23:37 14.07.2022
Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության խմբային փուլում: Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 53-62 հաշվով պարտվեց Կիպրոսի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Միկայելա Սավվան էր՝ վաստակած 27 միավորով: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 22 միավորով: Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 15-ին` մրցելով Ալբանիայի հետ:
21:54 14.07.2022
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում ոչ-ոքի` 2-2 խաղաց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիայի» հետ և դուրս մնաց պայքարից: Խաղի 2-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: Ինքնագոլի հեղինակ դարձավ Խուան Բրավոն: 6-րդ րոպեին տանտերերը վտանգավոր գրոհ ձեռնարկեցին ու գնդակն ուղարկեցին մրցակցի դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ: 20-րդ րոպեին […]
17:43 14.07.2022
Երևանի «Արարատն» այսօր «Հանրապետական» մարզադաշտում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը կանցկացնի հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ: Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը նախախաղային ասուլիսի ընթացքում խոսել է դիմակայության մասին. «Պատասխան խաղից առաջ, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ և կորուստներ չկան։ Թեթև վնասվածք ունի միայն Բաբու Չամը։ Ակումբը սահմանել է պարգևավճար, բայց մեզ համար կարևորն ազգը ներկայացնելն է, […]
17:26 14.07.2022
Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության Առաջին խմբի 2022/2023 մրցաշրջանի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Վիճակահանության արդյունքում 12 մասնակից ակումբ ստացել է հետևյալ խաղային համարները, որոնց համաձայն կկազմվի առաջնության խաղացանկը. 1. «Վեստ Արմենիա» 2. «Արարատ-2» 3. «Լեռնային Արցախ-2» 4. «Փյունիկ Ակադեմիա» 5. «Ուրարտու-2» 6. «Շիրակ-2» 7. «Ալաշկերտ-2» 8. «Սյունիք» 9. ԲԿՄԱ-2 10. «Գանձասար» 11. […]
16:37 14.07.2022
«Փյունիկին» պարտված «Կլուժը» Ռումինիայի առաջնության ամենաթանկարժեք կազմ ունեցող երկու թիմերից մեկն է։ Ըստ Transfermarkt-ի՝ թիմի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է ավելի քան 28,9 մլն եվրո, որը երկրորդ ցուցանիշն է «Ստյաուայից» (FCSB) հետո (34,08 մլն եվրո)։ Առաջնության մյուս ուժեղագույն թիմերը այդ ցուցանիշով 2-3 անգամ զիջում են այս երկու ակումբներին։ Համեմատության համար նշենք, որ «Փյունիկի» ֆուտբոլիստների […]
16:27 14.07.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Ինչպես տեղեկացնում է CNN Portuguesa-ն՝ այս երկրի ակումբներից մեկը 300 միլիոն եվրոյի սուպեր առաջարկ է արել պորտուգալացուն։ Տրանսֆերի վրա նախատեսվում է ծախսել 30 մլն, միջնորդներին վճարումների համար՝ 20 մլն, իսկ 2 մրցաշրջանում նա երաշխավորված կստանա 250 մլն։ Այնուամենայնիվ, պորտուգալացու համար կարիերան շարունակելու այս […]
16:14 14.07.2022
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանի՝ Բահրեյնի հավաքականում հանդես գալու մասին լուրերին: «Սիրելի՛ մարզասերներ, մարզաշխարհը լուսաբանող հարգելի՛ լրատվամիջոցներ, Հարկ ենք համարում պարզաբանել ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ կապված վերջին տեղեկատվությունը: Նախ՝ թույլ տվեք միանգամից հերքել Ծանրամարտի ֆեդերացիայի կողմից մեր ծանրորդներից մեկի՝ այլ երկրի ծանրամարտի հավաքականին «փոխանցելու» […]
15:10 14.07.2022
ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Լիոնել Մեսսիի հետ: Գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, բայց փարիզյան ակումբի ղեկավարությունն արդեն հայտնել է ֆուտբոլիստի ներկայացուցիչներին, որ ցանկանում է համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել, հայտնում է Marca-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին ՊՍԺ-ում մնալու վերաբերյալ որոշում կկայացնի ԱԱ-2022-ի ավարտից հետո, երբ գնահատի այդ ժամանակ իր հոգեբանական և ֆիզիկական վիճակը: […]
13:55 14.07.2022
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն իր կարծիքն է հայտնել հավակնորդների մրցաշարում Յան Նեպոմնյաշչու հաղթանակի մասին: Հիշեցնենք, որ վերջերս Նեպոմնյաշչին երկրորդ անգամ հաղթեց այս մրցաշարում և երկրորդ անգամ Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պետք է խաղա Մագնուս Կառլսենի հետ: «Նա շատ լավ էր խաղում, օգտագործում էր հնարավորությունները: Հետաքրքիր շատ պարտիաներ եղան, որոնցում Յանը գերազանց արդյունքի հասավ: Անկեղծ ասած, […]
13:48 14.07.2022
