10:35 30.07.2022
Չեննայ քաղաքում մեկնարկած համաշխարհային 44-րդ օլիմպիադայի առաջին տուրում գերազանց է հանդես եկել նաև Հայաստանի կանանց հավաքականը: Մեր աղջիկները 4-0 հաշվով հաղթել են Բոթսվանայի ընտրանուն: Հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը: Ավելի վաղ նշել էինք, որ 4-0 հաշվով հաղթել է նաև մեր տղաների հավաքականը: Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ տուրում կմրցի […]
10:09 30.07.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում տրվեց շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի մեկնարկը: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մասնակիցների թվում չեն Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները, որոնց ՖԻԴԵ-ն հեռացրել է իր հովանու ներքո անցկացվելիք մրցաշարերից: Տղամարդկանց մրցաշարում հանդես են գալիս 186 երկրների հավաքականներ, ընդ որում Հնդկաստանը որպես օլիմպիադայի կազմակերպիչ, ներկայացված է 3 թիմով: Հայաստանի հավաքականը շախմատիստների միջին վարկանիշով […]
10:04 30.07.2022
ՌՊԼ-ի 3-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Ուրալին»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը: Երկու դեպքում էլ նա իրացրել է 11-մետրանոցները։ Սպերցյանը դաշտում էր խաղասկզբից և փոխարինվել է 86-րդ րոպեին։ Այս խաղից հետո «Կրասնոդարը» 4 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ուրալը» դեռ միավոր չի […]
09:48 30.07.2022
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային Արեն Սերոբյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել: Նրան հաղթած ղազախ մարզիկը հասել է եզրափակիչ: Երեկ մրցագորգ դուրս եկած մեր մյուս 3 մարզիկները լքել են մրցապայքարը:
08:32 30.07.2022
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Փոթիի մրցաշարում պատանի հայ շախմատիստների հաջողություններին, նշել, որ Բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները մրցանակակիր են դարձել: ««Նանա Ալեքսանդրիայի գավաթ – 2022» շախմատի 15-րդ միջազգային փառատոնին գերազանց ելույթ ունեցավ Գաբրիելա Հարությունյանը (մարզիչ՝ Գ. Ալավերդյան): Նա, 9 խաղից վաստակելով 8.5 միավոր, միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը մինչև 10տ. […]
20:03 29.07.2022
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) բացել է առցանց գրանցումը իր հաջորդ արտահերթ համագումարի մասնակիցների համար, որը տեղի կունենա 2022 թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է IBA-ի պաշտոնական կայքը: Ըստ հաղորդագրության՝ Երևանում կայանալիք արտահերթ համագումարի հիմնական օրակարգն այն է, որ ազգային ֆեդերացիաները որոշեն ասոցիացիայի նոր նախագահի ընտրությունների անհրաժեշտությունը: «Ես խրախուսում եմ բոլոր ազգային […]
15:40 29.07.2022
Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջանը և Նարեկ Դավթյանը՝ ավագ մարզիչ Սամվել Վարդազարյանի և տեխնիկական մեխանիկ Եղիշե Պետրոսյանի ուղեկցությամբ, Սլովակիայում մասնակցել են օլիմպիական մանկապատանեկան փառատոնին։ Հայ հեծանվորդները մանկապատանեկան փառատոնին մասնակցել են երկու բավականին թանկարժեք հեծանիվներով, որոնք «Հայաստան» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ, տրամադրել էր Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին (ՀՍՕՄՄ)։ «Շատ մեծ աշխատանք տարվեց, […]
13:33 29.07.2022
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամներ Վահե Աղասյանը (55 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (81 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ձյուդոյի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր է մեկնել ևս 3 մարզիկ: Պատանեկան օլիմպիական փառատոնում իրենց […]
12:19 29.07.2022
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը լքում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվել էր էստոնական «Պայդե»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով: Այս խաղում որոշիչ են եղել հետխաղյա 11 մետրանոցները, որտեղ առավել դիպուկ են եղել էստոնական թիմի ֆուտբոլիստների հարվածները` 5:3: «Արարատ-Արմենիա»-ն երկու խաղերի ընդհանուր արդյունքով […]
10:00 29.07.2022
Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլում, հայտնում է ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիան: Խմբային փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 59-78 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Կարեն Մելիքյանն էր՝ վաստակած 19 միավորով: Նա նաև 7 անգամ է տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
