20:28 19.06.2023
Սոչիում անցկացվել է խառը մենամարտերի АСА 159 հերթական մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում Էդուարդ Վարդանյան-Արտյոմ Ռեզնիկով «Գրան Պրիի» եզրափակիչ մրցամարտն էր։ Վարդանյանը երրորդ ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով: Վարդանյանը նախորդ տարվա նոյեմբերին ACA 147 մրցաշարում Յուսուֆ Ռաիսովի դեմ մենամարտում ևս հաղթել էր տեխնիկական նոկաուտով։ Այժմ նա ունի 25 հաղթանակ և չորս պարտություն պրոֆեսիոնալ […]
19:57 19.06.2023
ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում կայացել է UFC Vegas 75 մրցաշարը։ Երեկոյի գլխավոր մենամարտում հանդիպել են Արման Ծառուկյանն ու բրազիլացի Խոակիմ Սիլվան։ Պայքարն ավարտվել է երրորդ ռաունդում՝ Ծառուկյանի նոկաուտով։ Այժմ Ծառուկյանն իր կարիերայում ունի 20 հաղթանակ և 3 պարտություն։ Սիլվան պարտվել է 17-ից 5 մենամարտում։
19:45 19.06.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլում, բացի մեր ընտրանուց, այս պահի դրությամբ դեռ ոչ մի հավաքականի կազմում մեկ խաղում երկու ֆուտբոլիստ չի դարձել դուբլի հեղինակ։ Ռանոսը հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական և երկրորդ խաղում անընդմեջ դուբլ է ձևակերպում։ Նա մեր ընտրանու կազմում իր նորամուտի խաղում դուբլ էր ձևակերպել Կիպրոսի հետ ընկերական խաղում։ Իսկ Սելարայանն ընդհանրապես առաջին գոլերն է […]
19:30 19.06.2023
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ներկա կգտնվի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման երրորդ տուրի Հայաստանի և Լատվիայի հավաքականների հանդիպմանը։ Ըստ Metaratings-ի՝ Զախարյանը նախատեսում է հանդիպել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ Զախարյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Նա արդեն խաղացել է Ռուսաստանի հավաքականում և հնարավորություն չունի տեղափոխվելու Հայաստանի հավաքական։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել […]
19:00 19.06.2023
Եվրո-2024 ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Չանչարևիչ, Հարոյան, Հարությունյան, Մկրտչյան, Իվու, Սպերցյան, Զելարայան, Բալեկյան, Ռանոս, Դաշյան, Տիկնիկզյան: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավարը Սլովակիան ներկայանցող Պետեր Կրալովիչն է: Մրցավարի օգնականներն են Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, […]
17:28 19.06.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղից առաջ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դայնիս Կազակեվիչը պատասխանել է լրագրողների հարցերին։ 3 օր առաջ կայացած Թուրքիայի հետ տնային խաղում լատվիացիները միայն խաղավերջում բաց թողեցին գոլ ու պարտություն կրեցին։ Այս և Հայաստանի դեմ խաղի մասին մարզիչն ասել է հետևյալը․ «Ինչպես ես, այդպես էլ ամբողջ թիմը այդ խաղից հետո կարողացել ենք քնել […]
17:12 19.06.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղից առաջ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պատասխանել է լրագրողների հարցերին։ «Ես շատ երջանիկ եմ, որ կարողացանք հաղթել, ու ես դարձա դուբլի հեղինակ։ Ակնհայտ է, որ շատ դժվար խաղ էր, բայց կարողացանք հաղթանակ տանել։ Ստացել եմ բազմաթիվ շնորհավորանքներ։ Կարծում եմ, որ Լատվիայի դեմ նույնպես բարդ է լինելու։ Ուժեղ ու ամուր թիմ […]
17:00 19.06.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պատասխանել է լրագրողների հարցերին։ «Կարծում եմ, որ կարողացել եմ տրամադրել ֆուտբոլիստներին։ Ինձ շատ են ասել, որ Հայաստանի հավաքականը մեկ լավ խաղից հետո խնդիրներ է ունենում։ Բայց մենք ռոտացիայի հնարավորություն չունենք, կարծում եմ, որ տղաները գիտեն, թե ինչ է պետք անել»,-ասել է Պետրակովը։ Նրա […]
13:57 19.06.2023
Շենգավիթի «Համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում համայնքային միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագիրն իրատեսական դարձրեց տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների լուծումը: Փուլ առ փուլ կյանքի կոչվող նախագծով նոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել և ապահովվում մարզական օջախի մեծ և փոքր մարզադահլիճներում: Շուրջ 6500 քմ տարածք զբաղեցնող կառույցի հիմնանորոգումից բացի, հաջորդ քայլով միջոցներ կձեռնարկվեն նաև մարզադպրոցին պատկանող հարակից տարածքի լողավազանը վերակառուցելու […]
11:54 19.06.2023
ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո Երևանում անցկացվել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել են Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր […]
