08:30 12.04.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գործակալ Պինի Զահավին գերմանացի մասնագետի և ակումբի պայմանագրի ժամկետը մեկ տարով երկարաձգելու հարցում համաձայնության է եկել կատալոնական ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է SPORT-ը: «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, սպորտային տնօրեն Դեկուն և ղեկավար կազմի այլ անդամներ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից (4-0) առաջ հանդիպում են ունեցել Զահավիի […]
23:54 11.04.2025
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման Հունաստանի Հռոդոս կղզում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Աննան, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 78.2 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։
23:43 11.04.2025
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտին մոտեցավ 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Չեմպիոն դարձավ սերբ միջազգային վարպետ Թեոդորա Ինյացը, ով 11 հնարավորից վաստակեց 9.5 միավոր: Ռումինացի միջազգային վարպետ Իրինա Բուլմագան 8 միավորով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ էստոնացի միջազգային վարպետ Մաի Նարվան 8 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Ներկայացնում ենք […]
22:47 11.04.2025
Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ հրապարակելով տեսանյութ, որում Ալեքսանյանը փորձում է ձեռքի սեղմման ուժը: Հայ ըմբիշի սեղմման ուժը կազմել է 195 ֆունտ: Ալեքսանյանը գերազանցել է իրանցի Ամիրրեզա Մասումիի ռեկորդը՝ 186.6 ֆունտը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:09 11.04.2025
Լեգենդար բրազիլացի Ռոնալդինյոն պատմել է այն ֆուտբոլիստի մասին, որի հետ միշտ երազել է խաղալ նույն թիմում։ Չնայած իր կարիերայի ընթացքում Ռոնալդինյոն խաղացել է բազմաթիվ մեծանուն ֆուտբոլիստների՝ այդ թվում Ռոնալդոյի և Լիոնել Մեսսիի հետ, նա երբեք չի եղել նույն թիմում Զինեդին Զիդանի հետ։ «Ես միշտ հիացել եմ Զիզուով։ Ցավում եմ, որ երբեք նրա հետ չեմ խաղացել։ […]
21:27 11.04.2025
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը: ԴԱՐՊԱՍԱՊԱՀ` Յան Զոմեր («Ինտեր»): ՊԱՇՏՊԱՆՆԵՐ` Յուրիեն Թիմբեր («Արսենալ»), Վիլյամ Սալիբա («Արսենալ»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Նունու Մենդեշ (ՊՍԺ): ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ՝ Նիկոլո Բառելա («Ինտեր»), Վիտինյա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենալ»): ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ՝ Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ), Լամին Յամալ («Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»): Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 15-16-ին:
20:55 11.04.2025
Բրատիսլավայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում Կարեն Խաչատրյանը (87 կգ.) և Դավիթ Օվասափյանը (130 կգ. ) նույնպես կպայքարեն մեդալների համար: Մեր երկու ըմբիշներին հաղթած մարզիկները հասել են եզրափակիչ, այսպիսով հնարավորություն ընձեռելով Խաչատրյանին և Օվասափյանին անցկացնել սփոփիչ գոտեմարտեր:
20:17 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթել էր մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Իսկ 1/2 եզրափակչում Ամոյանը […]
19:53 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ 1/2 եզրափակչում Կարենը ժամանակից շուտ՝ 1 րոպե 43 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։ Հայ ըմբիշը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից, որտեղ ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին։
19:40 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել էր թուրք Էմրե Մուտլուին։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ․) և […]
19:22 11.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Պարմայի» դարպասապահ Ձիոն Սուզուկիի ծառայություններով, հայտնում է talkSPORT-ը: Անգլիական ակումբում դժգոհ են Անդրե Օնանայի ցուցադրած խաղից ու ցանկանում են նոր դարպասապահ ձեռք բերել: «Պարմայի» 22-ամյա ֆուտբոլիստն այն դարպասապահների ցանկում է, որոնց հետևում է մանչեսթերյան ակումբը: Անգլիայի 20-ակի չեմպիոնը դեռ 2 տարի առաջ էր ցանկանում ձեռք բերել ճապոնացի դարպասապահի տրանսֆերային իրավունքը, սակայն […]
19:02 11.04.2025
Իսպանական «Էսպանյոլի» աշխատակցուհին մեղադրել է թիմի խաղացող Ալվարո Ագուադոյին բռնաբարության համար։ Ինչպես հայտնում է Marca-ն միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 23-ին՝ այն օրը, երբ թիմը նշում էր վերադարձը Իսպանիայի բարձրագույն դիվիզիոն։ Կինը սակայն դիմել է ոստիկանություն վեց ամիս անց՝ վախենալով աշխատանքը կորցնելուց։ Նրա խոսքերով՝ Ագուադոն բռնաբարել է իրեն Բարսելոնայի գիշերային ակումբի զուգարանում։ Գործը […]
18:40 11.04.2025
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղում վրացի Խվիչա Կվարացխելիայի խփած գոլի մասին։ Հիշեցնենք, որ Փարիզում կայացած առաջին խաղն ավարտվել է ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ «Ինձ նման մարզչի համար շատ լավ է Խվիչայի պես խաղացող ունենալը: Նա փայլուն գոլ խփեց: Մենք փորձեցինք պայմանագիր կնքել նրա հետ անցյալ ամառ, բայց […]
18:05 11.04.2025
«Արսենալից» 0-3 հաշվով կրած պարտությունից հետո Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հայտնում է Defensa Central-ը: «Ցանկանում եմ մնալ «Ռեալում» ու շարունակել տիտղոսներ նվաճել», – Պերեսի հետ զրույցում ասել է բրազիլացին: Վինիսիուսի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմերը, բայց նա կենտրոնացած է միայն «Ռեալում» ելույթների ուղղությամբ: Վինիսիուսը […]
16:55 11.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդն» 81-ամյա երկրպագուին զրկել է «Օլդ Թրաֆորդում» իր նստատեղից, քանի որ դրա հետևում գտնվող տարածքը վերածվելու է VIP հատվածի, հաղորդում է The Sun-ը: Ակումբը տարեց երկրպագու Մայքլ Քարնիին տեղեկացրել է, որ հաջորդ մրցաշրջանից նրանից կվերցվի աթոռն ու տեղը կվաճառվի կորպորացիայի: Երկրպագուն լեգենդար մարզադաշտում այդ տեղը զբաղեցրել է 45 տարի: «Ես այստեղ նստած էի, երբ […]
16:30 11.04.2025
Մադրիդի «Ռեալի» բողոքից հետո Իսպանիայի Վարչական սպորտային դատարանը կարգապահական գործ է հարուցել Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասի դեմ, հայտնում է իսպանական AS-ը: «Ռեալը» ներկայացված բողոքով պնդում է, որ Խավիեր Տեբասը խախտել է 2023 թվականի ապրիլին մրցավարության վերաբերյալ անցկացված անանուն հարցման գաղտնիությունը: Այդ հարցումից հետո բացահայտվել է «Ռեալի» քվեարկությունը, իսկ դա, ակումբի պնդմամբ, խախտում է իրենց […]
15:54 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։
15:40 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […]
15:18 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։
14:57 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […]
14:10 11.04.2025
Անգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […]
13:44 11.04.2025
Պորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ Բարբոսայի խոսքերով՝ ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից։ «Կարծում եմ, որ առաջիկա ամռանը Սպերցյանի համար մեծ հնարավորություններ կլինեն Եվրոպա գնալու։ Գաղտնիք չէ, որ նման մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստին հետևում են եվրոպացի սկաուտները։ Հնարավոր է, որ Սպերցյանն այս […]
13:20 11.04.2025
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և բրիտանացի ռեժիսոր Մեթյու Վոնը ստեղծել են UR-Marv համատեղ անկախ կինոստուդիա։ Այս մասին Ռոնալդուն հայտնել է X-ի սոցիալական ցանցում։ «Սա հետաքրքիր նախաձեռնություն է ինձ համար, քանի որ ես անհամբեր սպասում եմ բիզնեսում նոր մեկնարկների»,- ասել է Ռոնալդուն: «Կրիշտիանուն ֆուտբոլային խաղադաշտում ստեղծում է պատմություններ, որոնք ես երբեք […]
12:48 11.04.2025
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Արսենալի»` «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում 3-0 հաշվով հաղթանակի և մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Անչելոտիի հնարավոր հեռանալու մասին, հաղորդում է AS-ը: «Չնայած դժվար է, բայց ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է «Ռեալին» և այն խաղացողներին, որոնք նրանք ունեն: […]
12:12 11.04.2025
«Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, հայտնում է Матч ТВ-ն։ «Պետք չէ սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ։ Վնասվածքը կրկնվել է, իսկ մրցաշրջանի վերջին խաղերի համար ոչ ոք չի ցանկանում ռիսկի դիմել։ Այժմ նա ֆիզիկական վարժություններ է կատարում` ապաքինվելով ըստ ծրագրի»,- ասել է հայ […]
11:42 11.04.2025
2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Անգլիայի Պրեմիեր լիգան կունենա 5 ներկայացուցիչ, հայտնում է ESPN-ը: Նախորդ մրցաշրջանից սկսած՝ Չեմպիոնների լիգայում եվրոպական թոփ առաջնություններից 2-ը ձեռք են բերում լրացուցիչ տեղ՝ ըստ եվրագավաթային մրցաշարերում տվյալ երկրի թիմերի ելույթների: Անգլիական թիմերին ընդամենը 1 հաղթանակ էր անհրաժեշտ՝ ՉԼ-ում 5-րդ ուղեգիրն ապահովելու համար: «Արսենալի» հաղթանակը «Ռեալի» դեմ ապահովեց ԱՊԼ թիմերի համար այդ […]
11:20 11.04.2025
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում կայացել են քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2-2 հաշիվն է գրանցել ֆրանսիական «Լիոնի» հետ: « Լոնդոնի «Տոտենհեմը» տանը 1-1 է խաղացել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ, Բիլբաոյի «Աթլետիկն» էլ հյուրընկալվելիս չի կարողացել կոտրել 10 ֆուտբոլիստով մնացած «Ռեյնջերսի» դիմադրությունը` 0-0: Իսկ նորվեգական «Բուդյո-Գլիմտը» տանը 2-0 հաշվով հաղթել է Հռոմի «Լացիոյին»: Պատասխան խաղերը […]
10:55 11.04.2025
«Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի նախկին առաջատար Ռոնալդինյոն կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասին, գրում է L’Équipe-ը: «Մբապեն իմ լավ ընկերն է: Շատ ուրախ եմ, որ նա տեղափոխվել է Իսպանիա: Փարիզից հետո մեր ճանապարհները գրեթե նույն կերպ են ընթանում, բացառությամբ ակումբներից: Հիմա նա պատմական ակումբում է, որը պետք է նրան օգնի զարգանալ և մեծ […]
10:15 11.04.2025
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում կայացան քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է Վարշավայի «Լեգիային»: Լեհական ակումբի պահեստայինների թվում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով խաղադաշտ է դուրս եկել 83-րդ րոպեին: Իսպանական «Բետիսը» տանը 2-0 հաշվով հաղթել է լեհական «Յագելոնիային», իտալական «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել սլովենական «Ցելյեի» դեմ […]