TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+15.41 oC

ՍՊՈՐՏ

Ալեքսանդր Ուսիկին ես լավագույնն եմ համարում. Ալվարես

14:34 28.01.2025

Երկրորդ միջին քաշային կարգում (72,57 կգ) WBC, WBA, WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսը նշել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկին: «Ալեքսանդր Ուսիկին ես լավագույնն եմ համարում։ Նա լավագույններից է` անկախ քաշային կարգից։ Նա հիանալի բռնցքամարիկ է։ Ուսիկն արժանի է այդ գնահատանքին ու կոչմանը»,-մեքսիկացի բռնցքամարտիկի խոսքերը մեջբերում է The Ring-ը։ Ուկրաինացի բռնցքամարտիկը գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» ուզբեկ նորեկը հակառեկորդ է գրանցել

14:06 28.01.2025

«Մանչեսթեր Սիթիի» ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը վիճակագրական հակառեկորդ է սահմանել Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկների շրջանում, հաղորդում է The New York Times-ը։ 20-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականից ի վեր ԱՊԼ-ում նորամուտի խաղում ամենաարագ դեղին քարտ ստացած խաղացողն է: Խուսանովը Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի տնային խաղի (3-1) չորրորդ րոպեին է դեղին քարտ ստացել, իսկ դրանից […]

̰
«Բարսելոնան» գերխոշոր հաշվով հաղթանակ է տարել

13:42 28.01.2025

Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 7-1 հաշվով հաղթել է «Վալենսիային»։ Դուբլ է ձևակերպել իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը, մեկական գոլ խփել են Ֆրենկի դե Յոնգը, Ֆեռան Տոռեսը, Ռաֆինյան, Ռոբերտ Լևանդովսկին։ Մեկ անգամ էլ գրանցվել է ինքնագոլ։ «Բարսելոնան» նախորդ անգամ նման ցուցանիշ գրանցել էր 2015թ. օգոստոսին։ «Բարսելոնան» 42 միավորով վերադարձավ երրորդ տեղ։ «Վալենսիան» 16 […]

̰
Դարպասին կատարված միակ հարվածը հաղթանակ է պարգևել «Մանչեսթեր Յունայթեդին»

13:15 28.01.2025

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթել է «Ֆուլհեմին»։ Հանդիպման միակ գոլը 78-րդ րոպեին խփել է արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը։ Հատկանշական է, որ դա այս խաղում մանչեսթերյան ակումբի միակ հարվածն էր դարպասին: Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 29 միավորով բարձրացել է 12-րդ տեղ, «Ֆուլհեմը» 33 միավորով 10-րդն է։

̰
Ինչո՞ւ են բախվել «Միլանի» գլխավոր մարզիչն ու ավագը

12:50 28.01.2025

«Միլանի» ավագ Դավիդե Կալաբրիան ու գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն «Պարմայի» դեմ Ա Սերիայի 22-րդ տուրի հաղթական խաղից հետո բախվել են: Խաղն ավարտվել էր 3։2 հաշվով։ Պորտուգալացի մասնագետի ու իտալացի պաշտպանի ընդհարման կադրերը տեղ են գտել խաղի հեռարձակման ժամանակ: Միջադեպը կանխվել է թիմի մյուս անդամների միջամտությունից հետո: Գլխավոր մարզչի ու թիմի ավագի ընդհարման պատճառը չի նշվում:

̰
Մբապեն կրկնել է Ռոնալդուի ցուցանիշները

12:20 28.01.2025

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Կրիշտիանու Ռոնալդուից հետո դարձել է «Ռեալի» առաջին խաղացողը, որը 2010 թվականից ի վեր Լա լիգայի իր առաջին 19 խաղում խփել է 15 գոլ: Ֆրանսիայի հավաքականի ավագը նաև վերջին 9 տարվա ընթացքում արտագնա խաղերում «Ռեալի» կազմում հեթ-տրիկ գրանցած առաջին ֆուտբոլիստն է: Նախորդ հեթ-տրիկն արտագնա խաղերում գրանցել էր ակումբի պատմության գլխավոր ռմբարկու Կրիշտիանու […]

̰
«Լիվերպուլի» խաղում հանդիսատեսների թվի ռեկորդ է գրանցվել

11:55 28.01.2025

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Լիվերպուլ» – «Իփսվիչ Թաուն» խաղին (4-1) «Էնֆիլդ» ստադիոնում ներկա է եղել 60 հազար 420 երկրպագու, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սա «Լիվերպուլի» համար Պրեմիեր լիգայի տնային խաղերում հաճախելիության ռեկորդ է: Առնե Սլոթի գլխավորած թիմը 53 միավորով մնում է Պրեմիեր լիգայի առաջատարը և երկրորդ տեղում գտնվող ու մեկ խաղ ավելի անցկացրած […]

̰
Հաճելի չէր, որ նրա գործակալը տևական ժամանակ բանակցում էր ՊՍԺ-ի հետ

10:30 28.01.2025

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Յուվենտուսի» դեմ Ա Սերիայի 22-րդ տուրի հաղթական խաղից հետո խոսել է թիմի նախկին կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի՝ ֆրանսիական ՊՍԺ տեղափոխության մասին, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը: «Ես պետք է կենտրոնանամ իմ ունեցածի վրա: Շատ լավ գիտենք, որ հունվարյան տրանսֆերային պատուհանը բարդ է: Տեսնենք՝ ինչ կլինի, բայց ես հանգիստ եմ: […]

̰
Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում

22:17 27.01.2025

Լեռնադահուկավազքի Ռուսաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում, հայտնում է ВсеПроСпорт-ը։ «Հունվարի 30-ից ուսումնամարզական հավաք կանցկացնենք Հայաստանում` Ծաղկաձորում, որտեղ կմարզվեն Ռուսաստանի հավաքականի գրեթե բոլոր դահուկորդները։ Այնտեղ կմնանք մինչև Ռուսաստանի առաջնության մեկնարկը»,- ասել է Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Յուրի Բորդավկոն։ Լեռնադահուկավազքի Ռուսաստանի առաջնությունը կանցկացվի Կազանում մարտի 1-9-ը։

̰
Բելգիացի անվանի ֆուտբոլիստը ձերբակալվել է

21:54 27.01.2025

Բրյուսելի ոստիկանությունը հունվարի 27-ի առավոտթյան ձերբակալել է բելգիացի անվանի ֆուտբոլիստ Ռաջա Նայնգոլանին, գրում է HLN-ը։ 36-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է Հարավային Ամերիկայից Եվրոպա թմրամիջոցներ ներկրող հանցավոր խմբի հետ կապ ունենալու համար։ Նայնգոլանի ձերբակալությունը կազմակերպված հանցավորության դեմ մեծ հետաքննության մի մասն է, որը կենտրոնացած է Բելգիայում թմրամիջոցների հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ։ Ռաջա Նայնգոլանն այժմ հանդես է […]

̰
«Յուվենտուսի» ավագը հեռացել է ակումբից

21:26 27.01.2025

«Յուվենտուսն» ու թիմի ավագ Դանիլոն խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Բրազիլացի ֆուտբոլիստն իտալական թիմում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից: Նա 213 խաղում խփել է 9 գոլ, կատարել է 14 գոլային փոխանցում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի բրազիլական «Ֆլամենգոյում»:

̰
Ռոնալդուն 920-րդ գոլն է խփել

21:00 27.01.2025

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 17-րդ տուրում «Ալ Նասրը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթել է «Ալ Ֆաթեհին»։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, որը 87-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպաս։ Ռոնալդուն խփել է կարիերայի 920-րդ գոլը։ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 35 միավորով երրորդ տեղում է, «Ալ Ֆաթեը»՝ 9 միավորով վերջին՝ 18-րդ […]

̰
Ինձագին գերազանցել է Ալեգրիի ռեկորդը

20:40 27.01.2025

Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Լեչեին» հաղթելուց հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերազանցել է Մասիմիլիանո Ալեգրիի ռեկորդը։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ 48-ամյա Ինձագին Իտալիայի առաջնության պատմության մեջ ամենաարագն է 200 հաղթանակ տարել։ Այդ ցուցանիշին նա հասել է 332 խաղում, իսկ Ալեգրին` 338։ Սիմոնե Ինձագին, բացի «Ինտերից», Ա Սերիան ներկայացնող ակումբներից 2016-2021թթ. […]

̰
Սպերցյանը աչքի է ընկել ընկերական խաղում

20:10 27.01.2025

«Կրասնոդարը» պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին և Արաբական Միացյալ Էմիրություններում ընկերական խաղում մրցել է չինական «Չենդու Ռունչենի» դեմ: Գրանցվել է 1-1 հաշիվը։ Ռուսական ակումբի մեկնարկային կազմում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 26-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել կիսապաշտպան Կևին Լենինիին։ Մուրադ Մուսաևի թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունվարի 30-ին՝ մրցելով […]

̰
«Ռեալ Սոսյեդադը» սենսացիոն պարտություն է կրել, Զախարյանը դարձյալ չի մասնակցել խաղին

19:55 27.01.2025

Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» տնային խաղում 0-3 հաշվով սենսացիոն պարտություն է կրել «Խետաֆեից»։ Դուբլ է գրանցել «Բարսելոնայի» ու «Ռոմայի» նախկին հարձակվող Կառլես Պերեսը։ Բասկյան ակումբի հայտացուցակից կրկին բացակայում էր Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկող հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ 21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել։ […]

̰
Հայտնի է Էլինա Ավանեսյանի մրցակիցը առաջին փուլում․ Լինցի WTA-500

19:36 27.01.2025

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը մասնակցելու է Լինցի WTA-500 շարքի մրցաշարին։ Ավստրիայում կայանալիք մրցաշարի առաջին փուլում աշխարհի 49-րդ ռակետը մրցելու է Կատերինա Սինյակովայի (Չեխիա, 53-րդ ռակետ) դեմ։ Մրցախաղը կկայանա հունվարի 28-ին։ Թենիսիստուհիները միմյանց հանդիպելու են առաջին անգամ։ Մրցաշարին մասնակցելու են նաև Կարոլինա Մուխովան (Չեխիա, 19-րդ ռակետ), Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա, 24-րդ ռակետ), Մարիա Սակարին (Հունաստան, 31-րդ ռակետ) […]

̰
Յանիկ Սիները՝ երկրորդ տարին անընդմեջ դարձել է Australian Open-ի հաղթող

19:14 27.01.2025

Աշխարհի 1-ին ռակետ Յանիկ Սիները երկրորդ տարին անընդմեջ հաղթել է թենիսի «Մեծ սաղավարտի» Ավստրալիայի բաց առաջնությունը: Իտալացին «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի եզրափակչում 6-3, 7-6, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 2-րդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: 23-ամյա թենիսիստը նվաճեց կարիերայի 19-րդ տիտղոսը: Իտալացին 21-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ թարմացնելով անձնական ռեկորդը:

̰
Վահան Բիչախչյանի առաջին գոլային փոխանցումը «Լեգիայի» կազմում

18:54 27.01.2025

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել Վարշավայի «Լեգիայի» կազմում: Լեհական «Գուռնիկ Լենչնայի» դեմ ընկերական խաղում գյումրեցի ֆուտբոլիստի փոխանցումից հետո պաշտպան Ռաֆալ Օգուցնյակը գրավել է մրցակցի դարպասը: «Լեգիան» հաղթել է 6-3 հաշվով: Բիչախչյանը Շչեցինի «Պոգոնից» է տեղափոխվել Լեհաստանի ամենատիտղոսակիր ակումբ:  

̰
«Ինտերը» խոշոր հաշվով հաղթել է «Լեչեին», Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը

18:35 27.01.2025

Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում Միլանի «Ինտերն» արտագնա խաղում 4-0 հաշվով հաղթել է «Լեչեին»։ «Ինտերում» աչքի են ընկել իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին, նիդերլանդցի պաշտպան Դենզել Դյումֆրիսը, հարձակվողներ, արգենտինացի Լաուտարո Մարտինեսն ու իրանցի Մեհդի Թարեմին։ Միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 58-րդ րոպեին։ «Ինտերը» 50 միավորով երկրորդն […]

̰
Կվարացխելիան աչքի է ընկել նորամուտի խաղում

18:16 27.01.2025

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 19-րդ տուրում ընդունել էր «Ռեյմսին»։ Գրանցվել է 1-1 հաշիվը: 47-րդ րոպեին ՊՍԺ-ից հաշիվը բացել է ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, որին գոլային փոխանցումը կատարել է նորամուտը նշող վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան: Լուիս Էնրիկեի թիմը 47 միավորով առաջատարն է, «Ռեյմսը»` 22 միավորով 12-րդը:

̰
Մբապեի առաջին հեթ-տրիկը «Ռեալի» կազմում

17:54 27.01.2025

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Վալյադոլիդին»: Հեթ-տրիկ է գրանցել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը բոլոր մրցաշարերում վերջին 5 խաղում 8 գոլ է խփել: Կիլիանի համար այս հեթ-տրիկն առաջինն է «Ռեալի» մարզաշապիկով: Իսպանիայի չեմպիոնը 49 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, չորս միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»: «Վալյադոլիդը» […]

̰
Հայ եղբայրները իրենց ռեկորդային ցուցանիշով գրավել են լեգենդար Լեբրոն Ջեյմսի ուշադրությունը

17:31 27.01.2025

Լոս Անջելեսի Մեսրոպյան դպրոցի բասկետբոլի թիմում հանդես եկող զույգ եղբայրներ Նիք և Դիլան Խաչիկյանները ռեկորդային մրցելույթ են ունեցել, հայտնում է ESPN-ը։ Նիք Խաչիկյանը Փասադենայի դպրոցի թիմի դեմ խաղում (119-25) վաստակել է 102 միավոր։ Պատանի բասկետբոլիստը ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ մեկ խաղում ամենաշատ միավորներն է վաստակել։ Նրա 60 նետումներից 48-ը արդյունավետ է եղել։ Դիլան Խաչիկյանը […]

