TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Մխիթարյանի գրառումը Իտալիայի Սուպերգավաթը հաղթելուց հետո

10:13 19.01.2023

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Սուպերգավաթում հաղթելուց հետո լուսանկար է հրապարակել սոցցանցերում և գրառում կատարել: «Իտալիայի Սուպերգավաթի հաղթողները»,- գրել է 33-ամյա ֆուտբոլիստը՝ հրապարակելով սուպերգավաթը ստանալու պահին արված լուսանկարը: Մխիթարյանը նաև կիսվել է Ա Սերիայի հրապարակած տեսանյութով, որում «Ինտերի» ավագ Սամիր Հանդանովիչը բարձրացնում է գավաթը: Իտալիայի գավաթակիր «Ինտերը» Սաուդյան Արաբիայում կայացած Սուպերգվաթի խաղում 3-0 հաշվով […]

̰
«Ինտերը»՝ Իտալիայի սուպերգավաթակիր

01:08 19.01.2023

«Ինտերը» երկրորդ տարին անընդմեջ և պատմության մեջ 7-րդ անգամ նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը: Իտալիայի գավաթակիրը Սաուդյան Արաբիայում տիտղոսը վիճարկեց երկրի չեմպիոն «Միլանի» հետ: Ինչպես փոխանցում է vnews.am-ը, միլանյան դերբիում 10-րդ րոպեին հաշիվը բացեց «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն: Ընդամենը 11 րոպե անց Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն: Հանդիպման վերջակետը 77-րդ րոպեին […]

̰
Եթե ​​քեզ այդպիսի թիմ են կանչում, ուրեմն պետք է գնալ․ Օրեշչուկը  Սպերցյանի՝ ՊՍՎ հնարավոր տեղափոխության մասին

00:12 19.01.2023

Ֆուտբոլային գործակալ Ռոման Օրեշչուկը խոսել է «Կրասնոդարի» 22-ամյա հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ՊՍՎ հնարավոր տեղափոխության մասին։ «Սպերցյանը պատրաստ է խաղալ ՊՍՎ-ում։ Այս տղան արդեն 1․5 տարի է, ինչ պատշաճ մակարդակ է ցուցադրում։ Նա կարող է զարգանալ այնտեղ, սա լավ եվրոպական կարիերայի սկիզբ է։ Տեսեք, թե ինչպես է այժմ այնտեղ խաղում Շիմանսկին, որը 15 խաղում դարձել […]

̰
Մբապեն դեռ ուզում է տեղափոխվել «Ռեալ»․ The Athletic

23:47 18.01.2023

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դեռ ուզում է տեղափոխվել «Ռեալ»: Այս մասին հաղորդում է The Athletic-ը: Նշվում է, որ մադրիդյան ակումբը ևս հետաքրքրված է նրա տեղափոխությամբ, բայց չի ուզում, որ տրանսֆերը քննարկվի ԶԼՄ-ներով, այդ պատճառով էլ հրապարակավ հերքում է նման հնարավորությունը: «Ռեալը» և Մբապեն շարունակում են կապ պահել, իսկ ԱԱ-2022-ից հետո սկսել են […]

̰
Դուք՝ խաղացողներդ նախանձել եք Բենզեմային, չարացել եք, որովհետև նա ստվերում էր թողնում ձեզ․ Էվրա

23:38 18.01.2023

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան քննադատել է հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներին Կարիմ Բենզեմայի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար։ ԱԱ-2022-ի մեկնարկից մի քանի օր առաջ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը վնասվածք էր ստացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա լքում է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը։ Տեղեկություններ տարածվեցին, որ Անտուան ​​Գրիզմանը և Ուգո Լյորիսը ուրախացել են այդ փաստից։ «Խնդիր կա մարդկային […]

̰
Արդեն մեկ ամիս է անցել, իսկ ես մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ չեմպիոն ենք․ Մեսսիի խոստովանությունը

22:58 18.01.2023

Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ԱԱ-2022-ի չեմպիոն դառնալուց մեկ ամիս անց կիսվել է զգացողություններով։ «Արդեն մեկ ամիս է անցել, իսկ ես մինչև հիմա չեմ կարողանում դրան հավատալ։ Ինչ զգացինք, երբ վերջապես բարձրացրինք գավաթը, որը բոլորս այդքան ուզում էինք։ Իսկական խելահեղություն։ Չեմպիոն լինելը հաճելի է, որքան լավ հիշողություններ կան։ Շատ եմ կարոտում այդ ամենին։ […]

̰
Սպերցյանը պետք է իր ուժերը փորձի Եվրոպայում․ Ալեքսանդր Մոստովոյ

22:39 18.01.2023

Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը խոսել է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ՊՍՎ հնարավոր տեղափոխության մասին։ Նրա կարծիքով՝ 22-ամյա ֆուտբոլիստն ունի բոլոր անհրաժեշտ որակները՝ Եվրոպայում հաջող հանդես գալու համար։ «Սպերցյանը պետք է իր ուժերը փորձի Եվրոպայում, եթե իսկապես հետաքրքրություն կա նրա նկատմամբ։ Սպերցյանը խելացի տղա է, խելացի ֆուտբոլիստ։ Գոլեր է խփում, փոխանցումներ […]

̰
4 խաղում 4 ոչ-ոքի․ Արոնյանը՝ Tata Steel Masters-ում

22:21 18.01.2023

Հոլանդիայի Վեյք Ան Զե քաղաքում ընթացող շախմատի Tata Steel Masters մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով 46-րդ քայլին հաշտություն կնքեց ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: Դա ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանի 4-րդ անընդմեջ ոչ-ոքին էր: Արոնյանը 2 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են  նիդեռլանդցի Անիշ Գիրին և ուզբեկ Նոդիրբեկ […]

̰
Իտալիայի Սուպերգավաթ՝ «Միլան»-«Ինտեր»․ Մխիթարյանը մեկնարկային կազմում է

22:04 18.01.2023

Իտալիայի Սուպերգավաթի համար Սաուդյան Արաբիայում կպայքարեն երկրի գործող չեմպիոն «Միլանն» ու գավաթակիր «Ինտերը», որի մեկնարկային կազմում է Հենրիխ Մխիթարյանը: «Միլան»՝ Տատառուշանու, Կալաբրիա, Կյաեր, Տոմորի, Էրնանդես, Տոնալի, Բենասեր, Մեսիաս, Դիաս, Լեաո, Ժիրու: «Ինտեր»՝ Օնանա, Շկրինյար, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Ջեկո Մարտինես: Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին:

̰
Մանուել Պետրոսյանը պարտվեց, բայց պահպանեց առաջատարի դիրքը․ ՀՀ շախմատի առաջնություն

21:59 18.01.2023

Կայացան շախմատի Հայաստանի Բարձագույն խմբի տղամարդկանց 83-րդ և կանանց 78-րդ առաջնությունների 6-րդ տուրի մրցախաղերը: Տղամարդկանց առաջնությունում Հայաստանի գործող չեմպիոն Մանուել Պետրոսյանն առաջին պարտությունը կրեց՝ սևերով 106-րդ քայլին զիջելով Ռոբերտ Հովհաննիսյանին: Չնայած պարտությանը, Մանուելը 4,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ռոբերտ Հովհաննիսյանն ընդամենը կես միավորով է հետ մնում առաջատարից: 4-ական միավոր ունեն նաև Սամվել Տեր-Սահակյանն […]

̰
Մեսսին լավագույնն է պատմության մեջ, չնայած Մարադոնան նույնպես հիանալի էր․ Սկալոնի

21:57 18.01.2023

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Դիեգո Մարադոնայի միջև։ «Ես կընտրեմ Մեսսիին, որի հետ հատուկ հարաբերություններ ունեմ։ Նա լավագույնն է պատմության մեջ, չնայած Մարադոնան նույնպես հիանալի էր։ Մեսսիին մարզելը հեշտ է։ Տեխնիկական մակարդակով նրան հնարավոր չէ փոխել»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերել Sport.es-ը։ Արգենտինայի հավաքականի կազմում Լիոնել Մեսսին՝ Սկալոնիի գլխավորությամբ, […]

̰
Բիչախչյանի «Պոգոնը» հաղթեց ադրբեջանական «Քարաբաղին»

