TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

ՍՊՈՐՏ

Հայերը սպասում են, որ ես հավաքականում կփոխարինեմ Մխիթարյանին․ Սպերցյան

16:24 07.06.2023

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ազգային թիմում փոխարինելու հնարավորության մասին: «Հայերը սպասում են, որ ես հավաքականում կփոխարինեմ Հենրիխին։ Մի փոքր ճնշում կա, բայց ամեն ինչ կարգին է: Քանի որ ինձնից նման ակնկալիքներ կան, ուրեմն պետք է ավելին անեմ խաղադաշտում, ավելի վառ լինեմ։ Միշտ չէ, որ […]

̰
Ես դեմ չեմ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպմանը․ Արաս Օզբիլիս

15:55 07.06.2023

Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր չեմպիոն Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականների միջև ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին: «Ես չեմ հասկանում, թե ինչու աֆրիկյան հավաքականներն ամռանը չեն կարող խաղալ Ռուսաստանի հավաքականի հետ, ինչի պատճառով հավաքը չեղարկվել է։ Դժվար է կապել ֆուտբոլն ու քաղաքականությունը: «Ուրարտուում» խաղում են հայեր, ռուսներ և ուկրաինացիներ, […]

̰
Գոլերն ըստ ազգությունների․ ՌԴ-ի ավարտված առաջնությունում հայերը 5-րդ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստներն են

15:42 07.06.2023

Ռուսաստանի ավարտված առաջնությունում հայերը 5-րդ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստներն են: Հայազգի ֆուտբոլիստները աչքի են ընկել 15 անգամ: «Կրասնոդարի» առաջատարներից Էդուարդ Սպերցյանը խփել է 10, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը՝ 4, իսկ «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը՝ 1 գոլ: ՌՊԼ-ի 2022/23 մրցաշրջանում ամենաշատն աչքի են ընկել ռուս ֆուտբոլիստները, որոնք դարպասը գրավել են 459 անգամ: Ռուսների հաջորդում են […]

̰
Կարեն Խաչանովը համառ պայքարում պարտվել է Ջոկովիչին․ Roland-Garros

15:12 07.06.2023

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում ՌԴ-ը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը համառ պայքարում պարտվել է սերբ Նովակ Ջոկովիչին։ Հայ թենիսիստը առաջին սեթում հաղթել է 6։4 հաշվով, սակայն մյուս սեթերում պարտվել է՝ 6։7, 2։6, 4։6 հաշիվներով։ Մրցախաղը տևել է 3 ժամ 43 րոպե։ 1/4 եզրափակիչ մյուս խաղում Կարլոս Ալկարասը 3-0 հաշվով հաղթել է Ստեֆանոս Ցիցիպասին։ Կիսաեզրափակչում […]

̰
Մահացել է 100 մ տարածությունը 10 վայրկյանից պակաս ժամանակում հաղթահարած առաջին մարզիկը

00:01 07.06.2023

76 տարեկան հասակում մահացել է ամերիկացի թեթեւ աթլետ Ջիմ Հայնսը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ աթլետիկայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Վազորդը մահացել է հունիսի 3-ին։ 1968 թվականին Հայնսը դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն։ 100 մետր տարածության մրցումներում ամերիկացին դարձավ առաջինը, ով կարողացավ վազել 10 վայրկյանում։ Նրա ժամանակը 9,95 վայրկյանը մնաց համաշխարհային ռեկորդ 15 տարվա ընթացքում։ Մարզիկը 4×100 […]

̰
Կլինսմանը հավաքական է հրավիրել կալանքի տակ գտնվող ֆուտբոլիստի

18:56 06.06.2023

Հարավային Կորեայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը հունիսին կայանալիք երկու ընկերական խաղերին մասնակցելու համար հավաքական է հրավիրել Սոնգ Ջուն Հոյին, չնայած նրան, որ ֆուտբոլիստը Չինաստանում կալանավորված է կաշառակերության մեղադրանքով: Կլինսմանը հրապարակել է թիմի կազմը Պերուի և Էլ Սալվադորի դեմ խաղերի համար։ Կլինսմանն ասել է, որ Սոնի ընդգրկումը հայտացուցակում աջակցության ցուցադրություն է մի խաղացողի, ում լիովին […]

̰
Էմին Օհանյանը մրցանակի է արժանացել Դուբայի մրցաշարում

18:08 06.06.2023

Էմին Օհանյանը «Dubai Open 2023 – Category A» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Նա լրացրեց գրոսմայստերի նորմա, բարելավեց իր վարկանիշը 29 կետով և արժանացավ մրցանակի: Էմինը նորման լրացրեց երրորդ անգամ, ինչը նշանակում է, որ կոչումը ստանալու համար նրան մնում է միայն իր միջազգային վարկանիշը հասցնել 2500-ի: Այժմ Էմինի վարկանիշը 2489 […]

̰
Շակիրան հետևել է Լյուիս Հեմիլթոնի ելույթին

17:39 06.06.2023

Երգչուհի Շակիրան ներկա է եղել «Ֆորմուլա 1» ավտոմրցարշավի իսպանական Գրան պրիին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 46-ամյա Շակիրան սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել մրցավազքից։ «Ուրախ եմ վերադառնալու համար»,- լուսանկարը մակագրել է երգչուհին, որն ապրիլին Իսպանիայից Մայամի էր տեղափոխվել Ժերար Պիկեից բաժանվելուց հետո։ Մրցավազքին, որին հետևել է Շակիրան, մասնակցել է 38-ամյա Լյուիս Հեմիլթոնը։ Որոշ լրատվամիջոցներ […]

̰
«Շիրակը» վերջին տուրում հաղթել է «Լեռնային Արցախին»

17:16 06.06.2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 36-րդ տուրում «Լեռնային Արցախը» Վայքում պարտվեց «Շիրակին»։ Հյուրերը հաղթական գոլը խփեցին 74-րդ րոպեին։ «Շիրակն» առաջնությունն ավարտեց 36 միավարով և զբաղեցրեց 7-րդ տեղը։ «Լեռնային Արցախը» 22 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։

̰
Բենզեման պայմանագիր է կնքել «Ալ-Իթիհադի» հետ

16:56 06.06.2023

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադ» ակումբի հետ, հայտնում է AFP-ն՝ մեջբերելով սաուդյան ակումբի իր աղբյուրին։ Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա ֆրանսիացին երկու տարի ժամկետով պայմանագիր կկնքի սաուդյան ակումբի հետ։ Բենզեման «Ռեալի» խաղացող էր 2009 թվականից և ակումբի հետ նվաճել է […]

̰
Մենք ունենք ամեն ինչ «Մանչեսթեր Սիթիին» հաղթելու համար․ «Ինտերի» պաշտպան

16:39 06.06.2023

Ռոբին Գոսենսը ասել է, որ «Ինտերը» կփորձի հաղթել «Մանչեսթեր Սիթիին»: Թիմերը կխաղան Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ «Դա երազանք է, քանի որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ամենակարևոր հանդիպումն է, որ գոյություն ունի ակումբային ֆուտբոլի մակարդակով։ Մենք հպարտ ենք մեզանով, բայց նաև հասկանում ենք, որ արժանի ենք այս հնարավորությանը։ Մենք խաղադաշտ դուրս կգանք հաղթելու համար։ Ֆուտբոլում ամեն ինչ կարող […]

̰
Նաիր Տիկնիզյանը մեծ առաջընթաց է գրանցել․ Ալեքսանդր Չելպանով

16:26 06.06.2023

«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի առաջին մարզիչ Ալեքսանդր Չելպանովը կարծում է, որ ֆուտբոլիստն առաջընթաց է գրանցել, երբ Միխայիլ Գալակտիոնովը գլխավորել է թիմը։ «Նաիրը շատ լավ մրցաշրջան անցկացրեց։ Հատկապես կցանկանայի նշել դրա երկրորդ մասը։ Նաիրը մեծ առաջընթաց է գրանցել տարբեր առումներով։ Օրինակ՝ ֆունկցիոնալ առումով․ նա բարձրացրեց խաղի հուսալիության մակարդակը պաշտպանությունում, իսկ հարձակման ժամանակ հիանալի տեսք ուներ։ Մեծացել […]

