20:35 29.04.2025
Հայաստանի պատվիրակությունը այսօր մեկնել է Պերու, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 5-ը կմասնակցի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ:
20:05 29.04.2025
Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։
17:14 29.04.2025
Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […]
16:44 29.04.2025
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում:
16:16 29.04.2025
Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պարգևատրվել են: Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում մասնակցել է աշխարհի գավաթի 6 փուլերից 5-ին և նվաճել 4 ոսկե մեդալ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափերում մասնակցել է […]
15:43 29.04.2025
Հայտնի են դարձել հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի տղաների մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցները: Մրցաշարին կմասնակցեն 16 երկրի հավաքականներ. 1․Հայաստան 2․Ֆրանսիա 3․Լեհաստան 4․Իտալիա 5․Հունգարիա 6․Լատվիա 7․Չեխիա 8․Թուրքիա 9․Բուլղարիա 10․Իսպանիա 11․Ուկրաինա 12․Ավստրիա 13․Հունաստան 14․Սերբիա 15․Սլովենիա 16․Ռումինիա Վիճակահանությունն առցանց կանցկացվի: Կլինի երկու ենթախումբ, 8-ական հավաքականով: Հայաստանի հավաքականը կլինի առաջին ենթախմբում: Երկու ենթախմբերում առաջին և […]
15:20 29.04.2025
Թենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում:
14:52 29.04.2025
Իրանում անցկացված աթլետիկայի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել: Հայաստանի առաջատար վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունում 3:48,17 արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել: 5000 մետր մրցատարածությունում էլ 14:40,12 արդյունքով արծաթե մեդալի է արժանացել: Գոռ Հովակիմյանը եռացատկում և հեռացատկում արծաթե մեդալակիր է դարձել; Եռացատկում նա […]
14:33 29.04.2025
«Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը ճանաչվել է Անգլիայի երկրորդ լիգայի` Չեմպիոնշիփի 2024/25 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ 19-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է նաև Չեմպիոնշիփի` մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Բելինգհեմը Չեմպիոնշիփի 39 խաղում 4 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ նա Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է։
14:15 29.04.2025
«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթ կանցկացնի, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Շքերթը կկայանա մայիսի 26-ին։ Այն կձգվի 15 կիլոմետր և կսկսվի Լիվերպուլի հարավի Allerton Maze հատվածից։ Ակումբը «Տոտենհեմին» Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում 5-1 հաշվով հաղթելուց հետո պատմության մեջ 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն։
13:38 29.04.2025
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) ռեկորդային աշխատավարձ կառաջարկի Կառլո Անչելոտիին: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Եթե իտալացի մասնագետը գլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը, կդառնա Բրազիլիայի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը։ CBF-ում հավատում են, որ 65-ամյա մարզիչը կհամաձայնի նոր պաշտոնը ստանձնել հունիսին։ Այժմ ամեն ինչ կախված է նրա` Մադրիդի «Ռեալից» հեռանալու գործընթացից։
11:16 29.04.2025
Երևանում հուլիսի 11-20-ը կկայանա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Մոնտենգրո-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին […]
09:28 29.04.2025
«Նոան» գլխավորող պորտուգալացի Ռուի Մոտան ստացել է Fastex Պրեմիեր լիգայի փետրվար-մարտ ժամանակահատվածի լավագույն մարզչի մրցանակը։ Այս մասին հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը: «Նոան» այդ ժամանակահատվածում անցկացրել է չորս խաղ, տարել նույնքան հաղթանակ, խփել 13 գոլ և բաց թողել մեկը: Ռուի Մոտայի թիմը 67 միավոր ունի, երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից» առաջ է 13 միավորով: Հաջորդ տուրում […]
08:30 29.04.2025
«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին «Լեչեի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի խաղում գրավել է մրցակցի դարպասն ու կրկնել Ֆիլիպո Ինձագիի ռեկորդը, գրում է Opta-ն։ Իտալիայի ազգային հավաքականի հարձակվողը 24-րդ գոլն է խփել և ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայի գլխավոր ռմբարկուն է։ Դա «Ատալանտայի» պատմության մեջ մեկ մրցաշրջանում լավագույն ցուցանիշն է։ 1996/97 մրցաշրջանում Ինձագին նույնպես աչքի էր […]
08:00 29.04.2025
ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է «Արսենալի» դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման մասին. «Չեմպիոնների լիգան, ըստ իս, ֆուտբոլային գլխավոր մրցաշարն է։ Դրան մասնակցելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։ Բոլորը ցանկանում են նվաճել գավաթը, բայց դա անհավանական բարդ է։ Սա չեմպիոնների մրցաշարն է, որտեղ բոլոր թիմերը բավարար վարպետություն ունեն հաղթելու համար։ Մենք պետք է կենտրոնանք […]
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […]
00:00 29.04.2025
Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:
23:27 28.04.2025
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայիսի 1-4-ը գեղասահքի բոլոր սիրահարներին հրավիրում ենք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ մասնակցելու «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշարին: «Այս մրցաշարը կհամախմբի մեր մարզադպրոցի և աշխարհի տարբեր երկրների լավագույն մարզիկներին: Սպասում ենք ձեզ, ի դեպ, մուտքն ազատ է»,- նշվում է գրառման մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում:
23:13 28.04.2025
Խորվաթիայի առաջնության 32-րդ տուրում «Օսյեկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Ջենարո Գատուզոյի գլխավորած «Հայդուկին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը չորրորդ հանդիպումն է անցկացրել առանց փոխարինվելու։ «Օսյեկը» 37 միավորով 7-րդն է։
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […]
21:36 28.04.2025
Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։
21:00 28.04.2025
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […]
20:30 28.04.2025
Ա Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։ Այժմ չեմպիոնական գավաթը նվաճելու հավանականությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։ Վիճակագրական ընկերության սուպերհամակրգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։ Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ շարունակում էր մնալ ֆավորիտ։ Միլանյան թիմն Ա […]
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։
19:00 28.04.2025
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին գովել է մյունխենյան թիմի գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին, որը 500-րդ խաղն է անցկացրել Բունդեսլիգայում: «Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը: Մյուլերի էլիտար մտածելակերպը նրան բերեց այս ակումբ և կառուցեց նրա կարիերան։ Նա լավագույն օրինակն է մյուսների համար: Մենք կունենանք պահեր՝ նշելու Թոմասի նվաճումը, բայց հիմա մենք ուզում ենք երեք միավոր»,- ասել […]
18:26 28.04.2025
«Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվելով «Ռոմային»՝ վերջին 13 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել, հայտնում է Opta-ն։ «Ինտերը» բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու։ Բացի «Ռոմայից», «Ինտերը» նախորդ օրերին պարտվել է նաև «Բոլոնիային» (0-1, Ա Սերիա) և «Միլանին» (0-3, Իտալիայի գավաթ)։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման […]
17:46 28.04.2025
Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։
17:06 28.04.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […]
16:44 28.04.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […]
16:16 28.04.2025
Կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Երկու խաղի արդյունքներով «Բարսելոնան» 8:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում: