TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 12 մեդալով  է վերադարձել Քութայիսից

23:25 26.07.2022

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալային հարուստ ավարով է վերադարձել Վրաստանի Քութայիս քաղաքում կայացած Կակաուրիձեի անվան 11-րդ միջազգային մրցաշարից։ Վազգեն Բադալյանի ու Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր 13 մարզիկներից 12 հայրենիք են վերադարձել մեդալով, որից 5 ամենաբարձր հարգի: Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 60 […]

̰
Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանը դուրս եկավ եզրափակիչ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

23:11 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում հաջող է ելույթ ունենում 91 կգ քաշային Գոռ Այվազյանը, ով ներկայացնում է Վրաստանը: հայազգի մարզիկը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ մրցելու է գերմանացի Դարիուս Կիֆերի հետ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք իր առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ և ժամանակից շուտ Գոռը 9-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Միքայիլ Իսմաիլովին: […]

̰
Տիգրան Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

20:40 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 48 կգ քաշային Տիգրան Գալստյանը բրոնզե մեդալի համար պայքարում 3-5 հաշվով զիջեց ղազախ ըմբիշ Արսեն Ժումային: Հիօշեցնենք, որ առայժմ մեր հավաքականը մեդալ չունի:

̰
Արարատ Վարդերեսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

19:54 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը կիսաեզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Դավուդ Մամադովին: Վաղը նա կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Նախորդ գոտեմարտում Արարատը 10-1 հաշվով հաղթել էր ճապոնացի Նաոկի Կադոդեին, մինչ այդ 6-0 հաշվով առավելության էր հասել ֆինն մարզիկ Միրո Լեյնոնենի նկատմամբ, իսկ առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ և ժամանակից շուտ՝ 12-3 […]

̰
Գասպար Տերտերյանի 4-րդ փայլուն հաղթանակը. հայ ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ

19:49 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում շարունակում է փայլուն ելույթները 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը: Նա արդեն իր չորրորդ հաղթանակն է տոնել և դուրս է եկել եզրափակիչ: Քիչ առաջ ավարտված կիսաեզրափակիչ գոտեմարտում նա 5-1 հաշվով հաղթել է իրանցի Աբոլֆազի Հոսսեին Միրշեքարին: Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչում Գասպարը բացահայտ առավելությամբ՝ 8-0 հաշվով հաղթել էր թուրք […]

̰
Արարատ Վարդերեսյանը ևս կիսաեզրափակչում է. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

17:26 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը իր երրորդ հաղթանակը տոնեց: Նա ժամանակից շուտ 10-1 հաշվով հաղթեց ճապոնացի Նաոկի Կադոդեին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Դավուդ Մամադովի հետ: Նախորդ գոտեմարտում Արարատը 6-0 հաշվով առավելության էր հասել ֆինն մարզիկ Միրո Լեյնոնենի նկատմամբ, իսկ առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ և […]

̰
Գասպար Տերտերյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

17:04 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում շարունակում է փայլուն ելույթները 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը: Նա արդեն իր երրորդ հաղթանակն է տոնել և դուրս է եկել կիսաեզրափակիչ: 1/4 եզրափակչում Գասպարը բացահայտ առավելությամբ՝ 8-0 հաշվով հաղթել է թուրք Յուսուֆ Քիլչանին: Մինչ այդ նա առավելության էր հասել ղազախ Յուսուֆ Աշրապովի նկատմամբ, իսկ որակավորման փուլի գոտեմարտում […]

̰
Հայաստանի հավաքականները հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը կմասնակցեն շախմատի 44-րդ օլիմպիադային

16:38 26.07.2022

Հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չենայ քաղաքում տեղի կունենա շախմատի 44-րդ օլիմպիադան: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը: Հավաքականի գլխավոր մարզիչն Արման Փաշիկյանն է: Զավեն Անդրիասյանի գլխավորած կանանց թիմն էլ հանդես կգա հետևյալ կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիամ Մկրտչյան և Սուսաննա […]

̰
Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ հաջորդ փուլ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

16:22 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 91 կգ քաշային Գոռ Այվազյանը, ով ներկայացնում է Վրաստանը, իր առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ և ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Միքայիլ Իսմաիլովին և դուրս եկել հաջորդ փուլ: Նշենք, որ այս քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չունի:

̰
Արմենը Գևորգյանը պարտվեց իր երկրորդ գոտեմարտում. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

16:17 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում իր երկրորդ գոտեմարտում 51 կգ քաշային Արմեն Գևորգյանը 2-4 հաշվով պարտվեց ադրբեջանցի Վադաթ Գաշիմլիին և չկարողացավ դուրս գալ 1/4 եզրափակիչ: Հիշեցնենք` իր առաջին գոտեմարտում Արմենը բացահայտ առավելությամբ հաղթել էր հույն Վասիլիոս Պապագեորգիուին: Եթե ադրբեջանցին դուրս գա եզրափակիչ, ապա Արմենը կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար:

̰
Արարատ Վարդերեսյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

16:13 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը իր երկրորդ հաղթանակը տոնեց: Նա 6-0 հաշվով առավելության հասավ ֆինն մարզիկ Միրո Լեյնոնենի նկատմամբ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի ճապոնացի Նաոկի Կադոդեի հետ: Հիշեցնենք՝ առաջին գոտեմարտում Արարատը բացահայտ առավելությամբ և ժամանակից շուտ 12-3 հաշվով հաղթել էր իրանցի ըմբիշ Մոհամադ Սաֆարալի […]

̰
Նեյմարի ակնհայտ սիմուլյացիան առաջացրել է երկրպագուների դժգոհությունը

15:53 26.07.2022

Ճապոնիայում տեղի ունեցած «Գամբա Օսակա» – ՊՍԺ ընկերական խաղում փարիզյան թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը մրցակցի տուգանային հրապարակում դիմել է ակնհայտ սիմուլյացիայի։ Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում և առաջացրել երկրպագուների դժգոհությունը։ Մրցավարը նշանակել էր 11-մետրանոց, որն արդյունավետ իրացրել էր Նեյմարը։ ՊՍԺ-ն առավելության էր հասել 6:2 հաշվով։ Neymar even dives in friendliespic.twitter.com/FLFbmTC2oc — Troll Football (@TrollFootball) July […]

̰
Գասպար Տերտերյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

15:43 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը իր երկրորդ հաղթանակը տոնեց: Նա առավելության հասավ ղազախ Յուսուֆ Աշրապովի նկատմամբ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի թուրք Յուսուֆ Քիլչանի հետ: Հիշեցնենք՝ որակավորման փուլի գոտեմարտում Գասպարը ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ը ներկայացնող Զան Ռոբերտ Ֆուգիտտին:

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարին դրամական մրցանակներ են նախատեսված 1-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար

15:30 26.07.2022

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կազմակերպման հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող հարցերը: Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը, մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Հովսեփ […]

̰
Հայաստանը կլինի միակ եվրոպական երկիրը, որը կմասնակցի «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին

15:28 26.07.2022

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 8-ն անցկացվելիք «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանը կլինի միակ եվրոպական երկիրը։ 7 մարզաձևերում Հայաստանը կներկայացնի 21 մարզիկ։ Բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի սամբոյի Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Ռոբերտ Սիմոնյանը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը: Խաղերին կմասնակցեն նաև Աֆղանստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Իրանի, Մոնղոլիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լիբանանի, […]

̰
Անդրանիկ Սեդրակյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

15:22 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը սփոփիչ գոտեմարտում զիջեց ուզբեկ ըմբիշ Բեքրուզ Բարնոևին և դուրս մնաց մեդալների համար պայքարից: Այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար պայքարում 48 կգ քաշային Տիգրան Գալստյանը կմրցի ղազախ Արսեն Ժումայի հետ:

̰
Հաղթանակի համար ենք եկել, ու մտադիր ենք դուրս գալ հաջորդ փուլ. Գայիչ

15:19 26.07.2022

«Փյունիկի» ֆուտբոլիստ Զորան Գայիչը «Դյուդելանժի» դեմ այսօր կայանալիք խաղից առաջ կիսվել է սպասելիքներով: «Մեզ համար կարևոր էր առաջին խաղում հաղթելն ու Եվրոպայում մեր ճանապարհորդությունը շարունակելը: Կարծում եմ՝ լավ շանսեր ունենք պատասխան խաղից առաջ: Հաղթանակի համար ենք եկել ու մտադիր ենք դուրս գալ հաջորդ փուլ: Ունենք մեր խաղային ծրագիրը: Արդեն ավելի լավ գիտենք մրցակցին: Տեսնենք՝ ինչ […]

̰
Գասպար Տերտերյանը ժամանակից շուտ հաղթեց ամերիկացի ըմբիշին. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

15:11 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում հաջող է մեկնարկել 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը: Նա որակավորման փուլի գոտեմարտում ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ը ներկայացնող Զան Ռոբերտ Ֆուգիտտին: Գոտեմարտը տևել է 1 րոպե: Այսպիսով Գասպարը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի ղազախ Յուսուֆ Աշրապովի հետ:

̰
Արարատ Վարդերեսյանը բացահայտ առավելությամբ հաղթեց իրանցի ըմբիշին և անցավ հաջորդ փուլ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

15:07 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում այսօր մեր 4 ըմբիշներից 3-ը հաջող են մեկնարկել: Քիչ առաջ 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը բացահայտ առավելությամբ և ժամանակից շուտ 12-3 հաշվով հաղթեց իրանցի ըմբիշ Մոհամադ Սաֆարալի Մորադիին: Արարատը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի ֆինն ըմբիշ Միրո Լեյնոնենը: Ավելի վաղ հաղթանակներով էին մեկնարկել նաև […]

̰
Արմեն Գևորգյանը 56 վայրկյանում հաղթեց հույն ըմբիշին և դուրս եկավ հաջորդ փուլ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

14:59 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում իր առաջին գոտեմարտում հաղթանակ տարավ 51 կգ քաշային Արմեն Գևորգյանը: Հույն Վասիլիոս Պապագեորգիուի հետ գոտեմարտում նա 56 վայրկյանում 8 միավոր վաստակեց, որից հետո մրցավարը կանգնեցրեց մրցամարտը: Գևորգյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Վադաթ Գաշիմլիի հետ:

̰
Սամվել Խաչատրյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

14:32 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում անհաջող մեկնարկեց 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը: Որակավորման փուլի գոտեմարտում նա 2-1 հաշվով զիջել է ղազախ ըմբիշ Բեկնուր Մուկանին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, ապա Սամվելը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կունենա:

̰
Տիգրան Գալստյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

14:21 26.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 48 կգ քաշային Տիգրան Գալստյանը այսօր սփոփիչ գոտեմարտ է անցկացրել և 5-0 հաշվով հաղթել է ղրղզ ըմբիշ Կուրմանբեկ Ալիմժանովին: Երեկոյան բրոնզե մեդալի համար պայքարում Տիգրանը կգոտեմարտի ղազախ Արսեն Ժումայի հետ:

̰
«Սոչին» ձեռք է բերել Ալեքսանդր Կովալենկոյի տրանսֆերային իրավունքները

13:38 26.07.2022

«Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն պայմանագիր է կնքել «Սոչիի» հետ։ Նա կշարունակի հանդես գալ Սամարան ներկայացնող ակումբում վարձավճարով, հայտնում է «Սոչիի» մամուլի ծառայությունը։ Նախորդ մրցաշրջանում 18-ամյա խաղացողը 13 հանդիպում է անցկացրել «Կռիլյա Սովետովի» կազմում: Այս մրցաշրջանում Կովալենկոն երկու խաղ է անցկացրել և մեկ գոլային փոխանցում կատարել։ Ըստ Transfermarkt-ի՝ «Սոչին» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 420 […]

̰
Միայն մեկ նպատակ ունենք, և դա հաղթանակն է. Եղիշե Մելիքյանը՝ «Դյուդելանժ»-«Փյունիկ» խաղի մասին

13:25 26.07.2022

Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ «Դյուդելանժ»-«Փյունիկ» պատասխան խաղից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիս է տվել: «Տնային խաղում անհաջող ենք հանդես եկել: Շատ հիասթափված էինք: Ես տրիբունաներում էի՝ երկրպագուների հետ: Զգացինք, որ շատ տխրեցրինք երկրպագուներին: Դա ինձ վրա շատ է ազդել: Ավելի լուրջ ենք տրամադրված: Իրավունք չունենք հիասթափեցնելու մեր ժողովրդին, երկրպագուներին, ովքեր […]

̰
Կոխ, ատրճանակ, հրացան. հայ մարզիկները «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում հանդես կգան 7 մարզաձևերում

12:34 26.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին: Մրցաշարը կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում, իսկ Հայաստանը 21 մարզիկով ներկայացված կլինի 7 մարզաձևերում՝ սամբո, հրաձգություն, կոխ ըմբշամարտ, սեղանի թենիս, լողափնյա վոլեյբոլ, թաեքվանդո և գեղարվեստական մարմնամարզություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն […]

̰
«Լայն բացենք խաղերը». Փարիզ-2024-ի կարգախոսը

12:30 26.07.2022

Հայտնի է դարձել 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի պաշտոնական կարգախոսը։ Առաջիկա Օլիմպիական խաղերի կարգախոսն է «Լայն բացենք խաղերը» արտահայտությունը («Games wide open», «Ouvrons grand les jeux»): «Այս նոր կարգախոսը ցույց է տալիս Փարիզ 2024-ի հանձնառությունը՝ վերանախագծելու խաղերը 2020 թվականի օլիմպիական օրակարգին համապատասխան՝ դրանք բացելով հնարավորինս շատ մարդկանց համար», – ասել է […]

̰
Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP վարկանիշային աղյուսակում

12:08 26.07.2022

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է տղամարդկանց թարմացված վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը։ Որոշակի առաջընթաց է գրանցել Ռուսաստանի մյուս ներկայացուցիչ, հայազգի Կարեն Խաչանովը, որը բարձրացել է 23-րդ տեղ։ Լավագույն տասնյակում տեղի է ունեցել մեկ փոխոխություն. իսպանացի Կառլոս Ալկարասը շրջանցել է նորվեգացի Կասպեր Ռուդին՝ բարձրանալով 5-րդ տեղ։ ATP-ի վարկանիշային աղյուսակ 1 (1). Դանիիլ […]

̰
Բելգիացի վազորդուհուն ԱԱ-ում թույլ են տվել ելույթ ունենալ առանց մրցակիցների

11:41 26.07.2022

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ-ում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնությունում։ Բելգիացի վազորդուհի Աննե Զագրեն, լինելով 100 մետր արգելավազքի քառորդ եզրափակիչ փուլի միակ մասնակիցը, չի կարողացել անցնել կիսաեզրափակիչ: Մարզուհուն քառորդ եզրափակիչ փուլի մրցավազքը կրկնելու հնարավորություն էին տվել այն բանից հետո, երբ մրցավարական հանձնաժողովը բավարարել էր Բելգիայի հավաքականի բողոքը։ Բելգիացիները բողոք էին ներկայացրել՝ նշելով, որ հիմնական մրցավազքի […]

̰
Ջորջինա Ռոդրիգեսը սոցցանցերում դարձել է Դիեգո Սիմեոնեի կնոջ հետևորդը

11:10 26.07.2022

Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, սոցցանցերում սկսել է հետևել «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի կնոջը։ AS-ը հաղորդում է, որ Ջորջինան դարձել է Կառլա Պերեյրայի հետևորդը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիմեոնեն Ռոնալդուին ուզում է տեսնել իր թիմում։

̰
Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 4 հայ ըմբիշ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

10:43 26.07.2022

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս կգա ևս 4 հայ ըմբիշ: Մեդալների համար կպայքարեն 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, 51 կգ քաշային Արմեն Գևորգյանը, 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը և 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը: Մեր բոլոր ըմբիշները գոտեմարտերը կսկսեն որակավորման փուլից: Հիշեցնենք նաև, որ այսօր Տիգրան Գալստյանը և Անդրանիկ […]

̰
BACK_TO_TOP