մեդալն է նվաճել։ Մոգիլև քաղաքում ընթացող կարատեի մրցաշարում տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը վստահ հաղթանակներ էր տոնել ադրբեջանցի և ղրղզ մարզիկների նկատմամբ և դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ 2:3 հաշվով զիջեց ռուս մրցակցին։

̰
Կիլիան Մբապեն վերադառնում է ՊՍԺ-ի հիմնական կազմի հետ մարզումներին

15:31 13.08.2023

Հարձակվող Կիլիան Մբապեն վերադարձել է հիմնական կազմի հետ մարզումներին, օգոստոսի 13-ին հաղորդում է RMC Sport-ը՝ հղում անելով ֆուտբոլային ակումբին։ «Ակումբի և Մբապեի միջև դրական բանակցություններից հետո խաղացողը վերականգնվել է հիմնական թիմի մարզումային կազմում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: Օգոստոսի 5-ին Le Parisien-ը հայտնել էր, որ ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին կտրականապես հրաժարվում է ֆրանսիացի հարձակվող Կիլիան […]

̰
Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչից հետո Կրիշտիանու Ռոնալդուն սկանդալ է սարքել

14:30 13.08.2023

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչից հետո սկանդալ է սարքել, երբ չի ընտրվել «Ալ-Հիլալ» ակումբի հետ հանդիպման լավագույն խաղացող։ Այս մասին օգոստոսի 13-ին հայտնում է Sport-Express-ը։ Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով։ 38-ամյա Ռոնալդուն երկու գոլ է խփել հանդիպման ընթացքում, սակայն դրա համար նրան շնորհվել է «Ոսկե […]

̰
«Ռեալը» Լա լիգայում մեկնարկեց հաղթանակով

12:33 13.08.2023

Մադրիդի «Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Իսպանիայի Լա լիգայում։ Առաջին տուրում Անչելոտիի թիմը 2-0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ։ Առաջին խաղակեսում մեկական անգամ աչքի են ընկել Ռոդրիիգոն ու «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգեմը։ Անգլիացի կիսապաշտպանն առաջին գոլը խփեց Լա լիգայում։ Հիշեցնենք, որ Իսպանիայի նախորդ առաջնությունում «Ռեալը» գրավել էր երկրորդ տեղը՝ 10 միավոր զիջելով չեմպիոնի […]

̰
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայր է դարձել

12:06 13.08.2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ գերմանական «Քյոլնի» 30-ամյա հարձակվող Սարգիս Ադամյանը հայր է դարձել։ Նա լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում։ Սարգիս Ադամյանը 2021թ․ օգոստոսին ամուսնացել է գերմանացի մոդել Աննա Վիլկենի հետ։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Sargis Adamyan (@sargis_adamyan)

̰
Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Ալ Նասրը» նվաճել է Արաբական չեմպիոնների գավաթը

10:54 13.08.2023

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» նվաճել է Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության հաղթողի կոչումը։ Եզրափակիչում «Ալ Նասրը» Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Սաուդյան Արաբիայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Ալ Հիլյալի» նկատմամբ։ 38-ամյա պորտուգալացին 74-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակի 8-րդ րոպեին խփել է հաղթական գոլը։ Իդեպ Ռոնալդուն […]

̰
Դեմբելեն պաշտոնապես տեղափոխվեց ՊՍԺ

23:42 12.08.2023

Ֆրանսիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարիերան կշարունակի Փարիզի ՊՍԺ-ում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ ՊՍԺ-ում Դեմբելեն կխաղա 28 համարի մարզաշապիկով։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:

̰
Շախմատի Աշխարհի գավաթ․ 1/16 եզրափակչի բոլոր արդյունքները

22:57 12.08.2023

Համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը թայ-բրեյքում պարտության մատնեց գերմանացի Վինսենտ Կեյմերին Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում։ Կարլսենի հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինացի Վասիլի Իվանչուկը։ Աշխարհի գավաթ, 1/16 եզրափակիչ Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2,5:3,5 Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) – Վահապ Շանալ (Թուրքիա)՝ 3,5:2,5 Վան Հաո (Չինաստան) – Ռասմուս Սվանե (Գերմանիա)` 5:4 […]

̰
Սպերցյանի դուբլը հաղթանակ է բերել «Կրասնոդարին»

22:24 12.08.2023

ՌՊԼ-ի 4-րդ տուրում «Կրասնոդարն» արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Օրենբուրգի» դարպասը։ Հյուրերի կազմում 67-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին հայ կիսապաշտպանը հստակ իրացրել է նաև 11 մետրանոցը։ ՌՊԼ-ի 4-րդ տուրից հետո «Կրասնոդարը» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Սպերցյանը խփած 3 գոլով երկրորդն է […]

̰
Հայտնի են կանանց ԱԱ-ի կիսաեզրափակչի մասնակիցները

21:57 12.08.2023

Կանանց Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Անգլիայի հավաքականը հաղթել է Կոլումբիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով։ Մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար Անգլիայի թիմը կմրցի Ավստրալիայի հավաքականի հետ՝ օգոստոսի 16-ին։ Կիսաեզրափակիչի մյուս խաղում օգոստոսի 15-ին կմրցեն Իսպանիայի և Շվեդիայի հավաքականները։

̰
Պեպը դժգոհ է, որ ես փոխանցում եմ խնդրում. Հոլանդը՝  Գվարդիոլայի հետ վեճի մասին

19:14 12.08.2023

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ վեճը, որը հայտնվել էր եթերում։ «Գվարդիոլայի հետ վեճի պատճառը իմ վերջին գործողությունն էր, երբ Բերնարդու Սիլվան փոխանցում չկատարեց ինձ։ Պեպը դժգոհ է, որ ես փոխանցում եմ խնդրում։ Բոլորը տեսնում են, որ ես զարգացնում եմ իմ խաղը, ձգտում եմ ամեն օր […]

̰
Մարսելոն որակազրկվել է մրցակցին ծանր վնասվածք հասցնելու համար

18:12 12.08.2023

Բրազիլական «Ֆլումինենսեի» պաշտպան Մարսելոն որակազրկվել է։ ԿՕՄՆԵԲՈԼ-ը 35-ամյա ֆուտբոլիստին որակազրկել է երեք խաղով, հաղորդում է ESPN-ը։ Արգենտինական «Արգենտինոս Խունիորսի» դեմ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մարսելոն ծանր վնասվածք էր հասցրել մրցակցին։ Արգենտինացի պաշտպան Լուչիանո Սանչեսը ստացել էր ոտքի կոտրվածք և վիրահատվել է։ Բժիշկները 20-ից ավելի մետաղական շտիֆտ էին ամրացրել արգենտինացի ֆուտբոլիստի ոտքին։ Վերականգնման […]

̰
Ո՞վ կլինի Հայաստանի առաջնությունների պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը

17:35 12.08.2023

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի խաղացող Դյոմերսի Մբոկանին պայմանագիր կկնքի Երևանի «Նոայի» հետ։ Այս մասին գրում է Sportball24.com-ը։ Նախկինում նա հանդես է եկել Կիևի «Դինամոյում», «Անդերլեխտում», «Մոնակոյում» և «Վոլֆսբուրգում»: Դյոմերսի Մբոկանին այժմ 37 տարեկան է, բայց շարունակում է մնալ շարքերում։ Բելգիայի առաջնությունում իր վերջին մրցաշրջանում «Վաասլանդ-Բևերենի» կազմում նա խփել է 16 գոլ և կատարել 8 գոլային […]

̰
ՀՖՖ-ն պարգևատրել է անցած մրցաշրջանի լավագույն մրցավարներին

17:06 12.08.2023

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատվոգրեր է հանձնել ՀՖՖ Մրցավարական կոմիտեի որոշմամբ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մրցավար ճանաչված Հենրիկ Նալբանդյանին և մրցավարի լավագույն օգնական Մեսրոպ Ղազարյանին, հաղորդում է ՀՖՖ կայքը: «Վերջին 2 տարվա ընթացքում կտրուկ փոխվել է Հայաստանում մրցավարության ընդհանուր պատկերը: Երիտասարդ մեծ թվով մրցավարների ընդգրկումը նպաստել է դաշտի առողջացմանը և որակի բարձրացմանը, ինչի արդյունքում մեր մրցավարները […]

̰
Հայաստան-Ռուսաստան՝ 0:25. ԱՊՀ Խաղեր

16:44 12.08.2023

Բելառուսում անցկացվող Անկախ պետությունների համագործակցության խաղերում պայքարն են սկսել մականախաղի տղամարդկանց մրցաշարի մասնակիցները։ Հայաստանի պատանեկան թիմը 0:15 հաշվով պարտվել է Բելառուսի երկրորդ թիմին, ապա 0:25 հաշվով՝ Ռուսաստանի հավաքականին։

̰
Հոլանդի ֆանտաստիկ ցուցանիշը՝ թոփ լիգաներում

16:16 12.08.2023

Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ դուբլ է ձևակերպում առաջնության 1-ին տուրում։ 2020/2021 մրցաշրջանի առաջին խաղում, որպես Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող, Էրլինգը երկու անգամ գրավեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը (3։0)։ 2021/2022 մրցաշրջանի մեկնարկային խաղում նորվեգացին երկու գոլ խփեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը (5:2): Անգլիայում իր առաջին մրցաշրջանում հարձակվողը դուբլի հեղինակ դարձավ «Վեսթ Հեմի» դեմ առաջնության առաջին խաղում […]

̰
BACK_TO_TOP