17:23 04.04.2025
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ իր ամենասիրելի անգլիական ստադիոնը «Էնֆիլդն» է: ««Էնֆիլդը» յուրահատուկ մթնոլորտ ունի: Այնտեղ խաղերն այլ կերպ են ընթանում: Ակումբային մակարդակում չեմ խաղացել այնտեղ, բայց ԵՎՐՈ-1996-ի քառորդ եզրափաիչում կարևոր հանդիպում անցկացրինք Նիդերլանդների ընտրանու դեմ: «Ռեալը» գլխավորելիս էլ հանդիպում ունեցանք «Էնֆիլդում»՝ Չեմպիոնների լիգայում», – ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Givemesport-ը:
17:11 04.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Լոս Անջելես 2028» ամառային Оլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկների, հավաքականների մարզիչների, անձնական մարզիչների, բժիշկների և մերսողների համար սպորտային նպաստ տրամադրելու կարգը: Նախագիծը մշակվել է՝ հիմնվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի համապատասխան դրույթների վրա: Առաջարկվում է «Լոս Անջելես 2028» ամառային Օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու համար […]
16:33 04.04.2025
Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթել է «Բոսթոն Բրյուինզին»: Մայրաքաղաքային թիմի կազմում այս մրցաշրջանում 38-րդ տափօղակն է նետել Ալեքսանդր Օվեչկինը: 39-ամյա ռուս հարձակվողը գոլերի քանակը հասցրել է 891-ի: Բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Ուեյն Գրեցկիի ռեկորդը գերազանցելու համար Օվեչկինին պետք է աչքի ընկնել ևս 4 անգամ: Լեգենդար Գրեցկին […]
15:59 04.04.2025
«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կարող է դուրս մնալ ակումբի` Չեմպիոնների լիգայի մնացած հանդիպումների հայտացուցակից, հայտնում է ESPN-ը։ «Բարսելոնան» մտադիր է այդ քայլին դիմել` ակումբի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին հայտավորելու համար։ Չեմպիոնների լիգայում թույլատրված է հայտավորել 17 արտասահմանցու։ Մյուս 8 տեղերը պետք է զբաղեցնեն ակումբի երկիրը ներկայացնող ֆուտբոլիստները։ Օրենքը թույլ է տալիս վնասվածքների դեպքում դարպասապահներին […]
15:05 04.04.2025
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի կատարած աշխատանքին, հաղորդում է Mundo Deportivo-ն: «Շնորհակալ եմ, որ այստեղ եք: Դուք ֆանտաստիկ աշխատանք եք կատարում, Հանսի: Բոլորը կարող են դա տեսնել: «Բարսելոնայում» մենք պետք է պայքարենք ամեն ինչի և բոլորի դեմ. դա պարզապես կյանք է»,- ասել է Լապորտան։ Կատալոնական ակումբը Լա լիգայի […]
14:30 04.04.2025
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեն ընտրվել է Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ։ Այս մասին հաղորդում է Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի պաշտոնական կայքը (EWF): Եռակի օլիմպիական չեմպիոն Կախի Կախիաշվիլին և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Իրաքլի Տուրմանիձեն էլ կլինեն նոր փոխնախագահները:
14:23 04.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի»՝ ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Նոթինգհեմից» կրած պարտությունը 13-րդն էր այս մրցաշրջանում: Եթե Ամորիմի թիմը ևս մեկ պարտություն կրի, ապա կկրկնի նախորդ մրցաշրջանի ցուցանիշը՝ 14 պարտություն: Ակումբային հակառեկորդը գրանցվել է 1989/90 մրցաշրջանում, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» 16 պարտություն է կրել: Ամորիմի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրել է 19 խաղ, վաստակել է միջինը 1.16 միավոր, կրել 9 պարտություն:
00:51 04.04.2025
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 4-րդ խաղափուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 4 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 3.5 միավոր և կիսում է 2-8-րդ հորիզոնականները: Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 3 միավոր և նույնպես առաջատարների շարքում են: Այսօր Մարիան հաղթել է Եվրոպայի կանանց […]
00:16 04.04.2025
Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից՝ ներկայացնելով հաղթողներին և մրցանակակիրներին։ 45 կգ Արարատ Ավետիսյան Գյումրի Նարեկ Ալեյան Նորայր Մուշեղյան ՄԴ Բագրատ Կարապետյան Նորայր Մուշեղյան ՄԴ Ալեն Քեսաբյան Աշտարակ 48 կգ Մարտին Մանջիկյան Նորայր Մուշեղյան ՄԴ Վլադիկ Վարդանյան Նորայր Մուշեղյան ՄԴ Ռազմիկ Գևորգյան Ջրվեժ […]
23:59 03.04.2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանի և Հայաստանի հոկեյի լիգայի խորհրդի անդամ Նատալյա Կազանցևայի հետ։ Այս մասին հոյտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Հանդիպման ընթացքում քննարկվել է այս տարվա ապրիլի 13-19-ը Երևանում կայանալիք Հոկեյի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա 15 տարվա դադարից հետո։ […]
21:26 03.04.2025
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Միլանն» ու «Ինտերը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ 47-րդ րոպեին հաշիվը բացլ է Թեմի Աբրահամը, իսկ «Ինտերի» պատասխան գոլը 67-րդ րոպեին խփել է Հաքան Չալհանօղլուն։ «Ինտերից» հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման է դուրս եկել 59-րդ րոպեին։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին։
15:10 03.04.2025
Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ՈՒԵՖԱ-ի 49-րդ հերթական կոնգրեսը: Օրակարգի կետերից մեկը ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր: ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ՝ քառամյա պաշտոնավարման ժամկետով:
14:45 03.04.2025
Մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանն արժանացել է «Եվրոպական մարմնամարզության պատվավոր մրցավար» կոչմանը։ Այս մասին հայտնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։ Հակոբ Սերոբյանը տղամարդկանց Հայաստանի հավաքականը գլխավորում է 2000 թվականից, իսկ 2006 թվականից նա միջազգային կարգի մրցավար է։
14:08 03.04.2025
ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստում քննության են դրվել Պրեմիեր Լիգայի 2024/2025 թթ. մրցաշրջանի մասնակից 10 ակումբների՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Շիրակ», «Վեստ Արմենիա», «Գանձասար», և Հայաստանի Առաջին խմբի մասնակից «Սյունիք ՖԱ» արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով ակումբները դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը […]
13:45 03.04.2025
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում խոշոր՝ 0-6 հաշվով պարտվել է Խորվաթիայի թիմին։ Մեր հավաքականը ընտրական 5-րդ խմբում է և ապրիլի 4-ին կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, իսկ ապրիլի 7-ին` Լիտվայի հասակակիցների դեմ։ Հանդիպումները կկայանան Խորվաթիայում։ Խմբերի հաղթողները կնվաճեն Եվրո-2025-ի խմբային փուլի ուղեգիր։
12:38 03.04.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է «Լեսթերին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի գոլերը խփել են Ջեք Գրիլիշն ու Օմար Մարմուշը։ «Մանչեսթեր Սիթին» 51 միավորով բարձրացել է չորրորդ տեղ, «Լեսթերը» կրել է 8-րդ անընդմեջ պարտությունը և 17 միավորով նախավերջինն է` 19-րդը։ «Նյուքասլը» սեփական դաշտում Ալեքսանդր Իսակի ու Սանդրո Տոնալիի գոլերի շնորհիվ 2-1 […]
12:07 03.04.2025
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը գրեթե ապաքինվել է, հաղորդում է Sport24-ը: «Արսենը սկսել է անհատապես մարզվել մարզասրահում: Դեռ թիմի հետ մարզվելու հստակ օր սահմանված չէ, բայց նա մեծ ջանքեր է գործադրում դրա համար»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն-Անդեր Մունդուատեն: Զախարյանի վնասվածքի մասին լուրը տարածվել էր մարտի 16-ին: Նշվում էր, որ նա խաղադաշտ կվերադառնա 3-4 […]
11:40 03.04.2025
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է իր թիմի առաջընթացի մասին, գրում է РБ Спорт-ը: «Հիմա հոգեբանորեն մենք ավելի ուժեղ ենք, քան նախորդ մրցաշրջանում: Նախորդ մրցաշրջանից շատ հետևություններ ենք արել: Այժմ շատ հանգիստ ենք վերաբերվում առաջատարի կարգավիճակին»,- ասել է ռուսական թիմի ավագը: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22 տուրից հետո «Կրասնոդարը» 49 միավորով առաջատարն է:
10:33 03.04.2025
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Հաղթական գոլը 27-րդ րոպեին խփել է Ֆերան Տոռեսը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը երկխաղյա դիմակայությունում հաղթել է 5-4 հաշվով և ապրիլի 26-ին Սևիլիայի «Օլիմպիական» ստադիոնում տիտղոսը կվիճարկի Մադրիդի «Ռեալի» հետ։
09:55 03.04.2025
Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ռեյմսը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է չորրորդ լիգան ներկայացնող «Կանին»։ «Ռեյմսը» 1977 թ–ից ի վեր առաջին անգամ է դուրս գալիս գավաթի եզրափակիչ և վճռորոշ խաղում մայիսի 24-ին կմրցի ՊՍԺ-ի հետ։
23:54 02.04.2025
Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […]
21:47 02.04.2025
Կայացել է Ֆուտզալի Հայաստանի Գավաթի 2025 թվականի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը։ Ձևավորվել են հետևյալ չորս զույգերը։ Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: Օրը/Ժամը Խաղը […]
19:30 02.04.2025
Կարծես թե «Միլանը» այս ամառ կրկին կփոխի գլխավոր մարզչին, փոխանցում է armsport.am-ը: Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ «ռոսոներիների» գլխավոր թեկնածուն Ռոբերտո Դե Զերբին է, հատկապես, եթե Ֆաբիո Պարատիչին ստանա ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, իսկ դա մեծ հավանականությամբ տեղի կունենա։ Նշվում է, որ Դե Զերբիի ոճը համապատասխանում է «Միլանի» պատմությանը: Բացի այդ, Ռոբերտոն Ռոսոներիների ակադեմիայի սան […]
17:43 02.04.2025
Ապրիլի 2-8-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի կունենա գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթը, որում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես կգան Միլենա Ասրիանը և Ջուլիետա Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը: Նրանք հանդես կգան մարզիչ Աննա Աբրահամյանի գլխավորությամբ: Մրցավայր է մեկնել նաև մրցավար Գայանե Ներսիսյանը:
23:56 01.04.2025
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․
23:36 01.04.2025
ՖԻԴԵ-ն 13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: «Շնորհավորում ենք Մանվելին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ»,- նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
20:20 01.04.2025
Հոկեյի ազգային լիգան (NHL) սոցցանցերում փոխել է տարբերանշանը Ալեքսանդր Օվեչկինի պատվին: Լոգոյի փոխարեն տեղադրվել է ռուս հոկեյիստի լուսանկարը: «Վաշինգտոն Քեպիտալզի» ավագը մոտ է NHL-ի կանոնավոր առաջնության ռմբարկուական ռեկորդին, որը երկար՝ 26 տարի պատկանում է լեգենդար Ուեյն Գրեցկիին: Օվեչկինը 890 գոլ է խփել, իսկ կանադացու ռեկորդը 894 գոլ է:
20:05 01.04.2025
Բրիտանացի նախկին բռնցքամարտիկ Ֆրանկլին Բրունոն գնահատել է, թե ինչ շանսեր կունենար գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը, եթե մենամարտեր լեգենդար Լենոքս Լյուիսի հետ, հայտնում է FTTV Boxing-ը։ «Չեմ կարծում, թե մեր դարաշրջանում Ուսիկը կլիներ այդքան հաջողակ։ Այո՛, այս ժամանակաշրջանում նա շատ լավ է հանդես գալիս։ Բայց Ուսիկը ոչ մի շանս չէր ունենա Լենոքս […]
19:36 01.04.2025
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի թիկնապահ Յասին Չեուկոյին արգելել են հանդիպումների ժամանակ խաղադաշտ դուրս գալ, գրում է Marca-ն: «Ինձ այլևս թույլ չեն տալիս ԱՄՆ-ում խաղադաշտ մտնել: Ես 7 տարի աշխատել եմ Եվրոպայում: Այդ ընթացքում Լիգա 1-ում ու Չեմպիոնների լիգայում 6 մարդ է խաղադաշտ մտել: Դրանից հետո սկսեցի աշխատել ԱՄՆ-ում և 20 ամսում 16 մարդ մտավ […]
19:10 01.04.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման թարմացված աղյուսակում նահանջել է 1 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին ունի 1405 միավոր և աշխարհի 37-րդ ռակետն է։ Կանանց մենախաղի առաջատար Արինա Սաբալենկան (Բելառուս) Մայամիի «Մասթերսի» տիտղոսը նվաճելու շնորհիվ ամրապնդել է դիրքը։ Նա ունի 10541 միավոր։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն էլ ATP-ի թարմացված աղյուսակում 3 կետով է նահանջել և […]