09:17 28.07.2022
ՉԼ որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվեց «Ֆերենցվարոշին»: Տանտերերի կազմում գոլ խփեց դե Մարկոն՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո: Պատմում է armsport.am-ը: Առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը հաղթել էր 2:1 հաշվով: Հունգարական թիմը դիմակայությունում հաղթելով 5:3 հաշվով՝ դուրս եկավ հաջորդ փուլ, իսկ «Սլովանը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում:
22:17 27.07.2022
Հռոմում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում չեմպիոն հռչակվեց 91 կգ քաշային Գոռ Այվազյանը, ով ներկայացնում է Վրաստանը: Հայազգի մարզիկը եզրափակիչ գոտեմարտում ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթեց գերմանացի Դարիուս Կիֆերին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, իր առաջին գոտեմարտում Գոռը բացահայտ առավելությամբ և ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Միքայիլ Իսմաիլովին: Այնուհետ Գոռը հաղթել […]
21:27 27.07.2022
Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը նվաճեց բրոնզե մեդալ: Փոքր եզրափակիչ գոտեմարտում, նա ժամանակից շուտ 12-1 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Մաքսիմ Ռադիկին: Սա հայ ըմբիշների երկրորդ մեդալն է Աշխարհի առաջնությունում: Քիչ առաջ, ինչպես տեղեկացրել էինք, Աշխարհի չեմպիոն էր հռչակվել 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը:
21:10 27.07.2022
Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը նվաճեց ոսկե մեդալ: Եզրափակչում նա ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Լուկաս Կեվին Գրասսոյին և հռչակվեց Աշխարհի չեմպիոն: Սա Հայաստանի առաջին մեդալն էր Աշխարհի առաջնությունում: Հիշեցնենք, որ Գասպարը կիսաեզրափակիչ գոտեմարտում 5-1 հաշվով հաղթել էր իրանցի Աբոլֆազի Հոսսեին Միրշեքարին: 1/4 եզրափակչում նա […]
20:15 27.07.2022
«Բարսելոնայի» նիդեռլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կա՛մ պետք է ընդունի աշխատավարձի կրճատման վերաբերյալ ակումբի առաջարկը, կա՛մ հեռանա թիմից, հաղորդում է Mundo Deportivo-ն: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ավելի վաղ ֆուտբոլիստին խնդրել էր համաձայնել աշխատավարձի 50 տոկոս նվազեցման, սակայն ոչ Դե Յոնգը, ոչ էլ նրա գործակալը չէին համաձայնել: Նիդեռլանդցի կիսապաշտպանի ծառայություններով երկար ժամանակ հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր […]
19:56 27.07.2022
Չեմպիոնների լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի մրցակցի դաշտում, իսկ պատասխան խաղը՝ Երևանում: Ինչպես հայտնի է՝ այս փուլում հայկական թիմի մրցակիցն է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան»։ Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում և կսկսվի Հայաստանի ժամանակով 22:45-ին։ Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի […]
18:26 27.07.2022
Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը գրառում է կատարել սոցցանցերում՝ հայտնելով, որ ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը ժամանակից շուտ կհաղթի UFC-ի այսօրվա դրությամբ լավագույն մարտիկ, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային: «Ուղղակի հոգնել եմ սպասելուց: Իսլամը կպայքարի այսօրվա դրությամբ UFC-ի լավագույն մարտիկի դեմ: Օլիվեյրան 2022 թվականին ճանաչվել էր լավագույն մարտիկ: Անկախ քաշային կարգից, նա լավագույններից է: Այս […]
18:22 27.07.2022
«Լեսթերը» Եվրոպայի թոփ-7 լիգաների միակ ներկայացուցիչն է, որն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի տրանսֆեր չի իրականացրել, հայտնում է Sporf-ը: Ակումբի վիճակն ավելի է սրում այն տեղեկությունը, որ թիմի ավագ ու դարպասապահ Կասպեր Շմեյխելը համաձայնել է տեղափոխվել «Նիցա»։ Եվրոպական թոփ 7 լիգաները հետևյալն են՝ 1. Պրեմիեր լիգա (Անգլիա) 2. Լա լիգա (Իսպանիա) 3. Սերիա Ա […]
18:16 27.07.2022
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Օլիվեր Կանը պարզաբանել է, թե ինչու է ակումբը հրաժարվել Ռոնալդուին ձեռք բերելու տարբերակից։ «Մենք քննարկել ենք այս հարցը։ Վստահ եմ, որ Ռոնալդուն աշխարհի մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Բայց մենք եկել ենք այն եզրահանգման, որ այս պահին Ռոնալդուն լավագույնս չէր համապատասխանի մեր թիմին և փիլիսոփայությանը»,- Կանի խոսքերն է մեջբերել Marca-ն։ Ավելի վաղ […]
17:40 27.07.2022
Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյուդելանժի» դեմ պատասխան խաղից հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Հայաստանի գործող չեմպիոնը ընդհանուր 4։2 հաշվով առավելության հասավ Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» նկատմամբ և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ։ «Փյունիկը» դարձավ հայկական առաջին ակումբը, որը նման ցուցանիշ է գրանցում։ ««Փյունիկը» շարունակում է նվաճել […]
16:46 27.07.2022
Օրերս կայացել է «Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոց» հիմնադրամի գործունեության մեկնարկն ազդարարող միջոցառումը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Հիմնադրամը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ և նպատակ ունի ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված որակյալ, նորարարական և մրցունակ կրթության ապահովման միջոցով բարձրացնել հայկական ֆուտբոլային տնտեսության արդյունավետությունը: ԿԳՄՍ նախարարի […]
16:01 27.07.2022
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները ժամանեցին «Զվարթնոց» օդանավակայան Առաջին հայկական ակումբը, որը հաղթահարեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկու փուլի արգելքը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին» և դուրս եկավ հաջորդ փուլ։ Երևանյան թիմը դիմակայությունում առավելության հասավ ընդհանուր՝ 4։2 հաշվով։ Երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի […]
15:26 27.07.2022
«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հերքել է, որ ակումբը հետաքրքրված է Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով: «Չգիտեմ՝ ով է հորինել այս պատմությունը Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ատլետիկո» տեղափոխվելու մասին: Դա միանշանակ ճիշտ չէ: Գործնականում անհնար է, որ նա գա «Ատլետիկո»»,- նախագահի խոսքերն է փոխանցում COPE-ը:
15:00 27.07.2022
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է թիմի նորեկ, Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին։ 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025թ․ հունիս։ Անցած մրցաշրջանում Էրիկսենը ներկայացնում էր անգլիական «Բրենթֆորդը»։ Ակումբային կարիերայի ընթացքում Էրիկսենը հանդես է եկել նաև Ամստերդամի «Այաքսում», Լոնդոնի «Տոտենհեմում» և Միլանի «Ինտերում»։ Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի հանդիպման ժամանակ Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը և […]
14:35 27.07.2022
Լուիս Սուարեսը հայտնել է, որ վերադառնում է ուրուգվայական «Նասիոնալ» ակումբ: 35-ամյա ֆուտբոլիստը տեսաուղերձ է հրապարակել, որը տարածել է նաև Մոնտեվիդեո քաղաքը ներկայացնող թիմի թվիթերյան էջը՝ հաստատելով նրա տեղափոխությունը: Սուարեսը «Նասիոնալում» է անցկացրել պրոֆեսիոնալ կարիերայի առաջին մրցաշրջանը (2005/06): Այնուհետ ուրուգվայցին խաղացել է «Գրոնինգենում», «Այաքսում», «Լիվերպուլում», «Բարսելոնայում» և «Ատլետիկոյում»: ⏰ pic.twitter.com/nIxTocBSkh — Luis Suarez (@LuisSuarez9) July 26, […]
14:02 27.07.2022
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գովել է Ուսման Դեմբելեին, որը դուբլի հեղինակ էր դարձել «Յուվենտուսի» դեմ ընկերական խաղում։ «Ուսման Դեմբելեն առանձնահատուկ խաղացող է։ Նա շատ բան է տալիս մեզ խաղադաշտում, հատկապես, երբ պետք է բեկել պայքարի ընթացքը։ Այդպիսի խաղացողները քիչ են։ Իհարկե, նա պետք է լինի ավելի կայուն ամբողջ մրցաշրջանի ընթացքում և ավելի շատ գոլեր խփի։ […]
13:45 27.07.2022
«Ատալանտայի» կենտրոնական պաշտպան, արգենտինացի Խոսե Լուիս Պալոմինոն դոպինգ թեստ է հանձնել, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստի արյան մեջ հայտնաբերվել է անաբոլիկ ստերոիդ՝ նանդրոլոն։ Հակադոպինգային գործակալությունը որակազրկել է խաղացողին, բայց ժամկետը չի հայտնել: Իտալիայի Ա սերիայի նախորդ մրցաշրջանում 32-ամյա պաշտպանն «Ատալանտայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, խփել 1 գոլ և ստացել 9 դեղին քարտ։ […]
13:15 27.07.2022
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկը» կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Սերբական թիմը, որի գլխավոր մարզիչը նախկինում հայտնի ֆուտբոլիստ Դեյան Ստանկովիչն է, 21-րդ դարում լավագույն մեկնարկն է գրանցել ներքին առաջնությունում։ Սերբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 3 խաղերում «Ցրվենա Զվեզդան» 3 հաղթանակ է տարել, խփել 11 գոլ և բաց թողել ընդամենը 1-ը։ Վերջին 10 […]
13:00 27.07.2022
