TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

ՍՊՈՐՏ

Մխիթարյանի «Ինտերը» հաղթել է Ա Սերիայի առաջատար «Նապոլիին»

14:12 05.01.2023

Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Նապոլիին»։ Գոլը 56-րդ րոպեին խփել է Էդին Ջեկոն։ Գոլային գրոհը զարգացրել է Հենրիխ Մխիթարյանը, իսկ Ջեկոն եզրափակել է Դիմարկոյի փոխանցումը։ «Ինտերը» 33 միավորով 4-րդ տեղում է։ «Նապոլին», որի համար սա առաջին պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում, 41 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ […]

̰
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի ռեժիսորը կարծում է, որ Ժոզե Մոուրինյուն կարող է հիանալի մարմնավորել չարագործի դերը իր ֆիլմերում

13:24 05.01.2023

Բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսը՝ Ջեյմս Բոնդի մասին վերջին ֆիլմերի հեղինակը, կարծում է, որ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոuն կատարյալ հարմար կլինի իր ֆիլմում չարագործի մարմնավորելու համար: «Ինձ թվում է, որ այս դերի համար Մոուրինյուից լավին գտնել ուղղակի անհնար է»,- մեջբերում է ռեժիսորին Goal-ը։ Մոուրինյուն այժմ զբաղեցնում է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ավելի վաղ նշվում էր, որ […]

̰
ՖԻԴԵ-ն հրապարակել է  2023 թվականի առաջին համաշխարհային վարկանիշը

11:11 05.01.2023

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է գրոսմայստերների 2023 թվականի առաջին համաշխարհային վարկանիշը։ Տղամարդկանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը։ Երկրորդ տեղում չինացի Դին Լիրենն է, երրորդում՝ ռուս Յան Նեպոմնյաշչին։ 100 ուժեղագույնների շարքում են մեր երկրի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (41–րդ) և Հայկ Մարտիրոսյանը (57–րդ): ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 17-րդն է։ ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշում վառաջատարը […]

̰
Ռոնալդուի տեղափոխությունից հետո «Ալ-Նասրի» հետևորդներիի թիվը կտրուկ աճ է գրանցել

10:44 05.01.2023

«Ալ-Նասր» ակումբի Ֆուտբոլային ակումբի Twitter-ի հետևորդների թիվը ընդամենը երկու օրում ավելացել է ավելի քան 4 անգամ՝ 860 հազարից հասնելով 3,6 միլիոնի։ Կրիշտիանու Ռոնալդուի՝ այս ակումբ տեղափոխվելուց հետո արաբական թիմի սոցիալական էջերի հետևորդների թիվը աճում է շատ արագ: Instagram-ում այդ թիվը երկու օրում հասել է 5,5 միլիոնի։ Նշենք, որ Ռոնալդուն իր հերթին այս սոցիալական հարթակում ամենաշատ […]

̰
Եվրոպայում իմ աշխատանքն ավարտված է․ Ռոնալդուն ներկայացվել է որպես Ալ-Նասրի ֆուտբոլիստ

21:28 03.01.2023

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես ներկայացվել է որպես «Ալ-Նասր» ակումբի ֆուտբոլիստ․ նա թիմի հետ մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը, փոխանցում է armsport.am-ը: Ֆուտբոլիստը նաև խոսել է իր տպավորությունների մասին․ «Դեռևս ամեն ինչ հիանալի է։ Ես հպարտ եմ, որ կայացրի այս կարևոր որոշումը թե՛ […]

̰
Մեսսին հնարավոր է՝ այս շաբաթ երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ. Marca

21:00 03.01.2023

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Ըստ Marca-ի՝ պայմանագրի երկարաձգումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։ Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2024 թվականի ամառ, փոխանցում է armsport.am-ը: Մեսսին այսօր ավարտել է արձակուրդը և վերադարձել Փարիզ։ Այսօր նա նաև առաջին մարզումը կանցկացնի ԱԱ-ից հետո ՊՍԺ-ի մարզաբազայում։ Լիգա 1-ի 13 […]

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին

18:00 03.01.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանին, տեղեկացնում են ԿԳՄՍ  նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Ֆրանսիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկի այցը հայրենիք, շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի և հայի անունը մշտապես բարձր պահելու համար. «Ուրախ եմ, որ Հայաստանում եք: Ուզում […]

̰
Ուիլյամսն առաջին հաղթանակն է տարել Ուիմբլդոն-2021-ից հետո

21:13 02.01.2023

Վինուս Ուիլյամսը հաղթանակով մեկնարկեց Օքլենդի մրցաշարում։ Առաջին տուրում 42-ամյա ամերիկուհին 7:6 (7:4), 6:2 հաշվով հաղթել է Քեթի Վոլինեցին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 33 րոպե։ Այս հաղթանակը Վինուս Ուիլյամսի համար առաջինն էր 2021 թվականի Ուիմբլդոնից հետո։ Ամերիկացին չի հաղթել 552 օր։ Նշենք, որ Վինուս Ուիլյամսի համար սա 27-րդ մրցաշրջանն է պրոֆեսիոնալ կարիերայում։ Հաղորդում է ArmSport. […]

̰
Ռեալը տրանսֆերային նոր նպատակ ունի

19:13 02.01.2023

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմ Կոնատեով, ArmSport. am-ի փոխանցմամբ՝ հայտնում է MediaFoot-ը: Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին տպավորված է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստի ցուցադրած խաղով և ցանկանում է, որ ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքի 23-ամյա ֆրանսիացու հետ: Կոնատեն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում նա […]

̰
Հոլանդն ընտրություն է կատարել Մեսսիի ու Ռոնալդուի միջև

16:32 02.01.2023

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է արգենտինացի Լիոնել Մեսսիի և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով։ «Լիոնել, թե՞ Կրիշտիանու.․․ Ինչո՞ւ եք դա ինձ անընդհատ հարցնում: Միշտ նույն պատասխանը կստանաք՝ իհարկե Մեսսի»,- նորվեգացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։ Փոխանցում է ArmSport. am-ը։ Հիշեցնենք, որ Մեսսին դարձավ վերջերս Կատարում կայացած ԱԱ-2022-ի հաղթողը։ Լիոնելը յոթ […]

̰
Սաուդյան ակումբը Մեսսիի անունով մարզաշապիկներ է թողարկել

15:16 02.01.2023

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» թողարկել է մարզաշապիկներ, որոնց վրա գրված է Լիոնել Մեսսիի անունը։ Ակումբային խանութում առկա մարզաշապիկների նկարները տարածվել են սոցիալական ցանցերում և մեծ արձագանք առաջացրել երկրպագուների շրջանում։ ArmSport. am-ի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ, ակումբն այդպիսով որոշել է պատասխանել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ-Նասր» տեղափոխությանը։ «Ալ-Հիլալի» գլխավոր մրցակից ակումբը 37-ամյա աստղային ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքեց դեկտեմբերի […]

̰
Պելեի աճյունը տեղափոխվել է Սանտոս ակումբի մարզադաշտ, որտեղ տեղի կունենա նրա քաղաքացիական հոգեհանգիստը

14:47 02.01.2023

Բրազիլական «ֆուտբոլի արքա» Պելեի աճյունը տեղափոխվել է Սանտոս ակումբի մարզադաշտ, որտեղ տեղի կունենա մարզիկի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը։ Այս մասին հունվարի 2-ին Instagram-ի իր էջում հայտնել է ֆուտբոլիստ Էդսոն Չոլբի դո Նասիմենտոյի որդին։ «Մենք հասել ենք տուն»,- գրել է մարզիկի որդին՝ տեղադրելով «Վիլա Բելմիրո» մարզադաշտի՝ «ֆուտբոլի տաճարի» տեղանքի պատկերը։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ […]

̰
«Սանթոս» ֆուտբոլային ակումբը՝ ի հիշատակ Պելեի, հրաժարվել է 10 համարը շրջանառությունից հանելու մտքից

20:17 01.01.2023

Բրազիլական «Սանթոս» ֆուտբոլային ակումբը շրջանառությունից չի հանի 10-րդ համարը, որի տակ ժամանակին թիմում խաղացել է լեգենդար Պելեն, ով մահացել է դեկտեմբերի 29-ին, հայտնում է UOL Esporte-ն։ Ակումբի ղեկավարության այս որոշման պատճառը Պելեի խնդրանքն էր, ով ինքը նախապես խնդրել էր իր համարը հասանելի թողնել «Սանթոսի» խաղացողներին, քանի որ մարդիկ երբեք իրեն չեն մոռանա։ Ավելի վաղ հաղորդվում […]

̰
Պելեի 100-ամյա մորը որդու վախճանի մասին չեն ասել

18:21 31.12.2022

Պելեի մորը՝  100 տարեկան Սելեստե Արանտեսին, դեռ չեն հայտնել որդու մահվան մասին։ Այս մասին դեկտեմբերի 31-ին հայտնել է նրա դուստրը՝ Մարիա Լուչիա դո Նասիմենտոն։ «Մենք խոսում ենք, բայց նա չգիտի իրավիճակը։ Նա իր աշխարհում է: Նա բացում է աչքերը, երբ ես նշում եմ նրա անունը և ասում. «Մենք պատրաստվում ենք աղոթել նրա համար», բայց նա […]

̰
Դու հավերժ կմնաս լեգենդ. Մոդրիչ

17:39 31.12.2022

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը արձագանքել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի մահվանը։ «Թագավոր. Պատմության մեջ մեծագույններից մեկը։ Դու հավերժ կմնաս լեգենդ: Հանգչիր խաղաղությամբ Պելե»,-ArmSport. am-ի փոխանցմամբ՝ գրել է Մոդրիչը սոցցանցի իր էջում։ Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում։ Կյանքի վերջին ամիսներին Պելեն պայքարում էր քաղցկեղի դեմ։ Նա քիմիաթերապիա է անցել, […]

̰
Ռոնալդու, բարի գալուստ քո նոր տուն. Ալ-Նասր

17:00 31.12.2022

Ալ-Նասրի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունից հետո, փոխանցում է armsport.am-ը: «Սա ավելին է, քան պատմությունը։ Սա պայմանագիր է, որը կոգեշնչի մեր ակումբին, մեր լիգային, մեր երկրին և տղաների ու աղջիկների ապագա սերունդներին դառնալ իրենց լավագույնը: Կրիշտիանու, բարի գալուստ քո նոր տուն»: Ավելի վաղ Ալ-Նասրը հայտարարել էր 37-ամյա պորտուգալացու տեղափոխության մասին։ Ռոնալդուն […]

̰
Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են 307 մեդալ. Փաշինյանը մասնակցել է 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը

00:03 31.12.2022

2022 թվականին 19 մարզաձևերի Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկներն, ընդհանուր առմամբ, նվաճել են 307 մեդալ՝ 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր նախագահական նստավայրում ներկա է գտնվել 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը: Նշել է, որ նախորդ տարի նվաճած մեդալների քանակը եղել […]

̰
Տեղի է ունեցել «Տարվա 10 լավագույն մարզիկների» պարգևատրման արարողությունը

22:49 30.12.2022

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր երեկոյան նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն […]

̰
Ֆուտբոլը կորցրեց իր պատմության մեծագույն ներկայացուցչին, իսկ ես՝ ընկերոջս․ Բեկենբաուեր

20:25 30.12.2022

Գերմանացի նախկին պաշտպան Ֆրանց Բեկենբաուերն արձագանքել է աշխարհի եռակի չեմպիոն Պելեի մահվանը։ «Այսօր ֆուտբոլը կորցրեց իր պատմության մեծագույն ներկայացուցչին, իսկ ես՝ ընկերոջս։ Ֆուտբոլը ընդմիշտ քոնը կլինի։ Հանգչիր խաղաղությամբ»,- ArmSport. am-ի փոխանցմամբ՝ գրել է Բեկենբաուերը Twitter-ում։ Պելեն մահացել է հինգշաբթի՝ դեկտեմբերի 29-ին։ Նա 82 տարեկան էր։ Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, կամ պարզապես Պելեն, ծնվել է Տրես […]

̰
Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

19:00 30.12.2022

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնության 21 տուրերի արդյունքում հայ գրոսմայստերը ԱՄՆ ներկայացուցիչ Նակամուրա Հիկարուի հետ վաստակել է 15 միավոր և կիսել 2-3-րդ տեղերը։ Հայկ Մարտիրոսյանը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հայկ Մարտիրոսյանը կպարգևատրվի 40 հազար դոլարով: Աշխարհի չեմպիոնի կոչումը կարիերայում 6-րդ անգամ նվաճել է նորվեգացի […]

̰
Բազմաթիվ երեխաներ այսօր զրկված են իրենց հարազատների հետ ամանորյա ընտանեկան տոնը կիսելու հնարավորությունից. ՀՀ ԿԳՄՍ նախարարի ամանորյա ուղերձը

15:27 30.12.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտին է մոտենում դժվարություններով և մարտահրավերներով, բայց նաև նոր նախաձեռնություններով ու գաղափարներով, կյանքի կոչված ծրագրերով լեցուն ևս մեկ տարի, որը մենք դիմավորում ենք մտահոգ, բայց այն համոզմամբ, որ զարգացման անշեղ օրակարգը, հետևողական աշխատանքը և որակական […]

̰
«Հանգչիր խաղաղությամբ, արքա». աշխարհը սգում է Պելեի համար

13:11 30.12.2022

Բազմաթիվ ականավոր մարդիկ իրենց ցավակցությունն են հայտնել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի ընտանիքին և մտերիմներին։ Այսպես, օրինակ, Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ խոսքեր չկան արտահայտելու այն ամենը, ինչի միջով այժմ անցնում է ֆուտբոլային աշխարհը։ Պորտուգալացին նշել է, որ Պելեն ոգեշնչել է հարյուր հազարավոր մարդկանց ու հավերժ կմնա յուրաքանչյուր ֆուտբոլասերի հիշողության մեջ։ «Սպորտի լեգենդ. հանգչիր խաղաղությամբ, արքա […]

̰
ՀՖՖ-ն ցավակցել է Պելեի` կյանքից հեռանալու կապակցությամբ

11:24 30.12.2022

ՀՖՖ-ն ցավակցել է լեգենդար ֆուտբոլիս Պելեի մահվան կապակցությամբ: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում ողջ ֆուտբոլային աշխարհին այս անդառնալի կորստի կապակցությամբ»,- ասված է ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է 82 տարեկանում: Պելեն Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն է Բրազիլիայի հավաքականի կազմում։ 1999 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն բրազիլացուն […]

̰
Բրազիլիայում սուգ է հայտարարվել Պելեի՝ կյանքից հեռանալու կապակցությամբ

09:21 30.12.2022

Բրազիլիայում սուգ է հայտարարվել աշխարհի եռակի չեմպիոն Պելեի մահվան կապակցությամբ։ «Այս հրամանագրի հրապարակման օրվանից եռօրյա համազգային պաշտոնական սուգ է հայտարարված նախկին ֆուտբոլիստ Էդսոն Արանտես դու Նասիմենտոյի՝ Պելեի մահվան կապակցությամբ»,- ասվում է փաստաթղթում։ Հիշեցնենք՝ ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է 82 տարեկանում: Պելեն Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն է Բրազիլիայի հավաքականի կազմում։ 1999 […]

̰
Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կյանքից հեռացել է

23:06 29.12.2022

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է 82 տարեկանում: Այս մասին հինգշաբթի հայտնել է բրազիլացու դուստրը՝ Քելլի Նասիմենտուն, Instagram-ի իր էջում։ «Մենք քեզ անսահման սիրում ենք։ Հանգչիր խաղաղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։ 2021 թվականի սեպտեմբերին Պելեի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք։ 2022 թվականին նա երկու անգամ հոսպիտալացվել է Ալբերտ Էյնշտեյնի […]

̰
Շիրակի մարզադպրոցները ստացել են ՀՀ կառավարության միջոցներով ձեռքբերված մարզագույքը

19:35 29.12.2022

Շիրակի մարզում գործող 17 մարզադպրոցի տրամադրվել է 41 անուն մարզագույք՝ 87 մլն 116 հազար դրամի շրջանակներում։ Մարզագույքն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզական կազմակերպություններում ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման ու դրանցում մարզման պայմանների բարելավման նպատակով։ Գյումրու Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց […]

̰
Հոլանդի դուբլն ու «Մանչեսթեր Սիթիի» հերթական հաղթանակը

15:55 29.12.2022

Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ հաղթել է «Լիդսին» 3-1 հաշվով։ Առաջին խաղակեսի վերջնամասում կիսապաշտպան Ռոդրին առաջ է մղել հյուրերին։ Ընդմիջումից հետո հյուրերի հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլի հեղինակ է դարձել։ 71-րդ րոպեին տանտերերի պաշտպան Պասկալ Ստրեյքը մեկ պատասխան գնդակ է խփել։ Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 35 միավորով 2-րդն է Պրեմիեր […]

̰
Կատարում Մեսսիի թանգարան չի բացվի

15:42 29.12.2022

Կատարի համալսարանը հերքել է Լիոնել Մեսսիի սենյակը թանգարանի վերածելու մասին տեղեկությունը։ «Համալսարանի ներկայացուցչի խոսքերը սխալ են մեկնաբանվել, համալսարանը չի նախատեսում թանգարան բացել»,- մեջբերում է համալսարանի աղբյուրին РИА Новости-ն։ Համալսարանի ներկայացուցիչը բացատրել է, որ սենյակը գտնվում է տղամարդկանց հանրակացարանի տարածքում, ուր մուտքն արգելված է դրսի մարդկանց, մասնավորապես՝ կանանց համար, հետևաբար դժվար կլինի թանգարանն այս վայրում բացել։ […]

̰
Մբապեն անդրադարձել է Մարտինեսի սկանդալային պահվածքին

15:37 29.12.2022

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի` սկանդալային պահվածքի մասին հարցին: Դարպասապահը Բուենոս Այրեսում աշխարհի առաջնության չեմպիոնությունը տոնելիս ձեռքում  Մբապեի դեմքով տիկնիկ էր պահել: «Դա իմ խնդիրը չէ: Ես ավելորդ էներգիա չունեմ, որպեսզի  վատնեմ նման անիմաստ բաների վրա»,- Մբապեի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը: Հիշեցնենք՝ աշխարհի 2022 թվականի […]

̰
Նեյմարի կարմիր քարտն ու Մբապեի գոլը․ ՊՍԺ-ն 10 հոգով հաղթել է «Ստրասբուրգին»

15:25 29.12.2022

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ հաղթել է «Ստրասբուրգին» 2-1 հաշվով։ 14-րդ րոպեին փարիզցիների պաշտպան Մարկինյոսը բացել է խաղի հաշիվը։ Ընդմիջումից հետո նա  գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ ՊՍԺ-ին հաղթանակ է բերել Կիլիան Մբապեն՝ ավելացված 6-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոցը։ 63-րդ րոպեից տանտերերը խաղացել են 10 հոգով, քանի որ Նեյմարը երկու դեղին […]

̰
BACK_TO_TOP