19:26 12.07.2022
Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի բռնցքամարտիկները մեկնել են Լիտվա, որտեղ կանցկացնեն մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Հավաքի վերջում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մենամարտեր կանցկացնեն լատվիացի ու լիտվացի բռնցքամարտիկների հետ: Հայաստանի հավաքականը Լիտվա է մեկնել մարզիչ Արա Պուլուզյանի գլխավորությամբ: Հաղորդում է ArmSport.am-ը։
18:16 12.07.2022
Գյումրիի քաղաքապետարանում այսօր ամփոփել են քաղաքի ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցած մարզական հաջողությունները, և տեղի են ունեցել տարբեր մրցաշարերից մեդալներով վերադարձած մարզիկների և նրանց մարզիչների ամենամյա պարգևատրումները։ «Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, հատկապես մարզիչներին, որոնք մեծ աշխատանք են կատարել և ջանք չեն խնայել լավագույն արդյունքներ ապահովելու համար։ Շնորհակալ եմ մարզիկներին ու մարզիչներին, որ կարողանում են […]
15:30 12.07.2022
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում հուլիսի 15-24-ն անցկացվելիք աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունենալու է մեկ մասնակից. գյումրեցի Երվանդ Մկրտչյանը հանդես կգա 1.500 մետր վազքում: Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը նաև Բալկանյան խաղերի և Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող է: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին ու Երվանդ Մկրտչյանին ԱՄՆ-ում միանալու է նաև նախկին […]
14:44 12.07.2022
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
13:37 12.07.2022
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: 54-ամյա մասնագետը մարզչական գործունեությունը սկսել 1995 թվականից: 2005 թվականից նա գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին: Այդ տարիների ընթացքում երիտասարդ մարզիկները աշխարհի և Եվրոպայի առաջնություններից Հայաստան են […]
23:45 11.07.2022
Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: Ինչպես փոխանցում են ֆեդերացիայից, երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 40-102 հաշվով զիջեց Իսրայելի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն Ալիս Հատոկան էր՝ վաստակած 20 միավորով: Անցկացրած առաջին խաղում Հայաստանը 49-46 հաշվով հաղթել էր Վրաստանին: Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Գերմանիայի […]
21:33 11.07.2022
Հուլիսի 7-9-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվել է կույր ֆուտբոլի Euro Challenge Cup 2022 մրցաշարը, որին մասնակցել է կույր ֆուտբոլի Հայաստանի հավաքականը։ Մեր թիմը մրցաշարի խմբային փուլում մրցել է և զիջել Շվեդիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հավաքականներին։
19:05 11.07.2022
ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է բաժանվել 11 ֆուտբոլիստից, սակայն հարձակվող Նեյմարը նրանց թվում չէ։ Այս մասին հայտնում է Marca-ն՝ հղում անելով Le Parisien-ին և L’Equipe-ին։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Ցուցակում, ի թիվս այլոց, ընդգրկվել են պաշտպան Լայվին Կուրզավան, կիսապաշտպաններ Լեանդրո Պարեդեսը, Ջորջինիո Վեյնալդումը, Անդեր Էրերան, Յուլիան Դրաքսլերը և Աբդու Դիալոն, ինչպես նաև հարձակվող Մաուրո Իկարդին։ Լրատվամիջոցները կարծում […]
15:50 11.07.2022
Հունիսի 27-ից հուլիսի 9-ը Չեխիայում կայացավ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ փուլը։ ՀՖՖ մրցավար Քրիստինե Գրիգորյանն ընդգրկված էր մրցաշարը սպասարկող մրցավարների կազմում, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Հայ մրցավարը սպասարկել է խմբային փուլի 3 հանդիպում՝ Չեխիա-Ֆրանսիա, Նորվեգիա-Գերմանիա և Ֆրանսիա-Իսպանիա, ինչպես նաև կիսաեզրափակիչ Իսպանիա-Շվեդիա և եզրափակիչ Իսպանիա-Նորվեգիա հանդիպումները։ ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Քրիստինե Գրիգորյանը կիսվել է իր […]
15:33 11.07.2022
Կանանց Մ16 տարեկանների հավաքականը հուլիսի 12-17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին, տեղեկացնում են ֆեդերացիայից։ Արեգ Վաթյանի գլխավորությամբ Ալբանիա են մեկնել հետևյալ խաղացողները. 1. Սեդա Գաբրիելյան 2. Սուսաննա Խաչատրյան 3. Գետակ Սարգիս 4. Լիա Կրումիան 5. Սուսաննա Հունանյան 6. Էլեն Խաչատրյան 7. Ժաննա Խաչատրյան 8. Սյուզաննա Հայրապետյան 9. Կարինա Սահակյան […]
22:20 10.07.2022
Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակչում աշխարհի նախկին առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը հաղթել է ավստրալացի Նիկ Կիրիոսին։ Նշվում է, որ մրցաշարի գործող չեմպիոնը հաղթել է 4:6, 6:3, 6:4, 7:6 (7:3) հաշվով: Հանդիպումը տևել է գրեթե 3 ժամ։ Անձնական հանդիպումների հաշիվը դարձել է 2-1 ՝ հօգուտ Կիրիոսի, որն ավելի վաղ 2 անգամ հաղթել էր Ջոկովիչին 2017 թվականին: […]
15:30 10.07.2022
Տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը հուլիսի 12-ից 17-ը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին, տեղեկացնում են Բասկետբոլի ֆեդերացիայից։ Այսօր առավոտյան Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ Կոսովո են մեկնել հետևյալ խաղացողները. 1. Հայկ Կարախանյան 2. Գևորգ Մանուկյան 3. Սարգիս Հարությունյան 4. Էդվարդ Քալաջյան 5. Դավիթ Պոյաճեան 6. Դավիթ Վարդանյան 7. Գրեգորի Մողոյան 8. […]
13:18 10.07.2022
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանն ամփոփել է Հռոմում կայացած ԵԱ-ն: «Կարելի է ասել` բոլորը մասնակցել են իրենց ուժերի ներածին չափով: Մի քիչ ավելին կարելի էր սպասել բրոնզե մեդալակրից, քանի որ նա հաղթում էր վրացի ըմբիշին և վերջին վայրկյաններին թույլ տված սխալի պատճառով 3:3 հաշվով պարտվեց: Տիգրան Ղազարյանն իր ունեցած հնարավորություններից […]
11:33 10.07.2022
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել կազմը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հակոբ Հակոբյանը «Բանանցի»՝ ներկայիս «Ուրարտուի» սան է: Իր առաջին քայլերը ֆուտբոլում Հակոբը կատարել է հենց «Բանանցում», հանդես եկել «Բանանց-2»-ում, ապա տեղափոխվել գլխավոր թիմ: «Բանանց»-«Ուրարտուում» 25-ամյա Հակոբյանն անցկացրել է 16 տարի՝ այդ ընթացքում մեկ անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն (2013/14) և մեկ […]
23:50 09.07.2022
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը յուրօրինակ մեկնաբանությամբ «Ինտեր»-ի երկրպագուներին սովորեցնում է արտասանել իր ազգանունը։ Մխիթարյանն իր անվան ամեն մի տառի հետ ներկայացրել է մի բառ, որոնց թվում կա նաև Հայաստան անվանումը: Մանրամասները` տեսանյութում։
22:53 09.07.2022
Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում, տեղեկացնում են Բասկետբոլի ֆեդերացիայից։ Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 49-46 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին: Սա հավաքականի պատմության մեջ առաջին հաղթանակն էր B դիվիզիոնում: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 14 միավորով: Նա նաև 15 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց […]
18:16 09.07.2022
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքը զարմացրել է բոլորին «Մանչեսթեր Յունայթեդում»։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ The Athletic-ը գրում է, որ Ռոնալդուի հեռանալու ցանկության մասին հայտնի է դարձել շաբաթ երեկոյան, իսկ երկուշաբթի ՄՅՈՒ-ն սկսել է նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։ Այդ օրն Էրիկ տեն Հագը թիմի մյուս ֆուտբոլիստներին բացատրել է, որ Ռոնալդուն մարզմանը չի ներկայացել ընտանեկան խնդիրների պատճառով։ Տեն Հագին, ինչպես՝ […]
17:27 09.07.2022
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Արարատ»-«Շկենդիյա» պատասխան հանդիպման մուտքն ազատ կլինի։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին և կմեկնարկի ժամը 19։00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Հիշեցնենք՝ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Արարատը» 0-2 հաշվով պարտություն է կրել։
15:44 09.07.2022
Այս շաբաթ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տեղափոխվեց «Քյոլն»։ Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի կազմում է 3,5 մլն եվրո։ Այս ցուցանիշով Ադամյանը կիսում է 8-10-րդ տեղերը գերմանական թիմի կազմում, փոխանցում է armsport.am-ը: «Քյոլնի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը թունիսցի հենակետային կիսապաշտպան Էլիս Շկիրին է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 13 մլն եվրո։ Թիմի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր […]
20:40 08.07.2022
Դինամո մարզադահլիճում ընթացող ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի մասնակիցները: ArmSport.am-ի հաղորդմամբ՝ վաղը մարզիկները կփորձեն նվաճել արդեն եզրափակիչի ուղեգիր, իսկ մրցաշարի գլխավոր մենամարտերը կկայանան հուլիսի 10-ին: Այսօրվա մենամարտերում համառ ու թեժ պայքարի արդյունքում հատկապես լավ տպավորություն են թողել ու հաղթանակ տոնել 52 կգ քաշային Արցախցի Էրիկ Առստամյանը, 60 կգ քաշայիններ Պատուրյանի մարզադպրոցի սան […]
14:23 08.07.2022
Կանանց մինչև 20 տարեկանների հավաքականը հուլիսի 9-17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։ Այսօր առավոտյան Սուրեն Արզումանյանի գլխավորությամբ Սկոպյե են մեկնել հետևյալ խաղացողները. Մերի Գրիգորյան Լուսինե Տիտանյան Մարիամ Վիրաբյան Շուշան Դանիելյան Նառա Զեյնալյան Սոֆյա Հակոբյան Դիանա Սարյան Նարէհ Ավակիան Անի Մկրտչյան Մանե Շահինյան Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Նարեգ […]
11:34 08.07.2022
«Մանչեսթեր Յունայթեդը» չի պլանավորում բաժանվել Կրիշտիանու Ռոնալդուից ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Նշվում է, որ պորտուգալացին թիմին կմիանա հուլիսի 8-ին, երբ կներկայացվի նոր մարզահագուստը: Ռոնալդուն արդեն չորս օր է` բացակայում է թիմի մարզումներից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրվում են «Նապոլին», «Չելսին», «Բավարիան», «Ռոման»:
10:26 08.07.2022
Mundo Deportivo-ն հայտնում է, որ Լիոնել Մեսսին բարձր մակարդակով ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Եվրոպայում, իսկ հետո կլքի ֆրանսիական ակումբը։ Ըստ աղբյուրի՝ Մեսսին հավանաբար կարիերան կշարունակի MLS-ի «Ինտեր Մայամիի» կազմում։ Ֆլորիդայի ակումբը կփորձի ձեռք բերել նրան 2022/2023 մրցաշրջանից հետո, երբ Մեսսին դառնա ազատ գործակալ։ Ամերիկյան ակումբի ղեկավարությունը մտադիր է նաև պայմանագիր կնքել Սերխիո Բուսկետսի հետ, ով […]
10:17 08.07.2022
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Արարատը» Սկոպյեում 0:2 հաշվով պարտվել է հյուսիսմակեդոնական «Շկենդիային»։ Առաջին խաղակեսում գոլերի հեղինակ են դարձել Ադենիս Շալան և Նաֆիուն։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում հուլիսի 14-ին:
09:51 08.07.2022
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հրաժարվել է մասնակցել Ուիմբլդոնի կիսաեզրափակչին։ Թեյլոր Ֆրիցի հետ քառորդ եզրափակչի խաղից հետո բուժզննման արդյունքում պարզվել է, որ Նադալի մոտ որովայնի մկանների պատռվածք կա: Թենիսիստը, չնայած դրան, պատրաստվում էր խաղալ Կիրյոսի դեմ, սակայն, ի վերջո, հրաժարվեց այս մտքից։ Այսպիսով՝ ավստրալացի Նիկ Կիրյոսը, ով պետք է խաղար իսպանացու հետ, առանց պայքարի դուրս եկավ […]
09:46 08.07.2022
«Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել միլանյան թիմի հետ։ «Մեկնարկում եմ իմ նոր թիմի հետ»,- գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում՝ կից տեղադրելով լուսանկարներ։ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես ներկայացվել է որպես «Ինտերի» ֆուտբոլիստ հուլիսի 2-ին։ Նա նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
09:34 08.07.2022
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում լեհական «Պոգոնը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթել է իսլանդական «Ռեյկյավիկին»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մասնակցել է հանդիպմանը՝ դուրս գալով փոխարինման 72-րդ րոպեին, երբ իր թիմն արդեն հաղթում էր 4-1 հաշվով։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին։