TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

«Ինտեր Մայամին» Մեսսիին առաջարկում է չորս տարվա պայմանագիր՝ 200 միլիոն եվրոյով

09:44 02.06.2023

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբը 200 միլիոն եվրոյի առաջարկ է արել Լիոնել Մեսսիին, ով ներկայումս հանդես է գալիս «ՊՍԺ-ում, հունիսի 1-ին գրում է sport.es-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ըստ տեղեկատուների՝ առաջարկը նախատեսված է չորս սեզոնների համար՝ տարեկան 50 միլիոն եվրո: Ամերիկյան ակումբը վաղուց է հետաքրքրված Մեսսիով, և բացի այդ, Մեսսին այնտեղ տուն ունի, որը կհեշտացնի հարմարվողականությունը։ Բացի […]

̰
Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարում

10:59 01.06.2023

Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունեցել աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշար և պարգևատրման արարողություն: Մրցաշարին Հայաստանի և ևս 5 երկրի՝ Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի և Իրանի ներկայացուցիչներ են մասնակցել: Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել: […]

̰
Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբը

21:00 31.05.2023

Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը։ Աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։ Ըստ Forbes-ի՝ իսպանական ակումբի արժեքը կազմում է 6,07 միլիարդ դոլար, երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է, որի արժեքը գնահատվում է 6 միլիարդ դոլար, «Բարսելոնան» (5,51 միլիարդ դոլար) եզրափակել է աշխարհի ամենաթանկ ակումբների եռյակը։ Չորրորդ տեղում «Լիվերպուլն» է (5,29 միլիարդ դոլար): Լավագույն հնգյակը […]

̰
Ռևանշ մենամարտ չի լինի, Հեյնին վախենում է ինձանից․ Լոմաչենկո

18:30 31.05.2023

Թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վասիլի Լոմաչենկոն, ով կարիերայի ընթացքում տարել է 17 հաղթանակ և կրել 3 պարտություն, վստահ է, որ թեթև քաշային կարգում աշխարհի անվիճելի չեմպիոն Դևին Հեյնին կանի ամեն ինչ, որպեսզի իր հետ ռևանշ մենամարտ չանցկացնի։ Հեյնին անցկացրել է 30 մենամարտ և բոլորը հաղթել է։ «Ես դիտեցի մենամարտի կրկնությունը և հաշվեցի 8-4՝ […]

̰
Գերմանիայի առաջնության վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

18:21 31.05.2023

Ամերիկյան ESPN-ը ներկայացրել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2022/2023 մրցաշրջանի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Մյոնխենգլադբախի «Բորուսիան» գլխավորող Դանիել Ֆարկեն մրցաշրջանի վատագույն մարզիչն է: Հատկանշական է, որ Գերմանիայի ավարտված առաջնության գլխավոր անհաջողակների թիմում ամենաշատ ներկայացուցիչ (3 ֆուտբոլիստ) ունի չեմպիոնությունը պաշտպանած Մյունխենի «Բավարիան»: Գերմանիայի ավարտված առաջնության վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը՝ ըստ ESPN-ի․ Դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա»): Պաշտպաններ՝ Ջոնջո Քենի […]

̰
Դուք դեռ երկար տարիներ պետք է հանդուրժեք իմ ներկայությունը․ Մոուրինյուն խոսել է «Ռոմա»-«Սևիլիա» եզրափակչի մասին

18:06 31.05.2023

Հռոմի «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իսպանական «Սևիլիայի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպման մասին: «Ես շատ երկար տարիներ եմ աշխատում ֆուտբոլային ոլորտում, բայց այս եզրափակիչն ընդունում եմ որպես առաջինն իմ կարիերայում: Ես չեմ մտածում «Պորտուի» հետ 2003 թվականի եզրափակչի մասին, չեմ մտածում «Ռոմայի» նախորդ մրցաշրջանի մասին: Առաջին տիտղոսը նվաճել եմ «Սևիլիայում»: Չեմ […]

̰
Սպերցյանը, Տիկնիզյանը, Բայրամյանը հրավիրվել են Հայաստանի հավաքական

17:36 31.05.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Եվրո-2024-ի ընտրական փուլում հունիսին կայանալիք խաղերին մասնակցելու համար հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է Metaratings.ru-ն: Մեծ հավանականությամբ, հրավեր կստանա նաև «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը Թուրքիայի ընտրանու դեմ խաղում է նորամուտը նշել ազգային թիմի կազմում: ՀՖՖ-ն բանակցություններ է վարում նաև […]

̰
Մեսսիի վերադարձը 99 %-ով կախված է իրենից․ Չավի

17:20 31.05.2023

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Մեսսիի՝ կատալոնական թիմ հնարավոր վերադարձի մասին։ «Մեր երկրպագուները գրեթե ամեն խաղում սկսել են վանկարկել Մեսսիի անունը։ Ես սիրում եմ այս վերաբերմունքը, բայց հավատացեք ինձ, Լիոնելի վերադարձը 99%-ով կախված է նրանից»,- Չավիի խոսքերն է մեջբերել Javi Esport 3-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին դեռ առաջարկ չի ստացել «Բարսելոնայից»։ Բացի […]

̰
Մաքսիմ Մանուկյանն ու ևս 2 հայ ըմբիշ ոսկե մեդալներ են նվաճել Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարում

17:08 31.05.2023

Երևանում ավարտվեց աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշարը, որին Հայաստանի ու ևս 5 երկրի՝ Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի և Իրանի ներկայացուցիչներ են մասնակցել: Հայաստանի հավաքականը եզրափակչի 8 ներկայացուցիչ է ունեցել, որոնցից 3-ը կարողացել են ոսկե մեդալներ նվաճել: Չեմպիոնի կոչմանն արժանացել են 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 72 կգ […]

̰
Փարիզ-2024-ի օլիմպիական կրակը Մարսել կհասցվի 120-ամյա առագաստանավով

16:49 31.05.2023

Շուրջ 10 հազար մարդ կմասնակցի Փարիզի օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքին: Այս մասին հայտնում է Խաղերի կազմկոմիտեն: Ակնկալվում է, որ կրակը Մարսել կհասցվի 2024թ. մայիսի 8-ին՝ Ֆրանսիայում պատմական հուշարձան ճանաչված Le Belem 120-ամյա առագաստանավով։ Փոխանցավազքին առաջին անգամ կկարողանան մասնակցել մինչև 24 հոգանոց խմբեր, այդ թվում՝ ջահակիրը: Յուրաքանչյուր ջահակիր կրակը կրելու է միջինը չորս րոպե, որի ընթացքում […]

̰
«Բարսելոնան» Մեսսիին վերադարձնելու հետաքրքիր ծրագիր է մշակել

16:17 31.05.2023

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, հաղորդում է L’Equipe-ը: 35-ամյա ֆուտբոլիստը ֆինանսական ռեկորդային առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկից, բայց կարիերան շարունակելու այլընտրանքային տարբերակներ նույնպես ունի: Հաշվի առնելով ֆինանսական դժվարությունները՝ «Բարսելոնան» դեռ չի կարող թիմ հրավիրել Մեսսիին, սակայն կատալոնական ակումբը բանակցություններ է վարում ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ և այդ ծրագիրը […]

̰
Կրթության ոլորտում կապիտալ ծախսերն աճել են 104 տոկոսով, սպորտի ոլորտում` 210,8-ով․ ԿԳՄՍ նախարար

16:03 31.05.2023

Մայիսի 31-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետության համապատասխան մասի եկամուտներն ու ծախսերը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Սիսակ Գաբրիելյանը եւ Գեւորգ Պապոյանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հայտնել է, որ […]

̰
Պայքարեցի, ինչպես կարող էի․ Օլիմպիական չեմպիոնը՝ Էլինա Ավանեսյանից կրած պարտության մասին

15:50 31.05.2023

Տոկիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի 12-րդ ռակետ, շվեյցարացի Բելինդա Բենչիչը մեկնաբանել է 20-ամյա ռուսաստանցի, ազգությամբ հայ, աշխարհի 134-րդ ռակետ Էլինա Ավանեսյանից կրած պարտությունը (3:6, 6:2, 4:6) թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում։ «Չգիտեմ՝ ինչ ասել։ Պայքարեցի, ինչպես կարող էի, բայց սա այն խաղամակարդակը չէ, որը ես պետք է ցուցադրեի։ Հաղթելու հնարավորություն կար, այդ պատճառով այս պարտությունն […]

̰
ԵԼ-ի եզրափակչում ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Արթուր Ազարյանը

15:21 31.05.2023

Հունգարիայի մայրաքաղք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում այսօր անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: Եվրոպայի լիգայի գավաթը կվիճարկեն իսպանական «Սևիլիան» և իտալական «Ռոման»։ Հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին։

̰
Կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ կսխալվի․ «Սևիլիայի» գլխավոր մարզիչը՝ ԵԼ եզրափակչի մասին

14:56 31.05.2023

Իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարը խոսել է «Ռոմայի» դեմ ԵԼ եզրափակիչ հանդիպման մասին: «Նման խաղերում սխալների համար ստիպված ես թանկ վճարել, այնպես որ եզրափակիչի ամբողջ իմաստը քիչ սխավելու մեջ է: Մենք հզոր թիմերի ենք պայքարից դուրս թողել, բայց առջևում ամենադժվար մրցակիցն է: Կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ կսխալվի: «Ռոման» շատ ուժեղ է […]

̰
8 հայ ըմբիշ Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարի եզրափակչում է

13:52 31.05.2023

Տևական դադարից հետո մրցագորգ վերադարձած աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը կպայքարի Բենուր Փաշայանի հուշամրցաշարի ոսկե մեդալի համար։ «Դինամո» մարզադահլիճում ավարտվեցին աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բենուր Փաշայանի հուշամրցաշարի կիսաեզրափակիչի գոտեմարտերը։ Եզրափակիչում հաղթողի կոչման համար կպայքարի Հայաստանի հավաքականի 8 ըմբիշ։ 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Կարապետյանը ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Կաբալոևի հետ։ […]

̰
Մխիթարյանի թիմակիցն ամուսնացել է

13:40 31.05.2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և Միլանի «Ինտերի» 25-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսն ամուսնացել է։ Նրա ընտրյալն արգենտինացի մոդել, ինստագրամյան ինֆլյուենսեր Ագուստինա Գանդոլֆոն է։ Նրանք միասին են մի քանի տարի և ունեն դուստր։ Քաղաքացիական պսակադրությունը տեղի է ունեցել Լոմբարդիայում, Կոմո լճի ափին գտնվող Villa d’Este հյուրանոցի այգում։ 120 հյուրերի թվում եղել են նաև Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ Էմիլիանո […]

̰
Հայտնի են հեծանվային սպորտի ՀՀ խճուղային առաջնության հաղթողները

13:01 31.05.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ քառօրյա ձևաչափով անցկացվել է հեծանվային սպորտի ՀՀ խճուղային առաջնությունը, որին բոլոր տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ, ավելի քան 90 հեծանվորդ է մասնակցել: Մրցումային առաջին օրը հեծանվորդները հաղթահարել են Էջմիածին-Ակնա լիճ խճուղի 25 կմ մրցատարածությունը՝ անհատական մրցավազքում: Մեծահասակների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Դավիթ Մկրտչյանը, արծաթե մեդալին արժանացել է Վահե Վիրաբյանը, իսկ […]

̰
Նեյմարը մերժել է 400 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը

12:40 31.05.2023

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մերժել է խոշոր տրանսֆերային առաջարկը, հայտնում է Foot Mercato-ն: Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը Բրազիլիայի հավաքականի առաջատարին առաջարկել է տարեկան 400 միլիոն եվրո աշխատավաարձով պայմանագիր, սակայն Նեյմարը մերժել է այն: 31-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է ՊՍԺ-ում մնալու, կամ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության տարբերակները: Նեյմարը կարող է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, […]

̰
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչը Գվարդիոլան է

11:55 31.05.2023

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչ: Ավարտված մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի ղեկավարությամբ վերջին 6 տարում 5-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճեց: 52-ամյա մասնագետն այս մրցանակին արժանանում է արդեն 4-րդ անգամ և այս ցուցանիշով շրջանցում է Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ու Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ […]

̰
ԱՊԼ առաջնության վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

11:12 31.05.2023

Ամերիկյան ESPN-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Վատագույնների թիմում ամենաշատ ներկայացուցիչներ՝ (3 ֆուտբոլիստ) ունի Լոնդոնի «Չելսին», որը 44 միավորով զբաղեցրել էր 12-րդ տեղը: Անգլիայի ավարտված առաջնության վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը՝ ըստ ESPN-ի․ Դարպասապահ՝ Իլան Մելյե («Լիդս»): Պաշտպաններ՝ Կլեման Լանգլե («Տոտենհեմ»), Լյանկո Վոյնովիչ («Սաութհեմփթոն»), Հարի Մագուայր ​​(«Մանչեսթեր Յունայթեդ»), Մարկ Կուկուրելյա […]

̰
Բրազիլացի ֆուտբոլիստը հայրենիք վերադառնալու դեպքում կձերբակալվի

10:58 31.05.2023

Բրազիլիայի դատարանը ձերբակակելու որոշում է կայացրել ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» բրազիլացի եզրային հարձակվող Դուգլաս Կոստայի վերաբերյալ, հայտնում է GZH-ը։ 32-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է նրանում, որ նախկին կնոջ և իրենց համատեղ երեխայի ապրուստավճարը չի փոխանցել։ Կոստան հայրենիք վերադառնալու դեպքում կձերբակալվի: Ֆուտբոլիստի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը: «Լոս Անջելես Գելեքսիի» հետ Կոստայի պայմանագրի ժամկետը կավարտվի այս […]

̰
Լեգենդար Կառլ-Հայնց Ռումենիգեն վերադարձավ «Բավարիա»

10:36 31.05.2023

Լեգենդար գերմանացի ֆուտբոլիստ Կառլ-Հայնց Ռումենիգեն միացել է Մյունխենի «Բավարիայի» վերահսկիչ խորհրդին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ռումենիգեն Գերմանիայի չեմպիոնի գործադիր տնօրենն էր 2002-2021 թվականներին: Նրան փոխարինել էր մեկ այլ լեգենդ Օլիվեր Կանը, որն օրեր առաջ հեռացվել էր այդ պաշտոնից: Կանին փոխարինել է Յան-Քրիստիան Դրիզենը: 67-ամյա Ռումենիգեն 1991-2002 թվականներին էլ զբաղեցրել էր «Բավարիայի» փոխնախագահի պաշտոնը:

̰
MMA-ի ռուս մարզիկները   կմասնակցեն շախմատի մրցաշարի

09:55 31.05.2023

Խառը մենամարտերի (MMA) ռուս մարզիկները  Խանտի Մանսիյսկում կմասնակցեն շախմատի մրցաշարի: «MMA-ի Ռուսաստանի առաջնության ավարտից հետո կանցկացվի շախմատի մրցաշար։ Մրցումները կմեկնարկեն հունիսի 3-ին: Բացման խաղի մասնակիցներից մեկը կլինի խառը մենամարտերի աշխարհի քառակի չեմպիոն Ֆյոդոր Եմելյանենկոն: Մրցաշարին մասնակցող մարտիկների ցուցակը դեռ համաձայնեցվում է»,- Ռուսաստանի MMA-ի միության մամուլի ծառայությունից հայտնել են «РИА Новости»-ին: Հիշեցնենք, որ 46-ամյա Եմելյանենկոն Ռուսաստանի MMA-ի միության նախագահն […]

̰
Արաս Օզբիլիսը, Ալեքսանդր Կարապետյանը և Գևորգ Ղազարյանը մասնակցում են մարզչական B արտոնագրի դասընթացի

09:05 31.05.2023

Մեկնարկել է ՀՖՖ/ՈւԵՖԱ մարզչական B արտոնագրի դասընթացը, որին մասնակցում են Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, «Ուրարտուի» հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը և «Արարատ-Արմենիայի» հարձակվող Գևորգ Ղազարյանը: Մանրամասները՝ ՀՖՖ-ի տեսանյութում.

