19:32 08.05.2025
Ֆուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […]
18:08 08.05.2025
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը: «Շատերն ասում են, որ մենք խաղում ենք ֆերմերների լիգայում: Մենք ֆերմերների լիգան ենք ներկայացնում, հրաշալի է: Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից և խաղից: Արտետան իմ լավ ընկերն է, սակայն համաձայն չեմ, որ «Արսենալն» արժանի էր եզրափակիչ դուրս գալուն: Մենք […]
17:35 08.05.2025
ՊՍԺ-ն 21-րդ դարում ֆրանսիական առաջին ակումբն է, որին հաջողվել է 2 անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Opta-ն: Փարիզյան ակումբը առաջին ֆրանսիական թիմն է, որը նման ցուցանիշ է գրանցել մրցաշարի անվանափոխությունից հետո: ՊՍԺ-ն եզրափակիչ էր հասել նաև 2020-ին, երբ թիմը գլխավորում էր Թոմաս Տուխելը: Այդ ժամանակ նրանք 0-1 հաշվով պարտվել էին […]
18:06 07.05.2025
Երևանում մայիսի 7-11-ն անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը […]
15:28 07.05.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է «Ինտերից» կրած պարտությունը: «Հիասթափված եմ, բայց ոչ ֆուտբոլիստներից խաղից: Նրանք արեցին այն ամենն, ինչ կարող էին, բայց կա այն, ինչ կա: Դուրս մնացինք պայքարից, հաջորդ տարի կփորձենք հասնել եզրափակիչ: Կփորձենք երջանկացնել ակումբին ու թիմի երկրպագուներին: Չեմ ուզում շատ խոսել մրցավարության մասին, ես մրցավարին արդեն ասել եմ այն, ինչ […]
14:57 07.05.2025
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է արել, որում տպավորություններն է կիսել «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ: Միասնական՝ ինչպես մեկ թիմ: Հասանք եզրափակիչ մեր երկրպագուների հետ՝ յուրաքանչյուր վայրկյան զգալով նրանց աջակցությունը: Սա անհավանական զգացողություն է: Իտալիայի սիրտը բաբախում է սև […]
13:51 07.05.2025
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակն ու եզրափակիչ դուրս գալը։ «Պետք է գովաբանեմ մրցակցին. մենք մրցեցինք իսկապես ուժեղ թիմի հետ։ Մենք մեծ ջանքեր գործադրեցինք, և ես գլուխ եմ խոնարհում այն տղաների առաջ, ովքեր մասնակցեցին այս երկու աներևակայելի բարդ խաղերին։ Հակառակ դեպքում մենք չէինք հասնի […]
11:40 07.05.2025
«Ինտերը» Չեմպիոնների լիգայի տնային խաղերում երկու տարուց ավելի Է պարտություն չի կրել, գրում է TNT Sports-ը։ «Ջուզեպե Մեացա» ստադիոնում վերջին պարտությունից 973 օր է անցել։ Միլանյան ակումբին հյուրընկալվելիս վերջինը հաղթել է Մյունխենի «Բավարիան» (2-0) 2022թ. սեպտեմբերի 7-ին։ Հիշեցնենք, որ «Ինտերը» ՉԼ ընթացիկ մրցաշրջանի եզրափակչում է։
10:55 07.05.2025
Ռուսական «Спорт-Экспресс»-ին հայտնի է դարձել, որ այս ամռանը իսպանական «Սևիլիան» կարող է կրկին փորձել ձեռք բերել «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանին։ 25-ամյա խաղացողի տրանսֆերով հետաքրքրված է իսպանական թիմի նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Նա գլխավորել է «Սևիլիան» ապրիլին։ Հիշեցնենք, որ 69-ամյա մասնագետի նախորդ աշխատանքային վայրը Հայաստանի հավաքականն էր, ուր բազմիցս հրավիրվել է Նաիր Թիկնիզյանը։ Ավելի […]
09:40 07.05.2025
Մխիթարյանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցն է։ Միլանյան ակումբը «Բարսելոնայի» հետ դիմակայության պատասխան խաղում բարդագույն պայքարում հաղթել է 4-3 հաշվով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է, ինչպես առաջին խաղում` 3-3։ «ՆԻնտերը» առաջին խաղակեսից հետո Մարտինեսի ու Չալհանօղլուի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Բարսելոնանն» հետ բերեց կորցրածը Գարսիայի և Օլմոյի գոլերի շնորհիվ։ […]
08:55 07.05.2025
Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրի «Էսպանյոլ» – «Բարսելոնա» խաղը կարող է անցկացվել առանց երկրպագուների, հաղորդում է AS-ը: «Էսպանյոլի» երկրպագուները «Բետիսի» դեմ 34-րդ տուրի տնային խաղի ժամանակ հյուրերի բրազիլացի հարձակվող Անտոնիի հաղթական գոլից հետո տրիբունաներից խաղադաշտ էին նետել կրակայրիչներ։ Տեղի ունեցածը նշվել է մրցավարի արձանագրության մեջ։ Այս մրցաշրջանի սկզբում՝ «Էսպանյոլի» և «Վիլյառեալի» միջև խաղի ժամանակ էլ […]