09:38 29.07.2022
Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ունի երկու նոր ֆուտբոլիստ: «Մեր թիմին են միացել հարձակվող Գեղամ Հարությունյանն ու կիսապաշտպան Արտեմ ԲիլյիՆ: Գեղամ Հարությունյանը հանդես է եկել «Ուլիսում», «Գանձասարում», «Նոայում», Կարագանդայի «Շախտյորում»: 22-ամյա ուկրաինացի կիսապաշտպանը խաղացել է ուկրաինական տարբեր թիմերում, վերջին թիմը եղել է «Մետալիստը»,-նշված է հայտարարությունում: Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր […]
23:37 28.07.2022
Հուլիսի 28-ին էստոնական Պարնու քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պայդե» (Էստոնիա)-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքիով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում «Արարատ-Արմենիան» զիջեց մրցակցին և դուրս մնաց ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի այս մրցաշրջանի խաղարկությունից։
16:14 28.07.2022
Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուները դեմ են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերին, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Ի նշան բողոքի, նրանք երեկվա ընկերական խաղում պաստառ են պարզել, որտեղ գրված է՝ «CR7 NOT WELCOME»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով երկու ակումբ է հետաքրքրված՝ Մադրիդի «Ատլետիկոն» ու իտալական «Նապոլին»։ «Ատլետիկոյի» նախագահը սակայն կտրականապես հերքել էր […]
16:00 28.07.2022
«Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան հրաժարվել է աջ ծնկի վիրահատությունից, գրում է La Gazzetta dello Sport-ը: Նա ծնկի վնասվածք էր ստացել «Յուվենտուսի» մարզման ժամանակ: Հետազոտության արդյունքում նրա մոտ ախտորոշվել էր մենիսկի վնասվածք: Ֆրանսիացին չի ցանկանում վիրահատվել ու մասնագետների հետ քննարկում է բուժման այլ տարբերակներ: Առաջիկայում Պոգբան բժշկական մի շարք այլ հետազոտություններ կանցնի: Պոլ Պոգբան ազատ […]
15:55 28.07.2022
Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի «Ֆետիսով-Արենայում» այսօր կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Բացման արարողությանը մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինը, ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը և բարձրաստիճան այլ անձինք: Պաշտոնական հատվածին հաջորդել են Խաղերի մասնակից […]
15:54 28.07.2022
Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է 2030 թվականին աշխարհի առաջնությունն ընդունելու հավակնությունների մասին։ Այս դիմումը պաշտոնապես կներկայացվի օգոստոսի 2-ին։ Հաղորդվում է, որ սա կլինի Արգենտինայի, Պարագվայի և Չիլիի հետ 2030 թվականի աշխարհի առաջնության համատեղ հյուրընկալման հայտ։ Հատկանշական է, որ 2030 թվականին կլրանա Ուրուգվայում կայացած աշխարհի առաջին առաջնության 100 տարին։
15:30 28.07.2022
Ստամբուլում կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ֆեներբահչե – Կիևի «Դինամո» թիմերի պատասխան հանդիպումը, որի ընթացքում ուշագրավ միջադեպ է եղել։ Ermenihabeer-ի փոխանցմամբ՝ այն պահին, երբ ուկրաինական ակումբը խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել են սադրանքի դիմել, և վանկարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել […]
14:46 28.07.2022
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջորդ մրցաշրջանում կխաղա «Մանչեսթեր Յունայթեդում»: Daily Mail-ի տեղեկություններով` 37-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի ղեկավարությանը հայտնել է պայմանագիրը խզելու իր ցանկության մասին: Պորտուգալացին կամենում է խաղալ այնպիսի թիմում, որը ելույթ կունենա Չեմպիոնների լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դեմ է արտահայտվել Ռոնալդուին՝ նշելով, որ իրենք ցանկություն չունեն վաճառել առանցքային ֆուտբոլիստներից որևէ մեկին։ Բանակցությունները չեն փոխել […]
13:57 28.07.2022
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դատարանի առաջ կկանգնի կոռուպցիայի գործով, հայտնում է El Pais-ը: Աղբյուրի փոխանցմամբ` հոկտեմբերի 17-ին Բարսելոնում դատական գործընթաց կսկսվի նրա և ևս 5 մարդու դեմ, որոնք մեղադրվում են «Բարսելոնայի» հետ իր պայմանագրով կոռուպցիա իրականացնելու մեջ: Դատական հայցերը ներկայացվել են Նեյմարի ծնողների, ինչպես նաև «Բարսելոնայի» նախկին նախագահներ Սանդրո Ռոսելի և Խոսեպ Մարիա Բարտոմեուի դեմ: Հայցը […]
13:31 28.07.2022
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն արձագանքել է իր նախկին թիմակից Տոմա Մենյեի խոսքերին, որը ներկայումս հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»։ «Այս տղան չափից դուրս շատ է խոսում»,- գրել է Նեյմարը։ Մինչ այդ բելգիացին հայտարարել էր, թե Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվելուց հետո «կորցրել է իր կախարդանքը»։ Նեյմարը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ 2021/22 մրցաշրջանում նա փարիզյան ակումբի […]
13:24 28.07.2022
Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վերջին հանդիպումները, որոնց արդյունքներով էլ որոշվեցին երրորդ փուլի մասնակիցներն ու զույգերը։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին» և դուրս եկավ հաջորդ փուլ։ Երևանյան թիմը դիմակայությունում առավելության հասավ ընդհանուր՝ 4։2 հաշվով։ Նախ, պետք է ընդգծել, որ սա պատմական հաղթանակ էր […]
12:32 28.07.2022
Անգլիական գրանդը՝ «Լիվերպուլը» ընկերական խաղում մրցակցի հարկի տակ պարտվել է ավստրիական «Զալցբուրգին»: 31-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Սեսկոն: «Լիվերպուլի» հաջորդ խաղը պաշտոնական է. հուլիսի 30-ին ակումբը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում կորոշի Անգլիայի սուպերգավաթակրին:
12:20 28.07.2022
Գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի բռնցքամարտիկ, անպարտելի Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ մտադիր է Լոնդոնում 70 հազար հանդիսականի առջև ցուցադրական մենամարտ անցկացնել իսլանդացի դերասան և մարզիկ Հաֆթոր Բյորնսոնի դեմ, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում «Լեռի» դերով: «Հրաշալի կլիներ ելույթ ունենալ 70,000 մարդկանց առջև և ցույց տալ Բյորնսոնին, թե ինչ է բռնցքամարտը: […]
12:12 28.07.2022
Վլադիվոստոկում կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային խաղերի մարզական ավանի բացման արարողությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի պատվիրակները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գլխավորությամբ, հաղորդում է ԿԳՄՍՆ կայքը: Մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը նշանակված է այսօր: Բացման ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր Ռոբերտ Սիմոնյանը: «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային խաղերում […]
11:40 28.07.2022
Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 65-76 հաշվով պարտվել է Ադրբեջանի հավաքականին: Սա մեր թիմի երկրորդ պարտությունն էր: Հայաստանի հավաքականը չորրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 28-ին Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:
11:29 28.07.2022
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 27-ին ստուգողական խաղ է անցկացրել ուելսական «Ռեքսեմի» հետ ու հաղթել 4-1 հաշվով: Քրիստիան Էրիկսենն ու Լիսանդրո Մարտինեսն իրենց ոչ պաշտոնական նորամուտն են նշել «Մանչեսթեր Յունայթեդում»: Էրիկսենը աչքի է ընկել արդյունավետ խաղով և դարձել է գոլի հեղինակ: Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել խաղին. պորտուգալացին դիտել է հանդիպումը պահեստայինների նստարանից:
10:25 28.07.2022
Հռոմում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց 7-րդ տեղը: Մեր հավաքականի հաշվին գրանցվեց 64 միավոր: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մասնակցեց 7 մարզիկով, նրանցից 2-ը նվաճեցին մեդալներ: Գասպար Տերտերյանը դարձավ աշխարհի չեմպիոն (25 միավոր), իսկ Արարատ Վարդերեսյանը՝ բրոնզե մեդալակիր (15 միավոր): Թիմին միավորներ բերեցին նաև Տիգրան Գալստյանը (10 միավոր), Արմեն […]
10:02 28.07.2022
Հուլիսի 29-ին Հնդկաստանի Չեննայ քաղաքում կտրվի շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի մեկնարկը: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մասնակիցների թվում չեն Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները, որոնց ՖԻԴԵ-ն հեռացրել է իր հովանու ներքո անցկացվելիք մրցաշարերից: Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան 186 երկրների հավաքականներ, ընդ որում Հնդկաստանը որպես օլիմպիադայի կազմակերպիչ, ներկայացված է 3 թիմով: Հայաստանի հավաքականը շախմատիստների միջին վարկանիշով […]