21:25 05.05.2025
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալն» անգլիացի պաշտպանի տեղափոխության հարցում համաձայնեցրել է բոլոր մանրամասները։ Վերջինն ազատ գործակալի կարգավիճակում ակումբից հեռանալուց հետո «Ռեալի» հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։ «Ռեալը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցում էր 2024 թ-ի մարտից։ Ալեքսանդր-Առնոլդն արդեն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին […]
20:50 05.05.2025
Կասպեր Ռուդը դարձել է Մադրիդի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի հաղթող։ Նորվեգացի թենիսիստը եզրափակչում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ 26-ամյա Ռուդը կարիերայում առաջին անգամ է «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս նվաճել և ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր վաստակելու շնորհիվ 15-ից բարձրացել է 7-րդ տեղ։
19:54 05.05.2025
«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […]
18:46 05.05.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 3-1 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»։ «Լիվերպուլը» 82 միավորով առաջին տեղում է։ Հիշեցնենք, որ ակումբն արդեն ապահովել է չեմպիոնությունը։ «Չելսին» 63 միավորով 5-րդն է և Չեմպիոնների լիգայի գոտում է։
18:06 05.05.2025
«Բարսելոնան» հրապարակել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Անդեր Աստրալագա։ Պաշտպաններ. Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Լանդրի Ֆարե։ Կիսապաշտպաններ. Գավի, Պեդրի, Անսու Ֆաթի, Ռաֆինյա, Ֆերմին Լոպես, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Նոա Դարվիխ։ Հարձակվողներ. […]
17:27 05.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան անցկացրել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը: Առաջնությանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 80 մարզիկ, այդ թվում՝ 8 աղջիկ, 72 տղա՝ Հայաստանի տարբեր մարզերից: Այն անցկացվել է՝ համաձայն Հայաստանի և աշխարհի բազկամարտի ֆեդերացիաների կանոնակարգի։ Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունն անցկացվել է՝ ըստ տարիքային խմբերի, քաշային […]
17:08 05.05.2025
«Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է Վիգոյի «Սելտային»: Դուբլ է գրանցել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Գործող չեմպիոնը 75 միավորով երկրորդն է, առաջատար կատալոնական «Բարսելոնայից» ետ է չորս միավորով: Հաջորդ տուրում մադրիդցիները կհյուրընկալվեն հենց «Բարսելոնային»: «Սելտան» 46 միավորով 7-րդն է:
16:25 05.05.2025
Երիտասարդ հայ բռնցքամարտիկները Վրաստանում կայացած Ակակի Կակուրիձեի անվան միջազգային մրցաշարում 10 մեդալ են նվաճել, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Վաղարշակ Քեյանը (55 կգ), Ալիկ Կճոյանը (65 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ) և Սարգիս Անդրեասյանը (90 կգ) հաղթել են բոլոր մրցակիցներին ու դարձել ոսկե մեդալակիր։ Վահրամ Դովլաթբեկյանը (50 կգ) և Արտյոմ Ստեփանյանը (70 կգ) նվաճել են […]
13:40 05.05.2025
Հայաստանի Մ-17 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում մայիսի 5-ից 10-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո մայիսի 11-ին Մ-17 հավաքականը կմեկնի Բոսնիա և Հերցեգովինա մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ-17 առաջնության երկրորդ ռաունդի մինի-մրցաշարին: Գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Ռոման Խաչատրյան – Նոա-2 Արթուր Պետրոսյան – Փյունիկ-2 Նուբար Գիշյան – Ուրարտու-2 […]
09:22 05.05.2025
Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտեցում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։ «Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 […]
11:50 04.05.2025
Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին: Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն […]
10:30 04.05.2025
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ, իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով` […]
00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը:
22:12 03.05.2025
Բրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […]
13:58 03.05.2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Դուբայում ընթացող Karate Combat 54 գրեփլինգի մրցաշարում պարտության է մատնել ռուս մարզիկ Մագոմեդ Զայնուկովին, հայտնում է armsport.am-ը: Մենամարտը տեղի է ունեցել մինչև 79.4 կգ բանակցային քաշային կարգում։ Երկու հինգ րոպեանոց ռաունդ տևած մենամարտում Ծառուկյանը միաձայն որոշմամբ հաղթել է UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի […]
12:44 03.05.2025
Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: «Երևանի ժամանակով 22:30-ին պատանիների 96 կգ քաշի A ենթախմբում հանդես կգա Գրիգոր Ղազարյանը: Իսկ կեսգիշերն անց` ժամը 01:00-ին, երիտասարդների 89 կգ քաշայինների պայքարում հանդես կգա Վալերիկ Մովսիսյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
23:36 02.05.2025
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․
19:54 02.05.2025
«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նիդերլանդցին կատալոնական «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակչի առաջին մրցավեճում դուբլ էր գրանցել և մեկ գոլային փոխանցում կատարել: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների պաշտպանն առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյայից:
18:19 02.05.2025
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […]
17:54 02.05.2025
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ:
16:22 02.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաձեռնել է հանդիպում-քննարկում ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեմաններն են՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններ ու լրացումներ (ֆիթնես ոլորտ). Ֆիթնես կենտրոնների գործունեության համար գործող շենքային նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների համար գործող առողջապահական նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների գույքի չափորոշիչներ. Ֆիթնես […]
15:35 02.05.2025
Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ն: «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե նա որքան լավ խաղացող է: Նա ֆուտբոլիստ է, որը փայլում է: Մենք փորձում էինք կանգնեցնել նրան, բայց այնքա՜ն դժվար էր, քանի որ […]
14:31 02.05.2025
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսելով «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման մասին, հատուկ անդրադարձել է Մխիթարյանի՝ չեղարկված գոլին: «Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը: Գիտենք, որ փայլուն ենք խաղացել աշխարհի լավագույն թիմի դեմ: Ցավոք, Մխիթարյանի չեղարկված գոլի նման դրվագները կարող են որոշիչ լինել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football […]
13:57 02.05.2025
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Չորս ներկայացուցիչ ունի ՊՍԺ-ն, երեքական` «Բարսելոնան» և «Ինտերը», մեկը` «Արսենալը»: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչների առաջին խաղերում ՊՍԺ-ն Լոնդոնում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին», «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3-3 հաշիվն է գրանցել «Ինտերի» հետ:
09:10 02.05.2025
Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 88 կգ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը […]
19:51 01.05.2025
Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։ View this post on Instagram A post shared by FC […]
18:20 01.05.2025
Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […]
16:53 01.05.2025
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ հանդիպումից (3-3) հետո խոսել է կիսապաշտպան Լամին Յամալի մասին։ Իսպանացին մեկ գոլ ունի իր ակտիվում այդ հանդիպմանը։ «Վերջին ութ կամ ինը տարիների ընթացքում ես Լամին Յամալի նման ֆուտբոլիստ չեմ տեսել։ Մենք ստիպված էինք նրա դեմ երեք ֆուտբոլիստ դնել, որովհետև «Բարսելոնան» ազատ տարածք ուներ։ Յամալը մեզ […]
12:50 01.05.2025
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
12:05 01.05.2025
Գեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին: «Սիրով հրավիրում ենք գեղասահքի սիրահարներին ներկա գտնվելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։