̰
Լոմաչենկոյից խլել են հաղթանակը․ Ալեքսանդր Ուսիկ

16:14 06.06.2023

Ծանր քաշային կարգում WBA, IBF և WBO վարկածներով չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը, ով 20 մենամարտում 20 հաղթանակ է տարել, վստահ է, որ երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վասիլի Լոմաչենկոն հաղթել է թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դևին Հեյնիին: «Համոզված եմ, որ Վասիլիից խլել են հաղթանակը։ Ահա այսպիսի մրցավարություն. նրանք պարզապես տեղը զիջեցին երիտասարդներին։ Պետք է […]

̰
Այսօր «Ալ Հիլալը» հնարավոր է հայտարարի Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին

15:55 06.06.2023

«Ալ Հիլալը» հույս ունի մոտ ժամանակներս ավարտին հասցնել Լիոնել Մեսսիի տրանսֆերային գործարքը։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, Սաուդյան Արաբիայի ակումբը մտադիր է այսօր՝ հունիսի 6-ին հայտարարել հարձակվողի հետ պայմանագրի ստորագրման մասին։ Ինքը՝ ֆուտբոլիստը, չի ցանկանում երկար հետաձգել կարիերան շարունակելու որոշումը։ «Բարսելոնան» ևս ցանկանում է ձեռք բերել արգենտինացուն, բայց դեռևս չի կարողանում նրան պաշտոնական առաջարկ անել: […]

̰
Լեոն ուզում է վերադառնալ «Բարսելոնա»,  ես նույնպես դա եմ ցանկանում․ Խորխե Մեսսի

15:37 06.06.2023

Ֆրանսիական ՊՍԺ-ից հեռացած արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է, Իսպանիայի նորընծա չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ որդին կարող է վերադառնալ կատալոնական ակումբ։ «Լեոն ուզում է վերադառնալ «Բարսելոնա», և ես նույնպես ցանկանում եմ, որ նա վերադառնա: Նման սցենարը հնարավոր է: Ես և Լիոնելը վերջերս […]

̰
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Էրլինգ Հոլանդի հետ

15:03 06.06.2023

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Էրլինգ Հոլանդի հետ: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ակումբը ցանկանում է հարձակվողին ավելի երկար գործարք առաջարկել, որպեսզի այլ ակումբների, մասնավորապես՝ «Ռեալի» համար դժվարանան ֆուտբոլիստին գրավելու փորձերը: «Մանչեսթեր Սիթին» հուսով է, որ պոտենցիալ թրեբլը (Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում հաղթելը) կօգնի համոզել նորվեգացուն: Հոլանդի գործող պայմանագիրը նախատեսված […]

̰
Մխիթարյանը այսօրվանից կմարզվի առանց սահմանափակումների

14:30 06.06.2023

Իտալիայի գավաթակիր «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ մասնակի մարզվել է միլանյան ակումբի ընդհանուր խմբում։ Gazzetta dello Sport-ի համաձայն՝ այսօր արդեն նա կմարզվի առանց սահմանափակումների։ 34-ամյա ֆուտբոլիստը մեծ ջանքեր է գործադրում լիովին վերականգնվելու համար։ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հույս ունի, որ Մխիթարյանը պատրաստ կլինի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի խաղին։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը մայիսի […]

̰
Հույս ունեմ, որ կօգնեմ թիմին այս եզրափակչում․ Մխիթարյան

13:53 06.06.2023

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին: «Ես ինձ լավ եմ զգում և կանեմ ամեն ինչ այս խաղին մասնակցելու համար: Դեռ ժամանակ կա, և ես հույս ունեմ, որ կօգնեմ թիմին այս եզրափակչում»,- ասել է Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում: «Ես ցանկանում եմ հաղթել, քանի որ սա Չեմպիոնների լիգան է, […]

̰
Չեմ կարծում, որ կհեռանամ ֆուտբոլից․ Իբրահիմովիչ

13:31 06.06.2023

«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պրոֆեսիոնալ խաղային կարիերայի ավարտից հետո պատասխանել է իր ապագայի մասին հարցին։ «Հիմա ես պարզապես ուզում եմ վայելել: Ես չեմ ուզում շտապել որոշում կայացնելու հարցում: Կսպասեմ, մինչև ամեն ինչ հանդարտվի, հիմա ես չափազանց շատ էմոցիաներ ունեմ… Չեմ կարծում, որ կհեռանամ ֆուտբոլից։ Տեսնենք, թե ինչ դերում կարող եմ մնալ»,- Իբրահիմովիչի խոսքերն է […]

̰
Ռոնալդուն չի բացառում, որ կարող է մասնակցել 2026 թվականի ԱԱ-ին

13:07 06.06.2023

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառում, որ կարող է մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ «Նախ ես ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանում խաղալ Եվրոպայի առաջնությունում: Կարևոր է դիտարկել կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակները: Տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում The Straits Times-ը: Ռոնալդուն 2022/2023 մրցաշրջանը սկսեց «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն ավելի ուշ […]

̰
Հայտնի են վոլեյբոլի Մ14 տարեկան տղաների և աղջիկների առաջնության հաղթողները

13:00 06.06.2023

Աշտարակ քաղաքի «Սևան» մարզական ընկերության մարզադահլիճում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օրերս կայացել է վոլեյբոլի Մ14 տարեկան տղաների և աղջիկների 2023 թվականի ՀՀ առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են տղաների 13 և աղջիկների 9 թիմեր. քառօրյա պայքարում թիմերը հանդես են եկել ենթախմբերում, որից հետո կայացել են կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները: Աղջիկների պայքարում առաջնության հաղթողի կոչումը նվաճել է Երևանի […]

̰
Հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր զույգերը․ Roland Garros

12:13 06.06.2023

Հայտնի են դարձել Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները. Կարեն Խաչանովը կխաղա Նովակ Ջոկովիչի հետ։ Խաղը կկայանա այսօր։ Առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը կհանդիպի հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը կմրցի արգենտինացի Թոմաս Էտչևերիի հետ։ Այս խաղերը ևս կկայանան հունիսի 6-ին։ Իսկ վաղը, տեղի կունենա 1/4 եզրափակչի վերջին խաղը։ Դանիացի Հոլգեր Ռունեն […]

̰
Կարեն Խաչանովը կընդգրկվի ATP-ի թենիսիստների վարկանիշի լավագույն տասնյակում

11:34 06.06.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայի բաց առաջնության ավարտին կվերադառնա ATP-ի վարկանիշային աղյուսակի թոփ 10։ Նախորդ շաբաթ Խաչանովը դուրս եկավ Ռոլան Գարոսի քառորդ եզրափակիչ։ Բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, իտալացի Լորենցո Մուսետին, արգենտինացի Ֆրանցիսկո Չերունդոլոն և ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկան մրցաշարում հաղթելու դեպքում կարող էին շրջանցել նրան վարկանիշում, սակայն նրանք բոլորն ավարտել են պայքարը։ Այսպիսով, հունիսի 12-ի […]

̰
Հայտնի է, թե ով կգլխավորի Տոտենհեմը

09:12 06.06.2023

«Սելթիկի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկոգլուն շուտով կգլխավորի «Տոտենհեմը», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, փոխանցում է armsport.am-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 57-ամյա մասնագետն այսօր համաձայնեցրել է լոնդոնյան ակումբի հետ պայմանագրի կետերը։ Հույն մասնագետը «Սելթիկը» գլխավորում է 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում նրա թիմը դարձավ Շոտլանդիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճեց երկրի գավաթը և սուպերգավաթը։

̰
«Բարսելոնան»՝ կանանց ՉԼ հաղթող

21:37 05.06.2023

Կատալոնական «Բարսելոնան» իր պատմության մեջ երկրորդ անգամ հաղթեց կանանց Չեմպիոնների լիգան։ 2022/23 մրցաշրջանի եզրափակիչում «Բարսելոնան» ուժերը չափեց «Վոլֆսբուրգի» հետ և հաղթեց 3-2 հաշվով։ Առաջին խաղակեսից հետո կատալոնական ակումբը պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ, սակայն երկրորդ խաղակեսում երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ «Բարսելոնան» մասնակցեց կանանց Չեմպիոնների լիգայի չորրորդ եզրափակիչին (2019, 2021, 2022, 2023) և երկրորդ անգամ […]

