TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Հայ ըմբիշները փայլում են․ Մ17 ԵԱ

17:58 16.06.2023

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը փայլուն է ելույթ ունենում Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի հավաքականից այսօր 5 ըմբիշ է դուրս եկել մրցագորգ։ Մեր 5 ըմբիշներն էլ տարել են միայն հաղթանակներ և դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Երեկոյան եզրափակիչ դուրս գալու համար կգոտեմարտեն 48 կգ քաշային Արման Հարությունյանը, 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը, 65 կգ քաշային […]

̰
Էդուարդ Վարդանյան-Արտյոմ Ռեզնիկով․ տեղի է ունեցել հայացքների մենամարտը

17:49 16.06.2023

Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հայացքների մենամարտ է անցկացրել ղազախստանցի Արտյոմ Ռեզնիկովի հետ խառը մենամարտերի АСА լիգայի Գրան պրիի եզրափակչից առաջ: Հայացքների մենամարտի ժամանակ մարզիկները հարգալից են եղել միմյանց նկատմամբ: Մենամարտը կկայանա այսօր՝ Սոչիում: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 32-ամյա Վարդանյանը MMA-ում անցկացրել է 28 մենամարտ, տարել 24 հաղթանակ ու կրել 4 պարտություն: 31-ամյա Ռեզնիկովն օկտագոն […]

̰
Հայաստանի Մ21 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ

17:20 16.06.2023

Հայաստանի երիտասարդական հավաքականը Սկոպյեում ընկերական հանդիպում է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցների հետ: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Սկզբում աչքի են ընկել դաշտի տերերը։ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում հաշիվը երկրորդ խաղակեսում հավասարեցրել է ամերիկյան «Սիրակուզ» թիմի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: ՀՀ Մ21 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝ 1. Գոռ Մատինյան, 3. Համլետ Մնացականյան (15. Նիկոլաս Կալուկյան, […]

̰
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակն Ուելսի դեմ խաղի համար

17:10 16.06.2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր Կարդիֆի քաղաքային ստադիոնում Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի երրորդ տուրում կհյուրընկալվի Ուելսի թիմին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակը։ Վնասվածքի պատճառով հայտացուցակից բացակայում է ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ՝ «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան՝ «Ուրարտու» Ստանիսլավ Բուչնև՝ «Փյունիկ» Պաշտպաններ […]

̰
Քոնոր Մաքգրեգորը կասկածվում է սեռական ոտնձգություն կատարելու մեջ

16:59 16.06.2023

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը կասկածվում է սեռական ոտնձգություն կատարելու մեջ: TMZ-ի հաղորդմամբ՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ սերիայի՝ «Մայամի Հիթ» – «Դենվեր Նագեթս» չորրորդ խաղից հետո ոստիկանություն է դիմել մի աղջիկ, որը պատմել է դեպքի մանրամասները: Նրա խոսքերով, իռլանդացին իր անվտանգության աշխատակիցների օգնությամբ աղջկան փակել է զուգարանում ու բռնաբարության փորձ […]

̰
Ազգերի լիգայի եզրափակիչում կխաղան Իսպանիան և Խորվաթիան

16:37 16.06.2023

Իսպանիայի հավաքականը դարձավ Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը և տիտղոսը կվիճարկի խորվաթների հետ: Իսպանացիները 2-1 հաշվով առավելության են հասել Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականի նկատմամբ ու երկրորդ տարին անընդմեջ կխաղան այս մրցաշարի եզրափակիչում: Երրորդ րոպեին հաշիվը բացել է Պինոն: 11-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնել է Չիրո Իմոբիլեն՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը: 88-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի հաղթական […]

̰
Ջոկովիչը 8 կգ կշռող  ոսկե ռակետ է նվեր ստացել

16:08 16.06.2023

Մարզահագուստ արտադրող Head ընկերությունը ոսկե ռակետ է նվիրել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ռեկորդային՝ 23-րդ հաղթանակը գրանցելու համար: Ռակետը պատրաստված է բացառիկ օրինակով և կշռում է 8 կգ: Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում 36-ամյա Նովակ Ջոկովիչը 7-6 (7-1), 6-3, 7-5 հաշվով առավելության էր հասել 24-ամյա դանիացի Կասպեր […]

̰
Մեր նպատակը Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելն է․ Պետրակով

15:23 16.06.2023

«Վստահ ենք մեր ուժերին, դրական ենք տրամադրված խաղին: Ես այստեղ եմ եկել, որպեսզի պայքարենք բոլոր թիմերի դեմ»,- Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի հանդիպման նախախաղային ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: «Խաղային ծրագրի մասին չեմ խոսի, բայց մեր նպատակը Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելն է։ Կապ չունի, որ Խորվաթիայի հավաքականը խմբի ֆավորիտն է: […]

