17:06 28.04.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […]
16:44 28.04.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […]
16:16 28.04.2025
Կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Երկու խաղի արդյունքներով «Բարսելոնան» 8:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում:
15:57 28.04.2025
Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Ինտերին»։Հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը։ Հռոմեական ակումբն Ա Սերիայում անցկացրել է 18-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և 60 միավորով բարձրացել 5-րդ տեղ։ «Ինտերը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել։
15:30 28.04.2025
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել «Բարսելոնայից» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում կրած պարտությանը (2-3). «Դաշտում թողեցինք ամեն ինչ, բայց չստացվեց հաղթել։ Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք։ Այդ խաղերում նույնպես պետք է ներդնենք բոլոր ուժերը»,- գրել է անգլիացին։ «Ռեալը» Լա լիգայի ավարտից 5 տուր առաջ 72 միավորով երկրորդ տեղում է և […]
15:10 28.04.2025
Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։
14:33 28.04.2025
«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […]
14:16 28.04.2025
Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության է հասել պաշտպաններ Ռիկո Լյուիսի ու Յոշկո Գվարդիոլի գոլերի շնորհիվ։ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 17-ին կմրցի «Քրիստալ Փելասի» դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա «Ուեմբլիում»։
11:18 28.04.2025
UFC-ի թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Դասթին Պորյեն հայտնել է, որ կավարտի կարիերան: Մարտիկը UFC 318-ի շրջանակներում հուլիսին կմենամարտի Մաքս Հոլոուեյի հետ: Այդ մենամարտը վերջինը կլինի Պորյեի կարիերայում: «Սա կլինի իմ վերջին մենամարտը: Ես ձեռնոցս կկախեմ Լուիզիանայում, որտեղից սկսվեց ամեն ինչ: Ամբողջ ճանապարհորդությունը սկսվեց այնտեղ, և ինձ համար մեծ պատիվ է UFC-ն ու […]
10:40 28.04.2025
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյն Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում 0-3 հաշվով «Վուլվերհեմփթոնին» պարտվելուց հետո քննադատել է իր ֆուտբոլիստներին, հաղորդում է BBC-ն: «Լեսթերը» նախավերջին տեղում է և մրցաշրջանից հետո հրաժեշտ կտա ԱՊԼ-ին: «Ինտենսիվության և մենապայքարներում վատ դրսևորելու խնդիր ունենք: Մենք շատ հեշտ գնդակի կորուստներ ունեցանք, հատկապես առաջին խաղակեսում։ Գնդակը պահելու համար տաղանդ պետք չէ: […]
10:00 28.04.2025
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ 22-ամյա ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ է արժանացել այդ մրցանակին։ Քվեարկության արդյունքում նա առաջ է անցել Խուլիան Ալվարեսից («Աթլետիկո Մադրիդ»), Գիորգի Մամարդաշվիլիից («Վալենսիա»), Խավի Պուադոյից («Վալենսիա») և Սերխի Դարդերից («Մալյորկա»)։
09:30 28.04.2025
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Արսենալ» – ՊՍԺ դիմակայության առաջին խաղը կսպասարկի սլովենացի Սլավկո Վինչիչի գլխավորած մրցավարական անձնակազմը, տեղեկանում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Լոնդոնում կայանալիք խաղում Վինչիչին եզրերում կօգնեն իր հայրենակիցներ Թոմաժ Կլանչնիկը և Անդրաժ Կովաչիչը: VAR-ի վրա կաշխատի նիդերլանդցի Դենիս Հիգլերը, նրան էլ կօգնի սլովենացի Ալեն Բորոշակը, չորրորդ պաշտոնյան կրկին Սլովենիայից է` Մատեյ Յուգը: Խաղը կկայանա […]
09:05 28.04.2025
Վրացի նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Գեորգի Դեմետրաձեն գնահատել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հեռանկարն ակումբում: «Իմանոլ Ալգուասիլը շատ բան է արել թիմի համար: Նրա հեռանալուց հետո դժվար է ասել, թե ինչ որոշում կկայացնի նոր մարզիչը: Ալգուասիլը վստահում էր Արսենին և խաղաժամանակ էր տրամադրում, իսկ նոր մասնագետը գիտի, որ Զախարյանը հաճախ է վնասվածք ստանում: Չի բացառվում, […]
08:40 28.04.2025
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Մախաչկալայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի արտագնա խաղում 11-մետրանոցից իր վրիպման մասին, հաղորդում է «Матч ТВ»-ն: «Գոլից կարևոր էր 11-մետրանոցն իրացնելը, որպեսզի խաղը նման վերջնամաս չունենար։ Երբ գոլ խփեցի, ուրախ էի։ Երբ նրանք երկրորդ գոլը խփեցին, ես սկսեցի մտածել 11-մետրանոց հարվածի մասին։ Կովկասում խաղալը միշտ դժվար է։ […]
08:15 28.04.2025
Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը 35-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում: Բազինյանը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ հունիսի 27-ին Քվեբեք քաղաքում կմենամարտի կանադացի Սթիվեն Բաթլերի հետ: Բազինյանը 32 հաղթանակ, մեկական ոչ-ոքի և պարտություն ունի: Բաթլերն իր ակտիվում մինչև այժմ գրանցել է 35 հաղթանակ, 5 ոչ-ոքի և մեկ պարտություն:
23:59 27.04.2025
Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […]
23:16 27.04.2025
Սևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը:
22:14 27.04.2025
Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմերը եզրափակիչ խաղերում միայն հաղթում են, հաղորդում է Tribuna.com-ը: Նա իր մարզչական կարիերայում մինչ այժմ ունեցել է 7 եզրափակիչ, բոլորում հաղթել է: Նրա գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի Սուպերգավաթի և գավաթի եզրափակիչներում: Նախկինում Մյունխենի «Բավարիան» գերմանացու գլխավորությամբ հաղթել է Գերմանիայի գավաթի, Սուպերգավաթի, Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչներում:
20:48 27.04.2025
Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» Իսպանիայի գավաթը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորում ենք «Բարսելոնային» 2025 թվականին Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար»,- ասված է ակումբի՝ սոցցանցերում հրապարակված հայտարարությունում:
20:00 27.04.2025
«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունքն է գրանցել, հաղորդում է Tribuna.com-ը: «Ռեալի» համար Իսպանիայի գավաթի եզրափակչում կատալոնական «Բարսելոնայից» կրած 2-3 հաշվով պարտությունը 13-րդն է ընթացիկ մրցաշրջանում: «Ռեալը» 6 անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայում, 5 անգամ` Լա լիգայում, մեկ անգամ էլ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում` կրկին «Բարսելոնային»: Անչելոտիի գլխավորությամբ մյուս մրցաշրջաններում «Ռեալը» 12 պարտությունից ավելի չի ունեցել` (2013/14, […]
18:50 27.04.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլում, որը կայացել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Նժույգ թափերի վարժության եզրափակչում Մանուկյանը հավաքել է 14.800 միավոր և արժանացել ոսկե մեդալին: 17-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, քանի որ հաղթել է 6 փուլերից 3-ում: Աշխարհի […]
18:04 27.04.2025
Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչում ցույց տված ագրեսիվ պահվածքի համար ներողություն է խնդրել: «Իմ վարքագծի համար ոչ մի արդարացում չկա։ Ես շատ եմ ցավում։ Մենք լավ խաղ ցուցադրեցինք, հատկապես երկրորդ կեսում։ 111-րդ րոպեից հետո ես այլևս չէի կարողանում օգնել թիմիս և սխալ թույլ տվեցի եզրափակիչ սուլիչից առաջ։ Կրկին ներողություն […]
17:21 27.04.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի հանդիպումը: «Խաղացողներին ասելիք չունեմ, քանի որ բարձրակարգ հանդիպում անցկացրինք: Արեցինք այն ամենը, ինչ պետք է անեինք: Ցավ եմ ապրում: Լավ էինք պաշտպանվում: Առաջին կեսում «Բարսելոնան» մեզնից լավն էր, երկրորդ կեսում մենք լավն էինք նրանցից: Այժմ 2 օր կհանգստանանք: Մբապեն չէր կարող […]
16:44 27.04.2025
Սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում դուրս է եկել հենացատկի եզրափակիչ: Դավթյանը Կահիրեում ընթացող մրցաշարի որակավորման փուլում 14,566 միավորով գրավել է առաջին տեղը: Հիշեցնենք, որ ավելի վաղ օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, նժույգ թափերում` […]
16:14 27.04.2025
Կատալոնական «Բարսելոնան» Սևիլիայի «Օլիմպիական» ստադիոնում 3-2 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին» և պատմության մեջ 32-րդ անգամ նվաճել Իսպանիայի Արքայական գավաթը: Նախորդ անգամ այս տիտղոսը կատալոնական ակումբը նվաճել էր 2021 թվականին: 28-րդ րոպեին Լամին Յամալի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո հաշիվը գեղեցիկ հեռահար հարվածով բացել է Պեդրին: Երկրորդ խաղակեսում «Ռեալն» ավելի ակտիվ է գործել հարձակման գծում: […]
15:44 27.04.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում Մախաչկալայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի արտագնա խաղում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: Սպերցյանը 65-րդ րոպեին հաշիվը դարձրել է 3-1, սակայն 14 րոպե անց վրիպել է 11-մետրանոցից: «Կրասնոդարը» հաղթել է 3-2 հաշվով և 58 միավորով առաջին տեղում է:
15:10 27.04.2025
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտել են նաև մինչև 18 տարեկանները: Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ` մեկ ոսկե, երկուական արծաթե և բրոնզե: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ է նվաճել 71 կգ քաշային Գոռ Շատվերյանը, որը եզրափակչում հաղթել է ուկրաինացի Ռոման Հարբուզին: Արծաթե մեդալակիր են դարձել Ջոնիկ Օզմանյանը (64 […]
14:20 27.04.2025
«Նապոլին» պատրաստվում է բարձրաձայնել «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնի անվտանգության խնդիրների վերաբերյալ, հաղորդում է Football Italia-ն: Պատճառն այն է, որ որոշ երկրպագուներ գիշերով ներխուժել են ստադիոն և մոպեդներով շրջել այնտեղ: Դեպքը հայտնի է դարձել երկրպագուների տեսանյութերի հրապարակումից հետո: Տեղի ունեցածից հետո կմեծանա մարզադաշտը վերակառուցելու վերաբերյալ իշխանությունների նկատմամբ ճնշումը: Ստադիոնի որոշ հատվածներ արդեն քանդվում են: Посмотреть […]
13:39 27.04.2025
Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մադրիդում (Իսպանիա) ընթացող «Մասթերսի» երրորդ փուլ, հաղորդում է armsport.am-ը: Երկրորդ փուլում Խաչանովը 7:6 (7:3), 7:6 (7:4) հաշվով հաղթեց աշխարհի 103-րդ ռակետ Ռիելի Օպելկային։ Հանդիպումը տևել է 1 ժամ 46 րոպե։ Հաջորդ փուլում Կարեն Խաչանովը կհանդիպի Ժոաո Ֆոնսեկայի (Բրազիլիա) և Թոմի Փոլի (ԱՄՆ) միջև հանդիպման հաղթողի հետ։