21:52 18.01.2023

«Պոգոնը» ընկերական խաղ է անցկացրեց ադրբեջանական «Քարաբաղ» թիմի հետ։ Հանդիպման 27-րդ րոպեին անդրբեջանական թիմի դարպասը գրավելով խաղի հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։ Լեհական թիմի ևս 3 գոլերին մրցակիցները պատասխանել են 2 գնդակով։ Խաղն ավարտվել է լեհական թիմի հաղթանակով՝ 4-2 հաշվով։

̰
Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ․ Australian Open

21:43 18.01.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ փուլ։ Աշխարհի 20-րդ ռակետը չորս սեթում հաղթեց ավստրալացի Ջեյսոն Կուբլերին, ով զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 84-րդ հորիզոնականը։ Գրեթե երեք ժամ տևած խաղն ավարտվել է 6:4, 5:7, 6:4, 6:2 հաշվով։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն, ով երկրորդ շրջանում հաղթել […]

̰
Արաբ գործարարը մոտ 2,5 մլն եվրո է վճարել Մեսսիի և Ռոնալդուի թիմերի հանդիպման տոմսի համար

21:34 18.01.2023

Սաուդյան Արաբիայում նախապատրաստվում են ՊՍԺ-ի և երկու սաուդյան ակումբների ֆուտբոլիստներից կազմված թիմի դեմ հանդիպմանը։ Խաղից առաջ կազմակերպվել է բարեգործական աճուրդ՝ հատուկ տոմս գնելու համար։ Այն թույլ կտա հանդիպմանը ներկա գտնվել հատուկ տրիբունայում։ Բացի դրանից, այդ տոմսի սեփականատերը հնարավորություն կունենա այցելել հանդերձարաններ և լուսանկարվել ֆուտբոլիստների հետ։ Աճուրդի հաղթող է ճանաչվել սաուդցի մի գործարար։ Նա խաղին ներկա […]

̰
Պետրակովը փորձառու մարզիչ է, և ես կարծում եմ, որ նա պետք է որ լուծումներ գտնի․ Եղիշե Մելիքյան

21:21 18.01.2023

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կարծիք է հայտնել Ալեքսանդր Պետրակովի՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու կապակցությամբ։ Հիշեցնենք՝ Պետրակովը գլխավորել է Հայաստանի հավաքականը, որը Եվրո-2024-ի ընտրական փուլում կխաղա Թուրքիայի, Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հետ։ «Պետրակովը այստեղ հայտնվել է ծանր իրավիճակում, և ժամանակը ցույց կտա, թե որքանով նրան կհաջողվի այն հաղթահարել։ Նրան հաջողություն եմ մաղթում […]

̰
81-ամյա Լե Գրեն մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ

21:16 18.01.2023

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախկին նախագահ Նոել Լե Գրեն մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ։ Քրեական գործ է հարուցվել։ Սպորտային գործակալ Սոնյա Սուիդի խոսքերով, Լե Գրեն իրեն հասկացրել է, որ եթե ցանկանում է իր մասնագիտական ​​օգնությունը, ապա պետք է հնազանդ լինի: Նոել Լե Գրեի հետ կապված անախորժությունները սկսվեցին այն բանից հետո, երբ նա ասեց, որ նույնիսկ […]

̰
Երեք հայ եղբայրներ՝ Ֆրանսիայի ձյուդոյի տարբեր տարիքային առաջնության հաղթողներ․ ArmSport.am

21:09 18.01.2023

Եղբայրներ Արտաշես, Հայկ և Տիգրան Նազարբեկյաններն օրերս Ֆրանսիայում մասնակցել են ներմարզային 2 առաջնությունների ու տարբեր տարիքային խմբերում դարձել հաղթողներ: ArmSport.am-ը պատմել է նրանց մասին։ 17-ամյա Արտաշեսը, 14-ամյա Հայկը և 10-ամյա Տիգրանը 2015 թվականից ձյուդոյով են զբաղվում Ֆրանսիայի Գապ քաղաքի ASPTT ակումբում, իսկ նախքան Ֆրանսիա տեղափոխվելը մարզաձևով զբաղվել են հայրենիքում: Այս ընթացքում նրանք ունեցել են բազմաթիվ […]

̰
Որքա՞ն կվաստակի ՊՍԺ-ն «Ալ-Նասրի» և «Ալ-Հիլալի» աստղերի հետ հանդիպմանը մասնակցելու համար

20:48 18.01.2023

ՊՍԺ-ն 10 միլիոն եվրո կստանա «Ալ-Նասրի» և «Ալ-Հիլալի» աստղերի հետ հանդիպմանը մասնակցելու համար, հայտնում է L’Equipe-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը նաև գումար կստանա հանդիպման վճարովի հեռարձակման համար։ ՊՍԺ-ի խաղը սաուդյան թիմերի աստղերի դեմ նախատեսված է հունվարի 19-ին: Հանդիպումը կկայանա Էր Ռիադում։ Աստղերից կազմված թիմի ավագը կլինի Կրիշտիանու Ռոնալդուն։

̰
Australian Open-ի 13 կորտերում խաղերը դադարեցվել են շոգի պատճառով

20:33 18.01.2023

Ավստրալիայի Բաց առաջնության 13 հանդիպումներ դադարեցվել են երկրում գրանցված աննախադեպ շոգերի պատճառով: Հաղորդվում է, որ խաղերը շարունակվում են միայն այն կորտերում, որտեղ կան տանիք և օդորակիչներ: Մնացած 13 կորտերում՝ առանց տանիք, խաղերը դադարեցվել են: Ավստրալիայի Բաց առաջնությունն անցկացվում է հունվարի 16-ից 28-ը: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 51 մլն դոլար է:

̰
Էդուարդ Սպերցյանը՝ 2022 թվականի FAF համակրանք մրցանակի դափնեկիր

20:15 18.01.2023

FAF համակրանք անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդուարդ Սպերցյանը։ Հաղթողը որոշվել է FAF-ականների քվեարկությամբ։ Մրցանակաբաշխության միջոցառումն առաջին անգամ անցկացվել է FAF-ի գրասենյակում, որի ընթացքում ֆաֆականները կապ են հաստատել և զրուցել ֆուտբոլիստի հետ:

̰
Անդրեյ Կանչելսկիսը Զախարյանին կոչ է արել հավաքել իրերն ու շտապ փախչել «Չելսի»

20:00 18.01.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանին կոչ է արել հնարավորինս շուտ ձևակերպել Լոնդոնի «Չելսի» տեղափոխությունը: «Չգիտեմ՝ արդյո՞ք Զախարյանն այս տրանսֆերային պատուհանում կտեղափոխվի «Չելսի», թե՞ ոչ, բայց այնտեղ վազելը պարտադիր է՝ շատ արագ տեմպերով: Հավաքել իրերն ու վազել, ինչպես «Ֆորեսթ Գամպը»: «Դինամոն» լավ ակումբ է, բայց ինչպե՞ս կարելի է այն […]

̰
Վահան Բիչախչյանը գրավել է ադրբեջանական «Քարաբաղի» դարպասը

19:52 18.01.2023

«Պոգոնը» ընկերական խաղ է անցկացնում ադրբեջանական «Քարաբաղ» թիմի հետ։ Հանդիպման 27-րդ րոպեին անդրբեջանական թիմի դարպասը գրավել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։

̰
«Ռեալը» հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

16:07 18.01.2023

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: Transfermarkt-ի համաձայն՝ տրանսֆերի հավանականությունը գնահատվում է 38 տոկոս: «Մադրիդի «Ռեալի» սկաուտները հետևում են ռուսական «Կրասնոդարի» 22-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ելույթներին: Այս մասին հայտնում է մեր լրագրողներից մեկը: Ընթացիկ առաջնությունում Սպերցյանը 16 խաղում խփել է 9 գոլ և կատարել 6 ասիստ»,- նշում […]

̰
Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը

12:41 18.01.2023

Հայաստանի Հանրապետությունում սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման նպատակով երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցաշարը կանցկացվի երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ: Մրցաշարի առաջին՝ մարզային նախընտրական փուլը, կանցկացվի մինչև 2023 […]

̰
«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Քենիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ամոս Նոնդին

11:15 18.01.2023

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել քենիացի 23-ամյա կիսապաշտպան, Քենիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ամոս Նոնդին: Նոնդին թեև սկսել է կարիերան հայրենի Քենիայում` վերջին տարիներին հանդես էր եկել հարազատ եզերքից շատ ավելի հեռու ու մեզ շատ ավելի մոտ` Վրաստանի առաջնությունում։ 2017 թվականին 23-ամյա ֆուտբոլիստը համալրել է «Կոլխեթի Փոթիի» կազմը, իսկ կես տարի անց տեղափոխել է Գորիի «Դիլա», որտեղ […]

̰
Բենզեման հրաժարվել է պատասխանել Ֆրանսիայի հավաքականի վերաբերյալ հարցերին

20:35 17.01.2023

Կարիմ Բենզեման հրաժարվել է պատասխանել Ֆրանսիայի հավաքականի վերաբերյալ հարցերին։ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչից առաջ կայացած մամուլի ասուլիսում «Ռեալի» հարձակվողը հրաժարվել է մեկնաբանել Կատարում կայացած աշխարհի առաջնության ու Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Նոել Լե Գրեի հետ կապված միջադեպերը։ «Ամեն ինչ վերջացել և անցյալում է։ Ամենակարևորն առաջիկա խաղն է։ Ես հոգեպես պատրաստ եմ, իսկ մնացածն արդեն անցյալում է։ […]

̰
«Պարկ դե Պրենսը» չի վաճառվի․ Անն Իդալգո

20:07 17.01.2023

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ «Պարկ դե Պրենս» մարզադաշտը չի վաճառվի ՊՍԺ-ին: «Հասկանալի է, որ «Պարկ դե Պրենսը» չի վաճառվում և չի վաճառվելու: Հաստատ և հաստատապես: Սա փարիզցիների համար ակնառու ժառանգության վայր է»,- Իդալգոյի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը:

̰
Մոուրինյուն ուզում է հեռանալ «Ռոմայից»

19:56 17.01.2023

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ իտալական թիմից։ Sky Italia-ի տեղեկություններով՝ պորտուգալացուն դուր չի գալիս այն ուղղությունը, որով շարժվում է ակումբի ղեկավարությունը։ Մոուրինյուն «Ռոման» գլխավորում է 2021 թվականի ամռանից։ Իր առաջին մրցաշրջանում Մոուրինյուն օգնեց թիմին հաղթել Կոնֆերենցիաների լիգան, ինչը թիմի առաջին տիտղոսն էր 2008 թվականից ի վեր։ «Ռոման» Ա Սերիայում […]

̰
Իմ եղբայրն ինձանից լավն է․ Ումար Նուրմագոմեդով

19:39 17.01.2023

27-ամյա ռուսաստանցի բռնցքամարտիկ Ումար Նուրմագոմեդովը ասել է, որ իր եղբայրը՝ թեթև քաշային կարգում Bellator-ի անպարտելի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը իրենից լավն է բոլոր առումներով։ Հետաքրքիր է, որ եղբայրներն անցկացրել են 16-ական մենամարտ և բոլոր մարտերում հաղթանակ են տարել։ «Ո՞վ է ավելի լավը՝ ես, թե Ուսմանը։ Միանշանակ Ուսմանը՝ բոլոր առումներով։ Նա լավագույնն է: Ես միայն ուրախ կլինեմ, […]

̰
Հանրահայտ «Օլդ Թրաֆորդը» հնարավոր է քանդեն

19:19 17.01.2023

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դժգոհ է սեփական մարզադաշտի՝ «Օլդ Թրաֆորդի» ներկայիս վիճակից։ Ակումբը ցանկանում է թարմացնել այն, հայտնում է Tribalfootball-ը։ Տարբերակներից մեկը «Օլդ Թրաֆորդը» քանդելն է և 2 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողության նոր մարզադաշտ կառուցելը: Երկրորդ՝ ավելի բյուջետային տարբերակը մարզադաշտի վերակառուցումն է մոտ 1 մլրդ ֆունտ ստեռլինգով։ Վերակառուցման օգտին ընտրություն կարող է կատարվել նաև այն պատճառով, […]

̰
BACK_TO_TOP