TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Հանրահայտ «Օլդ Թրաֆորդը» հնարավոր է քանդեն

19:19 17.01.2023

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դժգոհ է սեփական մարզադաշտի՝ «Օլդ Թրաֆորդի» ներկայիս վիճակից։ Ակումբը ցանկանում է թարմացնել այն, հայտնում է Tribalfootball-ը։ Տարբերակներից մեկը «Օլդ Թրաֆորդը» քանդելն է և 2 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողության նոր մարզադաշտ կառուցելը: Երկրորդ՝ ավելի բյուջետային տարբերակը մարզադաշտի վերակառուցումն է մոտ 1 մլրդ ֆունտ ստեռլինգով։ Վերակառուցման օգտին ընտրություն կարող է կատարվել նաև այն պատճառով, […]

̰
Միքայել Միքայելյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը․ Համաշխարհային Համալսարանական Ձմեռային խաղեր

18:49 17.01.2023

ԱՄՆ-ի Լեյք Փլեսիդ քաղաքում շարունակվում են Համաշխարհային Համալսարանական Ձմեռային 31-րդ խաղերը։ Հայաստանի պատվիրակներից իր ելույթները սկսել է դահուկավազորդ Միքայել Միքայելյանը։ Նա 1500 մետր սպրինտում որակավորման փուլն ավարտել է 13-րդ տեղում։ Սակայն այդ արդյունքը թույլ չի տվել տեղ զբաղեցնել լավագույնների շարքում և շարունակել ելույթը եզրափակիչում: Միքայելը հունվարի 17-ին և 18-ին կշարունակի ելույթները դասական և ազատ ոճի […]

̰
Գլխավոր մարզիչը պետք է հայ լինի․ Ալեքսանդր Գրիգորյանը դեմ է Պետրակովի նշանակմանը

18:23 17.01.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի նշանակումը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։ «Սկզբունքորեն կասեմ, որ ես չափազանց բացասաբար եմ նայում Պետրակովի նշանակմանը։ Ես ինքս ռուսատանցի եմ, ծնվել եմ Հայաստանում, բայց մեծացել եմ Ռուսաստանում, սակայն երբ խոսքը վերաբերում է Հայաստանի հավաքականին, միշտ ասել եմ, որ գլխավոր մարզիչը պետք է հայ լինի։ […]

̰
«Փյունիկը» հավաք է անցկացնում Թուրքիայում

17:55 17.01.2023

Երևանի «Փյունիկը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Բելեք քաղաքում, որը Միջերկրական ծովի ափին է։ Հավաքը կտևի մինչև փետրվարի 13-ը: Թիմը հավաքի երկրորդ հատվածում կանցկացնի նաև 6 ընկերական հանդիպում։ 21.01. «Փյունիկ»-«Դնեպր-1» (Ուկրաինա) 04.02․ «Փյունիկ»-«Մակտարալ» (Ղազախստան) 04.02․ «Փյունիկ»-«Վերես» (Ուկրաինա) 09.02. «Փյունիկ»-«Բալթիկա» (Ռուսաստան) 13.02․ «Փյունիկ»-«Օրենբուրգ» (Ռուսաստան) 13.02․ «Փյունիկ»-«Ալեքսանդրիա» (Ուկրաինա)

̰
Սաուդական ևս մեկ ակումբ հետաքրքրված է Մեսսիի ծառայություններով

17:50 17.01.2023

«Ալ-Իթիհադը» դարձել է Սաուդյան Արաբիայի երկրորդ ակումբը, որը հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ծառայություններով: Ինչպես հայտնում է Marca-ն, Ջիդա քաղաքի ակումբը պատրաստ է 35-ամյա արգենտինացուն տարեկան 350 մլն եվրոյի պայմանագիր առաջարկել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Հիլալը», ում հետ, ըստ միջազգային լրատվամիջոցների, արդեն բանակցել է ֆուտբոլիստի հայրը։ Սաուդյան Արաբիայի առաջնություն […]

̰
Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով․ Australian Open

17:42 17.01.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլ։ Նրա մրցակիցը իսպանացի Բերնաբե Սապատա Միրալեսն էր։ Հանդիպումը տևել է 2 ժամ 5 րոպե և ավարտվել է 7:6, 6:2, 6:0 հաշվով։ Հաջորդ տուրում Խաչանովը կխաղա Սեբաստիան Բաես – Ջեյսոն Կուբլեր հանդիպման հաղթողի հետ։

̰
Սան Մարինոյում նորածիններին ազգային հավաքականի մարզաշապիկն են հագցնում

17:24 17.01.2023

Սան Մարինոյում անսովոր ակցիա է իրականացվում՝ ուղղված երկրի ազգային հավաքականի հանրաճանաչությունը բարձրացնելուն։ Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը՝ յուրաքանչյուր նորածնի հիմա ազգային հավաքականի մարզաշապիկ են հագցնում։ Սան Մարինոյի բնակչությունը կազմում է ընդամենը 33 հազար մարդ։ «Սա փոքրիկ ժեստ է բոլոր նորածինների համար։ Մեր հավաքականի մարզաշապիկը պետականության խորհրդանիշ է»,- Սան Մարինոյի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիջի Զաֆերանիի խոսքերն […]

̰
Յուսուֆ Մուկոկոն կասկածվում է տարիքը կեղծելու մեջ

17:18 17.01.2023

Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Յուսուֆ Մուկոկոն կասկածվում է տարիքը կեղծելու մեջ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստը ծնվել է Կամերունում՝ 2004 թվականի նոյեմբերի 20-ին, այժմ նա 18 տարեկան է։ Սակայն Laola1 տեղեկատվական գործակալությունը պնդում է, որ Մուկոկոյին որդեգրած հայրը լրագրողներին տվել է Յուսուֆի իսկական ծննդյան վկայականը։ Այս փաստաթղթում նշված է, որ ոմն Յուսուֆա Մուհամադը (այս […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում՝ ապրիլին

17:08 17.01.2023

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում: Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան հաստատել է մրցաշարի անցկացման ժամկետները: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը: Եվրոպայի 2023 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները ևս կանցկացվեն մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը: Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաքներով կնախապատրաստվեն առաջիկա ստուգատեսին: Ծանրամարտի […]

̰
Ինչու՞ Մոուրինյուն հրաժարվեց Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու առաջարկից

17:00 17.01.2023

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, թե ինչու է հրաժարվել Պորտուգալիայի հավաքականում աշխատելուց։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը առաջարկի համար։ Դա ինձ ստիպեց հպարտանալ իմ աշխատանքով: Ես հավակնորդ էի, բայց ոչ միակը։ Հպարտ եմ դրանով: Բայց ես որոշեցի հրաժարվել։ Ցանկանում եմ մնալ «Ռոմայում», հիմա սա է գլխավորը»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել […]

̰
«Դեսիման» հավերժ կմնա իմ հիշողության մեջ․ Ռոնալդուն նշել է իր կարիերայի ամենահիշարժան պահը

16:31 17.01.2023

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է իր կարիերայի ամենահիշարժան պահը: «Ռեալում» միշտ մտածում են Չեմպիոնների լիգայի մասին։ Ամեն տարի զգում էինք, որ ճնշումն ավելի է ուժեղանում, բայց «Դեսիման»՝ Չեմպիոնների լիգայում 10-րդ հաղթանակը, այն պահն էր, երբ մենք արեցինք այն, ինչ ուզում էինք։ Դա ամենայուրահատուկ հաղթանակն էր։ «Ռեալի» հետ «Դեսիման» այն պահն է, որը հավերժ կմնա […]

̰
«Ալ-Հիլալի» նախագահը խոսել է Մեսսիի հնարավոր տրանսֆերի մասին

16:19 17.01.2023

«Ալ-Հիլալի» նախագահը խոսել է Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր կնքելու հավանականության մասին։ Հաղորդվում է, որ սաուդյան ակումբը պատրաստ է ՊՍԺ-ի հարձակվողին առաջարկել տարեկան 300 մլն դոլար աշխատավարձ։ «Դա նման կլինի Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերին։ Այս պատմությունը ակումբի ու խաղացողի մասին չէ, այս ուղղությունը միայն ակումբի համար չէ։ Սաուդյան Արաբիայի բոլոր ակումբները պատրաստ են հսկայական թռիչք կատարել սպորտի […]

̰
ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2022-ի լավագույն խաղացողի թեկնածուներին

16:00 17.01.2023

ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստի ընտրության համար երկրպագուների քվեարկության մեկնարկը։ Ցուցակում տեղ են գտել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, որը «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն է, ԱԱ-2022-ի հաղթող Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ինչպես նաև Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Թեկնածուների ամբողջական ցուցակն այսպիսին է․ Խուլիան Ալվարես (Արգենտինա, […]

̰
Ինձ պես գայլը քեզ նմանի համար չէ․ Շակիրայի նոր երգը Պիկեի մասին

15:52 17.01.2023

Կոլումբացի երգչուհի Շակիրան երգ է թողարկել նախկին ամուսնու՝ Ժերար Պիկեից բաժանման մասին։ Երգի տեքստում խոսքեր կան ուղղված իսպանացի ֆուտբոլիստին, որը վերջերս ավարտեց կարիերան։ «Դու պնդում էիր, որ չեմպիոն ես, բայց երբ ինձ պետք էիր, դու ցույց տվեցիր քո վատագույն տարբերակը։ Ես չեմ վերադառնա քեզ մոտ, նույնիսկ եթե դու լաց լինես ու աղերսես, ինձ պես գայլը […]

̰
VAR համակարգը կկիրառվի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր հանդիպումներում

15:40 17.01.2023

VAR համակարգը կկիրառվի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր հանդիպումներում սկսած 1/16 եզրափակիչից: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ VAR-ն առաջին անգամ կկիրառվի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջիկա 1/16 եզրափակիչում և բոլոր հետագա հանդիպումներում մինչև եզրափակիչ: Փետրվարի 16-ին և 23-ին կկայանան 1/16-ի հանդիպումները։ Կոնֆերենցիների լիգայի եզրափակիչը կկայանա Պրահայում 2023 թվականի հունիսի 7-ին։

̰
Էդուարդ Սպերցյանը արդեն այս ամիս կարող է տեղափոխվել հալոնդական ՊՍՎ

15:31 17.01.2023

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն արդեն այս ամիս կարող է տեղափոխվել ՊՍՎ, հայտնում է РБ Спорт-ը։ Ըստ աղբյուրի՝ հոլանդական ակումբի ներկայացուցիչները պլանավորում են օրերս բանակցել «Կրասնոդարի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ Սպերցյանը կրասնոդարյան ակումբի սան է և հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2021 թվականին։ Նրա պայմանագիրը ռուսական թիմի հետ նախատեսված է մինչև […]

̰
Կառավարությունն առաջարկում է պարգևատրվող մարզաձևերի և միջոցառումների ցանկում ներառել նաև ռազմական խաղերը. քննարկում ԱԺ-ում

14:22 17.01.2023

ՀՀ կառավարությունը «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներով և փոփոխությամբ առաջարկում է լուծել երեք կարևորագույն խնդիր. այդ մասին նշվել է հունվարի 16-ի ԱԺ նիստում: Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առաջինը ռազմական խաղերի կարևորությունն ընդգծելն է: Ըստ փոխնախարարի՝ դրանք հեղինակավոր մրցումներ են, որոնց երբեմն մասնակցում է մինչև 200 երկիր. Օլիմպիական խաղերից հետո […]

̰
Արաս Օզբիլիսը տեղափոխվել է Ուրարտու

12:16 17.01.2023

«Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ։ Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», Կրասնոդարի «Կուբանը», իսպանական «Ռայո Վալեկանոն», «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։ 2018/19 մրցաշրջանում Օզբիլիզը կրկին վերադարձավ Նիդեռլանդներ, որտեղ միացավ «Վիլլեմ II»-ի թիմին, […]

̰
4-րդ խաղափուլից հետո տղամարդկանց միանձնյա առաջատարը Մանուել Պետրոսյանն է, կանանց առաջատարը՝ Մարիա Գևորգյանը

21:59 16.01.2023

Ավարտվեց Հայաստանի շախմատի 83-րդ առաջնության և Հայաստանի կանանց 78-րդ առաջնության 4-րդ խաղափուլը։ 4-րդ խաղափուլից հետո տղամարդկանց մրցաշարում միանձնյա առաջատարը գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է, ով հաղթել է բոլոր 4 խաղերում: Կանանց մրցաշարում միանձնյա առաջատարը կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանն է, ով ունի 3 միավոր: Հետաքրքիր և լարված պայքարը շարունակվում է։

̰
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարի շվեյցարական մրցաշարի հաղթողները

21:37 16.01.2023

Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարի շվեյցարական մրցաշարը: Հուշամրցաշարին մասնակցում էին շուրջ 500 պատանի շախմատիստներ: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 2 500 000 ՀՀ դրամ: Մրցաշարերի բոլոր հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: Մրցանակային տեղեր զբաղեցրեցին. Ա1 մրցաշար – մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ 🥇 1-ին տեղ՝ Վահե Սուքիասյան 🥈 2-րդ տեղ՝ Վլադիմիր Շահինյան […]

̰
Համաշխարհային ունիվերսիադա. Վիկտորիա Ազրոյան- Արթուր Գրուզդև պարային զույգը 13-րդն է

17:55 16.01.2023

Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքի պարային զույգը 13-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համաշխարհային ուսանողական խաղերում իր մրցելույթներն ավարտել է նաև մենասահորդ Մարինա Ասոյանը: Նա կարճ ծրագրից հետո զբաղեցրել է 30-րդ տեղը և դուրս մնացել ազատ ծրագրում հադես եկող 24 մարզիկների շարքից: […]

̰
Բենիկ Խլղաթյան և Էլմիրա Կարապետյան թիմային զույգը` միջազգային մրցաշարի փոխչեմպիոն. ISSF GRAND PRIX

11:45 16.01.2023

Հրաձիգներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը թիմային միքս մրցաձևում դարձել են Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացված «ISSF Grand Prix» միջազգային մրցաշարի փոխչեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչներն օդամղիչ ատրճանակի միքս մրցաձևում անցել են եզրափակիչ փուլ և 14-16 հաշվով պարտվելով Վրաստանի թիմին՝ զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը: Հայ հրաձիգները հանդես են եկել նաև անհատական մրցապայքարում: Օդամղիչ ատրճանակ, 10 մ., 60 կրակոց […]

̰
Հիմնանորոգման աշխատանքներ «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց»-ում

09:24 16.01.2023

2022 թվականին համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել 1970-ական թվականներին շահագործման հանձնված «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Հիմնանորոգվել է մարզադպրոցի մեծ մարզադահլիճը Վերանորոգվել է 13 հանդերձարան 10 սանհանգույց 30 ցնցուղարան Մարզադպրոցի տարածքում կառուցվել է թենիսի 2 կորտ:

̰
Մանուէլ Պետրոսյանը երրորդ անընդմեջ հաղթանակ է տոնում Հայաստանի առաջնությունում

21:09 15.01.2023

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել են Հայաստանի տղամարդկանց առաջնության երրորդ տուրի պարտիաները: Հաղթանակ են տոնել Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը: Պետրոսյան-Սարգսյան, Հարությունյան-Հովհաննիսյան, Անդրիասյան-Տեր-Սահակյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Առաջնության միանձնյա առաջատարը բացարձակ արդյունքով Մանուէլ Պետրոսյանն է, ով 3 հնարավորից ունի 3 միավոր: 2,5 միավոր ունի Արամ Հակոբյանը և 2-ական միավոր են վաստակել Տիգրան Պետրոսյանը և […]

̰
Թող Մխիթարյանը մեզ առաջնորդի Հայաստանի ավանդույթներով. «Ինտեր»-ի տեսանյութը՝ Մխիթարյանի մասնակցությամբ

18:20 15.01.2023

Միլանյան «Ինտեր» ֆուտբոլային ակումբն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ: Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպանը իտալերենով երկրպագուներին է պատմել հայրենիքի ու իր մասին: Ի պատասխան հարցին, թե որտեղից է նա, նկարում ու ցուցադրում Հայաստանի և Արցախի քարտեզները: Տեսանյութին կից ակումբը գրել է. «Բացահայտվելիք սովորույթներով ու տարազներով ազգ է: Թողնենք, […]

̰
Կյանքից վաղաժամ հեռացել է ազատ ոճային ըմբիշ, սպորտի վարպետ Անդրանիկ Եդիգարյանը

23:10 14.01.2023

ՀԸՖ տեղեկացնում է, որ կյանքի 51-րդ տարում մահացել է ազատ ոճային ըմբիշ, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, սպորտի վարպետ, մարզիչ, Արցախյան առաջին հերոսամարտի մասնակից Անդրանիկ Եդիգարյանը: Վերջինս Արշալույս գյուղից էր, որտեղ տարիներ շարունակ զարգացրել է ազատ ոճի ըմբշամարտը: ՀԸՖ-ն ցավակցում է Եդիգարյանների ընտանիքին և հարազատներին և կիսում է կորստի ցավը:

̰
Մանուէլ Պետրոսյանը Հայաստանի շախմատի առաջնության առաջատարն է

23:08 14.01.2023

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնությունում ավարտվեցին երկրորդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում միավորը կիսեցին Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց գործող չեմպիոն Մանուէլ Պետրոսյանը, այս անգամ հաղթելով Սարգիս Սարգսյանին: Հաղթանակ տոնեցին նաև Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հաբոկյանը: Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մանուէլ […]

̰
Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

21:17 14.01.2023

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Հունվարի 14-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկված թեկնածուներից ընտրվեց Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։ Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է […]

̰
Նրա շնորհիվ ես դարձա այսպիսի ֆուտբոլիստ․ Ռոնալդու

19:15 14.01.2023

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի մասին։ «Ֆերգյուսոնն ամեն ինչում առաջատար էր, բոլոր խաղացողները լսում էին նրան: Նա ինձ համար ֆուտբոլային հայրերից մեկն է։ Երբ ես առաջին անգամ եկա «Յունայթեդ», Ֆերգյուսոնն անմիջապես ինձ ճիշտ մոտեցում ցուցաբերեց: Նա ինձ շատ բան սովորեցրեց։ Նրա շնորհիվ ես դարձա այսպիսի ֆուտբոլիստ։ […]

̰
Ցանկանում եմ մնալ Հայաստանում․ Օզբիլիս

18:09 14.01.2023

«Փյունիկի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Sport Express-ի հետ զրույցում խոսել է իր խաղային կարիերան շարունակելու մասին։ Փոխանցում է ArmSport. am-ը։ «Հնարավո՞ր է վերադառնամ «Սպարտակ».․․ Ոչ։ Դա, իհարկե, դժվար է: Ես ցանկանում եմ մնալ Հայաստանում։ Շուտով կիմանաք, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս։ Այստեղ իմ ընտանիքն է։ Ես ուզում եմ օգնել ֆուտբոլին։ Այն պետք է ավելի լավը […]

̰
BACK_TO_TOP