Goal-ը կազմել է «Ոսկե գնդակ»-2022-ի գլխավոր հավակնորդների ցուցակը։ Տղամարդկանց վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման։ Լավագույն հնգյակում են նաև Սադիո Մանեն («Լիվերպուլ»/«Բավարիա» և Սենեգալ), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ» և Եգիպտոս), Կիլիան Մբապեն (ՊՍԺ և Ֆրանսիա) և Վինիսիուս Ժունիորը («Ռեալ» Մադրիդ և Բրազիլիա): Կանանց շրջանում «Բարսելոնայի» խաղացող Ալեքսիա Պուտելյասն է […]
12:01 14.07.2022
Իսպանիայի Լա լիգան կանվանափոխվի՝ սկսած 2023/2024 մրցաշրջանից, երբ Banco Santander-ը կդառնա առաջնության գլխավոր հովանավորը, հայտնում է Marca-ն: Banco Santander-ն Իսպանիայի ամենախոշոր ֆինանսա-վարկային ընկերությունն է: Առաջնության նոր անվանումը սակայն դեռ հայտնի չէ, այն հայտնի կդառնա օգոստոսին: Banco Santander-ն ու Լա լիգան 5 տարվա համաձայնագիր կստորագրեն: Իսպանիայի բարձրագույն լիգայի 2022/23 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 12-ին:
11:31 14.07.2022
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Կլուժ»-«Փյունիկ» հանդիպումից հետո, որն ավարտվել է հայկական ակումբի հաղթանակով, ռումինական ակումբի մամուլի քարտուղարությունը գրառում է կատարել սոց․ցանցերի իրենց էջերում․ «Տխուր երեկո է։ Պայքարը շարունակում ենք Կոնֆերենցիաների լիգայում»։ Հիշեցնենք, որ ՉԼ հաջորդ փուլում «Փյունիկը» կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ, որը առաջին փուլում պայքարից դուրս էր թողել Ալբանիայի չեմպիոնին:
10:49 14.07.2022
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» Բաթումիում 2-1 հաշվով հաղթեց տեղի «Դինամոյին»: Դիմակայության առաջին խաղում դարպասի գրավում չէր գրանցվել: Պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում տանտերերը բացեցին հաշիվը: 115-րդ րոպեին Սլավոկիայի չեմպիոնի կազմում հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ ավելացված ժամանակի վերջին րոպեին «Սլովանի» հարձակվողը հենց անկյունայինից […]
10:04 14.07.2022
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» արտագնա խաղում հաղթեց ռումինական «Կլուժին»: Հիմնական ու լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: 11 մետրանոց հարվածաշարերում ավելի դիպուկ էին Փյունիկի ֆուտբոլիստները: Առաջին խաղակեսն անցավ ռումինական թիմի առավելությամբ: 6-րդ րոպեին Բոատենգի գլխի հարվածից հետո գնդակը հայտնվեց Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասում: Երկրորդ խաղակեսի […]
08:08 14.07.2022
Հուլիսի 13-ին Ռումինիայում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Կլուժ» (Ռումինիա)-«Փյունիկ» պատասխան հանդիպումը: Հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ «Փյունիկը» հաղթեց 4:3 հաշվով, փոխանցում է ՀՖՖ-ն։ Գոլերը՝ Ադջեյ-Բոատենգ, 6, Գայիչ, 89, 119, Պետրիլա, 90+4 11 մետրանոց հարվածաշար Դուգաչիչ՝ 1:0, Կոչուկ՝ 1:1, Պետրիլա՝ 1:1, Դաշյան՝ 1:2, Բուրկե՝ 2:2, Հարությունյան 2:3, Մուհար՝ 3:3, Ավագյան՝ 3:4, […]
23:04 13.07.2022
Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, առաջին խաղում Հայաստանի հավաքականը 61-43 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 25 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի […]
20:35 13.07.2022
Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: Ինչպես փոխանցում են ֆեդերացիայից, երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 30-101 հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը գերմանցի Լինա Սոնտագն էր՝ վաստակած 39 միավորով: Անցկացրած առաջին խաղում Հայաստանը 49-46 հաշվով հաղթել էր Վրաստանին, իսկ երկրորդ խաղում պարտվել էր Իսրայելի հավաքականին:
18:50 13.07.2022
Հայաստանի ազգային հավաքականի և Կիպրոսի «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ հաջողություն մաղթելով Վարազդատ Հարոյանին նոր ակումբում: «Բարի գալուստ, եղբա՛յր»,- գրել է Հովհաննես Համբարձումյանը՝ լուսանկար հրապարակելով Հարոյանի հետ: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հուլիսի 12-ին պայմանագիր է կնքել Կիպրոսը ներկայացնող ակումբի հետ։ Հարոյանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 1,2 մլն եվրո։ Հարոյանի հետ […]
18:10 13.07.2022
Կիպրոսյան «Անորտոսիսը» թվիթերյան գրառմամբ դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ տեղեկացնելով, որ թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հուսալի ձեռքերում է: «Ողջույն, ՀՖՖ: Փոքրիկ նկատառում՝ Ձեր ավագը լավ ձեռքերում է»,- ասվում է «Անորտոսիսի» տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ Հարոյանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել իսպանական «Կադիսի» հետ պայմանագիրը խզելուց […]
17:51 13.07.2022
