19:29 03.06.2023
Հարձակվող Մարիանո Դիասը լքում է Մադրիդի «Ռեալը» պայմանագրի ավարտի պատճառով։ «Մադրիդի «Ռեալը» ցանկանում է իր սերն ու երախտագիտությունը հայտնել Մարիանոյին, ֆուտբոլիստին, ով 2011-ից 2016 թվականներին եղել է մեր ակադեմիայում և վեց մրցաշրջան անցկացրել հիմնական թիմում, որի ընթացքում հաղթել է 13 մրցաշարում՝ երկու Չեմպիոնների լիգա, երեք Աշխարհի ակումբային առաջնություն, երկու Եվրոպայի սուպերգավաթ, երեք անգամ Լա լիգան, […]
18:40 03.06.2023
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասին։ «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ներկայացնելու ՊՍԺ-ն։ Ինձ դուր էր գալիս այս թիմում խաղալը նման հիանալի խաղացողների կողքին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին Փարիզում խաղալու մեծ փորձի համար»,-ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մեսսին ESPN-ին տված հարցազրույցում։ Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 74 հանդիպում և երկու մրցաշրջանում […]
18:04 03.06.2023
Հայաստանի Մ-21 հավաքականը հունիսի 9-12-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Գոռ Մատինյան – ԲԿՄԱ Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ» Արման Հարությունյան – «Լեռնային Արցախ» Պաշտպաններ Ռուբեն Աբրահամյան – ԲԿՄԱ Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ Նորայր Նիկողոսյան – ԲԿՄԱ Խարիտոն Այվազյան – «Ուրարտու» Համլետ […]
17:29 03.06.2023
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան – «Ուրարտու» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան) Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան) Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան) Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» […]
16:27 03.06.2023
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Ուրարտուն» արտագնա խաղում մրցել է «Փյունիկի» հետ ու առաջնության ավարտից 1 տուր առաջ հռչակվել է Հայաստանի չեմպիոն: Հաղթական գոլի հեղինակ է դարձել Եվհենիի Ցիմբալյուկը։ «Ուրարտուն» 9 տարվա դադարից հետո կրկին նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Չեմպիոնական պայքարի լավագույն պահերը ֆիքսել է ՀՖՖ TV-ի տեսախցիկը։
13:08 03.06.2023
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին: «Նա ինձ ասաց, որ հաջորդ շաբաթ որոշում կկայացնի, հիմա պետք է նրան հանգիստ թողնենք։ Մեսսին որոշում կկայացնի հաջորդ շաբաթ, իսկ այժմ 200 վարկած կա։ «Բարսելոնայում» դռները բաց են նրա համար։ Չեմ կասկածում, որ Լեոն մեզ շատ կօգնի։ Մեզ […]
12:37 03.06.2023
Արգենտինայում ընթացող ֆուտբոլի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի զույգերը: Ընդունող երկրի հավաքականը 1/8 եզրափակիչում 0-2 հաշվով անակնկալ պարտություն է կրել Նիգերիայի հավաքականից և դուրս մնացել պայքարից: Մ20 ԱԱ-ի քառորդ եզրափակիչի զույգերը. Իսրայել – Բրազիլիա Կոլումբիա – Իտալիա Հարավային Կորեա – Նիգերիա ԱՄՆ – Ուրուգվայ Հիշեցնենք, որ աշխարհի մինչև 20 տարեկանների […]
12:25 03.06.2023
Թեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի գործող չեմպիոն, ամերիկացի բռնցքամարտիկ Ջերվոնտա Դևիսը, որը մայիսին դատապարտվել էր 90-օրյա պայմանական ազատազրկման, կտեղափոխվի կալանավայր: The Baltimore Banner-ի հաղորդմամբ՝ Դևիսը մինչև այս ենթարկվել էր տնային կալանքի, սակայն սահմանված կանոնները խախտելու համար նրա նկատմամբ պատժի տեսակը փոխվել է: 2020 թվականին 28-ամյա բռնցքամարտիկը ավտովթարի մասնակից էր դարձել, բայց հեռացել էր դեպքի […]
11:53 03.06.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարում՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում: «Ռոլան Գարոսի» երրորդ շրջանում աշխարհի 11-րդ ռակետը չորս սեթում 6-4, 6-1, 3-6, 7-6 (7-5) հաշվով հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Տանասի Կոկինակիսին (108-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 3 ժամ 42 րոպե: Կարենը 1/8 եզրափակիչում կմրցի իտալացի Լորենցո Սոնեգոյի հետ, […]
11:29 03.06.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի, աշխարհի 134-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը նվաճել է «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարիի՝ Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր: Երրորդ շրջանում Ավանեսյանը 3-6, 6-1, 7-5 հաշվով հաղթել է դանիացի Կլարա Թաուսոնին: Մրցախաղը տևել է 2 ժամ 20 րոպե: Հաջորդ փուլում Էլինան ուժերը կչափի չեխ թենիսիստուհի Կարոլինա Մուխովայի հետ: Հիշեցնենք, որ հայ մարզուհին […]
10:24 03.06.2023
Քենիացի մարզիկ Ֆեյթ Կիպյեգոնը համաշխարհային ռեկորդ է սահմանել 1,5 հազար մետր վազքում: Դա տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հունիսի 2-ին, Ֆլորենցիայում ընթացող «Ադամանդե լիգայի» մրցաշարում: 29-ամյա մարզիկը կարողացել է տարածությունը վազել 3 րոպե 49,11 վայրկյանում, ինչը 96 հարյուրերորդական վայրկյանով ավելի արագ է եթովպացի Գենզեբե Դիբաբայի՝ 1991 թվականին սահմանած ռեկորդից։ «Երբ ես հատեցի վերջնագիծը, ես գիտեի, […]
21:02 02.06.2023
Goal-ը կազմել է այս մրցաշրջանի վատագույն տրանսֆերները։ Ցուցակում ընդգրկված են ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերները չեն արդարացել ֆինանսական կամ մարզական տեսանկյունից: Ցուցակում ընդգրկվել է 21 ֆուտբոլիստ։ 1. Պոլ Պոգբա («Յուվենտուս», ազատ գործակալ); 2. Ռիշարլիսոն («Տոտենհեմ», 60 մլն ֆունտ) 3. Մարկ Կուկուրելա («Չելսի», 63 մլն ֆունտ) 4. Սերժինյո Դեստ («Միլան», վարձավճար) 5. Կելվին Ֆիլիպս («Մանչեսթեր Սիթի», 42 մլն […]
20:42 02.06.2023
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի եզրափակիչում իսպանական «Սևիլիայից» կրած պարտությունից հետո ակնարկել է հռոմեական ակումբից հեռանալու մասին: «Ցանկանում եմ մնալ «Ռոմայում», սակայն ֆուտբոլիստներս ավելիին են արժանի, ես՝ նույնպես: Հոգնել եմ և՛ մարզիչ, և՛ սպորտային տնօրեն, և՛ մամուլի պատասխանատու, և՛ ակումբի դեմքը լինելուց: Յուրաքանչյուր խաղից հետո ասում եմ, որ մեզ թալանել են: Հոգնել […]
20:21 02.06.2023
Կարիմ Բենզեման պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը՝ ընդունելով Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ» ակումբի գերշահավետ առաջարկը։ Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, մի քանի ժամ առաջ նա «Ռեալի» ղեկավարությանը տեղեկացրել էր Սաուդյան Արաբիայի լիգա տեղափոխվելու որոշման մասին։ Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր ԶԼՄ-ներում, ֆրանսիացին նոր ակումբում տարեկան 100 միլիոն եվրո է վաստակելու։ Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» […]
19:35 02.06.2023
Ուելսի ֆուտբոլի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումների համար։ Հունիսի 16-ին Ուելսի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Հայաստանի ազգային հավաքականին։ Հունիսի 19-ին Ուելսի ընտրանին մրցակցի հարկի տակ կխաղա Թուրքիայի հավաքականի հետ։
16:32 02.06.2023
