TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

ՍՊՈՐՏ

Արտյոմ Ղալաչյանը՝ ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

20:54 13.02.2023

Սոֆիայում ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին մասնակցել են նաև Հայաստանի պատվիրակները: Առավել հաջող է հանդես եկել Արտյոմ Ղալաչյանը (66 կգ): Նա իր հաշվին գրանցել է վեց հաղթանակ, գրավել է երրորդ տեղը և արժանացել է բրոնզե մեդալի: Մեր մյուս երեք ներկայացուցիչները մեդալներ չեն նվաճել:

̰
ՊՍԺ-ն մտածում է Նեյմարին վաճառելու մասին. Le Parisien

20:41 13.02.2023

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը մտածում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարին վաճառելու մասին, հայտնում է Le Parisien-ը: Նեյմարը 2017 թվականից է հանդես գալիս փարիզյան ակումբում: Բրազիլացին ՊՍԺ-ի կազմում դարձել է 117 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն 2022 թվականի ամռանը փորձել է վաճառել 31-ամյա ֆուտբոլիստին, սակայն գնորդ չի գտել: ՊՍԺ-ն […]

̰
Կանանց ազգային հավաքականը մարզական հավաք և 2 ընկերական հանդիպում կանցկացնի

20:10 13.02.2023

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 13-20-ը մարզական հավաք կանցկացնի ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Արմինե Հարությունյան-«Լեռնային Արցախ» Յանա Հարությունյան-«Ուրարտու» Սոֆինե Կևորկյան – «Սան Դիեգո» (ԱՄՆ) Պաշտպաններ Արմինե Խաչատրյան-«Հայասա» Լիանա Ղազարյան-«Հայասա» Հասմիկ Գրիգորյան- «Ուրարտու» Անյուտա Գալստյան-«Լեռնային Արցախ» Նատաշա Ժամգոչյան – «ԱԻԿ» (Շվեդիա) Թակուհի Լողու – «Կալյուիղ […]

̰
«Ռեյնջերսը» միտումնավոր գոլ է բաց թողել գավաթային խաղում

20:00 13.02.2023

Շոտլանդիայի գավաթի «Ռեյնջերս»-«Պատրիկ Տիսլ» խաղում անսովոր միջադեպ է գրանցվել: Խաղի ընթացքում քաշքշուկ է սկսվել այն բանից հետո, երբ «Ռեյնջերսի» ֆուտբոլիստը, արհամարհելով մրցակցի ֆուտբոլիստի կողմից ֆեյր-փլեյի դրսևորումը, գոլ է խփել: Դրանից հետո «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Մայք Բիլն իր ֆուտբոլիստներին հրահանգել է գոլ բաց թողնել, ինչի արդյունքում «Պատրիկ Տիսլը» հավասարեցրել է հաշիվը, բայց մինչև հիմնական ժամանակի ավարտը […]

̰
Գվարդիոլան ԱՊԼ-ի նոր ռեկորդ է սահմանել

19:53 13.02.2023

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Աստոն Վիլա» հանդիպումից հետո մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նոր ռեկորդ է սահմանել: Հաղթանակը Գվարդիոլայի համար 184-րդն էր Պրեմիեր լիգայի 250 հանդիպումներում։ Սա լիգայի պատմության ռեկորդ է: Նախկինում ռեկորդը պատկանում էր Յուրգեն Կլոպին, ով «Լիվերպուլի» հետ իր առաջին 250 խաղից 160-ում էր հաղթել: Ժոզե Մոուրինյուն, ով մարզել է […]

̰
«Բարսելոնան» ամրապնդվում է առաջին հորիզոնականում

19:31 13.02.2023

Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս հաղթել է «Վիլյառեալին»։ Կատալոնական ակումբն առավելության է հասել 1։0 հաշվով։ Գոլը 18-րդ րոպեին խփել է կիսապաշտպան Պեդրին։ «Բարսելոնան» այս հաղթանակից հետո 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 11 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Վիլյառեալը» 31 միավորով 8-րդ տեղում […]

̰
«Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Ասթոն Վիլային» ու կրճատել միավորների տարբերությունը «Արսենալի» հետ

17:51 13.02.2023

ԱՊԼ 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Արսենալին»: Մանչեսթերյան թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Ռոդրին, Գունդողանն ու Մահրեզը: Այս հաղթանակից հետո Գվարդիոլայի գլխավորած թիմն ունի 48 միավոր և արդեն 3 միավոր է զիջում առաջատար «Արսենալին»: Միկել Արտետայի գլխավորած թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել:

̰
Սարգիս Ադամյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Այնթրախտի» դեմ խաղում

17:41 13.02.2023

Գերմանական Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ է ուղարկել Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» դարպասը: Տանտերերի կազմում խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին, իսկ 4 րոպե անց դարձել գոլային փոխանցման հեղինակ: Այս հաղթանակից հետո «Քյոլնը» 26 միավորով 11-րդ տեղում է:

̰
Կառլո Անչելոտին մտադիր չէ հեռանալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից և գլխավորել Բրազիլիայի հավաքականը

17:25 13.02.2023

Կառլո Անչելոտին մտադիր չէ հեռանալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի մասնագետը ցանկանում է նվազագույնը մինչև իր գործող պայմանագրի ժամկետի ավարտը մնալ մադրիդյան ակումբում։ Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։ Անչելոտին նաև պատրաստ է բանակցել ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում։ Ավելի վաղ […]

̰
«Ռեալը» հետաքրքրված է 15-ամյա էկվադորցի հրաշամանուկով

17:14 13.02.2023

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է էկվադորցի Քենդրի Պաեսի ծառայություններով, հայտնում է Defensa Central-ը: 15-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև եվրոպական մի քանի այլ ակումբ, այդ թվում՝ «Չելսին»: Ակումբը 16 միլիոն եվրոյի առաջարկ է արել, սակայն «Ինդեպենդիենտեն» մերժել է այն: Պաեսը ներկայումս հանդես է գալիս «Ինդեպենդիենտեի» երիտասարդական թիմում և համարվում է Հարավային Ամերիկայի ամենատաղանդավոր խաղացողներից մեկը։

̰
Ծաղկաձորում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունը

16:01 13.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ծաղկաձորի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տարածքում փետրվարի 10-12-ն անցկացվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են տղամարդկանց և կանանց 8-ական թիմեր: 1-ից 6-րդ տեղերը գրաված թիմերին Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից տրամադրվել են վարկանիշային միավորներ: Այդ միավորները հնարավորություն են տալիս մարզիկներին մասնակցելու ձյան […]

̰
Տիգրան Բարսեղյանը կվերադառնա ծանր վնասվածքից հետո. «Սլովանի» գլխավոր մարզիչ

15:52 13.02.2023

«Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը խոսել է թիմի հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի ապաքինման ժամկետների մասին։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել 2022 թվականի հոկտեմբերի վերջին։ «Գարնանային հատվածում մենք արդեն կարող ենք հույս դնել մեր ամենակարևոր խաղացողներից մեկի վրա։ Նա վերադառնում է։ Տիգրան Բարսեղյանը կվերադառնա ծանր վնասվածքից հետո։ Այս պահին նա պատրաստ չէ, բայց կարծում […]

̰
Մբապեն կարող է հեռանալ ՊՍԺ-ից. Mundo Deportivo

15:48 13.02.2023

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ 2022 թվականի մայիսին ակումբի հետ կնքած պայմանագիրը նրան թույլ է տալիս այն միակողմանի խզել 2024 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի փոխանցմամբ, 24-ամյա ֆուտբոլիստը 2+1 ձևաչափով է պայմանագիր կնքել։ Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբն առաջվա պես հետաքրքրված է Մբապեի ծառայություններով, ինչպես և ինքը ֆուտբոլիստը հետաքրքրված է «Ռեալ» տեղափոխությամբ։ […]

̰
ԱՊԼ-ի ակումբը մրցաշրջանի ընթացքում երկրորդ անգամ հեռացնում է գլխավոր մարզչին

15:42 13.02.2023

Նաթան Ջոնսը հեռացվել է «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ջոնսը 2022 թվականի նոյեմբերին էր գլխավորել «Սաութհեմփթոնը»՝ փոխարինելով Ռալֆ Հազենհյուտլին և մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր կնքել։ 49-ամյա մասնագետի գլխավորությամբ, սակայն, թիմն ԱՊԼ վերջին 9 խաղից 8-ում պարտվել է և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Ջոնսի հետ թիմից հեռացել են նաև […]

̰
Արքա. Ալեքսանդր Գլեբը՝ Մեսսիի մասին

15:32 13.02.2023

Բարսելոնայի և Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլեբը մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի հաղթանակը ԱԱ-2022-ում։ «Մեսսիի մասին մեկնաբանություններ եմ գրել սոցցանցերում։ Շատ ուրախ եմ նրա համար։ Հիմա նա հաղթել է ամեն ինչ․ Արքա է։ Արգենտինան հիանալի հավաքական ունի։ Իհարկե, նրանք եկել էին չեմպիոնության համար։ Նրանք սովորականի պես չխաղացին․ շատ կարգապահ էին: Պարզ էր, որ նրանք դուրս […]

̰
Այս հաղթանակը բալ էր տորթի վրա. «Ռեալի» նախագահ

15:19 13.02.2023

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է իր թիմի հաղթանակն աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում․ «Ակումբային ԱԱ-ում հաղթելու համար նախ պետք է հաղթել Չեմպիոնների լիգայում։ Եվ, ինչպս բոլորին է հայտնի, «Ռեալը» սիրավեպ ունի Չեմպիոնների լիգայի հետ։ Իսկ այս հաղթանակը բալ էր տորթի վրա։ Միշտ դժվար է տիտղոս նվաճել, բայց սա առանձնահատուկ է, քանի որ, ինչպես արդեն ասացի, […]

̰
Թուրքական երկու ակումբ հայտարարել է առաջնությունից և Գավաթի խաղարկությունից դուրս գալու մասին

15:06 13.02.2023

Թուրքական «Գազիանթեփ» ակումբը հայտարարել է երկրի առաջնությունում և Գավաթի խաղարկությունում ելույթները դադարեցնելու մասին։ Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր «Հաթայսպորը»։ «Նման աղետից հետո մենք նույնիսկ ուժ չունենք խոսելու ֆուտբոլի մասին։ Նախևառաջ մենք ցավակցում ենք մեր համաքաղաքացիներին, որոնք զոհ գնացին ավերիչ երկրաշարժին, շուտափույթ առողջություն ենք մաղթում վիրավորներին, իսկ բոլոր այն մարդկանց, ովքեր մնացել են փլատակներում, փրկություն […]

̰
«Ֆլամենգոն»՝ Աշխարհի առաջնության  բրոնզե մեդալակիր

14:47 13.02.2023

Աշխարհի ակումբային առաջնության 3-րդ տեղի համար պայքարում մրցել են եգիպտական «Ալ-Ահլին» ու բրազիլական «Ֆլամենգոն»։ Բրազիլական թիմը հաղթել է 4-2 հաշվով՝ դառանլով մրցաշարի 3-րդ մրցանակակիր։ Նշենք, որ 69-րդ րոպեից «Ալ-Ահլին» խաղացել է 10 հոգով։ Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 5-3 հաշվով հաղթել էր սաուդական «Ալ-Հիլալին»։

̰
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը գովաբանել է Ռուսաստանին 2018-ի ԱԱ-ը լավ կազմակերպելու համար

14:26 13.02.2023

«Բարսելոնայի» նախկին պաշտպան և մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը բարձր է գնահատել Կատարում և Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությունները։ «Աշխարհի առաջնությունը հսկայական մրցակցություն է, և կազմակերպումը շատ կարևոր է: Երկու երկրներում էլ կազմակերպվածությունը ամենաբարձր մակարդակի վրա էր։ Ե՛վ Ռուսաստանում, և՛ Կատարում ամեն ինչ ապահով է և՛ խաղացողների, և՛ երկրպագուների համար: Աշխարհի այս առաջնությունների հիմնական տարբերությունն այն է, […]

̰
ՊՍԺ-ն առանց Մեսսիի ու Մբապեի պարտվել է «Մոնակոյին»

14:14 13.02.2023

Լիգա 1-ի 23-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Մոնակոյին» և 1-3 հաշվով պարտություն է կրել։ Փարիզյան թիմի կազմում միակ գոլը խփել է Զաիր-Էմերին՝ 39-րդ րոպեին։ Վնասվածքի պատճառով խաղին չեն մասնակցել ՊՍԺ-ի աստղային առաջատարներ Լիոնել Մեսսին և Կիլիան Մբապեն։ Այս խաղից հետո ՊՍԺ-ն 54 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Մոնակոն» 47 միավորով 2-րդն է։

̰
Արգենտինայում պատրաստվում են թողարկել Մեսսիի պատկերով թղթադրամներ

14:00 13.02.2023

Արգենտինայում պատրաստվում են թողարկել Լիոնել Մեսսիի պատկերով թղթադրամներ։ Այս մասին խոսել է Արգենտինայի ազգային բանկի նախագահ Սիլվինա Բատակիսը։ Անցյալ շաբաթ կազմակերպությունը հավանություն է տվել երկրում 2000 պեսոյի թղթադրամների թողարկմանը, իսկ այժմ քննարկում է 10000-անոց թղթադրամների ներդրումը։ Բատակիսը գնաճի պայմաններում նոր թղթադրամների արտադրությունն անհրաժեշտություն է համարել։ «Ես կկենտրոնանայի մի բանի վրա, որը տեղ կզբաղեցնի արգենտինացիների սրտերում, […]

̰
Ինչպե՞ս կարող էի ծաղրել Մբապեին.․․ նա չորս գոլ խփեց իմ դարպասը. Մարտինես

12:58 13.02.2023

Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ֆրանսիական մամուլին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Մբապեին վիրավորելու մտադրություն չի ունեցել։ Մասնավորապես, նա մեկնաբանել է Կիլիանին նման տիկնիկի հետ լուսանկարը. «Մարդիկ մեզ վրա շատ տիկնիկներ էին նետում, երբ մենք ավտոբուսով գնում էինք: Դրանք հարյուրավոր էին։ Ես վերցրի մի զվարճալի տիկնիկ, երկու վայրկյան պահեցի ձեռքերիս մեջ։ Այսքանը: Ինչպե՞ս կարող […]

̰
«Ռեալը» հետևում է  Էդուարդ Սպերցյանի խաղին

12:18 13.02.2023

«Ռեալը» հետևում է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին։ Metaratings-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի ներկայացուցիչները շփվել են իսպանական ակումբի հետ, սակայն մադրիդցիների կողմից դեռ ակտիվ գործողություն չի եղել։ «Մադրիդի հետ կապված ամեն ինչ հետաքրքրության մակարդակի վրա է»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է տասը […]

̰
Մենք ցույց տվեցինք վարպետություն. Անչելոտին մեկնաբանել է իր թիմի հաղթանակն աշխարհի ակումբային առաջնությունում

11:37 13.02.2023

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի հաղթանակն աշխարհի ակումբային առաջնությունում։ Մրցաշարի եզրափակիչ խաղում «Ռեալը» 5-3 հաշվով հաղթել է «Ալ-Հելալին»։ «Մենք շատ երջանիկ ենք։ «Ռեալն» 8-րդ անգամ դառնում է աշխարհի ակումբային առաջնության հաղթող։ Լավ խաղ ցույց տվեցինք, բարձր որակի։ Վինիսիուսը, Բենզեման, Վալվերդեն ․․․ նրանք հիանալի կատարեցին իրենց առջև դրված խնդիրը։ Մենք ցույց տվեցինք […]

̰
«Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթանակով է ավարտել հավաքը Դուբայում

10:29 13.02.2023

ԱՄԷ-ում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Ուրարտուն» վերջին ստուգողական խաղում մրցել է արաբական «Գալֆ Յունայթեդի» հետ և 7-2 հաշվով հաղթանակ տարել։ Դուբայի ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» 4 ստուգողական հանդիպում է անցկացրել։ Թիմը նախ 4-2 հաշվով հաղթել է արաբական «Յունայթեդին», ապա նվազագույն հաշվով զիջել Մոսկվայի «Լոկոմոտիվին» և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»։ «Ուրարտուն» Հայաստանի Պրեմիեր-լիգայի 20 տուրից հետո գլխավորում […]

̰
«Ռեալը» շրջանցեց «Բարսելոնային»  տիտղոսների քանակով

10:05 13.02.2023

Մադրիդի «Ռեալը» շրջանցել է «Բարսելոնային» նվաճած տիտղոսների քանակով, այս մասին հայտնում է լրագրող Պեդրո Մարտինը։ Հիշեցնենք՝ «Ռեալը» հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում և նվաճել իր 100-րդ տիտղոսը։ Այս ցուցանիշով ակումբը գերազանցել է «Բարսելոնային», որի ակտիվում 98 տիտղոս կա (76 ազգային և 22 միջազգային)։ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Ռեալը» 5-3 հաշվով էր հաղթել սաուդական «Ալ-Հելալին»։ Մադրիդյան […]

̰
Իսլամ Մախաչևը պաշտպանեց UFC-ի չեմպիոնական գոտին

09:48 13.02.2023

Ավստրալիայում ավարտվել է խառը մենամարտերի UFC 284 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում մրցել են թեթևքաշայիններ ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկին։ Մախաչևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել։ Սա նրա 12-րդ անընդմեջ հաղթանակն էր UFC-ում։ Հիմա Մախաչևը ոչ միայն UFC-ի լավագույն մարզիկն է՝ անկախ քաշային կատեգորիաներից, այլև ամենաերկար հաղթական շարքի հեղինակը։ Մախաչևը 31 տարեկան է։ […]

̰
«Ռեալը»՝ աշխարհի չեմպիոն

09:30 13.02.2023

Մարոկկոյում կայացած ակումբային ԱԱ-ի եզրափակիչում ՉԼ գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 5:3 հաշվով հաղթանակի հասավ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալի» նկատմամբ: Մադրիդյան թիմի կազմում երկուական գոլ խփեցին Վինիսիուսն ու Վալվերդեն, մեկ անգամ աչքի ընկավ Բենզեման: Սաուդյան թիմից երկու գոլ խփեց Վիետոն, մեկ անգամ աչքի ընկավ Մարեգան: Այսպիսով, մադրիդյան թիմը նվաճեց ակումբային ԱԱ գավաթը, որը 5-րդն է պատմության […]

̰
Թուրքիայում վոլեյբոլի թիմի 34 անդամ մնացել է հյուրանոցի փլատակներում

11:27 12.02.2023

Թուրքական Ադիյաման քաղաքում երկրաշարժի ժամանակ զոհվել է Ֆամագուստա քաղաքի վոլեյբոլի կիպրացի թուրքերի հավաքականի 34 անդամ, հայտնում է Kathimerini թերթի կիպրական հրատարակությունը։ Մահացածների դիերը հայտնաբերվել են քաղաքի հյուրանոցում, թիմի մեկ այլ անդամի որոնումները շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել 47 կիպրացի թուրք, գրում է թերթը։ Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ […]

̰
Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության չեմպիոնները

22:13 11.02.2023

Երևանի «Դինամո» մարզահամալիրում ավարտվել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը: Ստորև ներկայացնում ենք չեմպիոններին և մրցանակակիրներին։    

̰
BACK_TO_TOP