16:46 15.04.2025
2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է ջահը:Շնորհանդեսը տեղի է ունեցել Միլանում և Օսակայում հատուկ միջոցառումների ժամանակ։ Օլիմպիական ջահը պատրաստված է ալյումին-արույր խառնուրդից և ներկված է կապույտ-կանաչ երանգներով, մինչդեռ Պարալիմպիկ խաղերի ջահն ունի բրոնզե երանգ: Ջահերը ստացել են Essential անվանումը: «Ջահի պարզ դիզայնը կոչված է ընդգծելու բոցը՝ օլիմպիական ջահի փոխանցումավազքի իրական էությունը: Գաղափարն այն […]
16:24 15.04.2025
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի մասին, հաղորդում է Cadena Ser-ը: Հիշեցնենք, որ առաջին մրցավեճում իսպանական թիմը պարտվել էր 0:3 հաշվով: «Պետք է անհանգստության ու քաոսի զգացում տիրի, որն ի հայտ է գալիս առաջին գոլի հետ: «Ռեալը» պետք է մտածի միայն առաջին […]
15:50 15.04.2025
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է երկամարտի երկրորդ մեդալը: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Գառնիկ Չոլակյանը (61 կգ) երկամարտի 275 կգ (124+151) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում նա 124 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:
12:25 15.04.2025
7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն դպրոցականները: Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել Կոտայքի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի թիմը: Սպարտակիադայի […]
23:42 14.04.2025
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ մեր ընտրանին փայլուն հաղթանակ է տարել […]
19:07 14.04.2025
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 14-ին, կանանց 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելլա Յայլյանը։ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ: Գրիգորյանն այս վարժությունում 6-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց միայն 117 կգ և այս վարժությունում […]
17:17 14.04.2025
Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատրաստվում է դառնալ Չեմպիոնշիփում հանդես եկող «Սուոնսի Սիթիի» ակումբի նոր սեփականատերը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի իր էջում, փոխանցում է armsport.am-ը: Գործարքն արդեն համաձայնեցված է։ Նշվում է, որ դա չի ազդի նրա պրոֆեսիոնալ կարիերայի վրա, քանի որ նա ցանկանում է շարունակել հանդես […]
11:03 14.04.2025
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Ապրիլի 14-ին` Երևանի ժամանակով 17:00-ին, մրցահարթակ դուրս կգան A ենթախմբում հանդես եկող 55 կգ քաշային կանայք: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելլա Յայլյանը: Ժամը 20:00-ին` տղամարդկանց 61 կգ քաշում Հայաստանը կներկայացնի Գառնիկ […]
23:58 13.04.2025
Հայաստանի հոկեյի հավաքականը շուրջ 15 տարվա դադարից հետո մասնակցեց հոկեյի աշխարհի առաջնությանը։ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Մալայզիայի ընտրանին։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 24։3 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջին 3 միավորն է վաստակել տնային ԱԱ-ում։ Մեր ընտրանին վաղը՝ ապրիլի […]
23:40 13.04.2025
Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության չորրորդ փուլում՝ Բահրեյնի Գրան պրիում։ Մրցույթը տեղի է ունեցել Սախիր ավտոդրոմում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Ջորջ Ռասելը։ Լավագույն եռյակը եզրափակել է նրա հայրենակից Լանդո Նորիսը «Մաքլարենից»։ Նորիսը 77 միավորով գլխավորում է առաջնության ընդհանուր մրցաշարային աղյուսակը։ Պիաստրին այժմ ունի 74 միավոր՝ […]
22:43 13.04.2025
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 20-ը Քաթարի Դոհա քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլը: Մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. մարզիկներ Արթուր Դավթյան Վահագն Դավթյան Արթուր Ավետիսյան Համլետ Մանուկյան Մամիկոն Խաչատրյան
22:17 13.04.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կնոջ՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի ծննդյան օրվա առթիվ դուրս է եկել սառույցի վրա և պարել նրա հետ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Գեղասահքի օլիմպիական չեմպիոնը դարձել է 50 տարեկան։ Նա իր տարեդարձը նշել է «Ավելին, քան շոու» սառցե ծրագրով։ Հոբելյանական շոուի ժամանակ Պեսկովը դուրս է եկել սառույցի վրա, […]
20:01 13.04.2025
Սլովակիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 13-ին պետք է գոտեմարտեր Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Հայ մարզիկը 97կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում պետք է մրցեր հունգարացի Ալեքս Շոկի հետ։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից նշել են, որ Արթուր Ալեքսանյանի վնասվածքի պատճառով գոտեմարտը չեղարկվել է։ […]
18:10 13.04.2025
Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Խորվաթիայում ընթացող մրցաշարում երրորդ տեղն է զբաղեցրել հենացատկի վարժությունում: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող է: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթողի կոչմանն արժանացել էր Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
13:24 13.04.2025
Խորվաթիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Արթուր Ավետիսյանը հանդես է եկել օղակների վարժության եզրափակչում և վաստակելով 14,466 միավոր՝ արժանացել բրոնզե մեդալին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակել է 14,033 միավոր։ Այսօր ավելի վաղ աշխարհի գավաթի չորրորդ փուլի հաղթող էր ճանաչվել երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե […]
23:17 12.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը (77կգ) կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոիձեի նկատմամբ։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 […]
22:45 12.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (63 կգ) եզրափակիչում պարտվել է Կարեմ Կամալին 2։7 հաշվով։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակ էր տարել լեհ Մայրբեկ Սալիմովի նկատմամբ: Կիսաեզրափակչում արդեն Հայաստանի ներկայացուցիչը նույն 8։0 հաշվով […]
22:16 12.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակից Կիրիլ Միլովին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Սամվել Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել: Հայաստանի հունահռոմեական ոճի […]
19:24 12.04.2025
Երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր, այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
17:28 12.04.2025
ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսն իր ղեկավարած կոնֆեդերացիայի համագումարի բացման խոսքում առաջարկել է ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է Marca-ն: «Մենք համոզված ենք, որ 100-ամյակի տոնակատարությունը եզակի է լինելու: Նման իրադարձությունները մեկ անգամ են լինում: Այդ նպատակով առաջարկում ենք ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ` միաժամանակ երեք մայրցամաքներում, որպեսզի ոչ […]
17:05 12.04.2025
«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևն անդրադարձել է այն տեղեկությանը, թե մոսկովյան ակումբը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել հայ ֆուտբոլիստին: Այս մասին հաղորդում է Sport24-ը: «Տվյալ տեղեկությունը ճիշտ չէ, այն պետք է ավելի ուշադիր ստուգվի: Նոր պայմանագրի հարցով ակումբի հետ երկխոսություն է ընթանում»,- ասել է Թիկնիզյանի գործակալը: Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի […]
15:50 12.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկեց վստահ հաղթանակով։ Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթեց Էստոնիան ներկայացնող Ռիչարդ Կարելսոնին։
15:30 12.04.2025
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ:
15:10 12.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 12-ին, 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը պարտություն կրեցին սփոփիչ գոտեմարտերում՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարից։ 24-ամյա Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 1։3 հաշվով զիջեց ուկրաինացի Յարոսլավ Ֆլիաչկովին, իսկ Օվասապյանը 0։2 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Կանդելակիին։ Բացի այդ, 60 կգ քաշային […]
14:29 12.04.2025
Անվիճելի է, որ հայկական ֆուտբոլում լուրջ խնդիրներ կան: Վեճը այդ խնդիրները լուծելու եղանակների հետ է կապված: Արդյո՞ք կոնկրետ անձինք են մեղավոր, թե՞ համակարգը: Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարնե՞րն են ճիշտ, թե՞ իրենց ընդդիմախոսող երկրպագուների խմբերը: Մարզիչնե՞րն են վատը, թե՞ ֆուտբոլիստներն են վատ մոտիվացվում: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկել են Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն […]
13:00 12.04.2025
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթն ասել է, որ շատ ուրախ է Մոհամեդ Սալահի՝ ակումբի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման համար, տեղեկացնում է Sky Sports-ը: «Հրաշալի է, որ Սալահը շարունակելու է խաղալ այստեղ: Նա կարող էր տեղափոխվել աշխարհի ցանկացած ակումբ, բայց որոշեց մնալ մեզ հետ: Դա շատ հաճելի փաստ է», – ասել է նիդերլանդցի մասնագետը: Եգիպտացի հարձակվողը […]
12:22 12.04.2025
Զագրեբի «Դինամոն» Ֆաբիո Կանավարոյին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից: Որոշումը կայացվել է «Իստրայի» դեմ Խորվաթիայի առաջնության խաղում 0-3 հաշվով պարտությունից հետո։ «Դինամոն» զբաղեցնում է 3-րդ տեղը մրցաշարային աղյուսակում՝ 8 միավորով հետ մնալով առաջատար «Հայդուկից»: 51-ամյա մասնագետը «Դինամոյի» ղեկը ստանձնել էր 2024-ի դեկտեմբերին՝ փոխարինելով Նենադ Բյելիցային: Իտալացու գլխավորությամբ խորվաթական թիմն անցկացրել է 14 խաղ, տարել 7 […]
11:35 12.04.2025
«Միլանի» նախկին խաղացող Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի կատալոնական «Բարսելոնային», հաղորդում է Mundo Deportivo-ն: «Եթե երկու թիմերն էլ դուրս գան կիսաեզրափակիչ, և «Բարսելոնան» շարունակի խաղալ այնպես, ինչպես այժմ է, «Ինտերը» կարող է շատ պահեր ստեղծել: Եթե «Բարսելոնան» շարունակի բարձր դիրքավորվել և տարածություն թողնել, մրցակիցը կարող […]
10:40 12.04.2025
«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Անգլիացի ֆուտբոլիստը քառորդ եզրափակչի առաջին խաղում դուբլ էր ձևակերպել «Ռեալի» դեմ մրցավեճում: Դեկլան Ռայսը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում երկու գոլ է խփել տուգանայինից:
09:40 12.04.2025
Հունաստանում ավարտվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում հայտնի դարձավ չեմպիոնը: 9 միավորով չեմպիոնությունն ապահովեց սերբ Տեոդորա Ինյաչը: Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի գրանցեց ուկրաինուհի Աննա Ուշենինայի հետ և 7 միավորով 5-10-րդ տեղերն է բաժանում: Էլինա Դանիելյանը պարտվեց և 6,5 միավորով բաժանում է 11-24-րդ տեղերը: Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի Սաբինա Իբրահիմովային և 6 միավոր […]