10:10 27.04.2025
Հայաստանը ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի 7 ներկայացուցչով (5 տղա, 2 աղջիկ), հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ Տղաներ 1․ Հովհաննես Հովհաննիսյան (67 կգ, երիտասարդներ) 2․ Նարեկ Մկրտչյան (81 կգ, երիտասարդներ) 3․ Վալերի Մովսիսյան (89 կգ, երիտասարդներ) 4․ Գրիգոր Ղազարյան (96 կգ, B խումբ, պատանիներ) 5․ Հարություն Հովհաննիսյան (+102 կգ, պատանիներ) Աղջիկներ 6․ Ալեքսանդրա […]
23:59 26.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին: Վարչապետը ողջունել է մասնակիցներին, շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր մարզաձևերում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը և ընդգծել, որ դրա նպատակը հասարակության, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի […]
23:42 26.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Սեղանի թենիսի Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)
19:23 26.04.2025
71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
19:00 26.04.2025
Լիմասոլում անցկացվող սամբոյի պատանիների ԵԱ-ում 50 կգ քաշային Միլենա Առաքելյանը և 64կգ Ջոն Օզմանյանը դարձել են Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
18:13 26.04.2025
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է արձագանքում փաստին, որ երեխաները կրում են իր ազգանունով մարզաշապիկներ. «Սա անհավատալի է: Երբ ես երեխա էի, կրում էի Նեյմարի, Մեսսիի և այլ խաղացողների մարզաշապիկներ: Որ երեխաներն այժմ խաղում են իմ ազգանունով շապիկներով, նշանակում է, որ ես ոգեշնչում եմ նրանց ֆուտբոլում: Երբեք […]
17:52 26.04.2025
Իսպանական մամուլը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և նրա նախկին կինը՝ Կրիստինա Սերրան, փորձում են վերականգնել իրենց ամուսնությունը։ Զույգը, որը միասին էր 30 տարի, բաժանվել էր այս տարվա սկզբին, սակայն Գվարդիոլան վերջերս երեք օր անցկացրել է Բարսելոնայում՝ հաշտվելու նպատակով։ El Nacional պարբերականի տվյալներով՝ ամուսինները դեռ կրում են իրենց ամուսնական մատանիները, իսկ […]
17:27 26.04.2025
Ֆրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրի «Մոնպելյե»-«Սենտ Էտյեն» հանդիպումը, որը տեղի էր ունեցել մարտի 16-ին, նշանավորվել էր երկրպագուների անկարգություններով։ «Սենտ Էտյենի»՝ 2:0 հաշվով առաջ անցնելուց հետո «Մոնպելյեի» երկրպագուները խաղադաշտ էին նետել ծխարձակիչներ և պայթուցիկներ՝ առաջացնելով հրդեհ մարզադաշտի տրիբունայում։ Մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն ընդհատել էր խաղը։ Լիգայի կարգապահական հանձնաժողովը վերջնական արդյունք էր ճանաչել 2:0 հաշիվը։ Անկարգությունների ընթացքում 26-ամյա […]
17:00 26.04.2025
«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը մեծ հավանականությամբ կերկարաձգի պայմանագրի ժամկետը ակումբի հետ, հայտնում է El Chiringuito-ն։ Աղբյուրի համաձայն՝ Յամալը գործակալ Ժորժե Մենդեշի հետ հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի ղեկավարության հետ։ Կողմերը քննարկել են նոր պայմանագրի պայմանները։ Յամալի դիրքորոշումը հստակ է՝ նա ցանկանում է շարունակել իր առաջընթացը «Բարսելոնայում»։ Նրա նոր պայմանագրի հիմքերը արդեն դրված են, և […]
15:47 26.04.2025
Կարատեի Ռուսաստանի հավաքականի կազմում Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք Եվրոպայի 60-րդ առաջնությանը հայտավորվել է երկու հայ մարզիկ: Ռուսաստանի հավաքականի կազմում են Յուրիկ Հովհաննիսյանը (67 կգ) և Էդուարդ Գասպարյանը (84 կգ): Առաջնությունը կանցկացվի մայիսի 7-11-ը:
14:51 26.04.2025
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆում «Մեմֆիս Գրիզլիսը» տանը 108-114 հաշվով պարտվել է «Օքլահոմա Սիթի Թանդերին»: Հանդիպման ընթացքում հյուրերը պարտվում էին 29 միավորի տարբերությամբ, իսկ մեծ ընդմիջումից առաջ միավորների տարբերությունը եղել է 26: Նման խոշոր քամբեքը երկրորդն է NBA-ի պատմության մեջ 1997 թվականից հետո:
13:54 26.04.2025
«Մանչեսթեր Սիթին», որը բարդ մրցաշրջան է անցկացնում, ամռանը ծրագրում է մեծ փոփոխություններ կատարել թիմի կազմում: Defensa Central-ի տեղեկություններով՝ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմին և Էդուարդո Կամավինգային։ Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է այս երկու խաղացողի համար ընդհանուր առմամբ առաջարկել 200 միլիոն եվրո։ Ակումբը […]
12:50 26.04.2025
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Fastex Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի ակումբների ներկայացուցիչները միասին կքննարկեն Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափի հնարավոր փոփոխության վերաբերյալ ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկները և ակումբների դիրքորոշումները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Հանդիպում-քննարկումը կկայանա ՀՖՖ գրասենյակում ապրիլի 28-ին: Օրակարգում կլինեն նաև ֆուտբոլիստների մարզումային փոխհատուցման, ինչպես նաև ԲԿՄԱ-ի հետագա գործունեության վերաբերյալ հարցերը:
12:13 26.04.2025
Չնայած հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արդեն սկսել է ծրագրել թիմի ամառային տրանսֆերային արշավը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի տրանսֆերային կարճ ցուցակում ընդգրկված են չորս ֆուտբոլիստներ, որոնք բոլորն էլ հանդես են գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Իտալացի մասնագետի տեսադաշտում են․ Սանդրո Տոնալին («Նյուքասլ») Ալեքսիս Մաքալիստերը («Լիվերպուլ») Ուիլյամ Սալիբան […]
11:40 26.04.2025
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն աջակցել է Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտիին: Վերջին շրջանում իտալացի մարզիչը քննադատության թիրախում է հայտնվել: «Ֆուտբոլում մեղավոր են մարզիչները, սակայն պետք է խոստովանել, որ Անչելոտին փայլուն աշխատանք է կատարում: Նա մարզիչ է, որն աշխարհում ամենաշատ տիտղոսներն է նվաճել: Կառլոն հրաշալի է ղեկավարում «Ռեալը», որտեղ շատ աստղեր կան: Կարծում եմ՝ […]
10:11 26.04.2025
Մադրիդի «Ռեալը» նպատակ ունի ամրապնդել կիսապաշտպանությունը և թիրախավորել է Լոնդոնի «Չելսիի» առաջատար Էնցո Ֆերնանդեսին, հայտնում է fichajes-ը: Իսպանական ակումբը առաջարկել է լոնդոնցիներին փոխանակել արգենտինացուն և Արդա Գյուլերին: Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է նաև ևս 40 միլիոն եվրո վճարել:
09:00 26.04.2025
Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ալգուասիլը ակումբում որպես գլխավոր մարզիչ աշխատում է 2018 թվականից, մինչ այդ նա 7 տարի ղեկավարել է երիտասարդական թիմերը։ Հենց նույն թիմում նա սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 1989 թվականին։ 2019/20 մրցաշրջանի ավարտին մասնագետը Սան Սեբաստիան քաղաքը ներկայացնող […]
23:47 25.04.2025
Հայաստանի երիտասարդների հավաքականը Կիպրոսում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն մարզաձևի առաջատարներին՝ ռուսաստանցի մարզիկներին: Այս մասին հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։ Մեր տղաները հայրենիք կբերեն մեկ ոսկե, երկու՝ արծաթե, երեք՝ բրոնզե մեդալ. Մհեր Օհանյան 71կգ, Արշակ Բեկչյան 64կգ, Սեյրան Սարուխանյան 88կգ, Սամվել Ղազարյան 79կգ, Էրիկ Սաղաթելյան 98կգ, Արսեն Հայրապետյան +98կգ։
23:18 25.04.2025
Էլեկտրաէներգիայի մատակարարը որոշել է հոսանքազրկել Պորտուգալիայի Պորտու քաղաքի Besa Sekulho XXI մարզադաշտը «Բոավիշտա» ակումբի պարտքերի պատճառով։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ Նշվում է, որ մեկ շաբաթ մարզադաշտում էլեկտրականություն չի եղել։ Ֆուտբոլիստները պետք է մարզվեին Էսմորիզում՝ 30 կմ դեպի հարավ։ Սա վտանգի տակ է դրել Պորտուգալիայի առաջնության 31-րդ տուրի «Սպորտինգի» հետ ապրիլի 27-ին կայանալիք հանդիպման […]
22:38 25.04.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը «Ֆարուլի» կազմում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել «Կլուժի» դեմ Ռումինիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի խաղում: Գրիգորյանը 36-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել: «Ֆարուլը» պարտվել է 1-4 հաշվով և դուրս մնացել գավաթի խաղարկությունից: 23-ամյա հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում գրանցել է 7 գոլ և մեկ գոլային փոխանցում:
21:48 25.04.2025
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցան եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Ավետիսյանը 14, 466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14,400 միավորով, երրորդ տեղում են:
21:33 25.04.2025
«Վալյադոլիդը» կորցրել է Լա Լիգայում մնալու հնարավորությունը՝ առաջնության ավարտից հինգ տուր առաջ «Բետիսից» կրած պարտությունից հետո։ Թիմն ունի ընդամենը 16 միավոր՝ 18-ով պակաս, քան 17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ալավեսը»։ «Վալյադոլիդը» բարձրագույն խումբ էր բարձրացել ընդամենը մեկ տարի առաջ՝ նախորդ մրցաշրջանում Սեգունդայում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Լա Լիգայի ընթացիկ առաջնության 33 տուրում թիմը բաց է թողել 81 գնդակ, […]
20:57 25.04.2025
«Ռեալը» պաշտոնապես ապահովել է իր մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկությանը՝ Լա Լիգայի վերջին տուրերից հետո։ Մադրիդյան ակումբը 33 խաղից հետո ունի 72 միավոր։ Քանի որ Իսպանիան մրցաշարի լիգայի փուլում կներկայացվի հինգ թիմով, «Ռեալը» արդեն երաշխավորել է իր տեղը։ «Վիլյառեալը», որը ներկայումս զբաղեցնում է վեցերորդ տեղը (52 միավոր՝ 32 խաղից հետո), ինչպես նաև մնացած ստորին […]
20:27 25.04.2025
«Բարսելոնան» շարունակում է ակտիվորեն փնտրել նոր հարձակվողի, որը կդառնա լեհ Ռոբերտ Լևանդովսկու երկարաժամկետ փոխարինողը ակումբում։ Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լևանդովսկին անձամբ է ակումբի ղեկավարությանը հայտնել իր կարծիքը՝ նշելով, որ իր համար իդեալական փոխարինողը Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն է։ Նշվում է, որ 36-ամյա հարձակվողը կողմ է Ալվարեսի տեղափոխությանը կատալոնական ակումբ։ «Բարսելոնան» հույս ունի պայմանագիր կնքել […]
19:54 25.04.2025
Մյունխենի «Բավարիան» երեք տարով կերկարաձգի համագործակցությունը Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեի հետ, հաղորդում է Bild-ը։ Նոր պայմանագրի կնքումը սպասվում է հաջորդ շաբաթ։ 29-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո։ Նախատեսված է նաև 5 միլիոն եվրո բոնուս։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լերոյ Սանեն մասնակցել է 26 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
19:30 25.04.2025
«Ռեալ Սոսյեդադի» տնօրինությունը քննարկում է թիմի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլին փոխարինելու տարբերակները, հաղորդում է AS-ը: Ալգուասիլը 6,5 տարի թիմը գլխավորելուց հետո հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իսպանական ակումբից: Ալգուասիլին փոխարինելու գլխավոր թեկնածուն Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոն է, որը նախկինում մարզել է բասկյան ակումբի երիտասարդական թիմը: Ալոնսոն ակումբի տնօրեն Ջոկին Ապերրիբայի երազանքի թեկնածուն […]
19:12 25.04.2025
Մադրիդի «Ռեալը» տեսանյութ է ներկայացրել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի մասին, գրում է Marca-ն: Ինչպես գրում է իսպանական պարբերականը, Real Madrid TV-ն փորձել է ընդգծել «Ռեալի» մասնակցությամբ խաղերում պաշտոնյայի սխալները: «Երբ խաղադաշտում բասկ մրցավարն է, «Ռեալը» հաղթում է խաղերի 64, իսկ «Բարսելոնան»՝ 81 տոկոսը: Անհավանական տարբերություն […]
18:45 25.04.2025
Անդալուզական «Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո երկրորդ անընդմեջ խաղում չի կարողացել հաղթել։ «Սևիլիան» Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Օսասունային»: Անդալուզացիները 32-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել Դոդի Լուկեբակիոն: Կապառոսի թիմը 37 միավորով 15-րդն է, «Օսասունան»` 44 միավորով 8-րդը:
18:30 25.04.2025
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր կայացել է Մոլդովայում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած ծանրորդների պարգևատրման արարողությունը, որն իրականացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել էին Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]
18:12 25.04.2025
Վանաձորում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հաղթողներ են դարձել Սաշա Պետրոսյանը (57 կգ, Արտաշատ), Սարգիս Բեգոյանը (61 կգ, Արտաշատ), Արման Մուսիկյանը (65 կգ, Երևան), Վլադիմիր Ազարյանը (70 կգ, Վանաձոր), Արայիկ Այվազյանը (74 կգ, Արտաշատ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ, Երևան), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ, Երևան), Նարեկ Իկիլիկյանը (92 կգ, Գյումրի), Հրաչ Մկրտչյանը (97 […]