18:06 04.08.2023
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջին մրցումային օրը հաջող է հանդես գալիս նաև 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանը: Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում ժամանակից շուտ 13-3 հաշվով հաղթել է ամերիկացի Սիմփսոն Ֆրանկ Սթիլվելին, ապա` 1/4 եզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել ճապոնացի Հոսեի Ֆուջիտայի նկատմամբ: Կիսաեզրափակչում Հենրիկ Հայկյանը կմրցի ադրբեջանցի […]
17:35 04.08.2023
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջին մրցումային օրը հաջող է հանդես գալիս 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը: Սամվելը որակավորման փուլում ժամանակից շուտ 11-0 հաշվով հաղթել է չեզոք դրոշի տակ հանդես եկող ռուս ըմբիշ Իլյա Կոստենիչին, ապա 1/8 եզրափակչում հաղթել է ղրղզ Ակտիլեկ Ժոլդոզբեկ Ուլուին, իսկ 1/4 եզրափակչում 11-7 հաշվով՝ ադրբեջանցի […]
15:53 04.08.2023
Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը Եգիպտոսը ներկայացնող «Զամալեկի» հետ։ «Ալ Նասրին» պարտությունից փրկել է 38-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն, որը գլխի հարվածով գոլի հեղինակ է դարձել 87-րդ րոպեին։ Դա պաշտոնական խաղերում նրա ռեկորդային՝ 146-րդ գոլն էր գլխի հարվածով: Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոնը С խմբում 5 […]
15:18 04.08.2023
Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի նորվեգական «Բուդյո Գլիմտի» հետ։ Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Բուդյո Գլիմտը» հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթել էր չեխական «Բոհեմիանս Պրահային», որի նկատմամբ առավելության էր հասել նաև տանը (3-0): Նորվեգիայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրից հետո «Բուդյո Գլիմտը» 41 միավորով առաջատարն է։ Նախորդ մրցաշրջանում նորվեգական ակումբը մասնակցել էր Եվրոպա […]
14:44 04.08.2023
Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ18 հավաքականն Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ տուրում 53-62 հաշվով պարտվել է տանտերերին։ Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը 6 միավորով խմբում գրավել է երկրորդ տեղը և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ օգոստոսի 5-ին կմրցի Մալթայի հավաքականի հետ։ Հիշեցնենք, որ նախորդ երկու խաղերում հայ մարզուհիները հաղթել էին Կոսովոյի (73-48) ու Մոլդովայի […]
14:38 04.08.2023
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում ենք, որ Գյումրու քաղաքային մարզադաշտի տեղերի սահմանափակ լինելով պայմանավորված՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել կարող են միայն հրավիրատոմս ունեցողները։ Առանց հրավիրատոմս քաղաքային մարզադաշտ մուտքն արգելվում է։ «Անհարմարություններից խուսափելու համար հորդորում ենք հրավիրատոմս չունեցող քաղաքացիներին բացման հանդիսավոր արարողությանը հետևել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրված մեծ էկրանից կամ ուղիղ եթերով։ […]
14:06 04.08.2023
Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը հեռացել է թուրքական «Ֆեներբահչեից» ու տեղափոխվել ամերիկյան «Քոլամբուս Քրյու», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 25-ամյա ֆուտբոլիստի ու MLS-ը ներկայացնող ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը և ունի մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Մարաշլյանը 2021 թվականից էր խաղում «Ֆեներբահչեում»։ Դրանից առաջ նա չորս տարի ելույթ էր ունեցել ամերիկյան […]
13:50 04.08.2023
Բրիտանական թիավարության ֆեդերացիան արգելել է տրանսգենդերներին մասնակցել կանանց մրցումներին։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։ Այժմ երկրի տարածքում անցկացվող մրցաշարերին կարող են մասնակցել միայն այն կանայք, ովքեր ի ծնե կրում են այս սեռը։ Տրանս անձանց կթույլատրվի առանց սահմանափակումների մասնակցել բաց կատեգորիայում: Նախատեսվում է ստեղծել նաև «խառը» ուղղություն։ Կանոնակարգի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 11-ից։ […]
13:29 04.08.2023
Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին հարցազրույցն է տվել գերմանական ակումբի մամուլի ծառայությանը։ «Առաջին շաբաթները շատ ինտենսիվ էին։ Ամեն օր հանդիպում էի նոր մարդկանց հետ, դա շատ հետաքրքիր էր: Այստեղ կարծես ընտանիք լինի: Ես շատ լավ եմ հարմարվել թիմակիցներիս հետ, մարզիչն ու անձնակազմը շատ լավն են: Զգում եմ ակումբի մեծությունն ու […]
12:58 04.08.2023
Հայաստանը երկրորդ մեդալն է նվաճել Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում։ Գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը երրորդ տեղն է գրավել 1500 մետր վազքատարածությունում ու դարձել բրոնզե մեդալակիր։ Որակավորման փուլը Մկրտչյանը հաղթահարել էր առաջին տեղով։ Աթլետիկայում սա Հայաստանի պատմության մեջ առաջին մեդալն էր Ուսանողական խաղերում, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Հայաստանի […]
12:46 04.08.2023
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում լեհական «Պոգոնը» Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ 3-2 հաշվով տնային հաղթանակ է տարել հյուսիսիռլանդական «Լինդֆիլդի» նկատմամբ ու նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը փոխարինման է մտել 64-րդ րոպեին, իսկ 11 րոպե անց ֆանտաստիկ գեղեցիկ հարվածով խփել դաշտի տերերի հաղթական գոլը։ Հիշեցնենք, որ առաջին խաղում «Պոգոնը» հաղթել էր […]
12:03 04.08.2023
Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը» հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, հաղորդում է Eindhovens Dagblad-ը։ Ռուսական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջում է 12 միլիոն եվրո։ «ՊՍՎ Էյնդհովենը» դեռ պաշտոնական առաջարկ չի արել։ Հոլանդական ակումբը Զախարյանին դիտարկում է որպես ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված Խավի Սիմոնսին փոխարինող։ Ավելի վաղ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված […]
10:46 04.08.2023
Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում անցկացվող ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնութունում հայտնի են դարձել փլեյ-օֆֆի զույգերը։ Ֆուտբոլի կանանց ԱԱ․ 1/8 եզրափակիչի զույգերը. Օգոստոսի 5՝ Շվեյցարիա – Իսպանիա Ճապոնիա – Նորվեգիա Օգոստոսի 6՝ Նիդերլանդներ – Հարավային Աֆրիկա Շվեդիա – ԱՄՆ Օգոստոսի 7՝ Ավստրալիա – Դանիա Անգլիա – Նիգերիա Օգոստոսի 8 Ֆրանսիա – Մարոկկո Կոլումբիա – Ջամայկա
23:59 03.08.2023
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխված աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիին համարում է լավագույն ֆուտբոլիստը պատմության մեջ։ «Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է, բայց մարդկային որակներով նա ավելի լավն է։ Մեսին լավագույնն է պատմության մեջ։ Մենք նրան սիրում ենք։ Հրաշալի է, որ Մեսսին որոշեց տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Դա լավ է ակումբի և ՄԼՍ-ի […]
23:30 03.08.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի մասնակցի նաև Տորոնտոյում կայանալիք «Մասթերս» շարքի մրցաշարին, հաղորդում է ATP-ի մամուլի ծառայությունը: Աշխարհի 11-րդ ռակետը շարունակում է վերականգնվել վնասվածքից, որը ստացել էր «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում»: Վնասվածքի պատճառով 27-ամյա թենիսիստը չէր մասնակցել նաև «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնին»: Տորոնտոյի «Մասթերսը» կկայանա օգոստոսի 7-13-ին։
22:50 03.08.2023
Հայաստանի օլիմպիական կոմիտեն 2024թ. Փարիզում կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը: ՀԱՕԿ-ը ստացել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի ստորագրությամբ պաշտոնական հրավեր։ Օլիմպիական խաղերի բացումը կկայանա 2024թ. հուլիսի 26-ին: Մրցումները կավարտվեն օգոստոսի 11-ին։ Հիշեցնենք, որ Հայաստանն առայժմ ունի Փարիզ-2024-ի մեկ ուղեգիր, որը նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։
22:25 03.08.2023
Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը 45 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Դե ինչ տղաներ, վերջ: Դուք ինձ տվեցիք ամեն ինչ: Ես ձեզ ամեն ինչ տվեցի: Մենք դա արեցինք միասին»,- գրել է Բուֆոնն իր սոցիալական ցանցերում՝ կցելով իր կարիերայից հիշարժան պահերի տեսահոլովակը։ Ջանլուիջին «Պարմայի» ակադեմիայի սան է։ Նա այս ակումբում խաղացել է 1995-ից 2001 թվականներին, […]
22:04 03.08.2023
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում ընդունել էր շվեդական «Կալմարին» ու դարձյալ հաղթեց 2-1 հաշվով (երկխաղյա դիմակայությունում՝ 4-2) և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ «Կցանկանայի շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որոնք ներկա էին հանդիպմանը։ Մրցակցի խաղը լավ վերլուծել […]
21:41 03.08.2023
Հայաստանը ներկայացնող մարզիկների պատվիրակությունը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում է, որտեղ օգոստոսի 5-ին մեկնարկելու են Անկախ պետությունների համագործակցության երկրորդ խաղերը: Բելառուս է մեկնել հավաքական թիմերի մեծ պատվիրակությունը: ԱՊՀ երկրորդ խաղերին Հայաստանը կներկայացնեն 140-ից ավել մարզիկներ: Հայաստանը ներկայացնող մարզիկները ուժերը կչափեն 14 մարզաձևում` բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, […]
21:17 03.08.2023
Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր։ Երկրորդ փուլի պատասխան խաղում երևանյան ակումբը 2-1 հաշվով տնային հաղթանակ տարավ շվեդական «Կալմարի» նկատմամբ, որին հաղթել էր նաև հյուրընկալվելիս (2-1): Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթանակ կորզեց վերջնամասում։ 77-րդ րոպեին հաշիվը տպավորիչ հարվածով բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, որը մրցակցի […]
20:03 03.08.2023
Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը ոսկե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռիմա Խլղաթյանը, սեղանի թենիսի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր: Հիշեցնենք, ավելի վաղ ազատ ոճի ըմբիշները 5 մեդալ էին նվաճել Ֆրանկոֆոնիայի խաղերում: Չեմպիոն էին հռչակվել Վրեժ Գևորգյանն (61 […]
19:51 03.08.2023
Հայաստանի ներկայացուցիչ Մերի Թումասյանը (+87 կգ) դարձավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնության փոխչեմպիոն։ Մինչև 23 տարեկանների պայքարում հայ մարզուհին երկամարտում գրանցեց 208 կգ (93+115)։ Թումասյանը երկրորդն էր նաև պոկում ու հրում վարժություններում։ Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, Մ23), Գառնիկ Չոլակյանը (61 կգ, Մ23), Սուրեն Գրիգորյանը (89 […]
19:30 03.08.2023
Հայկական ակումբներն այսօր անցկացնում են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները: Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» տնային հանդիպում է անցկացնում շվեդական «Կալմարի» հետ, որին առաջին խաղում հաղթել է 2-1 հաշվով։ Առաջին խաղակեսցի հետո հաշիվը բացված չէ: Ընդհանուր դիմակայությունում հաղթելու դեպքում Հայաստանի 15-ակի չեմպիոնը որակավորման երրորդ փուլում կմրցի «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի […]
19:25 03.08.2023
«Դեպորտիվո Ռիո Կանյասի» սիրողական թիմի կոստառիկացի ֆուտբոլիստ Խեսուս Ալբերտո Լոպես Օրտիսը կոկորդիլոսի հարձակման զոհ է դարձել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Բրիտանական հրատարակության տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել Գուանակաստե նահանգի Կանաս գետում։ Ոստիկանությունը ստիպված է եղել կրակել կոկորդիլոսի վրա՝ 29-ամյա ֆուտբոլիստի դիակը դուրս հանելու համար։ «Սա շատ դժվար օր է բոլորիս համար։ Մենք քեզ […]
19:11 03.08.2023
Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանը 2- մեդալն ունի: Վազորդ Երվանդ Մկրտչյանը լավ է հանդես եկել 1500 մետր վազքատարածությունում և զբաղեցրել 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Նշենք, որ սա Հայաստանի համար աթլետիկա մարզաձևում պատմության 1-ին մեդալն էր Ուսանողական խաղերում: ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնում է, որ 1500 մետր վազքատարածության որակավորման փուլը Մկրտչյանը հաղթահարել […]
18:54 03.08.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Հարավային Կորեայի Պուսան քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել «Չոնբուկ Մոթորս» ակումբի հետ և 3-0 հաշվով առավելության հասել Նեյմարի դուբլի ու գոլային փոխանցման շնորհիվ։ Բրազիլացի հարձակվողը վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ է դուրս եկել խաղադաշտ ու գոլի հեղինակ դարձել հանդիպման 40-րդ ու 83-րդ րոպեներին։ 88-րդ րոպեին նա գոլային փոխանցում է կատարել Մարկո Ասենսիոյին։ […]
17:50 03.08.2023
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 5-րդն տեղը: Հիշեցնենք՝ մեր մարզիկները նվաճել էին 4 մեդալ: 51 կգ քաշային Արթուր Բրոյանը դարձել էր առաջնության փոխչեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալակիր էին դարձել Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Էդգար Պետրոսյանը (48 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ)։
17:20 03.08.2023
Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանը կներկայացնի հունահռոմեական ոճի 8 ըմբիշ, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։ Բելառուսի մայրաքաղաք են մեկնել Աշոտ Մանուկյանը (60 կգ), Արմեն Հարությունյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Գագիկ Հակոբյանը (87 կգ), Սամվել Սարգսյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։ ԱՊՀ երկրորդ […]
17:08 03.08.2023
ԱՄՆ-ի և Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում ամերիկյան «Ինտեր Մայամին» Լիոնել Մեսսիի դուբլի շնորհիվ 3:1 հաշվով հաղթել է «Օռլանդո Սիթիին»։ Արգենտինայի հավաքականի ավագը 7-րդ րոպեին բացել է հաշիվը, իսկ 72-րդ րոպեին՝ խփել հանդիպման վերջին գոլը։ 36-ամյա հարձակվողը նոր թիմում գոլի հեղինակ է դարձել երրորդ խաղում անընդմեջ։ «Ինտեր Մայամին» դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ […]
16:50 03.08.2023
Գերմանական «Լայպցիգի» ու Խորվաթիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Bild-ը: Անգլիական ակումբը տրանսֆերի համար կվճարի 90 միլիոն եվրո, ինչի արդյունքում Գվարդիոլը կդառնա ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք պաշտպանը: Transfermarkt-ը խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո: Պաշտպանների շրջանում ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը Հարի Մագուայրի՝ 2019 թվականին «Լեսթերից» […]