20:27 20.06.2023
UFC-ում ելույթ ունեցող անվանի հայ մարտիկ Արմեն Պետրոսյանը ցանկանում է մենամարտել միջին քաշային կարգի թոփ-15 ներկայացուցիչներից մեկի հետ: «Կցանկանայի մենամարտել հոկտեմբերին Աբու Դաբիում: Այդ ժամանակ հիանալի մարզավիճակում կլինեմ: Պատրաստ եմ մենամարտել միջին քաշային կարգի թոփ-15 մարտիկներից մեկի հետ: Չեմ կարծում, թե նրանցից որևէ մեկը վտանգ է ներկայացնում ինձ համար: Կարող եմ հաղթել նրանցից յուրաքանչյուրին»,- 32-ամյա […]
20:19 20.06.2023
Սաուդյան Արաբիայի նորընծա չեմպիոն «Ալ Իթիհադի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման սոցցանցերում ապաբաժանորդագրվել է իր նախկին ակումբ Մադրիդի «Ռեալի» էջերից: RMC Sport-ի հաղորդմամբ նա այդ որոշումը կայացրել է իսպանական ակումբից հեռանալուց երկու շաբաթ անց: Այնուամենայնիվ, Բենզեման շարունակում է սոցցանցերում հետևել իր նախկին ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին և ֆուտբոլիստներից շատերին: Ավելի վաղ «Ռեալը» ապաբաժանորդագրվել էր […]
20:06 20.06.2023
Իտալական Tuttosport պարբերականը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են Եվրոպայի մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Golden Boy մրցանակի 100 հավակնորդների թվում է նաև Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը: Մրցանակի համար կպայքարեն նաև Ջամալ Մուսիալան, Մատիս Տելը (երկուսն էլ՝ «Բավարիա»), Ջուդ Բելինգեմը («Բորուսիա Դորտմունդ» / «Ռեալ»), Գավին, Ալեքս Բալդեն […]
19:52 20.06.2023
ՈւԵՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է 2024թ․ Եվրոպայի առաջնության թալիսմանը: Մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ թալսիմանն արջ է: Երկրպագուները կօգնեն ընտրություն կատարել նրա անվան հարցում: Երկշաբաթյա քվեարկության է դրվել 4 տարբերակ. Albärt, Bärnardo, Bärnheart և Herzi von Bär: Բոլոր անունների կազմության մեջ կա Bär (գերմաներեն՝ արջ) բառը: Եվրո-2024-ը կանցկացվի 2024թ․ հուլիսի 14-ից հունիսի 14-ը Գերմանիայում:
19:36 20.06.2023
Կիլիան Մբապեն, հաղթական գոլ խփելով Հունաստանի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի տնային խաղում, ռեկորդ է գրանցել ֆրանսիացի խաղացողների շրջանում: 24-ամյա ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանում ակումբի և հավաքականի կազմում աչքի ընկնելով 54-րդ անգամ գերազանցել է Ժյուստ Ֆոնտենի ցուցանիշը (53 գոլ, 1957/58 մրցաշրջան) և դարձել մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլ խփած ֆրանսիացի ֆուտբոլիստը, հայտնում է Opta վիճակագրական […]
13:53 20.06.2023
Հայաստանի հավաքականի և ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Կիսապաշտպանը ծնվել է 1992 թվականի հունիսի 20-ին Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Հիշեցնենք, որ Լուկաս Սելարայանը WhoScored-ի վարկածով ճանաչվել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
13:14 20.06.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի պատվիրակությունը հունիսի 9-ից 16-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում 15 մարզիկով մասնակցել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությանը: Հայ բազկամարտիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ: Առաջնությանը 31 երկրի մարզիկներ են մասնակցել: Եվրոպայի չեմպիոններ են հռչակվել […]
12:45 20.06.2023
