17:29 15.02.2023
Բելեկում ուսումնամարզական հավաք անցկացնող Գյումրիի «Շիրակը» ընկերական հանդիպում է անցկացրել Կրասնոդարի «Կուբանի» հետ: Գյումրիի ակումբը երկու անպատասխան գնդակ է ընդունել։ Կրասնոդարցիները ամեն խաղակեսում մեկ գոլ են խփել։ Երկրորդ խաղակեսում դաշտից հեռացվել է «Շիրակի» դարպասապահը։
17:16 15.02.2023
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականն ընդլայնված կազմով մեկնում է Ռուսաստանի Ռյազան քաղաք՝ մասնակցելու միջազգային մրցաշարի: Հավաքականում ընդգրկվել են Կարապետ Մանվելյանը (55կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը (67 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հայկ Ասատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հովհաննես Հարությունյանը (87 կգ), […]
16:57 15.02.2023
Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Իսլամ Մախաչևը հակադոպինգային կանոնները խախտելու համար կարող է որակազրկվել երկու տարով, հաղորդում է Sportskeeda-ն՝ հղում անելով USADA-ի աղբյուրներին։ Ռուսաստանցի 31-ամյա մարտիկը կասկածվում է ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովոսկու դեմ չեմպիոնական մենամարտից առաջ արգելված դեղամիջոց օգտագործելու մեջ: Հիշեցնենք, որ Ավստրալիայում կայացած UFC 248 մրցաշարում Մախաչևը մրցավարների միաձայն որոշմամբ (48-47, […]
16:18 15.02.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի մասնակցի Մարսելում անցկացվող մրցաշարին, հաղորդում է «Чемпионат»-ը: Ավելի վաղ աշխարհի 13-րդ ռակետ Խաչանովը հրաժարվել էր մասնակցել նաև ATP-500 կարգի Ռոտերդամի մրցաշարին: Այս որոշումների պատճառները հայտնի չեն: Մարսելում ելույթ ունենալուց հրաժարվել է նաև ֆրանսիացի Գաել Մոնֆիսը։ Խաչանովին ու Մոնֆիսին կփոխարինեն ռուս Ռոման Սաֆիուլինն ու կանադացի Վաշեկ Պոսպիշիլը։ Հիշեցնենք, որ […]
16:10 15.02.2023
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությանը։ «Ինչ-որ պահի «Բավարիան» սկսեց ճնշում գործադրել մեր դարպասին և ես սկսեցի մտածել, որ մեզ դժվարություններ են սպասվում, եթե իրավիճակը չփոխվի: Ցավոք, մենք գոլ բաց թողեցինք այն պահին, երբ ես պատրաստվում է խաղադաշտ մտցնել Մբապեին: Մենք պարտվեցինք և […]
15:43 15.02.2023
Կոլումբիայի առաջնության «Դեպորտես Տոլիմա» – «Միլոնարիոս» հանդիպման մեկնարկից առաջ երկրպագուն հարձակվել է ֆուտբոլիստ Դանիել Կատանոյի վրա։ Երկրպագուն վազել է խաղադաշտ ու բռունցքով հարվածել «Միլոնարիոսի» կիսապաշտպանի թիկունքին: Կատանյոն դժվարությամբ է մնացել ոտքի վրա, հետո վազել ու հասել է երկրպագուին և հրել նրան։ Երկրպագուն բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ խաղացողը ստացել է կարմիր քարտ։ Միջադեպից հետո 31-ամյա […]
15:21 15.02.2023
Փետրվարի 16-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մեկնարկող շախմատի WR Chess Masters մրցաշարի 10 մասնակիցների թվում է ներկայումս ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը: Նա կմրցի նիդերլանդացի Անիշ Գիրիի, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու և Անդրեյ Եսիպենկոյի, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի, գերմանացի Վինսենտ Կեյմերի և հնդիկ շախմատիստներ Դոմարաջու Գուկեշի ու Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ: Գլխավոր մրցանակի […]
15:07 15.02.2023
Լիոնել Մեսսին ու բ Նեյմարը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունից հետո ներողություն են խնդրել ՊՍԺ-ի երկրպագուներից: Դա բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի երրորդ անընդմեջ պարտությունն է։ 10 ամսվա մեջ առաջին անգամ Մեսսին ու Նեյմարն ակումբակիցների հետ մոտեցել են ակումբի երկրպագուների տրիբունային, ներողություն խնդրել ու շնորհակալություն հայտնել աջակցության համար: Նախորդ անգամ փարիզյան ակումբի […]
14:34 15.02.2023
Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Չեն Շույուանը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով, հաղորդում է Daily Mail-ը: Երկրում իշխող կոմունիստական կուսակցության կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հայտարարել է, որ պատասխանատու կառույցները հետաքննություն են սկսել այս հարցով: Առաջադրված մեղադրանքի մանրամասները հայտնի չեն: Հիշեցնենք, որ Չինաստանի հավաքականը միայն մեկ անգամ է մասնակցել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ ԱԱ-2022-ում ասիական թիմը չէր կարողացել դուրս […]
14:20 15.02.2023
2020 թվականից ի վեր առաջին անգամ ՊՍԺ-ն պարտվել է երրորդ խաղում անընդմեջ: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ առաջին խաղում կրած պարտությունը երրորդ անընդմեջն էր թիմի համար: Փարիզեցիներն ավելի վաղ պարտվել էին «Մարսելին»՝ 1-2 և «Մոնակոյին»՝ 1:3 հաշվով: Վերջին անգամ ՊՍԺ-ն 3 խաղ անընդմեջ պարտվել էր 2020 թվականին, ընդ որում պարտություններից մեկը դարձյալ գրանցվել էր […]
13:47 15.02.2023
«Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղից առաջ խոսել էր ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։ «Եթե խաղի ժամանակ մի վայրկյան հայացքդ հեռացնես Մեսսիից, անմիջապես կզղջաս դրա համար։ Նա աշխարհի ամենախելացի ֆուտբոլիստն է, ով միշտ սովորում է։ Երբեմն Մեսսին բացվում է աննկատ, իսկ երբ գտնում ես նրան, նա արդեն այլ տեղում է լինում»,- Ուպամեկանոյի […]
13:30 15.02.2023
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բավարիայից» կրած պարտությունը։ 24-ամյա ֆրանսիացին խաղադաշտ էր մտել հանդիպման երկրորդ կեսում, խփել երկու գնդակ, սակայն դրանք չեղարկվել էին խաղից դուրս վիճակի պատճառով։ «Մենք պետք է ավելի արագ գործենք։ Մենք կմեկնենք Մյունխեն, որպեսզի դուրս գանք հաջորդ փուլ։ Մեր խաղացողները պետք է գերազանց մարզավիճակում լինեն, […]
13:08 15.02.2023
Գործակալ Պավել Անդրեևը, ով ներկայացնում է «Դինամոյի» 19-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի շահերը, RB Sport-ին տված հարցազրույցում հերքել է, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»։ «Ես ոչինչ չգիտեմ այս մասին»,– ասել է Պավել Անդրեևը: Gezen Dokuz հրատարակությունը հայտնել էր, որ ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել, և տրանսֆերային գումարը կկազմի 11 միլիոն եվրո ու […]
12:47 15.02.2023
Ժերար Պիկեն ասել է, որ չի շնորհավորել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին ԱԱ-2022-ը հաղթելու առթիվ։ «Ոչ, չեմ շնորհավորել։ Խենթություն է, բայց ես ավարտել եմ կարիերաս ու անջատվել աշխարհի առաջնությունից։ Ոչ մի խաղ չեմ դիտել, միայն եզրափակիչը, բայց ոչ մինչև վերջ։ Փորձում էի անջատվել, մի քանի օրով արձակուրդ էի գնացել։ Կարիերայիս վերջին մի քանի ամիսները ծանր […]
12:36 15.02.2023
Մյունխենում կայացել է բասկետբոլի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը։ Հայաստանի պատանեկան՝ Մ16 հավաքականը նույն խմբում է հայտնվել Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ։ Հանդիպումները կանցկացվեն հուլիսի 19-27-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ Աղջիկների Մ16 հավաքականը կհանդիպի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի ընտրանիների հետ։ Հանդիպումները կկայանան հուլիսի 18-23-ը Անդորրայում։ Աղջիկների Մ18 հավաքականը […]
12:20 15.02.2023
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Միլանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Տոտենհեմին»: Միլանյան թիմի հաղթական գոլը 7-րդ րոպեին խփել է Բրունո Դիասը: Առաջին կեսի մնացած հատվածում վտանգավոր պահեր շատ չեն եղել։ Երկրորդ կեսն անցել է հավասար պայքարում: Խաղավերջում միլանյան թիմը կարողացել է վտանգավոր պահեր ստեղծել, սակայն դարպասի գրավում չի արձանագրվել։ Թիմերի պատասխան խաղը կկայանա […]
12:09 15.02.2023
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվել է «Բավարիային»: Առաջին խաղակեսն անցել է գերմանական թիմի բացահայտ առավելությամբ, սակայն թիմերն ընդմիջման են գնացել 0:0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի սկիզբը Գերմանիայի չեմպիոնը նույնպես սկսել է մեծ ակտիվությամբ և 53-րդ րոպեին բացել է հաշիվը: Գոլի հեղինակ է դարձել Կոմանը: Բաց թողած գոլից հետո Գալտեն խաղադաշտ […]
23:59 14.02.2023
Մեքսիկական Գվադալախարա քաղաքի «Խալիսկո» մարզադաշտում «Կլաուսուրա 2023» մրցաշարի շրջանակներում հանդիպել են «Ատլաս» և «Մոնտերեյ» թիմերը: Խաղի ընդմիջմանը մի երիտասարդ խաղադաշտ է դուրս եկել և ընկերուհուն առաջարկել է դառնալ իր կինը։ Չնայած այն հանգամանքին, որ աղջիկը երջանիկ տեսք է ունեցել և արտաքուստ դեմ չի եղել առաջարկին, օրորել է գլուխն ու փախել է դաշտից հազարավոր վրդովված մարզասերների […]
23:46 14.02.2023
«Titled Tuesday» առցանց մրցաշարում Սամվել Տեր-Սահակյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը: Սամվելը տարել է 8 հաղթանակ, 2 պարտիա ավարտել ոչ-ոքի և կրել ընդամենը 1 պարտություն: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Հիկարու Նակամուրան, որը վաստակել է 10 միավոր:
23:33 14.02.2023
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»։ Այս մասին հաղորդում է Championat.com-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին։ Նշվում է, որ «Գալաթասարայը» «Դինամոյին» առաջարկ է արել ֆուտբոլիստին գնելու վերաբերյալ, բայց Արսենը չի ցանկացել տեղափոխվել Թուրքիա և հրաժարվել է բանակցություններից։ Ավելի վաղ Gezen Dokuz-ը հայտնել էր, որ ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել, և […]
21:51 14.02.2023
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել բրազիլական ակումբների դեմ ազգային հավաքականների խաղերի դադարի ժամանակ։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) ներկայացուցիչները։ «ՌՖՄ-ն բանակցում է մի շարք ֆեդերացիաների հետ մարտին ազգային հավաքականների հանդիպումների կազմակերպման շուրջ։ Դիտարկվում է նաև Բրազիլիայի առաջատար ակումբների հետ խաղալու տարբերակը»,- ասված է ֆեդերացիայի հայտարարությունում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի […]
21:38 14.02.2023
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների բաց առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը՝ մրցաշարին շուրջ 80 մարզիկ է մասնակցել: «Առաջնությունն անցկացվել է առանց տարիքային սահմանափակման: Մրցաշարի ուժեղագույն մարզիկներ են ճանաչվել Էլմիրա Կարապետյանն ու Գոռ Խաչատրյանը: Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց ձևում հաղթել են Գագիկ Նիկողոսյանն ու Մարիամ Միքայելյանը, օդամղիչ […]
21:23 14.02.2023
Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Արսեն Զախարյանը մոտ է կարիերան Թուրքիայի առաջնությունում շարունակելուն։ Gezen Dokuz-ի հրապարակման համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Արսենի՝ թուրքական «Գալաթասարայ» առաջիկա տեղափոխության շուրջ։ Հաղորդվում է, որ տրանսֆերի գումարը կկազմի 11 մլն եվրո։
19:49 14.02.2023
«Ռոմայի» լեգենդար ֆուտբոլիստ Դանիելե դե Ռոսին հեռացվել է իտալական ՍՊԱԼ-ի գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը ՍՊԱԼ-ը գլխավորել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Իտալական ակումբը Դե Ռոսիի գլխավորությամբ Բ Սերիայում անցկացրել էր 16 խաղ, տարել 3 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի և կրել 7 պարտություն: Ընթացիկ մրցաշրջանում ՍՊԱԼ-ը 24 խաղից հետո […]
19:35 14.02.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը: Հանդիպման սկզբում Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջնությանը մնացել են հաշված շաբաթներ և արդեն եզրափակիչ փուլում պետք է հասկանալ, ամփոփել կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները: Հանձնաժողովի անդամները քննարկել են ծանրամարտի Եվրոպայի […]
19:05 14.02.2023
Փետրվարի 14-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է սիրահարների տոնը: Այս առիթով պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է իր սիրելիին՝ Ջորջինա Ռոդրիգեսին: Ռոնալդուն համատեղ լուսանկար է հրապարակել և գրել. «Շնորհավորում եմ սուրբ Վալենտինի օրվա առթիվ, իմ սեր: Իմ բախտն այնքան է բերել, որ դու կաս իմ կյանքում»,- գրել է Ռոնալդուն: View this post on […]
17:55 14.02.2023
Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Տոտենհեմի» բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնին և «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլախովիչին ձեռքբերելու տարբերակները: Վերջերս թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել էր, որ մադրիդցիների գլխավոր աստղ Կարիմ Բենզեման երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը, սակայն ֆրանսիացին 35 տարեկան է և հաճախակի է վնասվածքներ ստանում: Բացի դրանից, սպասվում է, որ ամռանը Մարիանո […]
17:39 14.02.2023
РБ Спорт հրատարակությունը մանրամասներ է ներկայացրել Ռուսական «Շիննիկ» և ուկրաինական «Մինայ» ֆուտբոլային ակումբների խաղացողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից: Հիշեցնենք՝ միջադեպը պատահել է Անթալիայի հյուրանոցներից մեկում՝ ուսումնամարզական հավաքի ժամանակ։ Ծեծկռտուքը սկսվել է վերելակում, որում ուկրաինացի ֆուտբոլիստների հետ եղել են նաև «Շիննիկի» պաշտպան Դանիիլ Պետրունինը և թիմի ավագը. լեզվակռվից հետո ծեծկռտուքը շարունակվել է հարկերից մեկում։ Շուտով ծեծկռտուքին […]
17:25 14.02.2023
WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Իտալիայի առաջնության 22-րդ տուրի «Սամպդորիա» – «Ինտեր» հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները: Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատվել է 7 միավոր: Նա խաղադաշտ էր դուրս եկել միլանյան գրանդի մեկնարկային կազմում ու փոխարինվել 90-րդ րոպեին: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել տանտերերի դարպասապահ Էմիլ Աուդերոն (8 միավոր): 22-րդ տուրից հետո «Ինտերը» 44 միավորով երկրորդն է: […]
16:58 14.02.2023
Հանդբոլի տղամարդկանց Թուրքիայի հավաքականի ավագ Ջեմալ Կյուտյային 5-ամյա որդու հետ Մարաշում մահացած են գտել փլատակներում, հաղորդում է երկրի հանդբոլի ֆեդերացիայի կայքը։ Ջեմալ Կյուտյայի հղի կնոջը և նրա մորը դեռևս չեն գտել: Նրանք եղել են նույն վայրում: Ավելի վաղ թուրքական «Սիվասպորի» դարպասապահների մարզիչ Այխան Տեմբելօղլուի 15 հարազատները նույնպես մահացել էին երկրաշարժի հետևանքով, հայտնում է Hurriyet-ը: