TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Այս պահին նրան հազիվ թե վերցնեին ԱՊԼ-ի թոփ ակումբները. Դենի Միլզը՝ Մեսսիի մասին

22:02 07.07.2022

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Դենի Միլզը կարծում է, որ ԱՊԼ-ի թոփ ակումբները Մեսիին այսօրվա դրությամբ չէին ցանկանա տեսնել իրենց կազմում։ «Լիոնելը տեսածս լավագույն ֆուտբոլիստն է։ Գիտեմ, որ Ռոնալդուի ցուցանիշները կարող են փոքր-ինչ լավը լինել, և նա իրեն ավելի լավ է դրսևորում կարևոր խաղերում, բայց սոսկ ֆուտբոլային վարպետության տեսանկյունից Մեսսին լավագույնն է։ Այնուամենայնիվ, այս պահին նրան […]

̰
Ադրբեջանցի մարզիչները ներողություն են խնդրել Հայաստանի հավաքականից.  Ավետիք Վարդանյան

21:35 07.07.2022

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մարզիչներն ու Եվրոպայի առաջնության մեդալակիրներն ամփոփել են մրցաշարի արդյունքները: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրոպայում` նվաճելով երեք ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Ոսկե մեդալակիրներն են` Հայկ Պապիկյանը, Մուշեղ Մկրտչյանը, Լյովա Գևորգյանը, արծաթե մեդալ է նվաճել Հարություն Հովհաննիսյանը, իսկ բրոնզե մեդալ` Հայկ Աբրահամյանը: Հավաքականի […]

̰
35 երկիր հորդորել է միջազգային ֆեդերացիաներին հեռացնել Ռուսաստանին

21:30 07.07.2022

35 երկրների կառավարություններ համատեղ հայտարարությամբ դիմել են մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին՝ հորդորելով հեռացնել Ռուսաստանի եւ Բելառուսի համապատասխան կառույցներից, հաղորդում է tass.ru-ն։ Պատճառը Ուկրաինայում շարունակվող պատերազմն է։ «Ռուսաստանի եւ Բելառուսի մարզական գերատեսչություններն ու ֆեդերացիաները պետք է հեռացվեն միջազգային մարզական կառուցներից»,- նշվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հաղորդագրությունում։ Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Կանադայի, Ավստրիայի, […]

̰
«Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Համրուն Սպարտանսին»

21:16 07.07.2022

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» այսօր «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր Մալթայի «Համրուն Սպարտանսին»։ Խաղն ավարտվեց հայկական թիմի նվազագույն առավելությամբ: Միակ գոլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը խաղի 25-րդ րոպեին: Պատասխան հանդիպումը Մալթայում տեղի կունենա հուլիսի 14-ին։

̰
Ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության բացման խաղում հանդիսականների թվի ռեկորդ է գրանցվել

16:23 07.07.2022

Ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության բացման խաղում հանդիսականների թվի ռեկորդ է գրանցվել։ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում Անգլիա – Ավստրիա հանդիպմանը ներկա է եղել 68,871 ֆուտբոլասեր, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս մրցաշարի պատմության մեջ։ Անգլիայի հավաքականն առավելության է հասել 1:0 հաշվով։ Խմբային փուլում Անգլիայի մրցակիցներն են նաև Նորվեգիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները։ Եվրոպայի առաջնության հանդիպումների տոմսեր է […]

̰
Բուքմեյքերները «Ալաշկերտ»-«Համրուն Սպարտանս» խաղի ֆավորիտ են համարում հայկական ակումբին

16:16 07.07.2022

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» այսօր «Հանրապետական» ստադիոնում կընդունի Մալթայի «Համրուն Սպարտանսին»։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Ալաշկերտին», որի հաղթանակի գործակիցը 1.45 է։ Հյուրերի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 6.50, ոչ ոքի արդյունքինը՝ 4.00 գործակցով։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին։ Մուտքն ազատ է։ Պատասխան հանդիպումը Մալթայում տեղի կունենա հուլիսի 14-ին։

̰
Ի՞նչ գին է ուզում «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի համար

14:22 07.07.2022

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը, որը ճնշում է գործադրում ակումբի ղեկավարության վրա, որպեսզի հնարավորինս շուտ հեռանա ակումբից։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ակումբը կդիտարկի առաջարկներ, որոնք սկսվում են 14 միլիոն եվրոյից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոնդոնի «Չելսին» Ռոնալդուին պատրաստվում է ձեռք բերել 20 մլն եվրոյով։ Առայժմ Թոմաս Տուխելի թիմը պորտուգալացու տրանսֆերի միակ ռեալ […]

̰
Մեսսին արդեն Արգենտինայի հավաքականի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը չէ

14:00 07.07.2022

Transfermarkt-ի տվյալներով` Մեսսին երկար տարիներ գլխավորում էր Արգենտինայի հավաքականի ամենաթանկարժեք խաղացողների ցուցակը, իսկ հիմա նա զիջում է «Ինտերի» խաղացող Լաուտարո Մարտինեսին։ Նրա ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 75 մլն եվրո, իսկ Մեսսիի տրանսֆերային արժեքը վերջին շաբաթների ընթացքում նվազել է մինչև 50 միլիոն եվրո: Սա զարմանալի չէ՝ հաշվի առնելով Մեսսիի տարիքը, ինչպես նաև ՊՍԺ-ում ոչ այնքան […]

̰
Հայտնի են Հայաստանի շախմատի հավաքականների կազմերը Համաշխարհային օլիմպիադայում

13:45 07.07.2022

Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականների կազմերը, որոնք կմասնակցեն Համաշխարհային օլիմպիադային: Տղամարդկանց հավաքականում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Շախմատի համաշխարհային օլիմպիադան այս տարի կանցկացվի Հնդկաստանի Չենայ քաղաքում: Այն կմեկնարկի հուլիսի […]

̰
Ռոնալդուն պատրաստ է գնալ աշխատավարձի զգալի կրճատման՝  նոր, ավելի հեռանկարային ակումբ տեղափոխվելու համար

13:24 07.07.2022

Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման, որպեսզի տեղափոխվի այնպիսի ակումբ, որը կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում։ Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման, որպեսզի տեղափոխվի ակումբ, որը հավակնում է հաղթել Չեմպիոնների լիգայում: Սա է նրա գլխավոր մոտիվացիան հիմա։ Այժմ «Մանչեսթեր Յունայթեդում» նա շաբաթական ավելի քան կես միլիոն ֆունտ […]

̰
Յուրա Մովսիսյանը վստահ է, որ Մխիթարյանը կդառնա «Ինտերի» առաջատար

12:45 07.07.2022

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ինտեր» և հավաքականից հեռանալը: «Յուրաքանչյուր խաղացող ինքն է որոշում` երբ հեռանա հավաքականից: Ես նույնպես շուտ հեռացա: Բայց որ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է, կասկած չկա, նման խաղացողը ցանկացած պահի կօգներ ազգային հավաքականին։ Ինչ վերաբերում է «Ինտեր» տեղափոխությանը, ապա հիանալի […]

̰
Աֆրիկյան տարօրինակ ֆուտբոլ. Սիերա Լեոնեի առաջնության խաղում գրանցվել է 95-0 հաշիվը

12:37 07.07.2022

Սիերա Լեոնեի ֆուտբոլային ասոցիացիան հետաքննություն է սկսել երկրի առաջնության երկրորդ դիվիզիոնի երկու հանդիպումների արդյունքների վերաբերյալ, որոնցում ընդհանուր առմամբ գրանցվել է 187 գոլ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Խոսքը «Գոլֆ»-«Կոկիմա Լիվան» (91:1) և «Կահուլա Ռեյնջերս – «Լումբենբու Յունայթեդ» (95:0) հանդիպումների մասին է: Սիերա Լեոնեի ֆուտբոլային ասոցիացիան հայտնել է, որ այս խաղերի արդյունքները մանրակրկիտ կհետաքննվեն։

̰
Ինձ համար անընդունելի է, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում․ Յուրա Մովսիսյանը՝ Արսեն Զախարյանի մասին

11:35 07.07.2022

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում խաղալու որոշումը։ «Էլ ի՞նչ կարող ենք ասել, եթե նա խաղում է Ռուսաստանի հավաքականում: Ինձ համար անընդունելի է, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում: Բայց սա նրա ընտրությունն է, հաջողություն նրան ապագայում։ Ֆեդերացիան միշտ խաղացողներ է փնտրում, բոլոր խաղացողների հետ կապի […]

̰
Անգլիայում մեկնարկել է կանանց Եվրո 2022-ը

11:24 07.07.2022

Անգլիայում մեկնարկել է կանանց Եվրո 2022-ի եզրափակիչ փուլը։ Մրցաշարին մասնակցում է 16 թիմ։ Եզրափակիչ փուլում տանտերերի կարգավիճակով հանդես կգա Անգլիան։ Եվս 12 թիմ ընտրվել է որակավորման փուլով։ Մնացած երեք տեղերը խաղարկվել են փլեյ-օֆֆում: Խմբային փուլում կմրցեն չորս քառյակների բաժանված 16 թիմեր։ Մրցաշարի այս փուլի արդյունքներով յուրաքանչյուր խմբից փլեյ-օֆֆ դուրս կգան երկու լավագույն թիմերը։ Մրցաշարի գործող […]

̰
Ամեն ինչ կանենք հաջորդ փուլ դուրս գալու համար. Արամ Ոսկանյանը՝ «Շկենդիա»-«Արարատ» խաղի մասին

11:04 07.07.2022

Կոնֆերենցիաների լիգայի «Շկենդիա»-«Արարատ» խաղից առաջ տեղի է ունեցել հայկական թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ասուլիսը։ Ոսկանյանը նշել է, որ հնարավորինս լավ ուսումնասիրել են մրցակցին և պատրաստ են դիմակայությանը։ «Տեղյակ ենք, որ վերջին 5 տարում 3 անգամ չեմպիոն են դարձել և եվրագավաթներում բավականին լավ հաջողություններ ունեն՝ ընդհուպ հասնելով մինչև փլեյ-օֆ, որտեղ հանդիպել են «Տոտենհեմի» և «Միլանի»։ […]

̰
Դե Յոնգը չի վաճառվում. «Բարսելոնայի» նախագահ

10:46 07.07.2022

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ընդգծել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին թիմում պահելու մտադրությունը։ «Ֆրենկին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է և չի վաճառվում, եթե ծայրահեղ անհրաժեշտություն չլինի։ Նրա վերաբերյալ առաջարկ ունեինք ու կարող էինք իրականացնել գործարքը, բայց հիմա այդ պահը չէ։ Մենք չենք ուզում վաճառել նրան»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում ESPN-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ դե Յոնգը […]

̰
Եթե Սպերցյանը մի տարի էլ մնա Ռուսաստանում, դա նրան չի խանգարի․ Յուրա Մովսիսյան

10:26 07.07.2022

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings-ին տված հարցազրույցում խոսել է ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Նա այժմ հիմնական խաղացողն ու առաջատարն է իր ակումբում և այնպիսի տարիքում է, որ իր համար կարևոր է խաղային պրակտիկա ունենալ հենց «Կրասնոդարում», որը շատ ուժեղ թիմ է դարձել։ Եթե ​​նա մի տարի էլ մնա Ռուսաստանում, դա նրան […]

̰
Հայ մարզիկների 7 մեդալն ու թիմային 3-րդ տեղը KWU վարկածով «Աշխարհի գավաթի» առաջնությունում

10:17 07.07.2022

Բուլղարիայում կայացած KWU վարկածով «Աշխարհի գավաթի» առաջնությանը Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Ոսկե մեդալակիր են դարձան Արթուր Արեյանը, Պետրոս Ֆարֆարյանը, Արինա Մատիուշինան։ Արծաթե մեդալակիրներ են դարձել Ավետիս Մուրադյանը և Գրիշա Կիրակոսյանը։ Դավիթ Կարապետյանը և Վահագն Հակոբյանը նվաճել են բրոնզե մեդալներ: Թիմային արդյունքով Հայաստանը 3-րդն է:

̰
Մխիթարյանը առաջին անգամ մասնակցել է «Ինտերի» մարզմանը

10:08 07.07.2022

«Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն երեկ ժամանել է ակումբի մարզաբազա՝ նոր թիմի առաջին մարզմանը մասնակցելու համար։ Մարզաբազայի մոտ միլանյան ակումբի երկրպագուները սպասել են ժամանող ֆուտբոլիստներին։ Երկրպագուները ինքնագրեր են վերցրել Մխիթարյանից և լուսանկարվել հայ ֆուտբոլիստի հետ։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես ներկայացվել է որպես «Ինտերի» ֆուտբոլիստ հուլիսի 2-ին։ Ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել ազատ […]

̰
Ռոնալդուն երրորդ օրն անընդմեջ չի ներկայանում «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներին

09:50 07.07.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ չի ժամանել թիմի մարզաբազա։ Ինչպես հայտնում է Goal-ը, նա երրորդ օրն անընդմեջ բացակայում է թիմի մարզումներից։ Աղբյուրը պնդում է, որ ակումբը նույնիսկ չգիտի, թե արդյո՞ք Ռոնալդուն կմիանա թիմի նախամրցաշրջանային շրջագայությանը Ասիա և Ավստրալիա, որը կմեկնարկի հուլիսի 12-ին։ Ավելի վաղ նշվել էր, որ Ռոնալդուն ընտանեկան պատճառներով բաց է թողնելու մարզման […]

̰
Ռաֆայել Նադալը հաղթեց ծանրագույն խաղում և դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ

09:30 07.07.2022

Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա 3-րդ՝ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակչում իսպանացի Ռաֆայել Նադալը 4 ժամ 20 րոպե տևած պայքարում հաղթեց ԱՄՆ-ը ներկայացնող Թեյլոր Ֆրիցին: Աշխարհի 4-րդ ռակետն առավելության հասավ 3:6, 7:5, 3:6, 7:5, 7:6 հաշվով: Կիսաեզրափակչում Նադալը կմրցի Նիկ Կիրյոսի հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Նովակ Ջոկովիչն ու Կամերոն Նորիեն:

̰
Ռոնալդուի տրանսֆերը չի համապատասխանում «Բավարիայի» փիլիսոփայությանը. Օլիվեր Կան

09:21 07.07.2022

«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ մյունխենյան ակումբ տեղափոխվելու հավանականության մասին։ «Ես գնահատում եմ Ռոնալդուին, որպես լավագույններից մեկը, բայց նման տրանսֆերը չի համապատասխանում մեր փիլիսոփայությանը»,- նշել է Կանը։ Նշվում է, որ Բավարիան» իսկապես բանակցություններ վարել է պորտուգալացու հետ, բայց գործարքը չի կայանա նույնիսկ Լևանդովսկու հեռանալու դեպքում։

̰
Խնդիր է դրված, որ թիմը դուրս գա խմբային փուլ. «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

09:12 07.07.2022

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» խաղին ընդառաջ կայացել է հայկական ակումբի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի ասուլիսը: «Եթե հաշվի առննեք, որ նախորդ մրցաշրջանում թիմը դուրս է եկել խմբային փուլ, զարմանալի կլիներ, որ այս տարի այլ խնդիր դրված լիներ: Խնդիր է դրված, որ թիմը դուրս գա խմբային փուլ: Մենք լավ նախապատրաստական շրջան ենք […]

̰
Վերանորոգված հերթական խաղադաշտը՝ այս անգամ Տավուշի մարզում

21:01 06.07.2022

Հավատարիմ մնալով իր ռազմավարությանը՝ ՀՖՖ-ն շարունակում է մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը։ Հուլիսի 5-ին՝ Տավուշի մարզի Աչաջուր համայնքում, վերաբացվեց ֆուտբոլի խաղադաշտը, որտեղ տարիներ շարունակ հանդես են եկել հայկական և միջազգային ակումբները։ Խաղադաշտի վերաբացմանը ներկա էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի պատրաստած տեսանյութում։

̰
Ես միշտ Մխիթարյանի երկրպագուն եմ եղել. «Ինտերի» գլխավոր մարզիչ

19:47 06.07.2022

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին։ «Ես միշտ Մխիթարյանի երկրպագուն եմ եղել։ Նա միշտ դժվարություններ է ստեղծել ինձ համար, երբ հանդիպել ենք»,- Ինձագիի խոսքերն է փոխանցում Sempre Inter-ը։ Հաղորդում է ArmSport.am-ը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանն «Ինտեր» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի […]

̰
Սևիկյանը նոր ակումբ ունի

17:59 06.07.2022

Հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Լևանտեում», երեք տարվա պայմանագիր է կնքել «Պարի ՆՆ»-ի հետ (նախկին «Նիժնի Նովգորոդ»), հայտնում է ՌՊԼ-ի ակումբի մամուլի ծառայությունը, փոխանցում է armsport.am-ը: Սևիկյանն իսպանական «Լևանտեում» հանդես է եկել 2017 թվականից։ 2020/21 մրցաշրջանում նա Լա լիգայում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում անցկացրել է 2 հանդիպում հիմնական կազմում։ 2016 […]

̰
ԱՊՀ-ի երկրների խաղերը տեղի կունենան Բելառուսի ինը քաղաքներում

16:57 06.07.2022

2023 թվականին ԱՊՀ-ի երկրների խաղերը կընդունեն Բելառուսի ինը քաղաքներ: Հուլիսի 6-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մինսկում տեղի կունենան վոլեյբոլի, գեղարվեստական մարմնամարզության, թեթև ատլետիկայի, լողափային ֆուտբոլի, ժամանակակից հնգամարտի և գնդակային հրաձգության մրցումները, Մոլոդեչնոյում՝ լողափային վոլեյբոլի մրցաշարը, Գրոդնոյում՝ 3×3 բասկետբոլի և ծանր ատլետիկայի մրցումները, Սոլիգորսկում՝ մարզական […]

̰
Հպարտ եմ իմ թիմով. Ռեքս Կալամյան

23:48 05.07.2022

Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով: «Շատ ուրախ և գոհ եմ թիմի խաղից: Այս ընթացքում համառ պայքար ենք մղել և ցույց տվել հայկական ոգու ուժը: Կարծում եմ, որ մենք՝ հայերս, չնայած բազմաթիվ փորձությունների՝ շարունակում ենք մնալ կանգուն։ Եզրափակիչ հանդիպման […]

̰
«Փյունիկը» ոչ-ոքի խաղաց ռումինական «Կլուժի» հետ

22:22 05.07.2022

Հուլիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Կլուժ» հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

̰
Մեսսին արգենտինացի երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է

19:55 05.07.2022

Երկար տարիներ հարձակվող Լիոնել Մեսսին գլխավորում էր Արգենտինայի հավաքականի ամենաթանկարժեք խաղացողների ցուցակը՝ Transfermarkt-ի տվյալների հիման վրա։ Այժմ այս տեղը զբաղեցնում է նրա թիմակից և «Ինտերի» խաղացող Լաուտարո Մարտինեսը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ պորտալի տվյալներով՝ նրա ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 75 մլն եվրո։ Մեսսիի տրանսֆերային արժեքը վերջին շաբաթների ընթացքում նվազել է մինչև 50 միլիոն եվրո: Սա զարմանալի […]

̰
BACK_TO_TOP