̰
Չեմպիոնական մենամարտից երեք շաբաթ առաջ Թիմ Ցզյուն շան կծելու պատճառով վիրահատվել է

08:30 31.05.2023

Ավստրալացի բռնցքամարտիկ Թիմ Ցզյուի մենեջեր Ջորջ Ռոուզը հայտնել է, որ վիրահատել են իր սանի աջ նախաբազուկը՝ շան կծածից հետո: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին, իսկ արդեն հունիսի 18-ին Թիմը Ավստրալիայում պետք է մենամարտի մեքսիկացի Կառլոս Օկամպոյի հետ: «Ինչպես բոլորը, ես էլ ցնցվեցի, երբ առաջին անգամ լսեցի այս լուրը: Սա լավագույն սցենարը չէ, երբ բռնցքամարտիկը […]

̰
WADA-ն Ռուսաստանին անվանել է հակադոպինգային կանոնների խախտման առաջատարը 2020 թվականին

23:59 30.05.2023

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հայտարարել է, որ 2020 թվականին ամենաշատը հակադոպինգային կանոնները խախտել են ռուս մարզիկները։ WADA-ի վերջնական զեկույցում, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում, նշվում է, որ ռուսները կանոնները խախտել են 135 անգամ։ Դոպինգի դեպքերի թվով երկրորդ տեղը զբաղեցրել է Հնդկաստանը (59), երրորդը՝ ԱՄՆ-ը (57)։ Ընդհանուր առմամբ, WADA-ն հայտնաբերել է 935 դրական դոպինգ թեստ […]

̰
UFC-ի ռուսաստանցի մարտիկը պարտությունից հետո հարվածել է պառկած հակառակորդին

23:45 30.05.2023

UFC-ի ռուսաստանցի մարտիկ Շարաբուդին «Շարա Բուլետ» Մագոմեդովը Բանգկոկում   ջիու-ջիցուի մրցաշարում հարվածել է պառկած հակառակորդին։ Լեհաստանի ներկայացուցիչ Յակուբ Բիլկոյից կրած պարտությունից հետո «Շարա Բուլետը» էմոցիաների տակ ոտքով հարվածել է պառկած մրցակցին։ 29-ամյա Մագոմեդովը խառը մենամարտերում  անցկացրել է 15 մենամարտ։ Նա պատրաստվում է իր դեբյուտը UFC-ում անցկացնել հոկտեմբերին Դերեկ Բրանսոնի դեմ մարտում:  

̰
Ֆինլանդիայում քրեական գործ է հարուցվել տափօղակով հոկեյի Լատվիայի ազգային հավաքականի դեմ

23:12 30.05.2023

Ֆինլանդիայում քրեական գործ է հարուցվել Լատվիայի հավաքականի դեմ՝ տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության ժամանակ էստոնական բուքմեյքերական ընկերության լոգոտիպը իր խաղային համազգեստի վրա տեղադրելու համար, հայտնում է Чемпионатը։ Ֆինլանդիայի օրենքը սահմանում է, որ միայն Veikkaus ընկերությունը կարող է գովազդել մոլախաղերը երկրում։ Ֆինլանդիայում արգելված է արտասահմանյան բուքմեյքերների գովազդը։ Ֆինլանդիայի ներքին ոստիկանության վարչությունը մայիսի 29-ին քրեական գործ է հարուցել […]

̰
Նաիր Տիկնիզյանն ընդգրկվել է ՌՊԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականում

22:46 30.05.2023

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խորհրդաշնական հավաքականում՝ Transfermarkt-ի, WhoScored-ի և «МатчТВ» հեռուստաալիքի վարկածով: Հիշեցնենք, որ հայ պաշտպանի գոլը նպաստել էր «Լոկոմոտիվի» հաղթանակին Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի արտագնա խաղում: Այն ավարտվել էր 4-2 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը մոսկովյան ակումբի կազմում […]

̰
BACK_TO_TOP