̰
Ո՞վ է «Պորտուի» նոր մարզիչը

17:01 27.01.2025

«Պորտուի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մարտին Անսելմին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ: 39-ամյա մասնագետն առաջին անգամ է մարզելու եվրոպական ակումբ։ Նա 2024 թ. հունվարից գլխավորում էր մեքսիկական «Կրուզ Ասուլը»։ Անսելմին լուրջ հաջողությունների է հասել էկվադորական «Ինդեպենդյենտե դել Վալյեի» ղեկին, որի հետ երկու անգամ […]

̰
«Արարատն» ու «Շիրակը» չպարզեցին հաղթողին

16:41 27.01.2025

Ձորաղբյուրի մարզաբազայում Երևանի «Արարատն» ու Գյումրիի «Շիրակն» ընկերական հանդիպում են անցկացրել։ Գրանցվել է 1-1 հաշիվը։ 55-րդ րոպեին հաշիվը բացել է «Շիրակի» կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը, իսկ 69-րդ րոպեին «Արարատից» պատասխան գոլը խփել է փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը։

̰
Գեորգի Հարությունյանի տրանսֆերն ամենաթանկարժեքն է «Պուշկաշ Ակադեմիայի» պատմության մեջ

16:26 27.01.2025

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանի տրանսֆերը դարձել է ամենաթանկարժեքը «Պուշկաշ Ակադեմիայի» պատմության մեջ՝ համաձայն Transfermarkt-ի տեղեկության։ Հունգարական ակումբը ռուսական «Կրասնոդարին» հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն եվրո։ Հարությունյանը հունվարի 25-ին է համալրել «Պուշկաշ Ակադեմիայի» կազմը։

̰
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ալբանիայի թիմի դեմ հանդիպումներին

16:00 27.01.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մինչև փետրվարի 1-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում և կպատրաստվի Ալբանիայի թիմի դեմ Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի հանդիպումներին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մարզական հավաքին մասնակցում են հետևյալ ֆուտզալիստները. Դարպասապահներ՝ Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան), Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ», Արթուր Մկրտչյան – «Երևան», […]

̰
Հաջորդ մրցաշրջանում կվերադառնանք, առայժմ գոյատևում ենք․ Գվարդիոլա

15:38 27.01.2025

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ հաջորդ մրցաշրջանում իր թիմը կսկսի ավելի լավ արդյունքներ գրանցել, հաղորդում է Goal.com-ը։ «Երեք ամիս առաջ ես զգացի, որ մենք կտառապենք այս մրցաշրջանում, և այդպես էլ եղավ։ Նման բան նորից կկրկնվի։ Ինչ որ մեկն ասում է` ««Իփսվիչ Թաունի» դեմ խաղից հետո նրանք վերադարձան»: Մյուսն ասում […]

̰
Ռոմանո․ Նեյմարը կփոխի ակումբային գրանցումը

14:25 27.01.2025

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի բրազիլական «Սանթոսում»: Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Նեյմարի վերադարձը «Սանթոս» այժմ անխուսափելի է, քանի որ կողմերի միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս շաբաթ պաշտոնական քայլեր կհետևեն «Ալ-Հիլալի» հետ գործարքը վերջնական տեսքի բերելու և փաստաթղթերը վերանայելու համար: Հիշեցնենք, որ Նեյմարը «Սանթոսում» հանդես է եկել մինչև 2013 թվականը, […]

̰
Չելսին ձևակերպել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

20:53 26.01.2025

ԱՄՆ-ի կանանց հավաքականի պաշտպան Նաոմի Գիրմայի տեղափոխությունը «Չելսի» գերազանցել է կանանց ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդը։ Հայտնում է Armsport-ը։ Այս տրանսֆերը «Սան Դիեգոյից» արժեցել է 1,1 միլիոն դոլար և դարձել է ամենաթանկարժեքը կանանց ֆուտբոլի պատմության մեջ։ Գործարքը գերազանցեց նախորդ համաշխարհային ռեկորդը՝ հարձակվող Ռեյչել Կունդանանջիի տրանսֆերը (767 հազար եվրո):

̰
Բեքհեմը բացահայտել է, թե որտեղ է Մեսսին նախատեսում ապրել կարիերան ավարտելուց հետո

16:57 26.01.2025

«Ինտեր Մայամիի» համասեփականատեր և «Ռեալի», ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Դևիդ Բեքհեմը հայտնել է, որ խոսել է ամերիկյան թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալուց հետո արգենտինացու ծրագրերի մասին։ Փոխանցում է Armspot-ը։ «Ես կցանկանայի, որ Մեսսին կարիերան ավարտելուց հետո ապրեր Մայամիում, բայց Լեոն ինձ ասաց, որ մտածում է միայն «Կամպ Նոուի» մոտ ապրելու […]

̰
BACK_TO_TOP