TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Օվեչկինը շրջանցեց Գրեցկիին ու դարձավ NHL-ի պատմության գլխավոր ռմբարկուն

17:22 07.04.2025

«Վաշինգտոն Քեփիթալզի» լեգենդար ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը պաշտոնապես դարձավ NHL-ի պատմության գլխավոր ռմբարկուն: 39-ամյա հարձակվողը 895-րդ գոլն իր անվան դիմաց գրանցել է «Նյու Յորք Օյլենդերսի» դեմ արտագնա խաղում: Օվեչկինը շրջանցել է լեգենդար կանադացի Ուեյն Գրեցկիին, որը 894 գոլ ունի: ALEX OVECHKIN IS THE GREATEST GOALSCORER IN NHL HISTORY! 🚨🚨🚨 #Gr8ness pic.twitter.com/NKef3VvNaJ — NHL (@NHL) April […]

̰
Խաչանով-Ռուբլյով զույգը մեկնարկել է հաղթանակով․ Մոնտե Կառլոյի «Մասթերս»

16:40 07.04.2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը հաղթանակով են մեկնարկել Մոնտե Կառլոյի «Մասթերսի» տղամարդկանց զուգախաղում։ Խաչանովն ու Ռուբլյովն առաջին փուլում 6-4, 6-2 հաշվով հաղթել են մրցաշարի 6-րդ համար Նիկոլա Մեկտիչ (Խորվաթիա) – Մայքլ Վինուս (Ավստրալիա) զույգին։ Խաչանովն ու Ռուբլյովը հաջորդ փուլում կհանդիպեն Ուգո Ումբեր-Լորենցո Մուզետի – Արթուր Ռիդներկնեխ-Վալենտին Վաշերո հաղթողի հետ։

̰
Արման Անդրեասյանը կիսաեզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱ

16:11 07.04.2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 25-ամյա ըմբիշը քառորդ եզրափակչում 4-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի դեմ գոտեմարտում։ Կիսաեզրափակչում Անդրեասյանի մրցակիցը կլինի վրացի Ակակի Կեմերտելիձեն։ Կողմերը գոտեմարտել են նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։ Հայ մարզիկը հաղթել էր 7-3 հաշվով ու դարձել չեմպիոն։

̰
Հայաստանի մարմնամարզության հավաքականը կմասնակցի Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին

15:51 07.04.2025

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մարտական կազմով կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին։ Այս մասին հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Ապրիլի 7-14-ը Խորվաթիայի Օսյեկ քաղաքում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը:

̰
Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ

15:14 07.04.2025

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը տիտղոսի պաշտպանությունը սկսել է հաղթանակով։ Բրատիսլավայում մեկնարկած առաջնությունում 25-ամյա ըմբիշը 1/8 եզրափակչում 10-0 հաշվով առավելության է հասել լեհ Մատեուժ Լուսժինսկիի նկատմամբ։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ Անդրեասյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում, որտեղ կգոտեմարտի ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի հետ։ ։

̰
Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

14:46 07.04.2025

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ և հաղթել 3-0 հաշվով։ Վազգեն Թևանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։

̰
Մադրիդում կիսամարաթոնի ժամանակ երկու մասնակից է մահացել

13:43 07.04.2025

Երկու տղամարդ, ովքեր կիրակի օրը Մադրիդում մասնակցել են կիսամարաթոնին, մահացել են սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Eldiario.es պորտալը։ Մահացածներից մեկը 35 տարեկան էր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա սրտի կաթված է ստացել։ Նա կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է։ Երկրորդ տղամարդը 20 տարեկան էր և նույնպես ծանր վիճակում տեղափոխվել է […]

̰
Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

11:05 07.04.2025

Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։ Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։ Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։ Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում […]

̰
Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

13:46 06.04.2025

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։ Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ «Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, […]

̰
Ի՞նչ կազմով է մասնակցում ՀՀ սպորտային մարմնամարզության թիմը Սերբիայում անցկացվող «Գիմնազիադային»

23:37 05.04.2025

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 4-ից 14-ը Սերբիայի Զլատիբոր քաղաքում անց է կացվելու մինչև 15 տարեկանների դպրոցականների համաշխարհային «Գիմնազիադա»-ն, որին մեր սպորտային մարմնամարզության թիմը կմասնակցի հետևյալ կազմով. մարզիկներ՝ Արսեն Ղազարյան, Արման Ղուկասյան, մարզիչ՝ Արտյոմ Չիլինգարյան, մրցավար՝ Արթուր Գյուրջինյան։

̰
«Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է. հայտնի է պատճառը

23:09 05.04.2025

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության երրորդ տուրի «Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է ձյան առատ տեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է Մինսկի «Դինամոյի» մամուլի ծառայությունը։ Մինսկում կայացած հանդիպումն առաջին խաղակեսում ընդհատվեց 0։0 հաշվով։ Մրցավարական թիմը որոշեց չեղարկել խաղը այն դադարեցվելուց 20 րոպե անց։ Հանդիպման նոր ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։ Առաջին երկու տուրերում «Դինամոն» վաստակել է 4 միավոր […]

̰
«Վալենսիան» 2008-ից ի վեր առաջին անգամ հաղթեց «Ռեալին» Իսպանիայի առաջնության արտագնա խաղում

21:49 05.04.2025

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի տնային խաղում «Ռեալը» 1:2 հաշվով պարտվեց «Վալենսիային»։ Հանդիպումը կայացել է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ «Վալենսիայի» կազմում գոլերի հեղինակ դարձան Մուկտար Դյակաբան (15-րդ րոպե) և Ուգո Դուրոն (90+5): «Ռեալի» կազմում աչքի ընկավ Վինիսիուսը (50)։ Հանդիպման 13-րդ րոպեին Վինիսիուսը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը։ «Վալենսիան» 2008 թվականի մարտի 23-ից հետո առաջին անգամ հաղթեց […]

̰
Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է․ «Բավարիայի» մարզական տնօրեն

19:00 05.04.2025

«Բավարիայից» արձագանքել են Թոմաս Մյուլերի՝ ամռանը թիմից հեռանալու մասին տեղեկությանը։ 35-ամյա կիսապաշտպանն այսօր հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը։ «Թոմաս Մյուլեր․․. ոչ մի ցուցամոլություն, ոչ մի ցուցադրական բաներ, պարզապես անհավանական հմտություն․․. իսկական ֆուտբոլիստ: Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է, նա փոքր տարիքից եղել է «Բավարիայի» համակարգում: Այս որոշումը նրա համար […]

̰
ԱՊԼ․ Հայտնի են ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

17:09 05.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշն արժանացել է անցած ամսվա Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Ֆուտբոլիստը 2 գոլ է խփել «Արսենալին» (1-1) և «Լեսթերին» (3-0), ինչպես նաև կատարել է 2 գոլային փոխանցում: Պորտուգալացու համար այս մրցանակը հինգերորդն էր իր կարիերայում, որը կրկնում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Ուեյն Ռունիի և Ռոբին վան Պերսիի նվաճումները: «Նոթինգհեմ […]

̰
Տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը

16:10 05.04.2025

Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը։ Թեժ և հետաքրքիր մրցապայքարում առաջին մրցանակը կրկին նվաճել է Էդուարդ Մկրտչյանը՝ առաջնությունն ավարտելով առանց պարտության։ Երկրորդ տեղում Լևոն Անտոնյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գուրգեն Առաքելյանը։ «Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ գեղեցիկ խաղի, կամքի և հաղթանակի համար։ Մաղթում ենք նոր ձեռքբերումներ թե՛ խաղատախտակի […]

̰
Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին հարցին

15:28 05.04.2025

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարճ պատասխան է տվել իր ապագայի մասին հարցին․ «Ես երբեք չեմ ասի, որ հեռանում եմ «Ռեալից», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: «Ռեալն» այս պահին Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 63 միավորով։ Հաջորդ տուրում Կարլո Անչելոտիի սաները կհանդիպեն «Վալենսիայի» հետ։

̰
Առաջարկ էի ստացել «Ռեալից», բայց մտածում էի «Բարսելոնայի» մասին․ Ռունիի խոստովանությունը

10:30 05.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Ուեյն Ռունին խոստովանել է, որ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու տարբերակ է ունեցել, հաղորդում է BBC-ին: «2010 թվականին «Մանչեսթեր Յունայթեդին» ասացի, որ չեմ ցանկանում նոր պայմանագիր ստորագրել: Այդ ժամանակ երեք ակումբից առաջարկ ստացա: Շատ է խոսվում, որ առաջարկ եմ ունեցել «Մանչեսթեր Սիթիից», բայց երբեք նրանց տարբերակը չէի դիտարկի: Իրական առաջարկներ ստացել […]

̰
Թիմը հավատաց մարզչական շտաբին․ Ֆլիկ

10:10 05.04.2025

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գովեստի խոսքեր է ասել իր թիմի հասցեին, որն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում 1:0 հաշվով հաղթել է «Աթլետիկոյին», հաղորդում է Marca-ն: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 4:4 հաշվով: «Մենք համարձակ էինք խաղում: Ընդամենը մեկ գոլ խփեցինք, բայց այն բավարար էր եզրափակիչ դուրս գալու համար: Գիտենք՝ որքան դժվար է հաղթել […]

̰
100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշը

00:56 05.04.2025

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» 1:0 հաշվով հաղթելով «Էվերթոնին» ուշագրավ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է թիմի ինստագրամյան էջը: Դերբիում «Լիվերպուլը» տարել է հոբելյանական 100-րդ հաղթանակը: Թիմերն անցկացրել են 246-րդ դերբին: Այդ խաղերից 68-ում հաղթել է «Էվերթոնը», իսկ 78-ում գրանցվել է ոչ-ոքի:

̰
Ինձ համար Տորեսի կողքին խաղալն իսկական երազանք էր, ու շատ ափսոս, որ այն չիրականացավ․ Սուարես

23:24 04.04.2025

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը որոշ մանրամասներ է ներկայացրել իր՝ «Լիվերպուլ» տեղափոխության վերաբերյալ: «Երբ պիտի հեռանայի «Այաքսից», 2 առաջարկ ունեի: Մեկը՝ «Լիվերպուլից», մյուսը՝ «Տոտենհեմից»: 1 վայրկյան չեմ վարանել ու կատարել եմ ընտրությունս: Ես Ջերարդի ու Տորեսի մեծ երկրպագուն էի, ինձ համար Տորեսի կողքին խաղալն իսկական երազանք էր, ու շատ ափսոս, որ այն չիրականացավ: Երբ Փլեյսթեյշն […]

̰
Մոուրիյուին որակազրկում է սպառնում․ նա հարձակվել է «Գալաթասարայի» մարզչի վրա

22:46 04.04.2025

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Թուրքիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում նրա թիմը 1:2 հաշվով պարտվել է «Գալաթասարային», ինչից հետո պորտուգալացին թիկունքից մոտեցել է մրցակցի գլխավոր մարզիչ Օկան Բուրուկին և քաշել նրա քթից: Թուրք մարզիչն ընկել է: Մրցավարը Մոուրինյուին կարմիր քարտ է ցույց տվել: Այժմ նրան որակազրկում է սպառնում: 🎥 Jose […]

̰
«Բարսելոնան» գնում է պատմական ռեկորդի հետքերով

21:48 04.04.2025

«Բարսելոնան» բոլոր մրցաշարերում 21 խաղ անընդմեջ անպարտելի է ու կարող է ակումբային ռեկորդ գրանցել, գրում է AS-ը: Ֆլիկի գլխավորած թիմն անընդմեջ անպարտելի խաղերի ցուցանիշով զիջում է միայն 4 մարզիչների թիմերի: Ֆրանկ Ռայկարդի «Բարսելոնան» 2005/06 մրցաշրջանում 24 անընդմեջ անպարտելի խաղ է անցկացրել, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը՝ 2010/11 մրցաշրջանում 28 անընդմեջ անպարտելի հանդիպում, 2-րդ տեղում Էռնեստո Վալվերդեի […]

̰
Հայաստանի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները

20:38 04.04.2025

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է լավագույն շախմատիստների ու շախմատիստուհիների թարմացված վարկանիշային աղյուսակը: Տղամարդկանց լավագույնների աղյուսակը գլխավորում է Շանթ Սարգսյանը, կանանց աղյուսակի առաջատարը Էլինա Դանիելյանն է:

̰
Կրիշտիանուին մարզելը շատ հեշտ է․ Ռուդի Գարսիա

19:54 04.04.2025

«Ալ Նասրի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատելու մասին, հաղորդում է RMC Sport-ը: «Կրիշտիանուին մարզելը շատ հեշտ է: Ընդհանրապես, մեծագույն ֆուտբոլիստներին մարզելն իսկապես շատ հեշտ է: Ես այնքան էլ չեմ հետևում սոցցանցերին, բայց կարող եմ ասել, որ Ռոնալդուի տեղափոխությունից հետո «Ալ Նասրի» հետևորդների թիվն ավելացել է մի քանի հարյուր միլիոնով»,- […]

̰
Մխիթարյանի ու Զալևսկիի հարվածներից հետո Մենյանը հիանալի սեյվեր կատարեց․ Ինձագի

19:25 04.04.2025

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում «Միլանի» դեմ առաջին խաղը, որն ավարտվել էր 1:1 հաշվով: «Բաց թողած գոլից հետո մենք շատ պահեր ունեցանք: Մխիթարյանի ու Զալևսկիի հարվածներից հետո Մենյանը հիանալի սեյվեր կատարեց: Սա առաջին խաղն էր: Հույս ունենք՝ երեք շաբաթից կազմի ավելի շատ տարբերակներ կունենանք»,- ասել է իտալացին:

̰
Ամորիմը թիմի առաջատարին թույլ չի տա տեղափոխվել «Ռեալ»

19:06 04.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Բրունու Ֆեռնանդեշի տրանսֆերի համար Մադրիդի «Ռեալի»՝ 107 միլիոն եվրո առաջարկելու մասին տեղեկությունը, հաղորդում է Daily Mail-ը: «Բրունուն չի հեռանա. նա հարկավոր է ակումբին: Եթե մենք ցանկանում ենք Պրեմիեր լիգայի հաղթող դառնալ, լավագույն ֆուտբոլիստները պետք է մեզ հետ լինեն: Մենք վերահսկում ենք իրավիճակը: Ես զգում եմ, որ Բրունուն […]

̰
Հայտնի են UFC 316-ի գլխավոր մենամարտի մասնակիցները

18:50 04.04.2025

UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հայտարարել է, որ UFC 316 մարտական երեկոյի գլխավոր մենամարտում օկտագոն դուրս կգան Մերաբ Դվալիշվիլին ու Շոն Օ՛Մելին: Դվալիշվիլին թեթևագույն քաշային կարգում չեմպիոնական գոտու գործող տիրակալն է: Վրացի մարտիկը կանցկացնի գոտու պաշտպանության 2-րդ մենամարտը: Նախորդ տարվա սեպտեմբերին Օ՛Մելին UFC 306-ի գլխավոր մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է Դվալիշվիլիին՝ կորցնելով չեմպիոնական գոտին: 34-ամյա […]

̰
«Լիվերպուլն» ու Սալահը մոտ են համաձայնության

18:33 04.04.2025

«Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը պայմանագրի երկարաձգման հարցում մոտ են համաձայնության, գրում է Footmercato-ն։ Ակնկալվում է, որ կողմերը կկնքեն նոր համաձայնագիր, որի ժամկետը կլրանա 2027թ. ամռանը։ Գործարքի ֆինանսական հարցում անգլիական թիմը, ամենայն հավանականությամբ, զիջումների կգնա և կբավարարի եգիպտացի ֆուտբոլիստի պահանջը։ Կողների միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հուլիսի 1-ին։

̰
«Ինտերն» ու «Բորուսիան» պայքարում են ալժիրցի ֆուտբոլիստի համար

18:16 04.04.2025

Միլանի «Ինտերն» ու Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված են «Յանգ Բոյզի» ձախ պաշտպան Ժաուեն Ադժամի ծառայություններով։ Այս մասին հայտնում է La Gazette du Fennec-ը: 22-ամյա ալժիրցի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու համար Շվեյցարիայի չեմպիոնը մեկ տարի առաջ 1,3 միլիոն եվրո է վճարել ֆրանսիական «Նանտին», սակայն պատրաստ է նրան բաց թողնել առնվազն 7 միլիոն եվրոյի դիմաց: Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստը […]

̰
UWW-ի անդրադարձը Ալեքսանյանին և Ամոյանին

17:48 04.04.2025

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան ներկայացրել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ապրիլի 7-13-ը կայանալիք Եվրոպայի առաջնության անոնսը: Անդրադարձ է կատարվել նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Ալեքսանյանին (97 կգ) և Մալխաս Ամոյանին (77 կգ): Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Ալեքսանյանի հիմնական մրցակիցները կլինեն Եվրոպայի նախկին չեմպիոն Կիրիլ Միլովը […]

̰
BACK_TO_TOP