08:30 07.05.2025
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել թիմի ֆուտբոլիստ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին, որը մեծ հավանականությամբ ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Ռեալ», գրում է Sky Sports-ը: «Ես կուզեի, որ «Լիվերպուլն» իրական գումար ստանար տրանսֆերից, մոտավորապես 70-100 միլիոն ֆունտ: Տրենտը յուրահատուկ ֆուտբոլիստ է: Բայց «Ռեալը» մեծ գումարներ չի վճարում: Մադրիդում սպասում են, թե երբ է ֆուտբոլիստը դառնալու […]
08:06 07.05.2025
The Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […]
23:33 06.05.2025
«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու ցանկության մասին։ «Ես ցանկանում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Իրոք շատ եմ կարոտում իմ թիմակիցներին։ Բայց որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը։ Բոլորը գիտեն, թե ինչ հարաբերություններ եմ ունեցել իմ նախկին մարզչի հետ։ Հիմա մեկ այլ մասնագետ է եկել։ Ջոն վան տ՛ Սխիպը […]
23:12 06.05.2025
«Լիդսի» սեփականատեր Պարագ Մարատեն հայատրարել է ակումբի հավակնոտ ծրագրերի մասին, գրում է Sky Sports-ը: «Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելն ընդամենը ճանապարհի սկիզբն է: Մենք պետք է շարունակենք առաջ գնալ: Մենք խնդիրներ կունենանք, բայց կհասնենք մեր նպատակին և կդառնանք Եվրոպայի լավագույն ակումբներից»,- ասել է «Լիդսի» ղեկավարը: «Լիդսը» 2024/25 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնշիփը և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա […]
22:36 06.05.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։ «Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի […]
21:48 06.05.2025
«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոյի մասին, գրում է Madrid Universal-ը: «Ռոդրիգոն զարմանալի ֆուտբոլիստ է: Նա ֆենոմեն է: Նա լավագույններից մեկն է, որին երբևէ տեսել եմ: Նրան այնպես չեն գնահատում, ինչպես արժանի է: Կարծում եմ՝ դա անարդար է»,- ասել է բրազիլացին: Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն 50 խաղում դարձել է 13 գոլի […]
21:32 06.05.2025
Շեֆլդում ավարտված սնուկերի աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել Չժաո Սինտունը: Եզրափակչում չինացին, որի այս հաջողությունը սենսացիոն է համարվել, 18:12 հաշվով հաղթել է ուելսցի Մարկ Ուիլյամսին: Բանն այն է, որ Սինտունը դարձել է պատմության հինգերորդ մարզիկը, որն աշխարհի չեմպիոն է դարձել չներկայացնելով Մեծ Բրիտանիան: Մյուս չեմպիոններն են Հորաս Լինդրումը (Ավստրալիա, 1952 թվական), Քեն Դոհերթի (Իռլանդիա, 1997), […]
21:13 06.05.2025
Լոնդոնի «Արսենալի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կմիանա բրազիլական «Ֆլամենգոյին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ժորժինյոն պայմանագրի շուրջ բանավոր համաձայնության է եկել «Ֆլամենգոյի» հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Ընթացիկ մրցաշրջանում Ժորժինյոն «Արսենալի» կազմում անցկացրել է 26 խաղ, խփել` մեկ գոլ: Transfermarkt-ը 33-ամյա ֆուտբոլիստի […]
20:50 06.05.2025
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 3-ամսյա որակազրկումից հետո առաջին մարզումն է անցկացրել Հռոմի «Մասթերսում», հայտնում է Internazionali BNL d’Italia-ն: 23-ամյա թենիսիստը կորտ է դուրս եկել երկրպագուների ծափահարությունների ներքո: Իտալացին դոպինգային սկանդալից հետո որակազրկվել էր 3 ամսով: Սիները Հռոմի «Մասթերսում» կմեկնարկի մայիսի 10-ին և կմրցի Մարիանո Նավոնե – Ֆեդերիկո Չինա զույգի հաղթողի հետ: Rome’s and its […]
20:30 06.05.2025
Կատալոնական «Բարսելոնան» սոցիալական ցանցերում հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղին նվիրված պաստառ, որի վրա նաև «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարն է: «Ինտերից» պաստառի վրա ներկայացված են նաև Դենզել Դյումֆրիսի, իսկ «Բարսելոնայից»՝ Վոյցեխ Շչեսնիի, Լամին Յամալի ու Դանի Օլմոյի լուսանկարները: ⭐️ MATCHDAY! ⭐️#InterBarça @ChampionsLeague pic.twitter.com/9mwNhzM4nb — FC Barcelona (@FCBarcelona) May 6, 2025
20:05 06.05.2025
