TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Ռոնալդոն հայտարարել է ամուսնանալու մասին

16:16 14.01.2023

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն հայտարարել է ամուսնանալու մասին։ Ռոնալդոյի համար այս ամուսնությունը կլինի չորրորդը։ Նրա ընտրյալը 32-ամյա մոդել Սելինա Լոքսն է։ Զույգը սոցցանցերում արդեն հայտարարել է առաջիկա հարսանիքի մասին՝ ցուցադրելով մատանիները։ Առաջիններից մեկը, ով արձագանքել է հրապարակմանը, Միլեն Դոմինգեսն է՝ ֆուտբոլիստի նախկին կինը։ Նա շնորհավորել է 2002 թվականի Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուին այս իրադարձության […]

̰
Մեսսին այլևս երբեք չի խաղա Բարսելոնայում․ արգենտինացի լրագրող

14:29 14.01.2023

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2024 թվականը, հայտնում է TyC Sport-ի լրագրող Գաստոն Էդուլը, փոխանցում է armsport.am-ը: «Մեսսին բանավոր համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու համար մինչև 2024 թվականի հունիսը։ Բանակցությունները առաջադեմ փուլում են և կարող են շուտով ավարտվել: Ես սա ասում եմ ձեզ Սաուդյան Արաբիայի լուրերի ֆոնին: Մեսսին հաջորդ […]

̰
Ոստիկանությունը ձերբակալել է անչափահաս տղայի, ով փորձել է կողոպտել ՊՍԺ-ի դարպասապահին

23:59 13.01.2023

Ոստիկանությունը բերման է ենթարկել մի անչափահասի, ով փորձել է կողոպտել ՊՍԺ-ի դարպասապահին: Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերին: Պատանին ցանկացել է թալանել Սերխիո Ռիկոյի բնակարանը: Ֆուտբոլիստը վախեցրել է հանցագործին, և նա փախչել է՝ այդպես էլ ոչինչ չգողանալով: Հունվարի 10-ին Փարիզի ոստիկանությունը բերման է ենթարկել կասկածյալին: Վերջինս 17-ամյա դպրոցական է, որը նաև խոստովական ցուցմունք է […]

̰
ՖԻԴԵ-ն հրապարակել է 2023թ. վարկանիշային առաջին աղյուսակը

23:43 13.01.2023

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 2023թ. վարկանիշային առաջին աղյուսակը։ Տղամարդկանց ցանկը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: 100 լավագույնների շարքում են մեր երկրի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (41–րդ) և Հայկ Մարտիրոսյանը (57–րդ): Կանանց աղյուսակի առաջատարը չինուհի Հոու Յիֆանն է։ Հայաստանցի շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը զբաղեցնում են հաջորդաբար 35-րդ, 69-րդ, 70-րդ […]

̰
Իրանցի ֆուտբոլիստը 26 տարվա ազատազրկման է դատապարտվել

23:28 13.01.2023

Իրանցի ֆուտբոլիստ Ամիր Ռեզա Նասր Ազադանին դատապարտվել է 26 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է EFE-ն։ Իրանական «Տրակտորի» նախկին պաշտպանը, որն աջակցել է Իրանում տեղի ունեցած մասսայական բողոքի ակցիաներին, մեղադրվել է 3 ոստիկանի սպանությանը մասնակցելու մեջ, ինչպես նաև հանրային անվտանգությունը խախտելու նպատակով դավադրություն կազմակերպելուն մասնակցելու և անօրինական խմբավորումներին անդամակցելու մեջ։ Ընդհանուր առմամբ, Ազադանին դատապարտվել է […]

̰
Պիկեն Իսպանիայի ֆեդերացիայի նախագահին խնդրել է հետաձգել հավաքականի խաղը, որ Շակիրայի հետ թենիսի խաղի այցելի

23:14 13.01.2023

Պարզվում է, 2019 թվականին Ժերար Պիկեն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսին խնդրել է հետաձգել Իսպանիայի հավաքականի խաղը, որպեսզի Շակիրայի հետ կարողանա ներկա գտնվել Դևիսի Գավաթի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է El Confidencial-ը: Իսպանացիները պետք է մրցեին Ռումինիայի հետ: «Ռուբի, շատ կարևոր հարց ունեմ քեզ հետ քննարկելու: Երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ին, Իսպանիայի հավաքականը կմցրի Ռումինիայի […]

̰
Նրա համար դռները միշտ բաց կլինեն. Սկալոնին խոսել է Մեսսիի՝ ԱԱ 2026-ին մասնակցելու հավանականության մասին

23:07 13.01.2023

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին չի բացառել, որ Լիոնել Մեսսին կարող է մասնակցել ԱԱ 2026-ին։ «Կարծում եմ, որ դա հնարավոր է, թեև շատ բան կախված կլինի հենց Մեսսիի ցանկությունից։ Ամեն ինչ կախված կլինի նրանից։ Դժվար է ասել, թե ինչ կլինի այս ընթացքում, ինչպես նա իրեն կզգա։ Նրա համար դռները միշտ բաց կլինեն»,- ասել է […]

̰
Եվգենյա Մեդվեդևայի լուսանկարը հայտնվել է ՕԽ-2026-ի շապիկին

22:51 13.01.2023

Հայկական արմատներով ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի (Բաբասյան) նկարը հայտնվել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի շապիկին: ՕԽ-2026-ը կանցկացվի Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում (Իտալիա): 23-ամյա Մեդվեդեւան դարձել է գեղասահքի բաժնի դեմքը։ Եվգենիան 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։ Նա նաև աշխարհի կրկնակի չեմպիոն է։ Հիշեցնենք, որ ռուս գեղասահորդները անորոշ ժամանակով չեն մասնակցում միջազգային մրցումներին։

̰
Մեքսիկական ակումբն իր մարզադաշտում գահ է տեղադրել՝ ի պատիվ Պելեի

22:45 13.01.2023

Մեքսիկական «Պաչուկա» ակումբն իր մարզադաշտում գահ է տեղադրել՝ ի պատիվ ֆուտբոլի լեգենդ Պելեի: «Պատմության մեծագույն Արքայի գահը», – ասվում է Պաչուկայի թվիթում: Պելեի գահը գտնվում է այն տրիբունայում, որը նախատեսված է բարձրաստիճան հյուրերի և ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների համար։ Հիշեցնենք՝ Պելեն մահացավ դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում:

̰
Մակրոնը ցնցված է Նոել Լե Գրեի՝ Զինեդին Զիդանի մասին խոսքերից

22:38 13.01.2023

Ֆրանսիայի նախագահին հիասթափեցրել են Զինեդին Զիդանի մասին Նոել Լե Գրեյի խոսքերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարն ասել էր, որ «նույնիսկ հեռախոսը չէր վերցնի, եթե Զիդանը զանգահարեր իրեն՝ առաջարկելով իր թեկնածությունը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար»։ «Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը շատ հիասթափված […]

̰
«Չելսին» դեռևս հետաքրքրված է Զախարյանով. Ֆաբրիցիո Ռոմանո

22:16 13.01.2023

Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրվել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանով: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում: Աղբյուրի փոխանցմամբ, «Չելսին» դեռևս տրամադրված է տրանսֆերն իրականացնել՝ չնայած բարդություններին, որոնք առկա են գործարքի իրականացման համար: Անձամբ Զախարյանը նույնպես ցանկանում է միանալ լոնդոնցիներին: Հիշեցնենք՝ Զախարյանը դեռ 2022 թվականի ամռանը կարող էր դառնալ «Չելսիի» ֆուտբոլիստ, […]

̰
Ես ոչ մի վատ բան չեմ արել. 81-ամյա Լե Գրեն արտասվել է պաշտոնանկ արվելուց հետո

21:57 13.01.2023

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը պաշտոնանկ արվելուց հետո արտասվել է։ ՖՖՖ-ի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել հեռացնել Նոել Լե Գրեին։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, 81-ամյա Լե Գրեն գործկոմի նիստում արտասվել է և երդվել, որ «ոչ մի վատ բան չի արել»։ Հիշեցնենք, որ Լե Գրեն քննադատության էր ենթարկվել Զինեդին Զիդանի մասին իր խոսքերի համար։

̰
«Ալ-Նասրի» Instagram-ի բաժանորդների թիվը մեկ շաբաթում 800 հազարից հասել է 11 միլիոնի

21:38 13.01.2023

«Ալ-Նասրի» մարզիչ Ռուդի Գարսիան հիացած է Կրիշտիանու Ռոնալդուի ազդեցությամբ ակումբի սոցիալական ցանցերում: «Անհավանական է, թե որքան մեծ ուշադրություն է նա բերել մեր ակումբին: Հիմա բոլորը գիտեն, թե ինչ է «Ալ-Նասրը» և որտեղ է այն գտնվում: Մի քանի օրում Կրիշտիանուի տրանսֆերի շնորհիվ մեր Instagram-ի բաժանորդների թիվը 800 հազարից հասավ 10 միլիոնի»,- ասել է մարզիչը Fox Sports-ին։ […]

̰
Հավատում եմ, որ կխաղամ Եվրոյի կամ ԱԱ-ի եզրափակիչ փուլում․ Խորեն Բայրամյան

21:31 13.01.2023

«Ռոստովի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը Match TV-ին տված հարցազրույցում խոսել է Եվրո-ի կամ ԱԱ-ի եզրափակիչ փուլում խաղալու ցանկության մասին։ Նրան հարցրել են, թե արդյո՞ք հավատում է, որ երբևէ կխաղա աշխարհի առաջնությունում կամ Եվրոյում: «Իհարկե, չնայած Եվրոյում մեզ լուրջ խումբ է բաժին հասել՝ Խորվաթիա, Թուրքիա, Ուելս, Լատվիա։ Բայց ես հավատում եմ և իսկապես […]

̰
Խաչանովը պահպանել է տեղը ATP-ի վարկանիշային աղյուսակում

21:22 13.01.2023

ATP-ի պաշտոնական կայքը հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը տղամարդկանց մենախաղում։ Լավագույն հնգյակում փոփոխություններ չեն եղել։ Իսկ ահա ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը բարձրացել է երկու հորիզոնականով՝ զբաղեցնելով վեցերորդ տեղը։ Դանիիլ Մեդվեդևը վարկանիշում նահանջել է ութերորդ տեղ։ Կարեն Խաչանովը մնացել է 20-րդ հորիզոնականում: 1 (1). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 6820; 2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 5770; […]

̰
42 միլիոն ֆո՞ւնտ․․․դա միայն նրա խաղակոշիկների քուղերի արժեքն է. ու՞մ է ծաղրել «Բրայթոնի» գործադիր տնօրենը

21:00 13.01.2023

«Բրայթոնի» գործադիր տնօրեն Փոլ Բարբերը ծաղրել է կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի հնարավոր վաճառքի վերաբերյալ լուրերը: Անգլիական մամուլում գրում են հունվարին ֆուտբոլիստի՝ «Չելսի» կամ «Լիվերպուլ» տեղափոխության մասին։ Հավանական գործարքի արժեքը գնահատվում է 42 մլն ֆունտ ստերլինգ։ «Նրա տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ չկան։ Ես ուրախ եմ, որ դրանք չկան: 42 միլիոն ֆո՞ւնտ․․․ Վստահ չեմ, որ նրանք այդ գումարում ներառել […]

̰
Եվրոպացիները սովոր չեն դժվարությունների, այդ իսկ պատճառով հեռացան ՌՊԼ-ից. Խորեն Բայրամյան

20:51 13.01.2023

«Ռոստովի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է լեգեոներների հեռանալը Ռուսաստանի Պրեմիեր լիգայից. «Ես ոչ ոքի հանդեպ չարություն չունեմ: Պարզապես ափսոսացի, որ առաջնության հետ այդպիսի բան տեղի ունեցավ: Իսկ հեռանալ, թե ոչ՝ ամեն մեկը, ինքը պետք է որոշի: Ամեն ինչ լավ հասկանում եմ, ես հիմար չեմ: Ով էլ որ չէր ցանկանում, ճնշում էին […]

̰
Մոուրինյուն կդառնա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը, իսկ ինձ խնդրել է դառնալ իր օգնականը. Կառլոս Ալբերտո

20:26 13.01.2023

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Կառլոս Ալբերտոն հայտարարել է, որ իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է դառնալ հավաքականի գլխավոր մարզիչը: «Թույլ տվեք ինձ ուղիղ խոսել: Հնարավոր է՝ Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը դառնա Մոուրինյուն: Այդ նորությունը ես ձեզ հրապարակային եմ ասում: Նա ինձ խնդրել է ընդգրկվել իր մարզչական շտաբում»,- ասել է նախկին ֆուտբոլիստը: Ալբերտոն ավելի […]

̰
Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթը Australian Open-ում

20:03 13.01.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության որակավորման փուլի 1/4 եզրափակիչում 6:2, 6:3 հաշվով հաղթել է ավստրալուհի Լիսետ Կաբրերային: Կիսաեզրափակիչում Ավանեսյանին բաժին է հասել ամերիկուհի Սոֆի Չանը: Նրան Ավանեսյանը պարտվել է 3 սեթում՝ 3-6, 7-5, 3-6 հաշվով և դուրս է մնացել հետագա պայքարից:

̰
«Բարսելոնան» դատի է տվել Լա Լիգային

19:14 13.01.2023

«Բարսելոնան» դատի է տվել Լա Լիգային, քանի որ վերջինս թույլ չի տվել ակումբին 15%-ով բարձրացնել աշխատավարձային պլանը, ինչպես դա արել են մնացած 38 ակումբները, որոնք կողմ են քվեարկել CVC Capital Partners ֆոնդում ներառվելու որոշմանը՝ LaLiga Impulso-ի ստեղծման համար: Այս մասին հայտնում է COPE-ը: Թիմը գոհ չէ, որ չի կարողանում մրցակցել մյուս 38 ակումբների հետ, որոնք […]

̰
Լեգենդար Ռոնալդինյոի որդին փորձաշրջան է անցնում «Բարսելոնայում»

18:40 13.01.2023

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի որդին՝ Ժոաո Մենդես դե Ասիս Մորեյրան, կարող է դառնալ «Բարսելոնայի» երիտասարդական թիմի խաղացող, հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի համաձայն՝ 17-ամյա Ժոաո Մենդեսը խզել է պայմանագիրը «Կրուզեյրոյի» հետ և գտնվում է Բարսելոնայում, որտեղ փորձաշրջան է անցնում կատալոնացիների երիտասարդական թիմում։ Նշվում է, որ ակումբի նախագահ Ժոան Լապորտան անձամբ է դիտարկում ակումբի դեսպաններից մեկի որդու […]

̰
«Բարսելոնան» դուրս է եկել Իսպանիայի սուպերգավաթի  եզրափակիչ, որտեղ կխաղա «Ռեալի» հետ

18:06 13.01.2023

Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնան» մրցել է «Բետիսի» հետ: Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ «Բարսելոնայի» կազմում հաշիվը բացել է Ռոբերտ Լևանդովսկին: 77-րդ րոպեին Ֆեքիրը հավասարեցրել է այն, և քանի որ հիմնական ժամանակում գոլեր այլևս չեն գրանցվել, խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ: Այստեղ ևս թիմերը մեկական գնդակ են փոխանակել. «Բարսելոնայից» աչքի է ընկել Անսու Ֆատին: Խաղի […]

̰
Հաստատվել են Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամկետները

15:48 13.01.2023

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն այս տարի առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում: Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան հաստատել է մրցաշարի անցկացման ժամկետները: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ Եվրոպայի 2023 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները ևս կանցկացվեն մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը: Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաքներով կնախապատրաստվեն առաջիկա ստուգատեսին: […]

̰
Բելինգեմը հավաքի մեկնելուց առաջ մոռացել է անձնագիրը. օգնության է հասել մայրը

23:59 12.01.2023

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջուդ Բելինգեմը զավեշտալի իրավիճակում է հայտնվել: Գերմանական թիմի հետ իսպանական Մարբելյա ուսումնամարզական հավաքի մեկնելուց առաջ ֆուտբոլիստը մոռացել է անձնագիրը: Այս մասին հայտնում է talkSPORT-ը: Թիմը արդեն Դորտմունդի օդանավակայանում է եղել: Ֆուտբոլիստին օգնության է հասել մայրը՝ Դենիզը, ով տղայի անձնագիրը բերել է օդանավակայան: Դրանից հետո Բելինգեմը ցուցադրել է փաստաթուղթը և թիմի հետ մեկնել […]

̰
Անգլիայի 4-րդ դիվիզիոնի թիմը 3 րոպեում 2 գոլ է խփել և դուրս թողել «Ասթոն Վիլլային» գավաթի խաղարկությունից

23:50 12.01.2023

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում անգլիական 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Սթիվենեյջ» ակումբը 2։1 հաշվով հաղթել է «Ասթոն Վիլլային»։ 33-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացել է Մորգան Սանսոնը։ Խաղավարտից 5 րոպե առաջ «Ասթոն Վիլլան» մնացել է 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվել է Լեանդեր Դենդոնկերը։ 3 րոպե անց Ջեյմի Ռեյդը հավասարեցրել է հաշիվը, հստակ իրացնելով 11 մետրանոցը։ Հանդիպման հիմնական ժամանակին […]

̰
«Բենֆիկայի» նախագահը կասկածվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ. ի՞նչ պատիժ է սպասվում ակումբին

23:12 12.01.2023

«Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան կասկածվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Պորտուգալիայի իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը, որը վերաբերում է 2016-2020 թվականներն ընկած ժամանակահատվածին։ Հիշեցնենք՝ Կոշտան «Բենֆիկայի» նախագահի պաշտոնում փոխարինել է Լուիշ Ֆելիպե Վիեյրային, որը հեռացվեց՝ մեղադրվելով խարդախության, փաստաթղթեր կեղծելու և փողերի լվացման մեջ։ Նախքան նախագահի պաշտոնը ստանձնելը՝ Կոշտան նշանակվել […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը երկրպագուներից կատակով գումար է խնդրել Մբապեին ու Բելինգհեմին գնելու համար

22:08 12.01.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կատակով է արձագանքել երկրպագուների՝ «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին գնելու խնդրանքին։ «Մի քիչ փող ունե՞ք ինձ համար»,-հարցրել է տեն Հագը, երբ նրան խնդրել են գնել այս երկու ֆուտբոլիստին։ Ընթացիկ մրցաշրջանում Ջուդ Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ բոլոր մրցաշարերում դառնալով 9 գոլի […]

̰
Ռոնալդուի հետ մարզվելուց հետո հասկացա, որ Մեսսին ավելի լավն է․ Աբուբակար

21:36 12.01.2023

Կամերունցի հարձակվող Վենսան Աբուբակարը խոսել է Մեսսիի և Ռոնալդուի մասին։ Ըստ ԶԼՄ-ների՝ «Ալ-Նասրը» խզել է ֆուտբոլիստի պայմանագիրը, որպեսզի թիմի տեղ ազատվի աստղային նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի համար։ «Ես միշտ կարծում էի, որ Մեսսին ավելի լավն է, քան Ռոնալդուն։ Ռոնալդուի հետ մարզվելուց հետո հասկացա, որ ճիշտ եմ»,- Աբուբակարի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն։ Պորտուգալացին այս տարվա սկզբին […]

̰
Այդ ֆուտբոլիստը չի վաճառվում. Ժոան Լապորտա

21:12 12.01.2023

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի հնարավոր հեռանալու մասին։ Ամռանը հոլանդացի ֆուտբոլիստը ցանկություն էր հայտնել տեղափոխվել այլ ակումբ։ «Ֆրենկի Դե Յոնգը չի վաճառվում։ Նրա տրանսֆերը չի վաճառվել ամռանը և նա չի հեռանա այս տարի ևս: Դե Յոնգը շատ գրավիչ խաղացող է այլ ակումբների համար, մենք դա գիտենք, բայց ես պնդում […]

̰
«Նապոլիի» և «Ռոմայի» մոտ 300 երկրպագուներ զանգվածային ծեծկռտուք են հրահրել

20:55 12.01.2023

«Նապոլիի» և «Ռոմայի» մոտ 300 երկրպագուներ զանգվածային ծեծկռտուք են հրահրել Իտալիայի կենտրոնում՝ Արեցո քաղաքի մոտ գտնվող մայրուղու վրա։ Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն։ Առաջացել է մի քանի կիլոմետրանոց խցանում, մեկ մարդ դանակահարվել է։ Նշվում է, որ «Նապոլիի» երկրպագուները «Սամպդորիայի» դեմ խաղի համար ուղևորվում էին Ջենովա, իսկ «Ռոմայի» երկրպագուները՝ Միլան: Ոստիկանները ստիպված են եղել […]

̰
BACK_TO_TOP