11:24 30.12.2022
ՀՖՖ-ն ցավակցել է լեգենդար ֆուտբոլիս Պելեի մահվան կապակցությամբ: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում ողջ ֆուտբոլային աշխարհին այս անդառնալի կորստի կապակցությամբ»,- ասված է ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է 82 տարեկանում: Պելեն Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն է Բրազիլիայի հավաքականի կազմում։ 1999 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն բրազիլացուն […]
09:21 30.12.2022
Բրազիլիայում սուգ է հայտարարվել աշխարհի եռակի չեմպիոն Պելեի մահվան կապակցությամբ։ «Այս հրամանագրի հրապարակման օրվանից եռօրյա համազգային պաշտոնական սուգ է հայտարարված նախկին ֆուտբոլիստ Էդսոն Արանտես դու Նասիմենտոյի՝ Պելեի մահվան կապակցությամբ»,- ասվում է փաստաթղթում։ Հիշեցնենք՝ ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է 82 տարեկանում: Պելեն Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն է Բրազիլիայի հավաքականի կազմում։ 1999 […]
23:06 29.12.2022
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է 82 տարեկանում: Այս մասին հինգշաբթի հայտնել է բրազիլացու դուստրը՝ Քելլի Նասիմենտուն, Instagram-ի իր էջում։ «Մենք քեզ անսահման սիրում ենք։ Հանգչիր խաղաղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։ 2021 թվականի սեպտեմբերին Պելեի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք։ 2022 թվականին նա երկու անգամ հոսպիտալացվել է Ալբերտ Էյնշտեյնի […]
19:35 29.12.2022
Շիրակի մարզում գործող 17 մարզադպրոցի տրամադրվել է 41 անուն մարզագույք՝ 87 մլն 116 հազար դրամի շրջանակներում։ Մարզագույքն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզական կազմակերպություններում ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման ու դրանցում մարզման պայմանների բարելավման նպատակով։ Գյումրու Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց […]
15:55 29.12.2022
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ հաղթել է «Լիդսին» 3-1 հաշվով։ Առաջին խաղակեսի վերջնամասում կիսապաշտպան Ռոդրին առաջ է մղել հյուրերին։ Ընդմիջումից հետո հյուրերի հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլի հեղինակ է դարձել։ 71-րդ րոպեին տանտերերի պաշտպան Պասկալ Ստրեյքը մեկ պատասխան գնդակ է խփել։ Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 35 միավորով 2-րդն է Պրեմիեր […]
15:42 29.12.2022
Կատարի համալսարանը հերքել է Լիոնել Մեսսիի սենյակը թանգարանի վերածելու մասին տեղեկությունը։ «Համալսարանի ներկայացուցչի խոսքերը սխալ են մեկնաբանվել, համալսարանը չի նախատեսում թանգարան բացել»,- մեջբերում է համալսարանի աղբյուրին РИА Новости-ն։ Համալսարանի ներկայացուցիչը բացատրել է, որ սենյակը գտնվում է տղամարդկանց հանրակացարանի տարածքում, ուր մուտքն արգելված է դրսի մարդկանց, մասնավորապես՝ կանանց համար, հետևաբար դժվար կլինի թանգարանն այս վայրում բացել։ […]
15:37 29.12.2022
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի` սկանդալային պահվածքի մասին հարցին: Դարպասապահը Բուենոս Այրեսում աշխարհի առաջնության չեմպիոնությունը տոնելիս ձեռքում Մբապեի դեմքով տիկնիկ էր պահել: «Դա իմ խնդիրը չէ: Ես ավելորդ էներգիա չունեմ, որպեսզի վատնեմ նման անիմաստ բաների վրա»,- Մբապեի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը: Հիշեցնենք՝ աշխարհի 2022 թվականի […]
15:25 29.12.2022
ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ հաղթել է «Ստրասբուրգին» 2-1 հաշվով։ 14-րդ րոպեին փարիզցիների պաշտպան Մարկինյոսը բացել է խաղի հաշիվը։ Ընդմիջումից հետո նա գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ ՊՍԺ-ին հաղթանակ է բերել Կիլիան Մբապեն՝ ավելացված 6-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոցը։ 63-րդ րոպեից տանտերերը խաղացել են 10 հոգով, քանի որ Նեյմարը երկու դեղին […]
15:09 29.12.2022
Transfermarkt-ը ներկայացրել է այն ֆուտբոլիստների վարկանիշը, որոնց տրանսֆերային արժեքն ամենաշատն է նվազել 2022 թվականին։ Տրանսֆերային արժեքում ամենաշատը կորցրել է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն՝ 45 միլիոն եվրո։ Թոփ 10-ն այս ցուցանիշով ունի հետևյալ տեսքը․ 1. Ռոմելու Լուկակու ( -45 մլն եվրո, ներկայիս արժեքը՝ 55 մլն, «Ինտեր»). 2-3. Ստեֆան դե Վրեյ (-30 մլն եվրո, ներկայիս արժեքը՝ 15 […]
14:25 29.12.2022
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեն 2,5 մլրդ դրամով ավելացնելու որոշման նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին պետական աջակցություն տրամադրելու նպատակով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է Երևան քաղաքում, ՀՀ Արարատի, […]
22:29 28.12.2022
«Ինտերը» ցանկանում է այս ամառ ձեռք բերել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մարկուս Թուրամին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ միլանցիները նախատեսում են 25-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքել հինգ տարով՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։ 2023 թվականի հունվարի սկզբին Թուրամը կկարողանա պաշտոնապես բանակցել այլ ակումբների հետ, իտալական գրանդը նրան պաշտոնական առաջարկ կանի։ […]
21:55 28.12.2022
Transfermarkt-ը հրապարակել է 2022-ի ընթացքում ամենամեծ տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստների տասնյակը։ Այն ունի հետևյալ տեսքը. Գավի (90 մլն եվրո (+50 մլն), «Բարսելոնա»), Օրելիեն Չուամենի (90 մլն եվրո (+50), «Ռեալ Մադրիդ»), Ռաֆայել Լեաու (85 մլն եվրո (+50), «Միլան»); Յոշկո Գվարդիոլ (75 մլն եվրո (+50), «ՌԲ Լայպցիգ»), Անտոնի (75 մլն եվրո (+50), «Մանչեսթեր Յունայթեդ»), Էնցո Ֆերնանդես […]
21:50 28.12.2022
«Արսենալը» պատրաստվում է իր մարզադաշտի մոտ տեղադրել թիմի լեգենդար մարզիչ Արսեն Վենգերի արձանը։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ակումբը ցանկանում է դա անել 2023 թվականին: Լոնդոնցիները վաղուց էին ծրագրել հավերժացնել Վենգերի անունը, սակայն նախկին մարզիչը հրաժարվել էր թիմի հանդիպումներին ներկա գտնվել 2018 թվականին ակումբից հեռանալուց հետո։ Վենգերն առաջին անգամ ներկա է գտնվել իր նախկին թիմի […]
21:45 28.12.2022
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին ազգային Հումորի տոնի օրը հայտնում է իսպանական Mundo Deportivo կայքը։ Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացի հարձակվողը դժգոհ է, որ ՊՍԺ-ն համաձայնել է երկարաձգել պայմանագիրը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Պատճառներից մեկն էլ այն է, որ Մեսսին չսաստեց Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին Աշխարհի առաջնության հաղթանակի պատվին […]
20:38 28.12.2022
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարող է հեռանալ արգենտինական «Բոկա Խունիորսից», հայտնում է El lintransigente-ն: Բուենոս Այերսի թիմը պատրաստ է Բալեկյանի տրանսֆերի հարցով լսել առաջարկներ, դիտարկվում է նաև վարձակալության տարբերակը: Հետաքրքրված ակումբների թվում է արգենտինական «Ռասինգը»: 26-ամյա Բալեկյանը 2021 թվականի հուլիսին արգենտինական «Ուրականից» է տեղափոխվել «Բոկա Խունիորիս»։ Գործարքի արժեքը կազմել էր 3 միլիոն […]
20:16 28.12.2022
Ալմաթիում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանի 14 ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց մեդալ նվաճել, սակայն նրանցից երկուսն արժանացան դրամական պարգևների: Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը Էլինա Դանիելյանն էր, ով 11 մրցախաղերում վաստակած 7 միավորով զբաղեցրեց 12-րդ տեղը և արժանացավ 2000 դոլար պարգևավճարի: Էլինան 1,5 միավոր զիջեց լավագույն արդյունքի հասած չինացի Չժոնգի Թանին և ղազախ Դինարա […]
20:00 28.12.2022
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի դուստրերից Կելի Քրիստինա Նասիմենտոն հին լուսանկար է հրապարակել հոր և քույրերի հետ: «Ժամանակը թռչում է, բայց երջանիկ պահերը մնում են հավերժ»,- գրել է աշխարհի եռակի չեմպիոնի դուստրը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 82-ամյա Պելեի ինքնազգացողությունը նկատելիորեն վատացել է, և հարազատները սկսել են հրաժեշտ տալ նրան։ Բրազիլիայում արդեն նախապատրաստվում են Պելեի հուղարկավորությանը: […]
19:49 28.12.2022
Հայաստանի հավաքականի թեկնածու, 32-ամյա Արաս Օզբիլիսը հեռացել է «Փյունիկից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Օզբիլիսը «Փյունիկին» միացել էր 2019 թվականի ամռանը և թիմում անցկացրել 31 պաշտոնական խաղ ու դարձել 7 գոլի հեղինակ։ Ստացած վնասվածքները խանգարեցին Արասին ցուցադրելու իր ամբողջ կարողությունն ու անհրաժեշտ խաղային պրակտիկա ունենալ, սակայն երբ նա խաղադաշտ է դուրս եկել, միշտ ներդրել է […]
19:32 28.12.2022
Իտալացի Դանիելե Օրսատոն ճանաչվել է Կատարում կայացած Աշխարհի առաջնության լավագույն մրցավար: Նա դարձել է Ջուլիո Կամպանատիի մրցանակի դափնեկիր։ Օրսատոն ԱԱ-2022-ում աշխատել է երեք խաղում՝ մեկնարկային Կատար-Էկվադոր խաղում, խմբային փուլի 2-րդ տուրի Արգենտինա-Մեքսիկա խաղում և կիսաեզրափակիչի Արգենտինայի ու Խորվաթիայի հավաքականների միջև խաղում: Ջուլիո Կամպանատիի մրցանակը սահմանվել է Բրազիլիայում կայացած Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից հետո՝ ի հիշատակ նախկին […]
17:30 28.12.2022
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ ՀԱՕԿ-ն այս տարի որոշել է հրաժարվել ճոխ տոնական միջոցառումներից և մարզիկների պարգևատրումները կատարել առավել զուսպ պայմաններում։ Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: «Այս որոշումը կայացրել ենք մարզաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ խորհրդակցությունների արդյունքում։ Վստահ ենք, որ որոշումը ճիշտ կընկալվի մարզաշխարհի, մարզասերների և հանրության […]
17:16 28.12.2022
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ջերվոնթա Դևիսը ձերբակալվել է ընտանեկան բռնության մեղադրանքով, հայտնում է TMZ Sports-ը: 28-ամյա ամերիկացի բռնցքամարտիկին ոստիկանությունը ձերբակալել է դեկտեմբերի 27-ին` Ֆլորիդայում: Հունվարի 7-ին Դևիսը Վաշինգտոնում պետք է տիտղոսային մենամարտ անցկացնի WBA-ի վարկածով երկրորդ կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Էկտոր Լուիս Գարսիայի հետ։ Կարիերայում 27 հաղթանակ (որից 25-ը՝ նոկաուտով) տարած […]
15:24 28.12.2022
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մտափոխվել է և չի հեռանա կատալոնական ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Mundo Deportivo-ն: 34-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացրել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի հետ զրույցից հետո։ Իսպանացի մասնագետը բարձր է գնահատում Բուսկետսի դերը և նրան խնդրել է երկարաձգել պայմանագիրը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սերխիո Բուսկետսը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի […]
15:10 28.12.2022