Հռոմում մեկնակել է WTA 1000 կարգի մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը: Աշխարհի 38-րդ ռակետը մրցելու է Իտալիան ներկայացնող Էլիզաբետա Կոչարետոյի հետ: Նախկինում նրանք հանդիպել են 3 անգամ, որոնցից միայն մեկում է հաղթել Ավանեսյանը: Հաղթանակի դեպքում Էլինան մրցելու է աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի հետ: Լեհ թենիսիստուհին մրցաշարի գործող չեմպիոնն է: Իտալիայի […]
19:36 06.05.2025
«Քլիվլենդ Կավալիերսը» գլխավորող Քենի Աթքինսոնը կանոնավոր առաջնության արդյունքներով ճանաչվել է NBA-ի տարվա լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը: Քվեարկությունում 100 լրագրողներից 46-ը Քենիին առաջին հորիզոնականում է նշել: Աթքինսոնը «Քլիվլենդ Կավալիերսը» գլխավորել է 2024 թվականի ամռանը: Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Արևելքի գոտին ու գրանցել 64-18 ցուցանիշը: Քենին թիմի 3-րդ մարզիչն է, որն արժանանում է […]
19:05 06.05.2025
Ռուսաստանի ֆուտբոլի միությունը և Բրազիլաիյի ֆուտբոլի կոնֆեդերացիան բանակցում են աշնանն ընկերական խաղ անցկացնելու հարցի շուրջ, գրում է UOL-ը: Համաձայնության հասնելու դեպքում հանդիպումը կկայանա հոկտեմբերին կամ նոյեմբերին: Միայն այդ ամիսներին բրազիլացիների օրացույցում ազատ օրեր կան ընկերական խաղեր անցկացնելու համար: Ռուսաստանը ցանկանում է, որ խաղը կայանա իր տարածքում: Նախկինում Բրազիլիան ու Ռուսաստանը հանդիպել են 6 անգամ։ Ռուսները […]
18:38 06.05.2025
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան մրցավեճին, հաղորդում է Goal.com-ը: «Ուսմանը 2 օր անընդմեջ մասնակցել է մարզումներին: Նա պատրաստ կլինի խաղին»,- ասել է իսպանացին: Դեմբելեն վնասվածքի պատճառով չէր մասնակցել Լիգա 1-ի 32-րդ տուրի «Ստրասբուրի» դեմ հանդիպմանը: Կիսաեզրափակիչ առաջին խաղում ՊՍԺ-ն Լոնդոնում հաղթել է […]
17:54 06.05.2025
«Ֆեներբահչեի» նախկին հարձակվող Էլվեր Բալիչը քննադատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հայտնում է O Jogo-ն: «Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ: «Բեշիկթաշին» պարտված խաղում նա կրկին բոլորին զարմացրեց սխալ տակտիկայով և ֆուտբոլիստների անհաջող տեղաբաշխմամբ: Չի կարելի թիմը ոչնչացնել եսասիրության ու ամբարտավանության պատճառով»,- ասել է Բալիչը: Թուրքիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Մոուրինյուի […]
17:20 06.05.2025
Կրիշտիանու Ռոնալդուի որդի Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը հրավիրվել է Պորտուգալիայի Մ15 հավաքական, հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Պորտուգալացի պատանիները մայիսի 13-18-ը Խորվաթիայում կմասնակցեն Վլատկո Մարկովիչի անվան մրցաշարին: Պորտուգալացիները կմրցեն Անգլիայի, Հունաստանի, Ճապոնիայի հասակակիցների ու ևս մեկ թիմի հետ, որի անունը հայտնի կդառնա ավելի ուշ: Պորտուգալիայի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուի ավագ որդին 14 տարեկան է և […]
17:06 06.05.2025
Լեհ անվանի մրցավար Շիմոն Մարցինյակը նշանակվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր» – «Բարսելոնա» պատասխան հանդիպման մրցավար, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Նրա օգնականները նույնպես Լեհաստանից են: Մրցավարի տեսաօգնականները նիդերլանդցի են՝ Դենիս Հիգլերը և Պոլ վան Բուկելը: Թիմերի միջև Կատալոնիայում կայացած խաղն ավարտվել է 3-3 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա այսօր երեկոյան՝ Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում:
16:42 06.05.2025
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Առաջնությանն ընդառաջ՝ այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը: Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու […]
22:54 05.05.2025
«Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո չհաղթեց նաև չորրորդ խաղում։ Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում 2-2 հաշիվն է գրանցել «Լեգանեսի» հետ։ «Սևիլիան» 38 միավորով 15-րդն է, «Լեգանեսը» 31 միավորով՝ 19-րդը։ 69-ամյա Կապառոսը «Սևիլիան» կարիերայում չորրորդ անգամ գլխավորել է այս տարվա ապրիլի 13-ին։