TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Սիթիի» դաղստանցի սանը ըմբշամարտի հնարք է կիրառել մարզման ժամանակ

15:07 30.05.2023

«Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի ֆուտբոլիստ Մուհամեդ Իբրահիմովը ուսումնամարզական հանդիպման ժամանակ ցուցադրել է ըմբշամարտի հնարք։ Մրցակցի ֆուտբոլիստի հետ փոքր բախումից հետո դաղստանցին   գոտկատեղից բռնել է հակառակորդին և գցել մեջքի վրայով։ Ինքը, արարքը բացատրել է նրանով, որ մրցակիցը խաղի ժամանակ իրեն բարկացրել է։ իդեպ Մուհամեդ Իբրահիմովն ունի եղբայր՝ Ամիրը, ով հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմում և […]

̰
Մեսսին չի մասնակցել Ֆրանսիայի  լավագույն խաղացողների մրցանակաբաշխությանը, այլ գնացել է համերգի

14:42 30.05.2023

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին բաց է թողել Ֆրանսիայի առաջնության մրցաշրջանի լավագույն խաղացողների մրցանակաբաշխությունը՝ նախընտրելով գնալ Բարսելոնայում կայացած Coldplay-ի համերգին։ Այս մասին հայտնում է RMC Sport հրատարակությունը։ Մեսսին համերգին ներկա է եղել կատալոնական ակումբի նախկին գործընկեր Սեսկ Ֆաբրեգասի հետ։ Տրիբունաները արգենտինացուն ողջունել են բուռն ծափահարություններով։

̰
ՌԴ հավաքականից հանդես եկող ձյուդոյի աշխարհի չեմպիոն Արման Ադամյանը Հայաստանը ներկայացնելու մտադրություն չունի

14:05 30.05.2023

Ձյուդոյի աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Արման Ադամյանը Հայաստանը ներկայացնելու մտադրություն չունի։ «Չեմ դիտարկում մարզական քաղաքացիությունս փոխելու, Հայաստանը ներկայացնելու տարբերակը։ Ծնողներիս հետ Հայաստանից Վոլգոգրադ եմ տեղափոխվել, երբ եղել եմ 10 տարեկան։ Այն ժամանակ մարզական հաջողությունների մասին խոսք չէր էլ կարող լինել։ Ինձ համարում եմ ռուսաստանցի ձյուդոիստ և հանդես կգամ Ռուսաստանի հավաքականում, թեև Հայաստանից հեռացած հորս այնտեղ […]

̰
«Ռեալում» կարծում են, որ  Բենզեման  մտածում է  ակումբից հեռանալու մասին

13:13 30.05.2023

Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ Կարիմ Բենզեման լրջորեն մտածում է այս ամառ մադրիդյան ակումբից հեռանալու մասին, հայտնում է Relevo-ն: Մադրիդի «Ռեալը» չի խանգարի Բենզեմային հեռանալ՝ հաշվի առնելով, որ 2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը կարիերան կշարունակի ոչ եվրոպական առաջնությունում: Հավանական է նաև, որ ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Մադրիդի «Ռեալում» և 2024 թվականին կմիանա Սաուդյան Արաբիան […]

̰
Կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը

12:49 30.05.2023

Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը նվիրված կայծակնային շախմատի մրցաշար։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Միքայել Ռոստոմյան 2-րդ տեղ՝ Գագիկ Չատինյան 3-րդ տեղ՝ Լևոն Բաբուջյան 4-րդ տեղ՝ Մհեր Սարգսյան 5-րդ տեղ՝ Էդվարդ Սայադյան Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհին Աննա Խաչատրյանն է, իսկ լավագույն արդյունք ցույց տված մինչև […]

̰
Մբապեն հայտարարել է ՊՍԺ-ում մնալու ցանկության մասին

12:33 30.05.2023

Մբապեն հայտարարել է ՊՍԺ-ում մնալու ցանկության մասին։ «Ես շատ ուրախ եմ ՊՍԺ-ում լինելու և այս նախագծի մաս լինելու իմ ընտրության համար: Ես կմնամ այստեղ հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Մբապեն։ Ավելի վաղ ԶԼՄ-ները ֆրանսիացի ֆուտբոլիստի ապագան կապում էին Մադրիդի «Ռեալի» հետ։ Չի բացառվում, որ Մբապեն՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո, որը լրանում է հաջորդ մրցաշրջանի վերջում, […]

̰
Էրլինգ Հոլանդը, ամենայն հավանակնությամբ, կհաղթի «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքը

12:07 30.05.2023

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն, ամենայն հավանակնությամբ, կհաղթի «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքը։ Նորվեգացին 36 գոլ է խփել այս մրցաշրջանում, իսկ ԱՊԼ-ի գործակիցը «Ոսկե խաղակոշիկի» վարկանիշում 2 է։ Մրցաշրջանի ավարտից հետո նա իր ակտիվում ունի 72 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել վարկանիշը։ Հիշեցնենք, որ այս մրցանակի համար հաշվի են առնվում միայն ներքին առաջնությունում գրանցած արդյունքները։ […]

̰
Մեր բոլոր մտքերը այս պահին կապված են Անգլիայի գավաթի հետ. Հոլանդ

11:52 30.05.2023

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է թիմի առաջիկա եզրափակիչների մասին: «Մենք պետք է կենտրոնանանք հաջորդ եզրափակչի վրա և չմտածենք երկու հանդիպումների մասին։ Այս պահին մեր բոլոր մտքերը Անգլիայի գավաթի հետ են, և հուսով ենք, որ մենք հաջող հանդես կգանք այդ հանդիպմանը: Անհամբեր սպասում եմ դրան, վստահ եմ մեր ուժերի վրա: Առջևում երկու հիանալի ֆուտբոլային […]

̰
Ո՞վ կարող է փոխարինել Սպալետտիին «Նապոլիում»

11:35 30.05.2023

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստ է բավարարել Լուիս Էնրիկեի ֆինանսական պահանջները, որպեսզի իսպանացի մասնագետը ստանձնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Il Mattino-ն։ Իսպանիայի հավաքականի, «Բարսելոնայի» և «Ռոմայի» նախկին մարզիչը ցանկանում է տարեկան ստանալ մոտ 8 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ Սպալետտիի գլխավորությամբ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Տիտղոսը թիմի […]

̰
«Արսենալը» հեռացրել է Անդրեյ Արշավինին ուղղված շնորհավորական գրառումը

11:32 30.05.2023

Լոնդոնի «Արսենալը» ջնջել է ռուս նախկին ֆուտբոլիստ Արշավինին հասցեագրված շնորհավորական գրառումը: «Արսենալի» մամուլի ծառայությունը Twitter-ում շնորհավորել էր իրենց նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինին ծննդյան օրվա առթիվ, սակայն հետո հեռացրել էր գրառումը։ Լոնդոնյան ակումբի նաև Անդրեյ Արշավինի ծննդյան օրվա պառիթով տեսանյութ էր հրապարակել։ Տեսանյութում ներկայացվել էին 2009 թվականի Արշավինի գոլերը «Լիվերպուլի» դեմ խաղում, որտեղ նա պոկեր էր […]

̰
Մեսսին առաջարկ ունի 3 երկրից և վերջնական որոշում կկայացնի մոտ օրերս

11:20 30.05.2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից, Անգլիայից և ԱՄՆ-ից: Ole-ի տեղեկություններով, նրան պաշտոնական առաջարկ են կատարել արաբական «Ալ Հիլյալը», ամերիկյան «Ինտեր Մայամին» ու ԱՊԼ-ի ակումբ, որ գալիք մրցաշրջանում կմասնակցի եվրագավաթի: Մեսսին ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի առաջիկա օրերին: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ այս մրցաշրջանից հետո աշխարհի […]

̰
Մինչև հիմա սարսուռ է անցնում մարմնովս. Էլինա Ավանեսյանը՝ սենսացիոն հաղթանակի մասին

11:14 30.05.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (134-րդ ռակետ) մեկնաբանել է 2020 թ-ի․ օլիմպիական չեմպիոն, Շվեյցարիայի ներկայացուցիչ, աշխարհի 12-րդ ռակետ Բելինդա Բենչիչի նկատմամբ սենսացիոն հաղթանակը (6-3, 3-6, 6-4) «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում։ «Մինչև հիմա սարսուռ է անցնում մարմնովս: Յուրահատուկ զգացողություն է այստեղ խաղալն ու նման մրցակցին հաղթելը: Փորձում էի մինչև […]