23:17 18.06.2023
Պատանեկան ԵԱ. 60 կգ Տիգրան Բունիաթյանը դարձել է բրոնզե մեդալակիր, 51 կգ Սաշա Պետրոսյանը՝ արծաթե: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
22:04 18.06.2023
Պատմական նվաճում. ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի մեր ընտրանին հաղթում է թիմային պայքարում: Այս հաջողությանը մեր ոչ մի տարիքային հավաքական չէր հասել (ազատ ոճ և հունահռոմեական ոճ): Ազատ ոճայինները ԵԱ էին մեկնել […]
21:40 18.06.2023
Նարեկ Նիկողոսյանը հրաշալի կամային հաղթանակ է տանում եզրափակչում և դառնում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։ Այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամամարտի ֆեդերացիան և տեսանյութ ներկայացրել։
19:40 18.06.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է ազգային հավաքականի վերջին մարզումը տնային հանդիպումից առաջ։ Գրառմանը կից նաև տեսանյութ է տեղադրվել։
14:58 18.06.2023
Հայաստան-Լատվիա հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Սլովակիայից։ Հանդիպման մրցավար է նշանակվել Պետեր Կրալովիչը։ Մրցավարի օգնականներն են Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, 4-րդ պաշտոնյան է Մարտին Դոհալը։ VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնական՝ Պասկալ Մյուլլերը (Գերմանիա): Հիշեցնենք, որ Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։
11:15 18.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գերմանական կողմի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում: Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը մասնակցել է Բեռլինում անցկացվող Հատուկ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող մարզիկներ: Միջոցառման ընթացքում նախագահ Խաչատուրյանը ողջունել և կարճատև զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Գերմանիայի ներքին գործերի […]
00:06 18.06.2023
Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր առաջին մեդալներն են խաղարկել ազատ ոճայինները։ Եզրափակիչ մտած հայ չորս ըմբիշները՝ 48 կգ քաշային Արման Հարությունյանը, 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը, 80 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը և 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանը, ավաղ, պարտություն են կրել և բավարարվել արծաթե մեդալով։ 65 կգ քաշային Վլադիմիր Ազարյանը 3-րդ տեղի համար […]
19:49 17.06.2023
Վարդան Մինասյանը վերադարձել է «Արարատ-Արմենիան»։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբ է վերադառնում անվանի մասնագետ Վարդան Մինասյանն` իր մարզչական շտաբով։ | Մինասյանի մարզչական շտաբում ներառված են գլխավոր մարզչի առաջին օգնական Արտակ Օսեյանը, մարզչի օգնական Արթուր Մկրտչյանն , դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը և ֆիզիոթերապևտ Դենիս Զմեուն: |Հիշեցնենք, […]
17:48 17.06.2023
Հուլիսի 20-ին ԱՄՆ-ում կկայանա MLS-ի բոլոր աստղերի հանդիպումը Լոնդոնի «Արսենալի» հետ։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Goal-ը, Լիոնել Մեսսին հնարավոր է մասնակցի այս հանդիպմանը։ Մեսսիի համար այս խաղը կարող է առաջինը լինել MLS տեղափոխվելուց հետո։ Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին։ «Ոսկե գնդակի» 7-ակի մրցանակակիրը որոշել է կարիերան շարունակել MLS-ում՝ […]
10:59 17.06.2023
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) բռնցքամարտի աշխարհի պատվավոր չեմպիոնի գոտին։ Երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնել են, որ գոտին քաղաքական գործչին է նվիրել ՌԴ IBA նախագահ Ումար Կրեմլևի գլխավորած պատվիրակությունը։ «Սպորտի և մարզիկների զարգացման գործում ձեր աջակցության համար դուք արժանի եք մեր խորին հարգանքին։ Ի նշան ձեր արժանիքների՝ ձեզ ենք ներկայացնում […]
10:22 17.06.2023
ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Ուելս-Հայաստան խաղն ավարտվեց 2:4 հաշվով` հօգուտ Հայաստանի: Նախ Ուելսի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Դանիել Ջեյմսը: Հետո Լուկաս Սելարայանը խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում և հավասարեցրեց հաշիվը։ ՀՀ ազգային հավաքականի խաղացող Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի հավաքականին 2ճրդ միավորը բերեց, իսկ 66-րդ րոպեին դուբլ ձևակերպեց` հաշիվը դարձնելով 3-1: Իսկ Լուկաս […]
23:45 16.06.2023
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի երրորդ տուրի Ուելս-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է։ Հայաստանի հավաքականն առջևում է 2։1 հաշվով։ «Գնացինք ընդմիջման մեր ընտրանու առավելությամբ»,-նշված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի էջում։ Առաջին գոլը խփել են դաշտի տերերը։ 10-րդ րոպեին հաշիվը բացել է Դենիել Ջեյմսը։ 19-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ է դարձել Լուկաս Սելարայանը։ 30-րդ րոպեին Հայաստանի հավաքականին […]
20:50 16.06.2023
Ֆրանսիայում սերիալ կնկարահանեն Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին, հայտնում է Sports Zone-ը։ Նկարահանող խումբն աշխատանքները կսկսի նախամրցաշրջանային հատվածում և կհետևի նրա ելույթներին 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում և Եվրո-2024-ում։ Ամռանը փարիզյան ակումբի լավագույն ռմբարկուի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի դեպքում նույնպես սերիալը կնկարահանվի:
20:09 16.06.2023
Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) բողոքն ընդդեմ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ), հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք՝ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն առաջարկել էր IBA-ին զրկել ճանաչումից, քանի որ ասոցիացիան չի բավարարում 2021 թվականի դեկտեմբերին կառույցի կողմից սահմանված ճանաչումը վերադարձնելու համար անհրաժեշտ պայմանները: «Բողոքի հետ մեկտեղ IBA-ն հրատապ պահանջել է կասեցնել հանձնարարականի […]
19:39 16.06.2023
Ադրբեջանը պատրաստ է ընդունել հրաձգության Հայաստանի թիմին և ապահովել հայ մարզիկների անվտանգությունը Բաքվում անցկացվելիք աշխարհի առաջնությունում այնպես, ինչպես մյուս մասնակիցների դեպքում, հաղորդում է haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի սպորտային հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությանը։ Հայաստանի ներկայացուցիչների համար անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ Բաքվում նախատեսված չեն։ Աշխարհի առաջնությունը Բաքվում կանցկացվի օգոստոսի 14-ից սեպտեմբերի 1-ը։
19:12 16.06.2023
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ուելսի ընտրանու դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի երրորդ տուրի արտագնա մրցավեճում խաղադաշտ դուրս կգա ճերմակ մարզահագուստով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Ուելսցիները կխաղան տնային՝ կարմիր մարզահագուստով: Ուելս -Հայաստան հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 22:45-ին:
19:05 16.06.2023
Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել այն մարզաշապիկը, որով նախորդ տարի Կատարում կայացած աշխարհի առաջնությունում մասնակցել էր Անգլիայի թիմի դեմ քառորդ եզրափակչի հանդիպմանը: Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն այդ խաղում 78-րդ րոպեին խփել էր հաղթական գոլը (2-1): Armenian Assembly-ի հաղորդմամբ՝ 36-ամյա ֆուտբոլիստը մարզաշապիկի վաճառքից ստացված գումարը կփոխանցի երկու քրիստոնեական կազմակերպությունների, […]
18:33 16.06.2023
NBA-ի 6-ակի չեմպիոն, ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խաղակոշիկներն աճուրդում վաճառվել են 1 միլիոն 380 հազար դոլարով, հայտնում է Basketball News-ը: Այդ մարզակոշիկներով Ջորդանը խաղացել էր «Յուտա Ջազի» դեմ 1997 թվականին կայացած NBA-ի եզրափակիչ սերիայի 5-րդ մրցավեճում։ Ամերիկացին այդ խաղում վատառողջ էր դուրս եկել խաղահրապարակ, սակայն 44 րոպեում վաստակել էր 38 միավոր օգնելով «Չիկագո Բուլզին» […]
18:12 16.06.2023
Պեկինում տեղի ունեցած Արգենտինա-Ավստրալիա ընկերական հանդիպման ժամանակ երկրպագուն կարողացել է տրիբունայից ցատկել և դուրս գալ խաղադաշտ, այնուհետ վազել է դեպի Լիոնել Մեսսին և գրկախառնվել նրա հետ։ Արգենտինայի հավաքականը ավստրալացիներին հաղթել էր 2:0 հաշվով՝ Մեսսիի և Պեսելյայի գոլերի շնորհիվ։ Մեսսին խփել էր կարիերայում ամենաարագ գոլը՝ 79-րդ վայրկյանին։
17:58 16.06.2023
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը փայլուն է ելույթ ունենում Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի հավաքականից այսօր 5 ըմբիշ է դուրս եկել մրցագորգ։ Մեր 5 ըմբիշներն էլ տարել են միայն հաղթանակներ և դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Երեկոյան եզրափակիչ դուրս գալու համար կգոտեմարտեն 48 կգ քաշային Արման Հարությունյանը, 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը, 65 կգ քաշային […]