ՀՖՖ գրասենյակում ընթանում է ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը, որի օրակարգային հարցերից մեկը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն է: Ժողովի սկզբում ելույթ է ունեցել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Նա խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզչի ընտրության մասին: «Շատերի կարծիքով դա ուշանում է, բայց դա կապված է բազմաթիվ գործոնների հետ: Ամենակարևորն այն է, որ պետք է […]
13:54 28.12.2022
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է տարվա ամփոփիչ վարկանիշային աղյուսակը։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը տարին կավարտի 20-րդ տեղում։ Վարկանիշային աղյուսակի թոփ 10-ն այս տեսքն ունի. 1 (1). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 6820 2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6020 3 (3). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 5820 4 (4). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5550 5 (5). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 4820 […]
13:40 28.12.2022
Արգենտինայում անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ չափահաս արգենտինացիների 43,7 տոկոսը պատրաստ է նախագահ ընտրել Լիոնել Մեսսիին, հաղորդում է MSN-ը։ Հարցմանը մասնակցել է 2500 մարդ։ Մեսսիի թեկնածությանը դեմ է արտահայտվել 37,8 տոկոսը։ 17,5 տոկոսը չի բացառել այդպիսի ընտրությունը՝ համարելով այն հնարավոր։ 1 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ Մեսսին հիացմունք է առաջացնում […]
13:27 28.12.2022
Պորտուգալական «Բենֆիկան» երկու առաջարկ է ստացել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի համար։ Երկու դեպքում էլ լիսաբոնյան ակումբը հնարավորություն ունի տրանսֆերից ստանալ 127 միլիոն եվրո, հաղորդում է պորտուգալական A Bola-ն։ Առաջարկները «Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտային փոխանցել է 21-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը։ Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի […]
13:13 28.12.2022
Մադրիդի «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեմայի գործակալ Կարիմ Ջազիրին հայտարարել է, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը կարող էր օգնել Ֆրանսիայի հավաքականին աշխարհի առաջնության արդեն 1/8 եզրափակիչում: «Բենզեմայի վնասվածքի լուսանկարները ցուցադրել եմ երեք բժիշկների և խորհրդակցել: Մասնագետները հաստատեցին ախտորոշումը՝ ասելով, որ Կարիմը կարող էր վերականգնվել և լավ մարզավիճակում լինել մրցաշարի 1/8 եզրափակիչում: Ինչո՞ւ նրան խնդրեցիր հեռանալ թիմից այդքան […]
12:58 28.12.2022
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հարաբերությունների մասին: Ֆրանսիացի մասնագետին հարցրել են, թե արդյոք անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել Մեսսին Մբապեի նկատմամբ, երբ Արգենտինայի հավաքականի չեմպիոնական շքերթի ժամանակ թույլ է տվել դարպասապահ Էմիլյանո Մարտինեսին Կիլիանի դեմքով տիկնիկով ծաղրել ֆրանսիացի հարձակվողին: Այդ ժամանակ նա դարպասապահի կողքին էր: «Մեսսին անհարգալից վերաբերմունք չի […]
12:45 28.12.2022
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն տարեվերջյան ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը, որտեղ խոսել է մարզչական կարիերայի, Հայաստանում աշխատելու առաջարկի և մեր երկիր տեղափոխվելու, սպասվող տրանսֆերների, մարզադաշտերում երկրպագուների քիչ թվի, հայկական խոհանոցի ու բազմաթիվ այլ թեմաների մասին: Մարզիչը նաև նշել է, որ հայկական արմատներ ունի: Նա ասել է, որ մոր ազգանունը Գևորգյան է, և […]