Լատվիայի հավաքականին հաղթելուց հետո Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ շատ դժվար հանդիպում էր: «Շատ դժվար հանդիպում ստացվեց։ Մեծ աշխատանք կատարեցինք, լավագույնս հանդես գալ։ Կարևորը կարողացանք 3 միավոր վաստակել։ Վերականգնողական մարզումներ էինք անցկացրել Լատվիայի հետ խաղից հետո։ Հավատում էինք հաղթանակին։ Մինչեւ վերջ հավատացինք, պայքարեցինք ու ստացվեց»,-ասել է Ստյոպա Մկրտչյանը։ Իսկ […]
12:04 20.06.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հայաստան-Լատվիա հանդիպումից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը շնորհակալություն է հայտնել տղաներին: «Ֆունկցիոնալ առումով բավականին դժվար էր մեր ֆուտբոլիստների համար։ Շնորհակալ եմ տղաներին, որ բնավորություն ցույց տվեցին։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներից գոհ եմ։ Նրանք թարմություն մտցրեցին։ Շատ գոհ եմ նրանց խաղից, նվիրումից։ Ամեն ինչ կանենք, որ գնանք Գերմանիա, որ […]
11:53 20.06.2023
Հայաստանի թիմը Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոնն է դարձել։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հայաստանը մրցաշարում ներկայացնում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին տեղը, իսկ Շանթը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավել է 1-ին հորիզոնականը:
11:42 20.06.2023
Ըստ WhoScored-ի՝ Հայաստան-Լատվիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Նաիր Թիկնիզյանը. նա ստացել է այս խաղում 7,9 միավոր գնահատական։ Երկրորդ ամենաբարձր գնահատականը ստացել է Արտակ Դաշյանը՝ 7,7 միավոր, իսկ երրորդը՝ Էդուարդ Սպերցյանը՝ 7,4 միավորով։
11:38 20.06.2023
Լատվիայի հավաքականին հաղթելուց հետո Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը լրագրողների հետ զրույցում ասել է հետեւյալը. «Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք և արդեն ունենք 6 միավոր։ Ես հպարտ եմ մեր թիմով։ Ուելսի խաղից հետո հոգնածություն կար։ Լատվիայի հետ խաղը բարդ ստացվեց։ Միանշանակ, հոգնածություն կա, երբ խաղում ես 90 րոպե։ Երջանիկ ենք, որ հաղթեցինք այս խաղում»,- ասել […]
11:30 20.06.2023
Մոսկվայի «Սպարտակի» հոլանդացի կիսապաշտպան Քվինսի Պրոմեսը 18 ամսվա ազատազրկման է դատապարտվել զարմիկին դանակով հարվածելու համար, հաղորդում է ESPN-ը։ Որաշումն ընդունել է Ամստերդամի դատարանը։ 31-ամյա ֆուտբոլիստը նաև պարտավորվել է 7000 եվրո փոխհատուցում վճարել տուժողին։ Քվինսի Պրոմեսը ներկա չի եղել դատավարությանը, քանի որ գտնվում է Ռուսաստանում։ Եթե նա լիներ դատարանի դահլիճում և հայտներ ամփոսանք միջադեպի վերաբերյալ, ապա […]
11:18 20.06.2023
Խորվաթիայի հավաքականի հանրահայտ երկրպագուհի Իվանա Կնոլը ներկա է եղել Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչին։ Խորվաթ մոդելը շատ հայտնի դարձավ Կատարում կայացած ԱԱ-2022-ում, որտեղ խորվաթները դարձել էին բրոնզե մեդալակիր։ Աշխարհի առաջնությունից հետո Instagram-ում Կնոլի հետևորդների թիվն ավելացել էր շուրջ 6 անգամ՝ 600 հազարից հասնելով 3,3 միլիոնի։ Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Իսպանիայի […]
11:04 20.06.2023
Տ․ Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի է ունեցել կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 94-ամյակին։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ ՄԳ Հայկ Մարտիրոսյան 2-րդ տեղ՝ ՄՎ Մամիկոն Ղարիբյան 3-րդ տեղ՝ ՖՎ Ալեքս Սահակյան 4-րդ տեղ՝ Արտակ Մանուկյան 5-րդ տեղ՝ ՄՎ Աշոտ Նադանյան 6-րդ տեղ՝ Նարեկ Ղիմոյան 7-րդ տեղ՝ ՖՎ […]
10:53 20.06.2023
«Ռեալ Սոսյեդադը» Տակեֆուսա Կուբոյին, բացի տարվա լավագույն ֆուտբոլիստի ավանդական մրցանակից, մի քանի կտոր միս և պանիր է հանձնել որպես մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակ։ 22-ամյա ճապոնացին այս մրցաշրջանում ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ․ 35 խաղում նա դարձել է 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ «Ռեալ Սոսյեդադի» համար սա արդեն ավանդույթ է դարձել։ Ամեն տարի բասկյան […]
10:43 20.06.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Թուրքիա-Ուելս խաղում 2-0 հաշվով հաղթանակ են տարել դաշտի տերերը: Այսպիսով, Հայաստանի հավաքականը 4-րդ տուրից հետո 6 միավորով երկրորդն է իր խմբի մրցաշարային աղյուսակում, առաջինը Թուրքիայի ընտրանին է 9 միավորով: Թուրքերը սակայն մեկ խաղ ավելի են անցկացրել: D խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Թուրքիա – 9 միավոր (4 հանդիպում) […]
10:18 20.06.2023
«Ուրարտուի» մամուլի ծառայությունն արձագանքել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ կարիերան հայկական ակումբում շարունակելու մասին տեղեկություններին՝ ասելով, որ ռուս ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցություններ չեն եղել։ «Այս տեղեկությունը եղել է նախկինում և հերքվել։ Մեր ակումբը Արսեն Զախարյանի հետ բանակցություններ չի վարում»,- «Ուրարտուի» հայտարարությունն է մեջբերում Sport24-ը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Զախարյանը կարող է տեղափոխվել […]
23:57 19.06.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկա է գտնվել ռեգբիի ազգային առաջնության եզրափակիչ հանդիպմանը։ Խաղից հետո Մակրոնը հանդերձարանում շնորհավորել է նորընծա չեմպիոն «Թուլուզին» և խմել է մեկ շիշ գարեջուր: «Թուլուզը» ռեգբիի Ֆրանսիայի առաջնության եզրափակիչում 29-26 հաշվով հաղթել է «Լա Ռոշելին» և ռեկորդային՝ 22-րդ անգամ դարձել է չեմպիոն:
23:41 19.06.2023
Չկա ավելի էմոցիոնալ պահ․ Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիան մեր ընտրանու հաղթանակից հետո լուսանկար է հրապարակել։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը դժվար պայքարում 2-1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն։
23:33 19.06.2023
Այսօր Երևանում կայացավ Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հայաստան-Լատվիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դայնիս Կազակևիչը։ Փոխանցում է Armsport-ը։ «Բավականին երիտասարդ թիմ ունենք, փորձում ենք նրանց ևս ժամանակ տալ։ Դա է պատճառներից մեկը, որ հավանաբար, նրանք չեն դիմանում մրցակցի ճնշմանը։ Այդ իսկ […]
23:09 19.06.2023
Ինչպես տեղեկացնում է РБ Спорт-ը, Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։ Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիայի երեք ակումբներ։ «Ինտերը», «Սասուոլոն» և «Ֆիորենտինան» ակտիվորեն հետևում են Սպերցյանի առաջընթացին։ Առավել կոնկրետ հետաքրքրություն է ցուցաբերում «Ֆիորենտինան»։ Բայց մինչ այժմ ոչ մի ակումբ չի դիմել «Կրասնոդարին» պաշտոնական առաջարկով»,- ասել է […]
22:20 19.06.2023