̰
Բելգիայի չեմպիոնը ևս հայտնի է

21:00 05.06.2023

«Անտվերպեն» ֆուտբոլային ակումբը 1957 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Բելգիայի չեմպիոն։ «Անտվերպենը» վերջին տուրում ոչ-ոքի է խաղացել «Գենկի» հետ՝ 2:2։ Ընդ որում, վերջին գոլը խփել է 90+4-րդ րոպեին։ «Անտվերպենի» համար սա լիգայի չեմպիոնի հինգերորդ տիտղոսն է ակումբի պատմության մեջ։

̰
Մեսսին կարիերան շարունակելու 3 տարբերակ ունի

20:36 05.06.2023

«Ալ-Հիլալը» վստահ է Լիոնել Մեսսիի տրանսֆերի հարցում։ Սաուդյան Արաբիայի ակումբն ամեն ինչ պատրաստել է տրանսֆերի համար, Մեսսիին առաջարկվում է մինչև 600 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։ «Ալ-Հիլալում» գրեթե համոզված են, որ Մեսսին կտեղափոխվի, բայց քանի դեռ արգենտինացին պայմանագիր չի ստորագրել, նրանք չեն ցանկանում գործարքը վերջնականապես կայացած համարել, հայտնում է Mundo Deportivo-ն: Մեսսիին հավակնում է նաև «Ինտեր […]

̰
Տիկնիզյանը գոլի հեղինակ է դարձել «Լոկոմոտիվի» կազմում

19:57 05.06.2023

Տեղի ունեցան Ռուսաստանի Պրեմիեր լիգայի եզրափակիչ՝ 30-րդ տուրի հանդիպումները։ «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ ընդունել էր «Տորպեդոյին»: Հանդիպումն ավարտվել է «երկաթուղայինների» հաղթանակով՝ 3-1 հաշվով։ Հանդիպման 50-րդ րոպեին «Լոկոմոտիվի» կազմում աչքի է ընկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ ՌՊԼ-ի 2022/23 մրցաշրջանում «Լոկոմոտիվը» 45 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը։

̰
Սպերցյանը լավագույնն է գոլային փոխանցումների քանակով ՌՊԼ-ի 2022/23 մրցաշրջանում

19:38 05.06.2023

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը լավագույնն է գոլային փոխանցումների քանակով ՌՊԼ-ի 2022/23 մրցաշրջանում։ «Կրասնոդարի» կիսապաշտպանը 11 գոլային փոխանցում է կատարել։ «Զենիթից» Կլաուդինյոն և «Կռիլյա Սովետովում» ու «Լոկոմոտիվում» հանդես եկած Մաքսիմ Գլուշենկովը 9-ական գոլային փոխանցում են կատարել։ Նշենք, որ «Կրասնոդարն» առաջնությունն ավարտել է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում։

̰
ՈւԵՖԱ-ն հրապարակել է ԵԼ 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

19:06 05.06.2023

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Դարպասապահ. Յասին Բունու («Սևիլիա») Պաշտպաններ. Մարկոս Ակունյա («Սևիլիա»), Քրիս Սմոլինգ («Ռոմա»), Ջոնաթան Տա («Բայեր»), Խեսուս Նավաս («Սևիլիա»): Կիսապաշտպաններ. Լորենցո Պելեգրինի, Նեմանյա Մատիչ (երկուսն էլ՝ «Ռոմա»), Իվան Ռակիտիչ («Սևիլիա»): Հարձակվողներ. Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Պաուլո Դիբալա («Ռոմա»), Վիկտոր Բոնիֆաս («Սեն-Ժիլուազ»): ԵԼ եզրափակիչում իսպանական «Սևիլիան» հետխաղյա […]

̰
BACK_TO_TOP