2024 թվականին Փարիզում կայանալիք Ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է օրացույցը և մրցումների տոմսերի գնի մասին առաջին տեղեկատվությունը, տեղեկացնում է ՄՕԿ-ի կայքը։ Խաղերն անցկացվելու են հուլիսի 24-ից օգոստոսի 11-ը։ Այդ ընթացքում նախատեսված է 329 միջոցառում։ Առաջին մրցանակակիրները որոշվելու են հուլիսի 27-ին. այդ օրը խաղարկվելու են կանանց և տղամարդկանց հեծանվասպորտի, ձյուդոյի, սուսերամարտի, ջրացատկի, ռեգբիի, հրաձգության, լողի […]
12:20 27.07.2022
Հռոմում այսօր կավարրտվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունը: Այսօր մեդալներ կխաղարկվեն 5 քաշային կարգերում, որոնցից 4-ում կան հայազգի ըմբիշներ: 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը դուրս է եկել եզրափակիչ և կգոտեմարտի ոսկե մեդալի համար: 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը փոքր եզրափակիչում կփորձի նվաճել բրոնզե մեդալ: Եվս 2 հայ ըմբիշներ այլ երկրների դրոշի ներքո կպայքարեն մեդալների […]
11:58 27.07.2022
Սերբական «Ցրվենա Զվեզդան» արդեն պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ Երևանի «Փյունիկի» հետ դիմակայությանը։ Ակումբի թվիթերյան պաշտոնական էջը հայերեն գրառմամբ է արձագանքել Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» նկատմամբ ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի արտագնա պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնի 4։1 հաշվով հաղթանակին։ «Կհանդիպենք շուտով»,- այսպիսի գրառում է հայտնվել էջում։
11:49 27.07.2022
Շեֆիլդում կայացավ ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որում անգլիացիները 4։0 հաշվով հաղթեցին Շվեդիայի հավաքականին։ Եզրափակչում բրիտանուհիները կխաղան Գերմանիա – Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։ Այդ հանդիպումը կկայանա այսօր։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հուլիսի 31-ին։
11:31 27.07.2022
«Փյունիկի» սերբ պաշտպան Զորան Գայիչը սերբական SportKlub.rs-ի հետ զրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Դյուդելանժի» նկատմամբ տարած հաղթանակի և հաջորդ փուլում «Ցրվենա Զվեզդայի» հետ սպասվող դիմակայության մասին։ «Իսկապես դժվար էր, բայց հավատացեք, որ ես ընդհանրապես հոգնածություն չեմ զգում, դեռ լի եմ ադրենալինով։ Հավատում էի, որ կարող ենք պայքարել՝ չնայած երևանյան առաջին […]
11:14 27.07.2022
ՉԼ որակավորման փուլի «Դյուդելանժ»-«Փյունիկ» խաղից հետո տեղի ունեցավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը: «Շատ ուրախ ենք հաղթանակի համար, արեցինք այն, ինչ պարտավոր էինք: Առաջին խաղում կրած պարտությունից ու հիասթափությունից հետո նպատակ էի դրել ուրախացնել երկրպագուներին: Շատ ուրախ եմ, որ մենք այսպիսի թիմ և ակումբ ունենք: Փյունիկը երբեք չի հանձնվում: Այո՛, մենք կարող […]
10:59 27.07.2022
Դալլասում կայացած «Բարսելոնա»-«Յուվենտուս» ընկերական հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով։ Հանդիպման ընթացքում կատալոնական ակումբը երկու անգամ առաջ է անցել հաշվի մեջ՝ երկու անգամ էլ գոլի հեղինակ է դարձել Ուսման Դեմբելեն։ Թուրինցիների կազմում երկու գոլի հեղինակ է դարձել Մոյզե Քինը:
10:27 27.07.2022
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 4։1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին» (առաջին խաղը՝ 0։1) և դուրս եկավ հաջորդ փուլ։ Սա պատմական հաղթանակ էր հայկական ֆուտբոլի համար, քանի որ Եղիշե Մելիքյանի սաներն առաջինն են, որ խաղալու են ՉԼ երրորդ որակավորման փուլում։ Հաղթական պահերը «Փյունիկը» ներկայացրել է նաև ֆոտոշարքով: и ещё 46 […]
09:23 27.07.2022
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը շարունակվում է կիսվել «Դյուդելանժի» դեմ տարած հաղթանակի տպավորիչ պահերով: Այս մասին ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակումներ է անում: Դրանցից մեկում նշել է. Յուրիչիչի դուբլը, Օտուբանջոյի գոլ+փոխանցումն ու «Փյունիկի» բենեֆիսը. Եվս մեկ անգամ վայելեք մեր թիմի տպավորիչ և պատմական հաղթանակը.
23:55 26.07.2022
Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 69-82 հաշվով պարտվել է Մոլդովայի հավաքականին: Կայացած առաջին խաղում Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը առավելության էր հասել Ջիբրալթարի նկատմամբ: Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 27-ին` մրցելով Ադրբեջանի հետ:
23:33 26.07.2022
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին» և դուրս եկավ հաջորդ փուլ։ Երևանյան թիմը դիմակայությունում առավելության հասավ ընդհանուր՝ 4։2 հաշվով։ Պատասխան խաղում «Փյունիկի» կազմում աչքի ընկան Ժունինյոն, Յուսուֆ Օտուբանջոն, իսկ Լուկա Յուրիչիչը դարձավ դուբլի հեղինակ։ Ընդորում այս խաղում առաջինը հաջողության էին հասել դաշտի տերերը: Չեմպիոնների լիգայի որակավորման […]