17:55 14.02.2023
Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Տոտենհեմի» բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնին և «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլախովիչին ձեռքբերելու տարբերակները: Վերջերս թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել էր, որ մադրիդցիների գլխավոր աստղ Կարիմ Բենզեման երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը, սակայն ֆրանսիացին 35 տարեկան է և հաճախակի է վնասվածքներ ստանում: Բացի դրանից, սպասվում է, որ ամռանը Մարիանո […]
17:39 14.02.2023
РБ Спорт հրատարակությունը մանրամասներ է ներկայացրել Ռուսական «Շիննիկ» և ուկրաինական «Մինայ» ֆուտբոլային ակումբների խաղացողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից: Հիշեցնենք՝ միջադեպը պատահել է Անթալիայի հյուրանոցներից մեկում՝ ուսումնամարզական հավաքի ժամանակ։ Ծեծկռտուքը սկսվել է վերելակում, որում ուկրաինացի ֆուտբոլիստների հետ եղել են նաև «Շիննիկի» պաշտպան Դանիիլ Պետրունինը և թիմի ավագը. լեզվակռվից հետո ծեծկռտուքը շարունակվել է հարկերից մեկում։ Շուտով ծեծկռտուքին […]
17:25 14.02.2023
WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Իտալիայի առաջնության 22-րդ տուրի «Սամպդորիա» – «Ինտեր» հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները: Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատվել է 7 միավոր: Նա խաղադաշտ էր դուրս եկել միլանյան գրանդի մեկնարկային կազմում ու փոխարինվել 90-րդ րոպեին: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել տանտերերի դարպասապահ Էմիլ Աուդերոն (8 միավոր): 22-րդ տուրից հետո «Ինտերը» 44 միավորով երկրորդն է: […]
16:58 14.02.2023
Հանդբոլի տղամարդկանց Թուրքիայի հավաքականի ավագ Ջեմալ Կյուտյային 5-ամյա որդու հետ Մարաշում մահացած են գտել փլատակներում, հաղորդում է երկրի հանդբոլի ֆեդերացիայի կայքը։ Ջեմալ Կյուտյայի հղի կնոջը և նրա մորը դեռևս չեն գտել: Նրանք եղել են նույն վայրում: Ավելի վաղ թուրքական «Սիվասպորի» դարպասապահների մարզիչ Այխան Տեմբելօղլուի 15 հարազատները նույնպես մահացել էին երկրաշարժի հետևանքով, հայտնում է Hurriyet-ը:
16:38 14.02.2023
UFC-ի կիսաթեթև քաշային կարգում հանդես եկող ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկին պահպանել է P4P դասակարգման առաջատարի դիրքը, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: P4P դասակարգումը արվում է քաշային կարգից անկախ: Հիշեցնենք, որ չեմպիոնական գոտու համար մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ Վոլկանովսկուն հաղթել էր ռուսաստանցի Իսլամ Մախաչևը: Հաղթանակից հետո ռուսաստանցին ասել էր, որ կշրջանցի մրցակցին: Նա սակայն չի կարողացել շրջանցել […]
16:16 14.02.2023
2022-ի աշնանը՝ մինչև Ռուսաստանի հավաքականի հետ պայմանագրի երկարաձգումը, 54-ամյա Վալերի Կարպինը մոտ է եղել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելուն: Կարպինը համաձայնել է նոր պաշտոնը ստանձնելուն, սակայն վերջին խոսքը եղել է ակումբինը: Արդյունքում ռուս մասնագետը մինչև օրս համատեղում է աշխատանքը «Ռոստովում» և Ռուսաստանի հավաքականում: «Спорт-Экспресс»-ի տեղեկություններով՝ ռուսական «Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանցն անձամբ է համոզել թիմի գլխավոր մարզիչ […]
16:08 14.02.2023
ՊՍԺ-ի աստղային հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը ամռանը կարող են հեռանալ ֆրանսիական թիմից: Այս մասին հայտնում է Footmercato-ն: Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ի ղեկավարությունը Նեյմարի վերաբերյալ որոշում է կայացրել, վերջինս թիմի առաջատարներից Կիլիան Մբապեի հետ տարաձայնություններ ունի: Բրազիլացի ֆուտբոլիստից բաժանվելու ցանկությունը պայմանավորված է նաև վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նրա թույլ խաղով, ինչպես նաև այն հանգամանքով, որ […]
