TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.04 oC

ՍՊՈՐՏ

Հավանաբար, սա պատմության վատագույն «Մանչեսթեր Յունայթեդն» է․ Ամորիմ

17:25 20.01.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Բրայթոնից» կրած 1-3 հաշվով պարտությունը։ «Պրեմիեր լիգայի 10 խաղից միայն երկու հաղթանակ։ Պատկերացրեք, թե ինչ վիճակում են ակումբի երկրպագուները։ Գալիս է նոր գլխավոր մարզիչ և նախորդից ավելի շատ է պարտվում։ Պետք է հաղթահարենք այս իրավիճակը։ Հավանաբար, սա պատմության վատագույն «Մանչեսթեր Յունայթեդն» է։ […]

̰
«Վանը» հաղթել է ռուսական ակումբին

17:07 20.01.2025

Չարենցավանի «Վանը» հունվարին ընկերական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի երկրորդ լիգան ներկայացնող «Չայկայի» դեմ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել։ Ռուսաստանի Կրիմսկ քաղաքում կայացած խաղում Վահե Գևորգյանի թիմից աչքի են ընկել հարձակվողներ՝ նիգերիացի Մալիկ Օդեյինկան ու գվինեացի Մոմո Տուռեն։

̰
Միքայել Միքայելյանը կարիերայի լավագույն արդյունքն է գրանցել

16:52 20.01.2025

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի առաջատար Միքայել Միքայելյանը Ֆրանսիայի Լե Ռուս քաղաքում մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին և կարիերայի լավագույն արդյունքը գրանցել։ Շիրակի մարզը ներկայացնող 25-ամյա մարզիկը մասնակցել է 10 կմ ազատ ոճի մրցմանը և եզրագիծը հատել 30-րդը։ Նա վաստակել է 53,35 միավոր։ Միքայելյանը հունվարի 19-ին կայացած 20 կմ դասական ոճի մրցապայքարում էլ զբաղեցրել է […]

̰
Ֆուտզալի Հայաստանի գավաթի 2025 թվականի խաղարկությունը կմեկնարկի փետրվարի 17-ին

15:50 20.01.2025

Ֆուտզալի Հայաստանի գավաթի 2025 թվականի խաղարկությունը կմեկնարկի փետրվարի 17-ին։ Մրցաշարին կմասնակցեն ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի և Առաջին խմբի առաջնությունների 19 և սիրողական 13 թիմեր։ Սիրողական թիմերը կարող են մասնակցության հայտադիմումները ուղարկել [email protected] էլ.հասցեին։ Դիմումների վերջնաժամկետն է հունվարի 31-ը։

̰
ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով

13:23 20.01.2025

Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ): Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, Քվանտ վարժարանի 8, Ֆոտոն վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ: Ֆիզմաթ դպրոցի […]

̰
Նեյմարը մոտ է վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվելուն․ Մատեո Մորետո

11:00 20.01.2025

Նեյմարը մոտ է «Սանթոս» վերադառնալուն. ինսայդեր Մատեո Մորետոն հայտնում է, որ բրազիլացին շատ մոտ է թիմին միանալու, որտեղ նա սկսել է իր կարիերան։ Հայտնում է Armsport-ը։ Նշվում է, որ 32-ամյա հարձակվողի վարձակալության շուրջ բանակցությունները «Ալ-Հիլալի» հետ ավարտական ​​փուլում են: Սաուդյան ակումբի կազմում Նեյմարը մեկուկես տարվա ընթացքում առաջնությունում անցկացրել է 3 հանդիպում։ Ավելի վաղ հաղորդվում էր, […]

̰
Այդ նորությունն իմանալով՝ ես սկզբից չհավատացի․ Գվարդիոլա

19:50 19.01.2025

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է հարձակվող Էրլինգ Հոլանդի նոր պայմանագիրը։ Այն նախատեսված է 9,5 տարվա համար։ Հայտնում է Armsport-ը։ «Երբ Ֆերան Սորիանոն ինձ հայտնեց այդ նորությունը, ես ասացի. «Կներեք, կարո՞ղ եք նորից դա կրկնել»: Այդ նորությունն իմանալով՝ ես սկզբից չհավատացի: Նման բան նախկինում չի եղել: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա […]

̰
Այստեղ լինելը երազանք է. Կվարացխելիան պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

18:47 19.01.2025

Վրաստանի ազգային հավաքականի և իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում, հաստատում է փարիզյան ակումբի կայքը: 23-ամյա Խվիչան 4,5 տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ և դարձել ֆրանսիական ակումբի պատմության մեջ առաջին վրացի ֆուտբոլիստը, ինչպես նաև 50-րդ ազգության ներկայացուցիչը: «Այստեղ լինելը երազանք է: Ես շատ դրական խոսքեր եմ լսել ՊՍԺ-ի վերաբերյալ: Մեծ […]

̰
Բարսեղյանը` «Սլովանի» աշնանային շրջանի լավագույն ֆուտբոլիստ

17:23 19.01.2025

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը քվեարկության արդյունքում ճանաչվել է Բրատիսլավայի «Սլովանի» աշնանային շրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի առաջին շրջանում 29 խաղում խփել է 17 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от ŠK Slovan Bratislava (@skslovanbratislava)

̰
Հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

15:50 19.01.2025

Մարտական խառը արվեստների (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը մի քանի ամիս կվերականգնվի մեջքի վնասվածքից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մարզիկի թիմից: Հայտնում է Armsport-ը։ Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ծառուկյանի հաջորդ մենամարտը տիտղոսային չի լինելու: «Արմանի վերականգնումը վնասվածքից կարող է տևել մի քանի ամիս»,-ասել է գործակալության զրուցակիցը: UFC-ի թեթև քաշային կարգում տիտղոսի […]

̰
Ծանր գիշեր Մադրիդում․ Բարսելոնան միավորներ կորցրեց Խետաֆեի դեմ խաղում

09:57 19.01.2025

Իսպանաիայի առաջության 20-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Խետաֆեյի» հետ (1:1): Հայտնում է Armsport-ը։ Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց կատալոնացիների պաշտպան Ժյուլ Կունդեն, որն էլ 25 րոպե անց վերականգնեց տանտերերի կիսապաշտպան Մաուրո Արամբարին՝ ձևակկերպելով խաղի վերջնական հաշիվը։ Կատալոնացիների համար սա Լա լիգայում չորրորդ անընդմեջ հանդիպումն էր առանց հաղթանակի։ Այս խաղից հետո «կապտանռնագույնները» վաստակած միավորների քանակը […]

̰
Հայտնի է, թե որքան կտևի Արման Ծառուկյանի վերականգնումը

14:45 18.01.2025

Մարտական սպորտի ներկայացուցիչ Արման Ծառուկյանի մեջքի վնասվածքից վերականգնումը կտևի մի քանի շաբաթ։ Այս մասին հայտնել են մարզիկի թիմից, փոխանցում է armsport.am-ը: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը հայտնել էր, որ Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի մենամարտը չեղարկվել է՝ վերջինիս վնասվածքի պատճառով։ Տիտղոսային մենամարտում նրա փոխարեն հանդես կգա բրազիլացի Ռեյնատո Մոյկանոն։ Մենամարտը կանցկացվի հունվարի 19-ի գիշերը` […]

̰
Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային խաղերի կրակը

13:20 18.01.2025

Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Բացումը փետրվարի մեկին՝ ժամը 18:30-ին՝ Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովված է: Տաք կհագնվեք: Կհանդիպենք»,-գրել է նա:

̰
Արման Ծառուկյանի գրառումը մենամարտի չեղարկումից հետո

12:22 18.01.2025

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Իսլամ Մախաչևի դեմ մենամարտը չեղարկելուց հետո։ «Ցավով պետք է տեղեկացնեմ, որ UFC 311-ից մեջքի վնասվածքի պատճառով դուրս գալու լուրը ճիշտ է։ Սա իմ մարտական կարիերայի ամենադժվար որոշումն էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել UFC-ին՝ ըմբռնման համար, և ես անհամբերությամբ սպասում եմ […]

̰
Ծառուկյան-Մախաչև մենամարտը չի կայանա․ ինչ է պատահել

11:11 18.01.2025

Հունվարի 19-ին Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարի շրջանակներում պետք է կայանար թեթև քաշային կարգի տիտղոսային ռևանշն Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մասնակցությամբ։ Հայտնում է Armsport-ը։ Այսօր՝ հունվարի 17-ին կշռման արարողությանը մասնակցել է միայն Իսլամ Մախաչևը։ Ծառուկյանը չի ներկայացել կշռման արարողությանը։ Պաշտոնական տեղեկություններով՝ Արմանը մեջքի վնասվածք է ստացել քաշ գցելու ժամանակ։ Hustle MMA-ի շոուի հաղորդավար Ադամ […]

̰
Ամադ Դիալոն 12 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և կամային հաղթանակ պարգևել «Մանչեսթեր Յունայթեդին»

10:45 18.01.2025

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել հետնապահ «Սաութհեմփթոնի» նկատմամբ: Մինչև 82-րդ րոպեն Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը պարտվում էր, սակայն կոտդիվուարցի կիսապաշտպան Ամադ Դիալոն 12 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և հաղթանակ պարգևել տանտերերին: «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 12-րդն է, «Սաութհեմփթոնը» 6 միավորով վերջին` 20-րդ տեղում […]

̰
Կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը

09:15 18.01.2025

Հունվարի 17-ին կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը. «Ուրարտու» – «Արարատ-Արմենիա» «Վան» – «Վեստ Արմենիա» «Փյունիկ» – «Լեռնային Արցախ» «Գանձասար» – «Նոա/Ալաշկերտ» 1/4 և 1/2 եզրափակիչ փուլերում թիմերը միմյանց հետ կմրցեն երկուական անգամ՝ սեփական և մրցակցի հարկի տակ։ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 4-ից […]

̰
Մեդվեդևի հետխաղյա ասուլիսը չի կայացել

21:55 17.01.2025

Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի 121-րդ ռակետ Լերներ Թինին պարտվելուց հետո չի ներկայացել մամուլի ասուլիսին։ Աշխարհի 5-րդ ռակետը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում սենսացիոն պարտությունից հետո չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին, ասուլիսների սեղանին դրվել է նրա ջրի շիշը։

̰
Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում

21:30 17.01.2025

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը որոշել է շարունակել աշխատանքն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ: «Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում: Նա հանդիպել է ֆեդերացիայի նախագահի հետ, քննարկել ԱԱ-2026-ի ընտրական փուլի նախապատրաստական շրջանը»,- Matchtv.ru-ի հետ զրույցում ասել է ՂՖՖ տնօրեն Կայսար Բեկենովը: Ավելի վաղ ղազախական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆեդերացիայի նոր ղեկավարները նոր մարզիչ […]

̰
«Բարսելոնան» վաճառել է 475 VIP տեղ

21:05 17.01.2025

«Բարսելոնան» 30 տարով վաճառել է «Կամպ Նոու» ստադիոնի VIP տեղերից 475-ը, հայտնում է ակումբի կայքը: Գնորդներն իրավունք կունենան ոչ միայն օգտագործելու այդ տեղերը, այլ նաև վերավաճառելու: Գործարքի արդյունքում «Բարսելոնան» կստանա 100 միլիոն եվրո: Վերակառուցումից հետո «Կամպ Նոուն» կունենա 9600 VIP տեղեր:

̰
«Ալ Հիլյալը» 9 գնդակ է ուղարկել Սելարայանի նախկին թիմի դարպասը

20:30 17.01.2025

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Ալ Հիլյալը» տանը 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ֆաթեհին», որի կազմում մինչև հունվար հանդես էր գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Մարկոս Լեոնարդոն: Նրա հայրենակիցներ Ռենան Լոդին, Մալկոմը, սերբ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, սենեգալցի Կալիդու Կուլիբալին, սաուդցի Աբդուլահ Ալ-Հաամդանը մեկական գոլ են […]

̰
Վստահ եմ, որ Մախաչևի հետ մեր երկրորդ մենամարտը լավագույններից է լինելու թեթևքաշայինների պատմության մեջ. Արման Ծառուկյան

20:05 17.01.2025

UFC-311 մրցաշարից առաջ կայացած մամուլի ասուլիսում թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը խոսել է Իսլամ Մախաչևի դեմ կայանալիք մենամարտի մասին, հայտնում է MMA Fighting-ը։ «Ինձ Լոս Անջելեսում ընդունեցին այնպես, կարծես ես տանն եմ մենամարտելու։ Շատ հայեր կգան՝ դիտելու այս մենամարտը։ Այս անգամ ես փորձելու եմ լսել իմ օգնականների խորհուրդները, չնայած սիրում եմ ամեն […]

̰
Կվարացխելիան հրաժեշտ տվեց «Նապոլիին» և կտեղափոխվի ՊՍԺ

19:47 17.01.2025

«Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան սոցցանցերում հրապարակած տեսանյութով հրաժեշտ է տվել նեապոլիտանական ակումբին։ «Շնորհակալություն, «Նապոլի»»,- վերնագրել է տեսանյութը Վրաստանի հավաքականի առաջատարը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կվարացխելիան հունվարին բուժզննում կանցնի և կտեղափոխվի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ: Կողմերի միջև կստորագրվի չորս տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կկազմի շուրջ 70 միլիոն եվրո, վրացի ֆուտբոլիստի աշխատավարձը` տարեկան 7,5 միլիոն […]

̰
Աշխարհի առաջին ռակետը կամային հաղթանակ է տարել 173-րդ ռակետի նկատմամբ

18:52 17.01.2025

Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Յանիկ Սիները հաղթել է Տրիստան Սկուլկեյթին: Առաջին սեթը եղել է աշխարհի 173-րդ ռակետի օգտին, բայց հաջորդ երեքում առավելության է հասել մրցաշարի գործող հաղթողը: Գրանցվել է 4:6, 6:4, 6:1, 6:3 հաշիվը: Կամային հաղթանակից հետո աշխարհի առաջին ռակետը դուրս է եկել 1/16 եզրափակիչ: Հիշեցնենք, որ երկու հաղթանակից հետո 1/16 եզրափակիչ է դուրս […]

̰
Նիկոլա Յոկիչը` NBA-ի պատմության ամենաարագ բասկետբոլիստ

18:25 17.01.2025

Նիկոլա Յոկիչը դարձել է NBA-ի պատմության ամենաարագ բասկետբոլիստը, որ վաստակել է 15 հազար միավոր, տիրել է 7.500 ռեբաունդի ու կատարել է 5 հազար արդյունավետ փոխանցում: Այս մասին տեղեկացնում է լիգայի պաշտոնական կայքը: «Դենվեր Նագեթսի» կենտրոնականն այս նվաճմանը հասել է 709 խաղում: Սերբը գերազանցել է Լարի Բյորդին, որը նման ցուցանիշ գրանցել էր 799 խաղում: Սերբը NBA-ի […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչը կգլխավորի թուրքական թիմ

18:11 17.01.2025

Ուլե Գունար Սուլշերն ամենայն հավանականությամբ կդառնա «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչը: Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ բանակցություններ է սկսել նորվեգացու հետ: 51-ամյա մասնագետի նախկին թիմը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ նա աշխատել է 2018-2021 թվականներին: Անգլիական թիմը Սուլշերի գլխավորությամբ 2020/21 մրցաշրջանում դարձել էր երկրի փոխչեմպիոն ու հասել Եվրոպա լիգայի եզրափակիչ:

̰
Էրլինգ Հոլանդը նոր պայմանագրով դարձել է «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

17:46 17.01.2025

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ երկարաձգել է պայմանագրի ժամկետն Էրլինգ Հոլանդի հետ: Կողմերի միջև նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2034 թվականի հունիսի 30-ը: Նորվեգացին նոր պայմանագրով դարձել է «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նրա հրաժարագնի մասին կետն ուժի մեջ է մտնելու 2029-ին: 24-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 21 խաղում խփել […]

̰
Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսիեդադի» հայտացուցակից

17:16 17.01.2025

Ռուսաստանի հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը դուրս է մնացել «Ռեալ Սոսիեդադի» հայտացուցակից և չի մասնակցել «Ռայո Վալյեկանոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը։ «Հունվարի 15-ի մարզմանը Զախարյանը ցավեր ուներ կոճի հատվածում։ Նա այդ հատվածում է վիրահատության է ենթարկվել»,- նշել են ակումբի մամուլի ծառայությունից։ 21-ամյա ֆուտբոլիստը վերջերս էր ապաքինվել ծանր վնասվածքից և […]

̰
Ես լավագույնն եմ աշխարհում, մենամարտի ժամանակ կապացուցեմ դա. Մախաչև

16:56 17.01.2025

UFC-311-ից առաջ Իսլամ Մախաչևը խոսել է Արման Ծառուկյանի հետ մենամարտի մասին. «Ես լավագույնն եմ աշխարհում, մենամարտի ժամանակ կապացուցեմ դա: ԱՄՆ-ում շա՞տ են Արման Ծառուկյանի աջակիցները: Ես Ավստրալիայում մենամարտել եմ Վոլկանովսկիի դեմ, ԱՄՆ-ում էլ՝ Պորյեի: Օկտագոնում նրան ոչ ոք չի կարողանա օգնել»,- թեթև քաշային կարգի չեմպիոնի խոսքերը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը: Հունվարի 19-ին Լոս Անջելեսում […]

̰
Աշխարհի 5-րդ ռակետը սենսացիոն պարտություն է կրել

16:41 17.01.2025

Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևն անսպասելիորեն պարտվել է «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում: Ռուս թենիսիստը պարտվել է աշխարհի 121-րդ ռակետ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լերներ Թինին` 3-6, 6-7, 7-6, 6-1, 6-7: 19-ամյա թենիսիստը հաղթանակի է հասել 4 ժամ 47 րոպեում: Թինի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Կորանտեն Մուտեն: Իդեպ Մեդվեդևը նախորդ տարի հասել […]

̰
BACK_TO_TOP