̰
Զինեդին Զիդանը առաջնահերթ տարբերակ է ՊՍԺ-ի համար

10:29 30.05.2023

Զինեդին Զիդանը շարունակում է մնալ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի առաջնահերթ թեկնածուն։ Պաշտոնի ևս մեկ հավակնորդ է համարվում «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։ Լուիս Կամպոսը պորտուգալացու հետ բանակցություններ է վարում փետրվարից, սակայն Ժոզեն փարիզցիների համար առաջնահերթություն չէ։ Մոուրինյուն պահեստային ծրագիր է, եթե ՊՍԺ-ն չկարողանա համոզել Զինեդին Զիդանին գլխավորել թիմը: Քրիստոֆ Գալտիեի հեռացումը կախված է նրանից, թե արդյոք […]

̰
Սարգսյանը և Ղարիբյանը կես միավորով են հետ առաջատարներից. Dubai Open

09:53 30.05.2023

Դուբայի շախմատային բաց մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից 2 հնարավորից 1,5 միավոր են հավաքել Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը: Մեկ միավոր ունի Արթուր Դավթյանը: Կես միավոր է հավաքել Մարիամ Մկրտչյանը: 12 շախմատիստ երկուական հաղթանակ են տարել: Dubai Open շախմատային միջազգային մրցաշարն անցկացվում է 23-րդ անգամ: Այն բաղկացած է 9 մրցափուլից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով:

̰
Կանադայի հոկեյի հավաքականը 28-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն

09:39 30.05.2023

Ֆինլանդիայում կայացած հոկեյի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Կանադայի հավաքականը 5:2 հաշվով հաղթել է Գերմանիայի թիմին: Հյուսիսամերիկյան հավաքականը պատմության մեջ 28-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Նախորդ անգամ կանադացիները ԱԱ-ն հաղթել էին 2021 թվականին, իսկ նախորդ տարի չեմպիոնի կոչումը նվաճել էր Ֆինլանդիայի թիմը: 3-րդ տեղի համար խաղում Լատվիայի թիմը հաղթել էր ԱՄՆ հավաքականին ու պատմության մեջ առաջին […]

̰
Հոլանդը  առաջինն է ԱՊԼ-ի պատմության մեջ

09:16 30.05.2023

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հիանալի մրցաշրջան է անցկացնում ԱՊԼ-ում: 22-ամյա նորվեգացին արժանացել է միանգամից երկու մրցանակի՝ նա ճանաչվել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող և Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ խաղացող։ Squawka-ն նշում է այն փաստը, որ Հոլանդը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության առաջին խաղացողը, ով մեկ մրցաշրջանում կարողացավ նվաճել այս երկու մրցանակները։ Պրեմիեր լիգայի […]

̰
Անգլիական «Լութոնը» 9 տարվա մեջ հինգերորդ լիգայից հասել է Պրեմիեր լիգա

08:54 30.05.2023

«Լութոնը» ապահովել է իր տեղը Անգլիայի Պրեմիեր-լիգայում՝ Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակչում հաղթելով «Քովենթրիին»։ 2013/2014 մրցաշրջանում «Լութոնը» հանդես է եկել Անգլիայի հինգերորդ դիվիզիոնում։ Այդ մրցաշրջանում թիմը գրավել է առաջին տեղը և դուրս եկել Երկրորդ լիգա։ «Լութոնը» 2018 թվականին բարձրացել է Առաջին լիգա և առաջին իսկ տարում չեմպիոն դարձել։ «Քովենթրիի» հետ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 […]

̰
Դոնեցկի «Շախտյորը» ժամանակից շուտ հռչակվեց Ուկրաինայի չեմպիոն

08:34 30.05.2023

Դոնեցկի «Շախտյորը» ժամանակից շուտ հռչակվեց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի հաղթող: Դոնեցկյան ակումբը Կիևի «Օլիմպիական» ստադիոնում 3-0 հաշվով հաղթեց «Դնեպր-1»-ին և առաջնության ավարտից մեկ տուր առաջ ապահովեց չեմպիոնական տիտղոսը: «Շախտյորը» պատմության մեջ 15-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն:

̰
Հայտնի են  1/8 եզրափակչի բոլոր զույգերը. ֆուտբոլի երիտասարդական ԱԱ

08:15 30.05.2023

Ավարտվել է ֆուտբոլի երիտասարդական (Մ20) Աշխարհի առաջնության խմբային փուլը։ Մրցաշարն անցկացվում է Արգենտինայում։ Խմբային փուլի արդյունքներով ձևավորվել են 1/8 եզրափակչի բոլոր զույգերը․ Անգլիա-Իտալիա ԱՄՆ-Նոր Զելանդիա Ուզբեկստան-Իսրայել Կոլումբիա-Սլովակիա Բրազիլիա-Թունիս Արգենտինա-Նիգերիա Գամբիա-Ուրուգվայ Էկվադոր-Հարավային Կորեա Մրցաշարի գործող չեմպիոնը Ուկրաինայի հավաքականն է, որը 2019 թվականին Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ եզրափակչում 3-1 հաշվով հաղթեց Հարավային Կորեայի […]

̰
Չավին և «Բարսելոնան» նոր պայմանագիր  կստորագրեն

00:18 30.05.2023

Իսպանիայի նորընծա չեմպիոն կատալոնական «Բարսելոնան» նոր պայմանագիր կստորագրի գլխավոր մարզիչ Չավիի հետ, հայտնում է Sport.es-ը։ Կողմերը մեծ առաջընթաց են գրանցել բանակցություններում: Նշվում է, որ 43-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերի 6-ից: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Բացի Լա լիգայի […]

̰
Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի 32 մասնակիցներից 25-ը հայտնի են

23:51 29.05.2023

ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի 32 մասնակիցներից 25-ը հայտնի են: Այս թիմերի շարքում կա մեկ նորեկ՝ «Յունիոն Բեռլինը»։ Եվրոպա լիգայի այս տարվա եզրափակիչում ևս կխաղարկվի Չեմպիոնների լիգայի ուղեգրերից մեկը։ Այդ հաջողակը կորոշվի «Ռոման»-«Սևիլիա» խաղում։ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած թիմերն այս պահի դրությամբ․ Անգլիա՝ «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Նյուքասլ», «Մանչեսթեր Յունայթեդ» Իսպանիա՝ «Բարսելոնա», «Ռեալ» Մադրիդ, «Ատլետիկո», «Ռեալ» Սոսյեդադ Իտալիա՝ […]

̰
Հայաստանը երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ է նվաճել ավանդական կարատեի Եվրոպայի առաջնությունում

23:32 29.05.2023

Ավանդական կարատեի՝ 8-9 տարիքային խմբի մարզիկներ Վահան Օհանյանը և Միլենա Գաբրիելյանը նվաճել են Եվրոպայի՝ երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ: Վահան Օհանյանը ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն՝ երկու մրցաձևում նվաճելով ոսկե մեդալ: Միլենա Գաբրիելյանը դարձել է փոխչեմպիոն՝ մեկ մրցաձևում նվաճելով արծաթե մեդալ։ Հայաստանը ներկայացնող մարզիկները հանդես են եկել Եվրոպայի 36-րդ առաջնությունում, որն անցկացվում էր Սերբիայի մայրաքաղաք […]

̰
Սպերցյանը՝ Ռուսաստանի ավարտվող առաջնության լավագույն կիսապաշտպանի հավակնորդ

23:28 29.05.2023

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը հավակնում է Ռուսաստանի ավարտվող առաջնության լավագույն կիսապաշտպանի մրցանակին, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: 22-ամյա Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման, դարձել 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակին հավակնում են նաև Ռուսլան Լիտվինովը («Սպարտակ») և Վենդելը («Զենիթ»): Եռյակը ձևավորվել […]

̰
Բենզեման խոշոր առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի կառավարությունից

23:05 29.05.2023

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման խոշոր առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, հայտնում է Relevo-ն։ Սաուդյան Արաբիայի կառավարությունը «Ոսկե գնդակի» գործող դափնեկրին տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձով երկու մրցաշրջանի համար նախատեսված պայմանագիր է առաջարկել այդ երկրի ակումբներից մեկի հետ, որի անունը չի նշվել: Բացի դրանից, 35-ամյա ֆուտբոլիստը կարող է դառնալ Սաուդյան Արաբիայի, Հունաստանի և Եգիպտոսի՝ […]

̰
ՊՍԺ-ի դարպասապահը ձիուց ընկնելուց հետո ծանր վնասվածք է ստացել

22:59 29.05.2023

Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի դարպասապահ Սերխիո Ռիկոն լուրջ վնասվածք է ստացել: BBC-ն հաղորդում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայում ձիավարության է մասնակցել և ընկնելու հետևանքով ստացել է գանգուղեղային վնասվածք: Նրան տեղափոխել են հիվանդանոց: «ՊՍԺ-ն տեղեկացել է դեպքի մասին ու մշտական կապի մեջ է նրա հարազատների հետ»,- ասված է ակումբի հայտարարության մեջ: Իսպանական «Սևիլիան» նույնպես թվիթերյան […]

̰
Մխիթարյանը պատրաստ կլինի  ՉԼ եզրափակիչ խաղին

22:09 29.05.2023

Միլանի «Ինտերի» կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին, հայտնում է Gazzetta dello Sport-ը: Նրա վերականգնման գործընթացը հաջող է ընթանում: Բերգամոյի «Ատալանտայի» դեմ Ա Սերիայի 37-րդ տուրի խաղից (3-2) հետո միլանյան ակումբի ֆուտբոլիստները երկու հանգստյան օր են ստացել, սակայն 34-ամյահայ կիսապաշտպանը եկել է ակումբի մարզաբազա ու շարունակել վերականգնման գործընթացը՝ աշխատելով […]

̰
«Բարսելոնայի» երկրպագուները «Կամպ Նոու» ստադիոնում հրաժեշտ են տվել Ալբային և Բուսկետսին

21:55 29.05.2023

Իսպանիայի նորընծա չեմպիոն կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուները «Մալյորկայի» դեմ Լա լիգայի 37-րդ տուրի տնային խաղից հետո հրաժեշտ են տվել պաշտպան Ժորդի Ալբային և կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին: Իսպանացի ֆուտբոլիստներն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանան «Բարսելոնայից»: Հիշեցնենք, որ Ալբան կատալոնական թիմում խաղում է 2012 թվականի հուլիսից, իսկ Բուսկետսը՝ 2008 թվականի հուլիսից: Ալբան «Բարսելոնայի» կազմում նվաճել […]

̰
Հայտնի է «Չելսիի» նոր մարզչի անունը

21:32 29.05.2023

Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն գլխավորել է Լոնդոնի «Չելսին», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Պոչետինոն և անգլիական ակումբը ստորագրել են երկու տարվա պայմանագիր, որի ժամկետը կարող են երկարաձգել ևս մեկ տարով: 51-ամյա մասնագետը «Չելսիում» աշխատանքը կսկսի հուլիսի 1-ից: Պոչետինոն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել էր նաև ֆրանսիական ՊՍԺ-ն, Լոնդոնի «Տոտենհեմը», անգլիական «Սաութհեմթոնը» և կատալոնական «Էսպանյոլը»: «Չելսին» 2022/2023 […]

̰
Կիլիան Մբապեն չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է ֆրանսիական Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստ

21:15 29.05.2023

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է ֆրանսիական Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստ։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության մրցանակը Մբապեն ստացել է Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամի ձեռքից։ ՊՍԺ-ի հարձակվողն այս մրցանակը ստացել է 2019, 2021 և 2022 թվականներին (2020 թվականին համաճարակի պատճառով մրցանակաբաշխություն չի եղել):

̰
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

20:53 29.05.2023

Մեկնարկել է Հայաստան – Լատվիա Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ տուրի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Տոմսերի արժեքը` Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ, Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ, Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ, Տոմսերը վաճառվում են https://tickets.ffa.am/ կայքում: Հայաստան – Լատվիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 19-ին Երևանի Վազգեն Սարգսյանի […]

̰
BACK_TO_TOP