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գաբի Միլիտոն կարծում է, որ Լեո Մեսսիի կյանքի պատմությունը պետք է պատմել դպրոցներում: «Մեսսին համառության օրինակ է։ Կարծում եմ, որ Լեո Մեսսիին պետք է ներկայացնել դպրոցներում։ Մենք պետք է տղաներին պատմենք նրա կյանքի պատմությունը, ինչպես նաև այն ամենը, ինչին նա ստիպված էր դիմանալ և տառապել Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի […]
21:54 19.06.2023
Տիգրան Բարսեղյանն առաջ մղեց մեր ընտրանուն՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Այսպիսով, հաշիվը հետևյալն է Հայաստան-Լատվիա՝ 2։1։ Հիշեցնենք, որ առաջին խաղակեսին գոլի հեղինակ դարձավ Նաիր Թիկնիզյանը։ Այնուհետև հաշիվը հավասարեցրեց Լատվիայի ընտրանին։ Հանդիպումն ավարտված է՝ Հայաստանի ընտրանու հաղթանակով։
21:44 19.06.2023
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը, որը շարունակում է գլխավորել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել լավագույն տասնյակից: 27-ամյա թենիսիստը նահանջել է մեկ աստիճան և այժմ 11-րդն է: ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը հունիսի 19-ի դրությամբ 1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ […]
21:27 19.06.2023
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Բեռլինում ընթացող WTA-500 շարքի մրցաշարի հիմնական փուլ: Աշխարհի 81-րդ ռակետը որակավորման փուլի եզրափակիչում երկու սեթում 5-7, 2-6 հաշվով պարտվել է գերմանացի Լաուրա Սիգեմունդին (159-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 2 ժամ 8 րոպե: 20-ամյա Ավանեսյանը որակավորման փուլի կիսաեզրափակչում 6-1, 6-3 հաշվով հաղթել էր բուլղարացի Սեսիլ Կարատանչևային […]
21:01 19.06.2023
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրում հյուրընկալել է Լատվիայի հավաքականին։ Առաջին խաղակեսից հետո Ալեքասանդր Պետրակովի գլխավորած թիմը Նաիր Թիկնիզյանի խփած գոլի շնորհիվ հաղթում է 1։0 հաշվով։ Խաղի հենց սկզբից Հայաստանի հավաքականը տիրել էր նախաձեռնությանը։ 5-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը խաղադաշտի կենտրոնում, ստանալով գնդալը, հասավ մրցակցի տուգանայինի մատույցներ, որտեղից կատարած հարվածը շեղ ստացվեց։ Առաջին կեսի […]
20:50 19.06.2023
Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում ուժերը չափել է Ֆրանսիայի ընտրանու հետ: Առաջին խաղում՝ Նորթրիջի համալսարանական արենայում մեր հավաքականը պարտվել է 74-107 հաշվով: Իսկ երկրորդ խաղում ավելի համառ պայքար է ընթացել: Մեր ընտրանին զիջել է մրցակցին 83:98 հաշվով: Հանդիպման ընթացքում ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիստը Անդրե Սպայթ-Մկրտչյանն է (Հայաստան): Նա վաստակել է […]
20:28 19.06.2023
Սոչիում անցկացվել է խառը մենամարտերի АСА 159 հերթական մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում Էդուարդ Վարդանյան-Արտյոմ Ռեզնիկով «Գրան Պրիի» եզրափակիչ մրցամարտն էր։ Վարդանյանը երրորդ ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով: Վարդանյանը նախորդ տարվա նոյեմբերին ACA 147 մրցաշարում Յուսուֆ Ռաիսովի դեմ մենամարտում ևս հաղթել էր տեխնիկական նոկաուտով։ Այժմ նա ունի 25 հաղթանակ և չորս պարտություն պրոֆեսիոնալ […]
19:57 19.06.2023
ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում կայացել է UFC Vegas 75 մրցաշարը։ Երեկոյի գլխավոր մենամարտում հանդիպել են Արման Ծառուկյանն ու բրազիլացի Խոակիմ Սիլվան։ Պայքարն ավարտվել է երրորդ ռաունդում՝ Ծառուկյանի նոկաուտով։ Այժմ Ծառուկյանն իր կարիերայում ունի 20 հաղթանակ և 3 պարտություն։ Սիլվան պարտվել է 17-ից 5 մենամարտում։