̰
Կփորձենք պայքարել  երեք միավորի համար․ Սելարայան

14:57 16.06.2023

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը Կարդիֆում կայացած նախախաղային մամուլի ասուլիսում խոսել է թիմի հնարավորությունների և իր սպասելիքների մասին։ «Կարծում եմ, որ բավականին դժվար խաղ կլինի, կփորձենք պայքարել և խաղալ երեք միավորի համար: Կարծում եմ, որ այս տարի մենք շատ ավելի լավ թիմ ունենք, բավականին տաղանդավոր ֆուտբոլիստներ կան և մեր նպատակը լինելու է փորձել որակավորվելու […]

̰
4 հայ ըմբիշներ Ստեփան Սարգսյանի մրցաշարի եզրափակչում են

14:46 16.06.2023

Երևանում շարունակվում է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ազատ ոճի ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը։ Առաջին մրցումային օրը 5 քաշային կարգերում հայտնի են դարձել եզրափակիչի մասնակիցները, որոնցից չորսը հայ ըմբիշներ են: 57 կգ քաշային կարգի եզրափակիչ է դուրս եկել Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր […]

̰
Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է նույնը

14:17 16.06.2023

Transfermarkt-ը թարմացրել է Իտալիայի Ա Սերիայում խաղացող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոփոխվել 2022-ի նոյեմբերի 11-ից 2023-ի հունիսի 15-ին ընկած ժամանակահատվածում և կազմում 6 միլիոն եվրո: 34-ամյա կիսապաշտպանի ամենաբարձր տրանսֆերային արժեքը եղել է 2016 թվականի օգոստոսի 1-ին՝ 37 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբում է 2022 հուլիսից […]

̰
Մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա․ վարչապետը հանձնարարականներ տվեց

13:01 16.06.2023

Հայաստանի մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա, որտեղ մարդիկ կկարողանան այցելել և մարզվել։ Վայոց ձոր և Բերդ խոշորացված համայնք իմ կատարած այցի ընթացքում մենք այդ անհրաժեշտությունը տեղում տեսանք և […]

̰
Մեսսին խոստովանել է, որ եթե չդառնային աշխարհի չեմպիոն, ինքը այլևս չէր խաղա հավաքականում

12:53 16.06.2023

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ընկերական խաղում Ավստրալիայի թիմի նկատմամբ հաղթանակից հետո խոստովանել է, որ կարող էր ավարտել կարիերան ազգային թիմում, եթե արգենտինացիները չդառնային 2022թ․ աշխարհի առաջնության չեմպիոն: «Անկեղծ ասած, եթե մենք չդառնայինք աշխարհի չեմպիոն, ես այլևս չէի խաղա հավաքականում»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: Հիշեցնենք, որ Ավստրալիայի դեմ խաղում նա խփել էր կարիերայի […]

̰
Մբապեն կմասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին

12:22 16.06.2023

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կմասնակցի Օլիմպիական խաղերին։ Ինչպես հայտնում է L’Équipe-ը, Ֆրանսիայի օլիմպիական հավաքականում կընդգրկվի առաջին թիմի առնվազն երեք խաղացող, որոնց թվում անպայման կլինի Մբապեն։ Նշվում է, որ ֆրանսիացի հարձակվողը երազում է Օլիմպիական խաղերում հաղթելու մասին։ Ֆրանսիայի հավաքականում կարող են խաղալ նաև «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը։ Հիշեցնենք, որ 2024 […]

̰
Մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

11:54 16.06.2023

Երևանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը: Մրցումային առաջին օրվա արդյունքներով Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ: 57 կգ քաշային կարգի եզրափակիչ է դուրս եկել Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը: […]

̰
«Ֆրայբուրգը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան» միացել են Սպերցյանի համար պայքարին․ RB Sport

08:18 16.06.2023

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է գերմանական երկու ակումբների՝ «Ֆրայբուրգի» և Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետաքրքրության կենտրոնում: Այս մասին հայտնում է RB Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ գերմանական երկու ակումբներն էլ արդեն կապի մեջ են եղել ֆուտբոլիստի շրջապատի հետ։ «Ֆրայբուրգի» և «Բորուսիայի» ներկայացուցիչները ներկա կլինեն Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին՝ մարզադաշտից հետևելու 23-ամյա կիսապաշտպանի խաղին։ […]

̰
Ջո Բայդենը շնորհավորել է Սթենլիի գավաթակրին

23:59 15.06.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է «Վեգաս Գոլդեն Նայթսին» տափօղակով հոկեյի Սթենլիի գավաթն առաջին անգամ նվաճելու առթիվ։ «Շնորհավորում են «Վեգասին» ընդամենը 6-րդ մրցաշրջանում Սթենլիի գավաթն առաջին անգամ նվաճելու առթիվ։ Այդպիսի հպարտ ամերիկյան քաղաքում, սա առաջին խոշոր հաղթանակն է պրոֆեսիոնալ լիգայում։ Այսօր թիմն ու ամբողջ քաղաքը չեմպիոն են»,- սոցիալական ցանցերում գրել է Բայդենը։ Հոկեյի ազգային լիգայի […]

̰
Չարլզ Օլիվեյրան կոչ է արել  մենամարտ կազմակերպել  Իսլամ Մախաչևի հետ

23:29 15.06.2023

UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն, բրազիլացի մարտիկ Չարլզ Օլիվեյրան կոչ է արել տիտղոսային մենամարտ կազմակերպել ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ: «Շուտով կտեսնվենք, շատ շուտով։ Նա ճիշտ ասաց, որ մեր աշխատանքում տարբեր մակարդակներ կան: Ամեն ինչ շուտով կլինի։ Ես չեմ շտապում։ Հավակնորդների ցուցակում հաջորդը ես եմ. Դարյուշին հաղթելուց հետո խոսք անգամ չի կարող լինել։ Պետք է […]

̰
Խորեն Բայրամյանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոստովի» հետ

22:35 15.06.2023

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը երկարաձգել է պայմանագիրը ռուսական «Ռոստովի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը: 31-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբում է 2021 թվականի օգոստոից: Ավարտված մրցաշրջանում Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում մասնակցել է 31 խաղի, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: Հիշեցնենք, որ օրեր […]

̰
Ռուսաստանի ֆուտբոլային միությունից հայտնել են, թե որ դեպքում կքննարկվի ՈՒԵՖԱ-ից Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիա անցումը

22:06 15.06.2023

ՌՖՄ-ի  գլխավոր քարտուղար Մաքսիմ Միտրոֆանովը հայտարարել է, որ կազմակերպությունը կդիտարկի Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիա (AFC) տեղափոխվելու հարցը միայն այն դեպքում, եթե Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) անգործության մատնվի Ռուսաստանին այդ կազմակերպություն վերադարձնելու հարցում։ «Մենք մեր առջեւ խնդիր չենք դրել տեղափոխվել Ասիա։ Մենք ասացինք, որ նման տարբերակ հնարավոր է, եթե ՈՒԵՖԱ-ն քայլեր չձեռնարկի վերականգնելու մեր լիիրավ անդամակցությունը […]

̰
Նիդերլանդների հավաքականի հակառեկորդը․ 118 տարվա մեջ առաջին անգամ տնային խաղում թիմը չորս գոլ է բաց թողել

21:37 15.06.2023

Ֆուտբոլի Նիդերլանդների ազգային հավաքականը 118 տարվա մեջ առաջին անգամ տնային խաղում չորս գոլ է բաց թողել, հայտնում է MisterChip-ը։ Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը հունիսի 14-ին Ռոտերդամի «Ֆեյենորդ» ստադիոնում Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում լրացուցիչ ժամանակում 2-4 հաշվով պարտվել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին: Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը այսօր կվիճարկեն Իսպանիայի և Իտալիայի […]

̰
Մեսսին ամենաարագ գոլը խփեց կարիերայում

20:48 15.06.2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած ընկերական խաղում մրցել է Ավստրալիայի ընտրանու հետ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առավելության է հասել 2:0 հաշվով։ Արդեն 79-րդ վայրկյանին խաղի հաշիվը բացել է հարձակվող Լիոնել Մեսսին, ով խփել է ամենաարագ գոլը կարիերայում։ 68-րդ րոպեին աչքի է ընկել իսպանական «Բետիսի» պաշտպան Պեսելյան։

̰
ՈՒԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ՉԼ եզրափակչում Ուկրաինայի դրոշի հետ կապված միջադեպի մասին

20:17 15.06.2023

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» մի երկրպագուից Ուկրաինայի դրոշը առգրավելու հետ կապված միջադեպը։ «Առաջին հերթին նկատի ունեցեք, որ մարզադաշտի անվտանգությունը գտնվում է տեղի կազմակերպիչների և տեղական ոստիկանության հսկողության ներքո: Դրոշը առգրավելը տեղի թուրքական ոստիկանության անվտանգության աշխատակիցներից մեկի անհաջող անձնական նախաձեռնությունն էր։ Երբ թուրքական ոստիկանության պետին տեղեկացրել […]

̰
Մրցելու հնարավորություն սպորտում․ հաշմանդամություն ունեցող անձանց համար Գյումրիում անցկացվել է մարզական միջոցառում

20:00 15.06.2023

Այսօր Գյումրիի «Էմիլի Արեգակ» կենտրոնում անցկացվել է  մարզական միջոցառում, որին մասնակցել են կենտրոնի շահառուները, կամավորականներ ու  հաշմանդամություն ունեցող  անձինք։ Եվրամիության ֆինանսավորմամբ «Ագաթ»  ՀԿ-ի նախաձեռնած միջոցառումը հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների, հմտությունների և հնարավորությունների բացահայտմանը,  ինչպես նաև ադապտիվ սպորտաձևերի զարգացմանն ու սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շրջանում առողջ ապրելակերպի տարածման ուղղված քայլերից մեկն է։ Տեսողական խնդիրներ ունեցող անձինք […]

̰
Նաիր Տիկնիզյանը խոսել է ՌԴ ազգային հավաքական երբևէ չհրավիրվելու մասին

19:55 15.06.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է Ռուսաստանի ազգային թիմ երբևէ չհրավիրվելու մասին: «Անարդարության զգացում չի եղել, ես բավականին ինքնաքննադատ եմ։ Ինքս ինձ ասացի՝ «Եթե ինձ չեն հրավիրում, ուրեմն ես արժանի չեմ դրան»։ Ուրեմն, Վալերի Կարպինն ինձ վրա հույս չի դնում։ Անկեղծ կլինեմ, դա հարվածեց էգոյին: Կային խաղացողների հսկայական ցուցակներ: Ես ինքս […]

̰
Խաչանովը չի մասնակցի Հալեի մրցաշարին

19:35 15.06.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հայտարարել է, որ չի մասնակցի շվեյցարական Հալեում կայանալիք ATP-500 շարքի մրցաշարին: «Ցավոք, այս տարի ես չեմ կարող խաղալ Հալեում՝ իմ սիրելի մրցաշարերից մեկում: Մի քանի շաբաթ առաջ «Ռոլան Գարոսում» ստացած վնասվածքից հետո դեռ խնդիրներ ունեմ, թեև շատ եմ աշխատել, բայց ժամանակ չեմ ունենա մարզավիճակ ձեռք բերելու համար։ Ես կշարունակեմ […]

̰
Ժոզե Մոուրինյուն մերժել է սաուդական ակումբի առաջարկը

19:06 15.06.2023

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մերժել է Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող «Ալ Ահլիի» առաջարկը, հայտնում է Sky Sport Italia-ն։ Պորտուգալացի մասնագետը Լոնդոնում հանդիպել է «Ալ Ահլիի» նախագահի հետ։ Մոուրինյուն հանդիպման ժամանակ մերժել է արաբական ակումբը գլխավորելու առաջարկը: 60-ամյա մասնագետը նշել է, որ ցանկանում է մնալ «Ռոմայում»: Ավարտված մրցաշրջանում «Ռոման» Իտալիայի առաջնությունում գրավել էր 6-րդ […]

̰
Սպերցյանն ու Զախարյանը ընդգրկվել են ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

18:45 15.06.2023

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի կողմից ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում: Transfermarkt-ը հունիսի 14-ին թարմացրել էր Ռուսաստանի առաջնությունում ելույթ ունեցող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Հայաստանի 2022 թ-ի լավագույն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն աճել էր 3 միլիոն եվրոյով և դարձել 12 միլիոն եվրո: Ռուսաստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թիմում է նաև […]

̰
Որո՞նք են սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող ֆուտբոլային ակումբները

18:30 15.06.2023

Մադրիդի «Ռեալը» սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող ֆուտբոլային ակումբն է: CIES Football Observatory-ի տվյալներով՝ մադրիդյան ակումբը Twitter, Instagram, Facebook և Tiktok հարթակներում միասին ունի 363 միլիոն բաժանորդ: Սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող ֆուտբոլային ակումբները 1. «Ռեալ»՝ 363 միլիոն 2. «Բարսելոնա»՝ 342 միլիոն 3. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 206 միլիոն 4. ՊՍԺ՝ 187 միլիոն 5. «Յուվենտուս»՝ 144 միլիոն 6. «Չելսի»՝ […]

̰
Մեսսին չի ցանկանում դառնալ մարզիչ

18:14 15.06.2023

ՊՍԺ-ին հրաժեշտ տված Լիոնել Մեսսին չի ցանկանում դառնալ մարզիչ: «Ես բազմիցս ասել եմ, որ չեմ ցանկանում սկսել մարզչական կարիերա: Իհարկե, որոշ ժամանակ անց ինչ-որ բան կարող է փոխվել, բայց այս պահին չեմ ծրագրում փոխել որոշումս»,- 35-ամյա հարձակվողի խոսքերը մեջբերում է TT Plus-ը: Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի»: […]

̰
BACK_TO_TOP