TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

ՍՊՈՐՏ

L’Equipe-ը հրապարակել է 2022 թվականի 10 լավագույն մարզիկների անունները

19:30 06.01.2023

Ֆրանսիական L’Equipe-ը քվեարկություն է անցկացրել և որոշել 2022 թվականի լավագույն մարզիկին: Լավագույնն է ճանաչվել Լիոնել Մեսսին: Նրա ակումբակից, Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակում է իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը, ով 2022 թվականին «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից երկուսում հաղթել էր: Տարվա 10 լավագույն մարզիկները՝ ըստ L’Equipe-ի 1. Լիոնել Մեսսի […]

̰
Մեսսին և Ռոնալդուն դարձյալ կհանդիպեն

18:43 06.01.2023

Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում հերթական անգամ կհանդիպեն խաղադաշտում: AS-ի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» և «Ալ Հիլյալ» ակումբների աստղերից կազմված թիմն ընկերական խաղում կմրցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում: Կրիշտիանու Ռոնալդուն 2022 թվականի դեկտեմբերի 31-ին է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ալ Նասր», որի կազմում […]

̰
Սաուդյան Արաբիայի առաջնությունը շատ, շատ, շատ ուժեղ է և մրցունակ. Ռոնալդու

18:22 06.01.2023

Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր տեղափոխությունը Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբ: «Այստեղ հայտնվելը հրաշալի է, մեծ պատիվ է: Անհամբերությամբ եմ սպասում մեկնարկիս, մարդկանց և ինձ երջանկացնելուն: Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ցանկանում եմ հաճույք ստանալ ու օգնել ակումբին: Ես այստեղ եմ, որ լինեմ նոր սերնդի մի մասը: Այս առաջնությունը մեծ ներուժ ունի: Այստեղ ելույթ են […]

̰
Իսկական մոգություն՝ Յուրի Ջորկաեֆի կողմից 1997-ի այս օրը. «Ինտերը» վերհիշել է հայազգի ֆուտբոլիստի ֆանտաստիկ գոլը

17:53 06.01.2023

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» մամուլի ծառայությունը վերհիշել է Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի՝ 25 տարի առաջ՝ հունվարի 5-ին, «Ռոմայի» դեմ տնային խաղում շրջադարձ հարվածով խփած գոլը: «Իսկական մոգություն՝ Յուրի Ջորկաեֆի կողմից 1997-ի այս օրը»,- տեսանյութի նկարագրությունում գրել է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը: Իտալիայի առաջնության 1996/97 մրցաշրջանում, տնային խաղում «Ինտերը» 3-1 հաշվով հաղթել […]

̰
Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակչում

17:37 06.01.2023

Աշխարհի 20-րդ ռակետ, հայազգի Կարեն Խաչանովը, ով ներկայացնում է Ռուսաստանը, դուրս մնաց պայքարից Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում: Քառորդ եզրափակչում երկու սեթում նա  3-6, 3-6 հաշվով պարտվել է ռուս թենիսիստ, աշխարհի 7-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևին: Մրցախաղը տևել է 1 ժամ 18 րոպե: Խաչանովն ATP-ի դասակարգման աղյուսակի թոփ-10-ի ներկայացուցիչների դեմ մրցախաղերում 22-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Ընդհանուր […]

̰
Ռոնալդուի շնորհանդեսը դիտել է ավելի շատ մարդ, քան ԱԱ-2022-ի եզրափակիչը

17:28 06.01.2023

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շնորհանդեսը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում դիտել է ավելի քան 3 միլիարդ մարդ: Իսկ Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ Արգենտինա – Ֆրանսիա հանդիպումը դիտել է 2 միլիարդ մարդ: 37-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը ուղիղ եթերում ցուցադրել է ավելի քան 40 հեռուստաալիք: Հիշեցնենք, որ Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել «Ալ Նասր», որի հետ […]

̰
Լեգենդար Մենի Պակյաոն կարող է վերադառնալ ռինգ

17:16 06.01.2023

8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոն այս տարի կարող է վերսկսել կարիերան: «Մենին հաճախ է խոսում բռնցքամարտ վերադառնալու հնարավորության մասին։ Նա մարզվում է, լավ վիճակում է: Նրան պարզապես մարտահրավերներ են պետք, վերադարձը հնարավոր է»,- բռնցքամարտիկի ներկայացուցիչը հայտնել է «ՏԱՍՍ»-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 44-ամյա ֆիլիպինցին կարող է ռևանշ մենամարտ […]

̰
Ինչպես միշտ պատրաստ եմ նրա հետ ձեռք ձեռքի տված գնալ նույն ճանապարհով. Ջորջինան՝ Ռոնալդուի տեղափոխության մասին

17:00 06.01.2023

Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, մեկնաբանել է պորտուգալացու տեղափոխությունը «Ալ Նասր» ակումբ: «Սաուդյան Արաբիա, շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Մենք ոգեշնչված ենք «Ալ Նասրի» հետ սկսվող ճամփորդությունից առաջ ու ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են, որ այս ամենն իրականություն դառնա: Շատ ուրախ եմ, որ Կրիշտիանուն գոհ է և ինչպես միշտ պատրաստ եմ նրա […]

̰
Լապորտան այլևս չի ուզում խոսել Մեսսիի մասին

16:57 06.01.2023

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հերթական անգամ խոսել է Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբը լքելու պատճառների մասին: «Ես պետք է «Բարսելոնան» վեր դասեի պատմության ցանկացած ֆուտբոլիստից: Տնտեսական ճգնաժամի պայմաններում ես չէի կարող նրան պահել: Կարծում եմ՝ ակումբի համար լավագույն որոշումն էր: Հիմա նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, և ես գերադասում եմ այլևս չխոսել նրա մասին: Մենք կենտրոնացած ենք […]

̰
Վերջին 3 խաղում 31 դեղին և 4 կարմիր քարտ ցույց տված հայտնի մրցավարին ուղարկում են «թոշակի»

16:45 06.01.2023

Իսպանացի մրցավարի Մատեո Լաոսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան: Վերջին երեք խաղերում, որոնց թվում է նաև ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչի՝ Նիդերլանդներ – Արգենտինա հանդիպումը, նա ցույց է տվել 31 դեղին և 4 կարմիր քարտ: Հունվարի 5-ին հայտնի է դարձել, որ Լաոսը չի սպասարկելու Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրի ոչ մի հանդիպում, քանի որ այլև չի […]

̰
Մեսսիի հայտնի լուսանկարում աշխարհի գավաթը «կեղծ» է

16:30 06.01.2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնի լուսանկարում, որն ամենաշատ հավանումներն է ստացել Ինստագրամի պատմության մեջ, ձեռքում պահում է աշխարհի գավաթի կրկնօրինակը, գրում է Goal.com-ը: Իսպանական պարբերականի տեղեկություններով, այդ ժամանակ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները վերցրել էին աշխարհի գավաթը, որպեսզի կողմնակի անձինք ձեռք չտան դրան: Ըստ կանոնակարգի՝ գավաթին կարող են դիպչել միայն աշխարհի չեմպիոնները […]

̰
UFC-ի վրացի մարտիկը ծեծի է ենթարկել իսպանական բարերից մեկի հաճախորդին

16:08 06.01.2023

UFC-ի վրացի մարտիկ Իլիյա Թոփուրիան իսպանական բարերից մեկում ծեծել է անհայտ անձի, հայտնում է Cageside Press-ը։ Վրացին հաճախորդի առաջին սադրանքին չի արձագանքել, սակայն կրկնվելուց հետո հարվածներ է հասցրել նրան և տապալել հատակին: Իլիյա Թոփուրիան նախորդ տարվա դեկտեմբերին UFC 282-ում հաղթել էր ամերիկացի Բրայս Միտչելին:

̰
Իտալացի վազորդը որակազրկվել է մինչև 2058 թվականը

15:14 06.01.2023

Երկար տարածությունների վազորդ, իտալացի աթլետ Ալեսանդրո Բրակոնին որակազրկվել է տևական ժամանակով, հայտնում է Inside the games-ը։ Հակադոպինգային կանոնները խախտելու համար Բրակոնին որակազրկվել է 36 տարով: Իտալացի մարզիկի որակազրկումը հաշվարկվում է նախորդ տարվա հուլիսի 21-ից և կավարտվի 2058 թվականի մարտի 23-ին:

̰
Ովքե՞ր են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները

14:44 06.01.2023

CIES Football Observatory հետազոտական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին: Սահմանված արժեքը հաշվարկվել է հատուկ վիճակագրական մոդելի միջոցով: Ըստ հետազոտական ընկերության՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն Անգլիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է՝ 208,2 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով։ Բելինգեմին հաջորդում է հավաքականում նրա թիմակից, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Ֆիլ Ֆոդենը (200,5 միլիոն եվրո): Լավագույն […]

̰
Լավագույն վերսկսումն էր Ա Սերիայում. Մխիթարյանի գրառումը «Ինտեր»-«Նապոլի» խաղից հետո

22:30 05.01.2023

Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել էր «Նապոլիին»։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր մասնակցել խաղին և փոխարինվել է 83-րդ րոպեին։ Մխիթարյանը մասնակցել էր գոլային գրոհին: Խաղից հետո Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Լավագույն վերսկսումն էր Ա Սերիայում»,- գրել է Մխիթարյանը: «Ինտերը» […]

̰
Ո՞վ  է 2022 թվականի լավագույն դարպասապահը. IFFHS

22:14 05.01.2023

Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է 2022 թվականի աշխարհի լավագույն դարպասապահ։ Լավագույն եռյակում են ընդգրկվել նաև աշխարհի չեմպիոն, արգենտինացի Էմիլիանո Մարտինեսը և Մարոկկոյի հավաքականի դարպասապահ Յասին Բունուն։ Լավագույն դարպասապահների թոփ 10-ը՝ 1. Տիբո Կուրտուա («Ռեալ», Բելգիա) – 125 միավոր 2. Էմիլիանո Մարտինես («Ասթոն […]

̰
«Բարսելոնան» չի բողոքարկի Լևանդովսկու որակազրկումը

20:37 05.01.2023

«Բարսելոնան» չի բողոքարկի Լա լիգայում Ռոբերտ Լևանդովսկու որակազրկումը։ Ակումբը համաձայնել է Սպորտային ադմինիստրատիվ դատարանի վճռի հետ։ Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակվողը «Օսասունայի» դեմ խաղում կարմիր քարտ էր ստացել, ինչի արդյունքում 3 խաղով որակազրկվել էր։ Բողոքարկման մերժումից հետո ակումբը դիմել էր Մադրիդի կենտրոնական դատարան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ TAD-ը ուժի մեջ էր թողել ֆուտբոլիստի 3-խաղյա […]

̰
«Ուրարտուն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում և կխաղա ՌԴ գործող չեմպիոնի հետ

20:23 05.01.2023

Երևանի «Ուրարտուն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում: СПОРТ-ЭКСПРЕСС-ի տեղեկություններով, երևանյան թիմը հավաքի ընթացքում ընկերական խաղ կանցկացնի Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ: Հավաքը կանցկացվի փետրվարի սկզբին: Երևանյան թիմը դեռևս ձմեռային հանգստի մեջ է: Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ թիմը մարզումները կվերսկսեն հունվարի 9-ից:

̰
Ռոնալդուն որակազրկման պատճառով բաց կթողնի «Ալ-Նասրի» առաջիկա 2 հանդիպումները

20:03 05.01.2023

Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի «Ալ-Նասրի» առաջիկա հանդիպումներին։ Հարձակվողը բաց կթողնի «Ալ-Տայի» և «Ալ-Շաբաբի» դեմ խաղերը։ Պորտուգալացին որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել այս հանդիպումներին։ Նոյեմբերին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նրան 2 խաղով որակազրկել էր ապրիլին տեղի ունեցած միջադեպի համար, երբ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու ժամանակ խաղացողը կոտրել էր աուտիզմով տղայի հեռախոսը։ Ռոնալդուն դեռ չի կրել որակազրկումը, իսկ […]

̰
Ռոնալդուի գործակալը դեմ է եղել պարտուգալացու՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն

19:47 05.01.2023

Գործակալ Ժորժե Մենդեշը, որը ներկայացնում է Կրիշտիանու Ռոնալդուի շահերը, դեմ է եղել պորտուգալացու՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն: Այս մասին հայտնում է The Athletic-ը: Աղբյուրի փոխանցմամբ, այն բանից հետո, երբ Ռոնալդուն որոշել է հեռանալ ակումբից, Մենդեշը փորձել է նրա համար այլ ակումբ գտնել, որը հանդես կգա Չեմպիոնների լիգայում: Գործակալը չի կարողացել լուծել այս խնդիրը՝ անգամ աշխատավարձի՝ շաբաթական […]

̰
Ապրիլին Հայաստանը կընդունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

19:28 05.01.2023

Հայաստանը այս տարի էլ կընդունի բռնցքամարտի խոշոր մրցաշար։ Ապրիլին Երևանում կկայանա երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Մրցաշարն անցկացնելու հայտը մեր երկիրը շահել է Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաների հետ պայքարում։ Հիշեցնենք, որ 2022-ին Երևանն ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը միջազգային մասնագետների կողմից որակվեց լավագույնը մարզաձևի պատմության մեջ։ Նշենք […]

̰
Կարեն Խաչանովը դուրս է եկել Ադելաիդայի մրցաշարի 1/4 եզրափակիչ

19:03 05.01.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել ավստրալական Ադելաիդայում ընթացող ATP-250 կատեգորիայի մրցաշարի երրորդ փուլ: Երկրորդ տուրի խաղում Խաչանովը 6-4,6-2 հաշվով հաղթել է աշխարհի 42-րդ ռակետ, բրիտանացի Ջեք Դրեյպերին: Հանդիպումը տևել է 1 ժամ 31 րոպե: Մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Դանիլ Մեդվեդևի հետ, որն առավելության է […]

̰
Ո՞վ է Սպերցյանի նոր մարզիչը

18:47 05.01.2023

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վլադիմիր Իվիչը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 45-ամյա մասնագետը փոխարինել է Ալեքսանդր Ստորոժուկին։ Սերբ մարզչի հետ պայմանագիրը կնքվել է երկու տարով։ «Կրասնոդարում» նրա օգնականները կլինեն Միլոշ Վեսելինովիչը և Սինիշա Գոգիչը, իսկ Խրիստոս Կելպեկիսը կլինի դարպասապահների մարզիչը։ Իվիչը նախկինում մարզել է Թել Ավիվի «Մաքաբին»: Նա հայտնի է նաև հունական […]

̰
Պելեն իր հուղարկավորության վայրը ընտրել էր դեռ 19 տարի առաջ

18:22 05.01.2023

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ֆուտբոլի լեգենդ Պելեին հուղարկավորել են հունվարի 3-ին, այն գերեզմանատանը, որն ընտրել էր ինքը: Պարզվում է՝ Պելեն այդ գերեզմանատունը ընտրել էր դեռ 19 տարի առաջ: Նրա աճյունը ամփոփվել է Սանտուս քաղաքում գտնվող 14-հարկանի գերեզմանատան 9-րդ հարկում: 230 հազար մարդ է հրաժեշտ տվել Պելեին «Սանտոսի» մարզադաշտում: Ի դեպ, Memorial Necrópole Ecumênica-ը գրանցված է […]

̰
Ինչո՞ւ է Մեսսին բարկացել Ագուերոյի վրա

17:39 05.01.2023

Սերխիո Ագուերոն պատմել է, որ Արգենտինայի հավաքականի՝ ԱԱ-2022-ում չեմպիոնությունը տոնելիս շատ է խմել։ «Ես շատ էի խմում և ոչինչ չէի ուտում։ Մենք դարձել էինք աշխարհի չեմպիոն։ Եթե ինձ հետ պետք է ինչ-որ բան պատահեր, ապա թող պատահեր այդտեղ։ Լեոն բարկացել էր և ասում էր՝ «վե՛րջ տուր»։ Բայց ինչպե՞ս վերջ տայի։ Մենք աշխարհի չեմպիոն ենք, մենք […]

̰
Ռոնալդուն Սաուդյան Արաբիան շփոթել է Հարավաֆրիկյան Հանրապետության հետ

17:02 05.01.2023

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» նորեկ, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մամուլի ասուլիսի ժամանակ թյուրիմացաբար ասել է, թե ուրախ է Հարավաֆրիկյան Հանրապետությունում խաղալու հնարավորության համար․ «Ինձ համար ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ իմ կարիերան շարունակվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Այս թեմայի շուրջ մարդկանց կարծիքն ինձ քիչ է մտահոգում»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։ Հիշեցնենք, որ […]

̰
«Ալ Նասրի» գլխավոր մարզիչը խոստովանել է, որ ակումբը ցանկացել է Ռոնալդուի հետ ձեռք բերել նաև Մեսսիին

16:14 05.01.2023

«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոստովանել է, որ ցանկանում էր իր թիմում տեսնել ոչ միայն Կրիշտիանու Ռոնալդուին, այլև Լիոնել Մեսսիին։ Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմի գլխավոր մարզիչը, պատասխանելով Ռոնալդուի տեղափոխության մասին հարցին, խոսել է նաև Մեսսիի մասին. «Մենք ցանկանում էինք պայմանագիր կնքել նաև Մեսսիի հետ։ Ես անձամբ փորձել եմ Լեոյին բերել Դոհայից»,- Ռուդի Գարսիայի խոսքերն […]

̰
UFC-ի նախագահը գիշերային ակումբում վիճել է կնոջ հետ․ նրանք հարվածել են միմյանց

15:23 05.01.2023

UFC-ի նախագահ Դանա Ուայթը վիճել է կնոջ՝ Էննի հետ, Մեքսիկայի գիշերային ակումբներից մեկում Ամանորի առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ։ Համացանցում տարածված տեսանյութերից մեկում երևում է, որ Դանա Ուայթն ինչ-որ բան է ասում կնոջը, ինչից հետո վերջինս նրան ապտակում է։ Դանան նույն կերպ է պատասխանում։ Կրքերը թեժանում են, և զույգի քաշքշուկին ստիպված են լինում միջամտել նրանց ընկերները։ […]

̰
Հաստատվել են Փարիզ-2024-ի ծանրամարտի վարկանիշային մրցաշարերը

14:48 05.01.2023

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է Փարիզի օլիմպիական խաղերի արտոնագրման մրցաշարերը: 120՝ / 60 + 60 / տեղ է հատկացված կանանց և տղամարդկանց մրցաշարերի համար: Տղամարդիկ կմրցեն 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, իսկ կանայք ՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ , 81 կգ և +81 կգ քաշային կարգերում: Հատկացված […]

̰
Ցանկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր ունենա առնվազն մեկ մարզադաշտ Պելեի անունով․ ՖԻՖԱ-ի նախագահ

14:33 05.01.2023

ՖԻՖԱ-ն ֆուտբոլային այլ կազմակերպությունների հետ քննարկում է Պելեի պատվին յուրաքանչյուր երկրում առնվազն մեկ մարզադաշտ վերանվանելու հնարավորությունը։ Այս մասին ESPN-ին հայտնել է ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն։ «Նախկինում միջազգային ֆեդերացիաների հետ խոսել ենք տեղի ֆուտբոլի առաջնությունների յուրաքանչյուր հանդիպումից առաջ նրա պատվին լռության մեկ րոպե հայտարարելու մասին։ Բայց մենք նաև ցանկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր ունենա առնվազն մեկ […]

̰
BACK_TO_TOP