15:56 14.02.2023
Հայաստանի առաջատար շախմատիստները փետրվարի 13-ից 26-ը ուսումնամարզական հավաք kկանցկացնեն Արզնի առողջարանում, հայտնում է շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հավաքի մասնակիցներն են Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն և փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը, կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանը, Օլիմպիադայի փոխչեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայաստանի փոխչեմպիոն Մանուել Պետրոսյանը և գրոսմայստեր Շանթ Սարգսյանը: Շախմատիստները նախապատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնությանը, որը […]
15:46 14.02.2023
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մոտ 4,5 միլիարդ ֆունտ կառաջարկի «Մանչեսթեր Յունայթեդի» գնման համար, հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի համաձայն՝ ակումբի ներկայիս սեփականատերերը՝ Գլեյզեր եղբայրները, պահանջում են մոտ 6 միլիարդ ֆունտ սթեռլինգ: Նշվում է, որ բացի ակումբի ծախսերից, նոր սեփականատերը պետք է մոտ 2 միլիարդ ծախսի «Օլդ Թրաֆորդի» վերակառուցման կամ «Մանչեսթեր Յունայթեդի» համար նոր մարզադաշտի կառուցման […]
15:32 14.02.2023
«Չելսիի» և ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։ Ըստ Calciomercato-ի՝ ամերիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Միլանի «Ինտերը»։ Ակումբը ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձ կանի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Քրիստիանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 38 միլիոն եվրո: 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
15:21 14.02.2023
Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել Ռոտերդամում ընթացող թենիսի մրցաշարի եզրափակիչ ընտրական խաղում ֆրանսիացի թենիսիստներ Քվենտին Գալիի և Գրեգուար Բարերի միջև։ Երկրորդ սեթում, երբ հաշիվը 4-1 էր հօգուտ Գալիի, կորտ է վազել պանդայի հագուստով մի մարդ: Նա վազել է կորտում և հետո պարզապես հեռացել։ Հետաքրքիր է, որ հաջորդ գեյմում Բարերը կարողացել է փոխել խաղի ընթացքը և […]
15:13 14.02.2023
Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլը: 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն կընդունի Մյունխենի «Բավարիային», իսկ իտալական «Միլանը» տնային հանդիպում կանցկացնի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ։ Պատասխան խաղերը կկայանան մարտի 8-ին: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը Մադրիդի «Ռեալն» է, որը 1/8 եզրափակիչում կխաղա անգլիական «Լիվերպուլի» հետ։
14:52 14.02.2023
Բասկետբոլի Big West Conference ուսանողական լիգայի խաղում ծեծկռտուք է եղել Կալիֆորնիայի համալսարանի Սանտա Բարբարայի և Դեյվիսի շրջանների թիմերի միջև: Առաջին թիմի երկու բասկետբոլիստները և երկրորդ թիմի մարզիչի օգնականը որակազրկվել են մեկական խաղով: Ավելի վաղ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում Պորտլենդի համալսարանի թիմը դրամատիկ խաղում 88-87 հաշվով հաղթանակ էր տարել Հյուսիսային Արիզոնայի համալսարանի թիմի նկատմամբ:
14:25 14.02.2023
Թուրքիայում ծեծկռտուք է տեղի ունեցել ռուսական «Շիննիկի» և ուկրաինական «Մինայի» ֆուտբոլիստների միջև։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ «Շիննիկի» մամուլի ծառայությունը РБК-ին նույնպես հաստատել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել խաղացողների միջև։ Ակումբն այս մասին հետագայում հայտարարություն կանի։ РИА Новости-ի աղբյուրը հայտնել է, որ «Շիննիկի» ու «Մինայի» ֆուտբոլիստները կտեղափոխվեն տարբեր հյուրանոցներ։ Ֆուտբոլիստների միջև զանգվածային ծեծկռտուքի […]
14:10 14.02.2023
Նիկոլո Զանիոլոյի մայրը խոսել է որդու՝ «Ռոմայից» հեռանալու հանգամանքների մասին։ «Իմ տղան հիմար և դավաճան չէ։ Նա երիտասարդ է և կարող է սխալվել, ինչպես բոլորը։ Բայց դա այն չէ, ինչի մասին խոսվում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք հասկացանք, որ «Ռոմայում» ամեն ինչ ավարտված է, և անհնար կլինի մնալ: Ճիշտ […]
13:57 14.02.2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ինտերը» Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Սամպդորիայի» հետ: Football Italia-ի տեղեկություններով, 40-րդ րոպեին միլանյան ակումբի խաղացողներ Ռոմելու Լուկակուն և Նիկոլո Բարելլան կոնֆլիկտ են ունեցել։ Բարելլան բարձրացրել է ձեռքերը, ինչը դուր չի եկել հարձակվողին։ Դրանից հետո բելգիացին սկսել է բղավել ու մատ է թափ տվել նրա վրա։ Հիշեցնենք, […]
13:31 14.02.2023
ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» ստուգողական հանդիպում է անցկացրել «Էմիրեյթս» թիմի հետ։ Հանդիպումն ավարտվել է հայկական թիմի հաղթանակով նվազագույն հաշվով։ Գոլի հեղինակ է դարձել «Արարատ-Արմենիայի» նորեկ Կառլոս Պերեսը։ Ավելի վաղ հայկական ակումբը ոչ-ոքի էր խաղացել «Զենիթի» հետ։
13:14 14.02.2023
«Բելեկում» ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտը» վերջին ստուգողական խաղում մրցել է ղազախական «Կիզիլ-Ժարի» հետ և հաղթանակ տարել։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով։ Երևանյան թիմի կազմում աչքի են ընկել Տարոն Ոսկանյանն ու Ուրոշ Նենադովիչը։ Հիշեցնենք, երեկ օրվա առաջին խաղում Վահե Գևորգյանի սաները ոչ-ոքի՝ 1-1 հաշվով էին ավարտել հանդիպումը ուզբեկական «Բուխարայի» հետ:
13:01 14.02.2023
Երևանի «Փյունիկը» երեկ երեկոյան ընկերական խաղ է անցկացրել ռուսական «Օրենբուրգի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Գոլի հեղինակ է դարձել Խոսե Կարաբյոն, հանդիպման առաջին րոպեներին: Նշենք, որ «Օրենբուրգը» հանդես է գալիս ՌԴ Պրեմիեր լիգայում և այսօրվա դրությամբ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Երեկ ավելի վաղ երևանյան թիմը հաղթել էր ուկրաինական «Ալեքսանդրային»։
12:40 14.02.2023
ԱՊԼ-ի մրցավարների բաժնի ղեկավար Հովարդ Ուեբը ներողություն է խնդրել «Արսենալից» և «Բրայթոնից» VAR-ի սխալների համար։ «Արսենալի» դարպասը »Բրենթֆորդի» խփած գոլը սխալմամբ հաշվվել էր այն պատճառով, որ մրցավարի տեսաօգնականը մոռացել էր խաղից դուրս գիծ գծել։ Գոլը կչեղարկվեր, եթե գիծը լիներ: «Քրիսթալ Փելասի» հետ խաղում Բրայթոնի գոլը (1։1) սխալմամբ չեղարկվել է VAR-ի սխալի պատճառով. խաղից դուրս գիծը […]
12:22 14.02.2023
Իլոն Մասկը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը։ Անցյալ տարվա նոյեմբերին ակումբի գործող սեփականատեր Գլեյզերների ընտանիքը, որին 2005 թվականից պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդը», հայտարարել էր ակումբը վաճառելու մտադրության մասին։ Դիտարկվում է նաև երրորդ կողմի ներդրումների տարբերակը։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հետևում է ակումբի վաճառքի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Մանչեսթեր Յունայթեդի» համար […]
11:51 14.02.2023
Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «Սամպդորիայի» հետ։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 90-րդ րոպեին։ «Ինտերը» այս խաղից հետո 44 միավորով 2-րդ տեղում է։ «Սամպդորիան» 10 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է։
11:35 14.02.2023
Goal հրատարակությունը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշը։ Լիոնել Մեսսին պահպանել է առաջին տեղը վարկանիշում։ Մարկուս Ռեշֆորդն առաջին անգամ ընդգրկվել է լավագույն 10-ում։ Ամբողջական թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը. 1. Լիոնել Մեսսի (ՊՍԺ), 2. Կիլիան Մբապե (ՊՍԺ), 3. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), 4. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»), 5. Նեյմար (ՊՍԺ), 6. Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), […]
23:03 13.02.2023
Morning Consult վերլուծական ընկերությունն ամերիկացի երկրպագուների շրջանում կատարել է հարցում՝ պարզելու պատմության մեծագույն մարզիկին։ Առաջին տեղը գրավել է «Չիկագո Բուլսի» լեգենդար բասկետբոլիստ, ամերիկացի Մայքլ Ջորդանը, որը ստացել է ձայների 19 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկյան ֆուտբոլի աստղ, NFL-ի 7-ակի չեմպիոն, ամերիկացի պաշտպան Թոմ Բրեդին (12 տոկոս): Լավագույն եռյակը եզրափակել է ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ […]
22:23 13.02.2023
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը դիմել է ուկրաինացի մարզիկներին: Ավելի վաղ Ուկրաինան կոչ էր արել բոյկոտել Փարիզի ամառային Օլիմպիական խաղերը, եթե ռուս և բելառուս մարզիկներին թույլ տան մասնակցել: «Պատմությունը ցույց կտա, թե ով է ավելի շատ աշխատանք կատարում աշխարհի համար: Նրանք, ովքեր փորձում են բաց պահել սահմանները և շփվե՞լ, թե՞ նրանք, որոնք ցանկանում են […]
21:53 13.02.2023
«Բելեկում» ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտն» օրվա առաջին ստուգողական խաղում մրցել է ուզբեկական «Բուխարայի» հետ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը: «Ալաշկերտի» պատասխան գոլը 11-մետրանոց հարվածով խփել է Արտակ Եդիգարյանը: Վահե Գևորգյանի սաները այսօր երեկոյան կմրցեն ղազախական «Կիզիլ-Ժարի» հետ: Երևանի «Փյունիկն» էլ ընկերական խաղ է անցկացրել ուկրաինական «Ալեքսանդրայի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Երևանյան […]
20:54 13.02.2023
Սոֆիայում ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին մասնակցել են նաև Հայաստանի պատվիրակները: Առավել հաջող է հանդես եկել Արտյոմ Ղալաչյանը (66 կգ): Նա իր հաշվին գրանցել է վեց հաղթանակ, գրավել է երրորդ տեղը և արժանացել է բրոնզե մեդալի: Մեր մյուս երեք ներկայացուցիչները մեդալներ չեն նվաճել:
20:41 13.02.2023
Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը մտածում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարին վաճառելու մասին, հայտնում է Le Parisien-ը: Նեյմարը 2017 թվականից է հանդես գալիս փարիզյան ակումբում: Բրազիլացին ՊՍԺ-ի կազմում դարձել է 117 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն 2022 թվականի ամռանը փորձել է վաճառել 31-ամյա ֆուտբոլիստին, սակայն գնորդ չի գտել: ՊՍԺ-ն […]
20:10 13.02.2023
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 13-20-ը մարզական հավաք կանցկացնի ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Արմինե Հարությունյան-«Լեռնային Արցախ» Յանա Հարությունյան-«Ուրարտու» Սոֆինե Կևորկյան – «Սան Դիեգո» (ԱՄՆ) Պաշտպաններ Արմինե Խաչատրյան-«Հայասա» Լիանա Ղազարյան-«Հայասա» Հասմիկ Գրիգորյան- «Ուրարտու» Անյուտա Գալստյան-«Լեռնային Արցախ» Նատաշա Ժամգոչյան – «ԱԻԿ» (Շվեդիա) Թակուհի Լողու – «Կալյուիղ […]
20:00 13.02.2023
Շոտլանդիայի գավաթի «Ռեյնջերս»-«Պատրիկ Տիսլ» խաղում անսովոր միջադեպ է գրանցվել: Խաղի ընթացքում քաշքշուկ է սկսվել այն բանից հետո, երբ «Ռեյնջերսի» ֆուտբոլիստը, արհամարհելով մրցակցի ֆուտբոլիստի կողմից ֆեյր-փլեյի դրսևորումը, գոլ է խփել: Դրանից հետո «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Մայք Բիլն իր ֆուտբոլիստներին հրահանգել է գոլ բաց թողնել, ինչի արդյունքում «Պատրիկ Տիսլը» հավասարեցրել է հաշիվը, բայց մինչև հիմնական ժամանակի ավարտը […]