Իսպանիան ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանում կունենա 5 ներկայացուցիչ։ «Սևիլիան» կմիանա Լա լիգայի մրցաշրջանի արդյունքներով ՉԼ-ի խմբային փուլի ուղեգիր նվաճած «Բարսելոնային», «Ռեալին», «Ատլետիկոյին» և «Ռեալ Սոսյեդադին»։ Հաղթելով եզրափակիչ խաղում «Ռոմային»՝ իսպանական «Սևիլիան» իր պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ ԵԼ հաղթող: Այսպիսով՝ իսպանական ակումբը ոչ միայն դարձավ գավաթակիր, այլ նաև նվաճեց Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր։
16:07 02.06.2023
Ռուսաստանը ներկայացնող Միրա Անդրեևան շարունակում է պայքարը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարում՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում: «Ռոլան Գարոսի» երկրորդ շրջանում 16-ամյա թենիսիստուհին (143-րդ ռակետ) երկու սեթում 6-1, 6-2 հաշվով հաղթել է ֆրանսիացի Դիան Պարին (79-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 1 ժամ 17 րոպե: Անդրեևան երրորդ շրջանում կհանդիպի ավստրիացի Յուլիա Գրաբերի և ամերիկուհի Կոկո Գաուֆի մրցախաղի հաղթողի […]
15:57 02.06.2023
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին հանդիպումը «Ալ-Ֆաթեհի» դեմ։ Այս մասին հայտնում է reuters.com–ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացին վնասվածք է ստացել, ինչի պատճառով չի ընդգրկվել թիմի հայտացուցակում։ Վնասվածքի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։
15:38 02.06.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ռոլան Գարոսի մրցաշարի 3-րդ շրջան։ 2-րդ տուրի խաղում աշխարհի 134-րդ ռակետ Ավանեսյանը 6:0, 7:5 հաշվով հաղթել է ֆրանսուհի Լեոլի Ժանժանին, ով WTA-ի դասակարգման աղյուսակում 124-րդն է: Ֆրանսիայի բաց առաջնության հերթական տուրում Ավանեսյանը կհանդիպի դանիացի Կլարա Տաուսոնի հետ։ Վերջինս երկրորդ շրջանում պայքարից դուրս էր թողել կանադացի Լեյլա […]
15:26 02.06.2023
Ամերիկյան MLS-ի կանոնավոր առաջնության 16-րդ տուրում «Քոլամբուս Քրյուն»սեփական հարկի տակ ընդունել էր «Կոլորադո Ռապիդսին» և 3:2 հաշվով հաղթանակ է տարել: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել այս խաղում: Երկրորդ խաղակեսում Սելարայանը նաև երկու գոլային փոխանցում է կատարել: Սելարայանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է հանդիպման 73-րդ […]
14:04 02.06.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության 3-րդ շրջան։ ATP վարկանիշի 11-րդ ռակետը 2-րդ տուրում 6:3, 6:4, 6:2 հաշվով հաղթեց մոլդովացի Ռադու Ալբոտին։ Հանդիպումը տևեց 2 ժամ 19 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Տանասի Կոկինակիսը, ով հաղթել է Ստանիսլաս Վավրինկային։
11:17 02.06.2023
ՀՀ շուրջ 30 մանկապատանեկան մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի մարզագույք, որի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից 2023 թ. կհատկացվի 100 մլն դրամ: Հաշվի առնելով, որ մարզական կազմակերպություններում առկա մարզական գույքը հնանում և մաշվում է, մարզական գույքի զգալի մասը արագամաշ գույք է, իսկ որոշ մասը նույնիսկ մեկանգամյա օգտագործման է, ուստի անհրաժեշտություն է առաջանում […]
09:44 02.06.2023
Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբը 200 միլիոն եվրոյի առաջարկ է արել Լիոնել Մեսսիին, ով ներկայումս հանդես է գալիս «ՊՍԺ-ում, հունիսի 1-ին գրում է sport.es-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ըստ տեղեկատուների՝ առաջարկը նախատեսված է չորս սեզոնների համար՝ տարեկան 50 միլիոն եվրո: Ամերիկյան ակումբը վաղուց է հետաքրքրված Մեսսիով, և բացի այդ, Մեսսին այնտեղ տուն ունի, որը կհեշտացնի հարմարվողականությունը։ Բացի […]
10:59 01.06.2023
Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունեցել աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշար և պարգևատրման արարողություն: Մրցաշարին Հայաստանի և ևս 5 երկրի՝ Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի և Իրանի ներկայացուցիչներ են մասնակցել: Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել: […]
21:00 31.05.2023
Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը։ Աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։ Ըստ Forbes-ի՝ իսպանական ակումբի արժեքը կազմում է 6,07 միլիարդ դոլար, երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է, որի արժեքը գնահատվում է 6 միլիարդ դոլար, «Բարսելոնան» (5,51 միլիարդ դոլար) եզրափակել է աշխարհի ամենաթանկ ակումբների եռյակը։ Չորրորդ տեղում «Լիվերպուլն» է (5,29 միլիարդ դոլար): Լավագույն հնգյակը […]
18:30 31.05.2023
Թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վասիլի Լոմաչենկոն, ով կարիերայի ընթացքում տարել է 17 հաղթանակ և կրել 3 պարտություն, վստահ է, որ թեթև քաշային կարգում աշխարհի անվիճելի չեմպիոն Դևին Հեյնին կանի ամեն ինչ, որպեսզի իր հետ ռևանշ մենամարտ չանցկացնի։ Հեյնին անցկացրել է 30 մենամարտ և բոլորը հաղթել է։ «Ես դիտեցի մենամարտի կրկնությունը և հաշվեցի 8-4՝ […]
18:21 31.05.2023
Ամերիկյան ESPN-ը ներկայացրել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2022/2023 մրցաշրջանի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Մյոնխենգլադբախի «Բորուսիան» գլխավորող Դանիել Ֆարկեն մրցաշրջանի վատագույն մարզիչն է: Հատկանշական է, որ Գերմանիայի ավարտված առաջնության գլխավոր անհաջողակների թիմում ամենաշատ ներկայացուցիչ (3 ֆուտբոլիստ) ունի չեմպիոնությունը պաշտպանած Մյունխենի «Բավարիան»: Գերմանիայի ավարտված առաջնության վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը՝ ըստ ESPN-ի․ Դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա»): Պաշտպաններ՝ Ջոնջո Քենի […]
18:06 31.05.2023
Հռոմի «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իսպանական «Սևիլիայի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպման մասին: «Ես շատ երկար տարիներ եմ աշխատում ֆուտբոլային ոլորտում, բայց այս եզրափակիչն ընդունում եմ որպես առաջինն իմ կարիերայում: Ես չեմ մտածում «Պորտուի» հետ 2003 թվականի եզրափակչի մասին, չեմ մտածում «Ռոմայի» նախորդ մրցաշրջանի մասին: Առաջին տիտղոսը նվաճել եմ «Սևիլիայում»: Չեմ […]
17:36 31.05.2023
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Եվրո-2024-ի ընտրական փուլում հունիսին կայանալիք խաղերին մասնակցելու համար հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է Metaratings.ru-ն: Մեծ հավանականությամբ, հրավեր կստանա նաև «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը Թուրքիայի ընտրանու դեմ խաղում է նորամուտը նշել ազգային թիմի կազմում: ՀՖՖ-ն բանակցություններ է վարում նաև […]
17:20 31.05.2023
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Մեսսիի՝ կատալոնական թիմ հնարավոր վերադարձի մասին։ «Մեր երկրպագուները գրեթե ամեն խաղում սկսել են վանկարկել Մեսսիի անունը։ Ես սիրում եմ այս վերաբերմունքը, բայց հավատացեք ինձ, Լիոնելի վերադարձը 99%-ով կախված է նրանից»,- Չավիի խոսքերն է մեջբերել Javi Esport 3-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին դեռ առաջարկ չի ստացել «Բարսելոնայից»։ Բացի […]