Գերծանր քաշային հայ ծանրորդ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի հավաքականի կազմում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հայաստանի ծանրամարտի հավաքականին կարճատև արձակուրդ է տրված: Հուլիսի 25-ից Աբովյանում կմեկնարկի թիմի ուսումնամարզական հավաքը: Դա տարեվերջին Կոլումբիայում անցկացվելիք աշխարհի առաջնության նախապատրաստական առաջին փուլն է: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում մանրամասնել է Գոռ Մինասյանի հետ […]
17:33 13.07.2022
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսի» հետ։ Հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել իսպանական «Կադիսի» հետ պայմանագիրը խզելուց հետո։ Կիպրոսյան ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ պաշտպան՝ Հովհաննես Համբարձումյանը։
16:59 13.07.2022
Միլանի «Ինտեր»-ը ընկերական խաղում հաղթել է «Լուգանոյին»: Միլանյան թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Դ՛Ամբրոսիոն, Կորեան, երկու անգամ էլ աչքի է ընկել Մարտինեսը: Երկրորդ խաղակեսում իտալական թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի համար սա առաջին խաղն էր այս թիմում:
16:13 13.07.2022
Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի մի շարք հանդիպումներ։ Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնում է Երևանի «Փյունիկը»։ Մեր թիմի մրցակիցը որակավորման առաջին փուլում ռումինական «Կլուժն» է, որի հետ առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը ոչ-ոքի (0-0) է խաղացել Երևանում։ Հաջորդ փուլ անցնելու դեպքում «Փյունիկը» կհանդիպի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ, որն առաջին փուլում 1-0 և […]
15:59 13.07.2022
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Ռոդրիգո Գոեսն արդեն երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2028 թվականը, հայտնում է Marca-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր պայմանագրով ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո: Ռոդրիգոն 2021/22 մրցաշրջանում մասնակցել է 49 հանդիպման և դարձել 9 գոլի հեղինակ:
15:43 13.07.2022
Կանանց Եվրոպայի 2022 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը հանդիպել է Իսպանիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է գերմանուհիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Այսպիսով Գերմանիայի կանանց հավաքականը 6 միավորով զբաղեցնում է առաջին տեղը B խմբի մրցաշարային աղյուսակում: Գերմանիայի հավաքականը անհասանելի դարձավ մրցակիցների համար և դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ: Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 3 միավորով: […]
15:23 13.07.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային ու քաղաքային իշխանությունների հետ հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, կոմիտեի ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը Գյումրիում կազմակերպելուն առնչվող հարցեր։ Նազելի Բաղդասարյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է […]
15:19 13.07.2022
«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է հեռուսահաղորդավարուհի Իլարի Բլազիի հետ ամուսնալուծությունը 20 տարվա համատեղ կյանքից հետո: «20 տարվա համատեղ կյանքից հետո, ցավոք, իմ հարաբերություններն Իլարիի հետ ավարտվեցին: Այն, ինչ ես ասել եմ վերջին ամիսների ընթացքում, իմ երեխաներին պաշտպանելու փորձ էր: Ես փորձել եմ հաղթահարել ճգնաժամը մեր ամուսնական կյանքում, բայց այսօր հասկանում […]
15:02 13.07.2022
ՀՀ լողափնյա վոլեյբոլի Մ20 տղաների հավաքականը Թուրքիայի Իզմիր քաղաքում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը: Մեր տղաներն այսօր որակավորման փուլի առաջին խաղում մրցել են Կոսովոյի հավաքականի հետ և 2:1 հաշվով հաղթանակ են տարել: Երկրորդ որակավորման հանդիպումը ևս տեղի կունենա այսօր:
14:45 13.07.2022
ՈՒԵՖԱ-ն հաստատել է եվրագավաթների գալիք մրցաշրջանի մրցանակային հիմնադրամը։ Մրցաշարերի մասնակիցներն ընդհանուր առմամբ կստանան 3,5 միլիարդ եվրո, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Այդ գումարի մեծ մասը կուղղվի Չեմպիոնների լիգային մասնակցող ակումբների վճարումներին։ Որակավորման փլեյ-օֆֆի փուլ հասած թիմերը կստանան հինգ միլիոն եվրո։ Խմբային փուլի ուղեգիր նվաճած ակումբները կստանան 15,64 միլիոն եվրո, Չեմպիոնների լիգայի խմբում յուրաքանչյուր հաղթանակ կբերի […]
21:40 12.07.2022
Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, առաջին խաղում Հայաստանի հավաքականը 76-97 հաշվով պարտվեց Անդորրայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը անդորրացի Գերնի Վինաս Սուարեսն էր՝ վաստակած 28 միավորով: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Մոլդովայի հետ: