TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.23 oC

ՍՊՈՐՏ

Աշխարհի 20-ակի չեմպիոնը կարիերայի վատագույն արդյունքն է գրանցել

16:24 17.01.2025

Ռուփոլդինգում ընթացող բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկությունում Յոհանես Բյոն գրանցել է կարիերայի վատագույն ցուցանիշը, հայտնում է Nordic Mag-ը: Գործող գավաթակիրը տնային մրցաշարում զբաղեցրել է 85-րդ տեղը: Մրցափուլի հաղթող դարձած Վեբորն Սորումը Բյոյին գերազանցել է 7 րոպե 48 վայրկյանով: Նախկինում աշխարհի 20-ակի չեմպիոնի վատագույն արդյունքը 68-րդ տեղն էր, որը գրանցվել էր 10 տարի առաջ:

̰
Մախաչևը Ծառուկյանի դեմ մենամարտից առաջ հրաժարվել է Sky Sports-ին հարցազրույց տալուց

16:08 17.01.2025

Ռուսաստանցի մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը տիտղոսի պաշտպանության համար մենամարտից առաջ հրաժարվել է բրիտանական Sky Sports-ին հարցազրույց տալուց, հեռուստաընկերության եթերում հայտարարել է հաղորդավար Ռավինդեր Խունիան։ «Ենթադրվում էր, որ մեզ հյուր կգա Իսլամ Մախաչևը։ Սակայն նա մեզ տեղեկացրեց, որ լավ չի զգում»,- ասել է Sky Sports-ի հաղորդավարը: Հունվարի 19-ին Լոս Անջելեսում կկայանա […]

̰
ՊՍԺ-ն մեծ դժվարությամբ է հաղթել 5-րդ լիգայի թիմին

15:42 17.01.2025

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթեցլ է 5-րդ լիգան ներկայացնող «Էսպալի» ակումբին։ Փարիզյան թիմը մեծ դժվարությամբ է հաղթահարել համեստ մրցակցի դիմադրությունը։ Լուիս Էնրիկեի թիմը երրորդ րոպեին գնդակ է բաց թողել, իսկ մինչև 88-րդ րոպեն հաշիվը հավասար էր։ Ֆրանսիայի գործող գավաթակիրը շարունակում է պայքարը և հանդես կգա 1/8 եզրափակիչում։  

̰
«Լիոնը»  սենսացիոն պարտություն է կրել 5-րդ լիգան ներկայացնող ակումբից

15:09 17.01.2025

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Լիոնը» հետխաղյա 11-մետրանոցներով սենսացիոն պարտություն է կրել 5-րդ լիգան ներկայացնող «Բուրգուին Ժալյո» ակումբից։ Հիմանական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ «Բուրգուին Ժալյոյի» դարպասապահը հետ է մղել մրցակցի երկու հարված։ «Լիոնը» լքել է պայքարը, իսկ «Բուրգուին Ժալյոն» դուրս եկել գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

̰
Կայացել է Արման Ծառուկյանի ու Իսլամ Մախաչևի հայացնքների մենամարտը

14:13 17.01.2025

Տեղի է ունեցել Արման Ծառուկյանի ու Իսլամ Մախաչևի հայացքների մենամարտը, որից առաջ մարտիկները պատասխանել են լրագրողների հարցերին: «Եկել եմ այստեղ, որ նվաճեմ չեմպիոնական գոտին: Գիտեմ, որ աշխարհի լավագույն մարտիկներից մեկն եմ: Վստահ եմ՝ ամեն ինչով գերազանցում եմ Իսլամին, այդ պատճառով էլ չեմպիոնական մենամարտի հնարավորություն եմ ստացել»,- ասել է Արման Ծառուկյանը ասուլիսի ժամանակ: Հունվարի 19-ին Լոս […]

̰
Չեմպիոնական գոտու հաջորդ հավակնորդը ես եմ լինելու.

13:50 17.01.2025

UFC-ի մարտիկ Չարլզ Օլիվեյրան խոսել է Արման Ծառուկյանի ու Իսլամ Մախաչևի միջև սպասվելիք մենամարտի մասին. «Նրանց մենամարտելու ոճը շատ նման է: Կարծում եմ՝ Մախաչևը կունենա փոքրիկ առավելություն: Մենամարտն անցնելու է լարված պայքարում, բայց ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով է հաղթելու: Չեմպիոնական գոտու հաջորդ հավակնորդը ես եմ լինելու»,- բրազիլացու խոսքերը մեջբերում է TNT Sports-ը: Արման […]

̰
«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը  Ֆլիկի հետ

13:30 17.01.2025

«Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նոր պայմանագիր կառաջարկի Հանս-Դիտեր Ֆլիկին, տեղեկացնում է Sport.es-ը: Կատալոնական ակումբում բարձր են գնահատում Ֆլիկի աշխատանքը, բայց նպատակահարմար չեն գտնում նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել մրցաշրջանի ընթացքում: 59-ամյա մասնագետի գործող պայմանագիրն ավարտվելու է 2026 թվականին: Գերմանացին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի ղեկը ստանձնել է այս մրցաշրջանից առաջ: Նրա ղեկավարությամբ «Բարսելոնան» դարձել է Իսպանիայի […]

̰
«Ռեալը» լրացուցիչ ժամանակում խոշոր հաշվով հաղթել է «Սելտային» և դուրս եկել քառորդ եզրափակիչ

11:55 17.01.2025

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վերջին մրցավեճում Մադրիդի «Ռեալը» տանը 5-2 հաշվով հաղթել է Վիգոյի «Սելտային»: Հատկանշական է, որ Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով, լրացուցիչ ժամանակում «Ռեալը» ևս երեք գոլ է խփել: Լրացուցիչ ժամանակում դուբլի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Էնդրիկը, մեկ գոլ էլ խփել է ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն: Հիմնական ժամանակում «Ռեալից» […]

̰
Գավին Յամալին համարում է աշխարհի երկրորդ լավագույն ֆուտբոլիստը

11:31 17.01.2025

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կարծիք է հայտնել իր թիմակից Լամին Յամալի մասին, գրում է ESPN-ը: Իսպանացուն հարցրել են, թե արդյոք նա Յամալին համարում է աշխարհում լավագույնը: «Այո, լավագույնն է, բայց Լիոնել Մեսսիից հետո»,- ասել է 20-ամյա ֆուտբոլիստը: Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը 24 խաղում դարձել է 9 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

̰
Վահան Բիչախչյանը պայմանագիր է ստորագրել Վարշավայի «Լեգիայի» հետ

10:35 17.01.2025

Վահան Բիչախչյանը պայմանագիր է ստորագրել Վարշավայի «Լեգիայի» հետ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ «Հաջողություն ենք մաղթում մեր կիսապաշտպանին իր նոր թիմում»,-նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։

̰
29 խաղից 14 հաղթանակ խոշոր հաշվով. «Բարսելոնայի» տպավորիչ արդյունքը

20:33 16.01.2025

«Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում 29 խաղ է անցկացրել, որոնցում տարել է խոշոր հաշվով 14 հաղթանակ: Այդ խոշոր հաշվով հաղթանակներից երկուսը գրանցվել են Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումներում (4:0 և 5:2): Հունվարի 15-ին Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կատալոնական թիմը 5:1 հաշվով պարտության էր մատնել «Բետիսին»: Կատալոնական ակումբն այս մրցաշրջանի 29 խաղում խփել է 88 գոլ, այսինքն խաղում […]

̰
Նեյմարը բանակցում է 3 ակումբի հետ

20:06 16.01.2025

«Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում, գրում է ESPN-ը: Բրազիլացին բանակցում է «Չիկագո Ֆայրի» և 2 այլ ակումբների հետ: Տևական ժամանակ շշուկները 32-ամյա ֆուտբոլիստին կապում էին «Ինտեր Մայամիի» հետ, որտեղ խաղում են «Բարսելոնայում» նրա նախկին թիմակիցներ Մեսսին, Սուարեսը, Բուսկետսը և Ալբան, իսկ նոր գլխավոր մարզիչն է Խավյեր Մասկերանոն: Այդուհանդերձ, Մասկերանոն վերջերս ասել […]

̰
«Փյունիկ»-ի բրազիլացի պաշտպանը տեղափոխվել է «Նոա»

18:14 16.01.2025

Հայաստանի առաջնության ամենափորձառու խաղացողներից մեկը՝ 29-ամյա ձախ պաշտպան Ջեյմս Սանթոսը, տեղափոխվել է «Նոա»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Սանթոսը «Նոայում» հանդես կգա 5 համարի մարզաշապիկով: Բրազիլացի խաղացողը Հայաստան է տեղափոխվել 2019 թվականին և հանդես է եկել «Արարատ», «Ուրարտու», «Ալաշկերտ» և «Փյունիկ» ակումբներում։ Նրա վերջին ակումբը «Փյունիկն» էր:

̰
Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

14:42 16.01.2025

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու նախագիծը: Որոշմամբ սահմանված են սպորտի ոլորտում բացառիկ նվաճումներ ունենալու հանգամանքները, որոնց առկայության դեպքում քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: Ըստ հիմնավորման՝ սպորտի բնագավառի առանձնահատկություններով պայմանավորված՝ առկա […]

̰
«Ինտերը» տնային խաղում չի կարողացել հաղթել «Բոլոնիային», Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը

12:45 16.01.2025

Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» տնային խաղում չի կարողացել հաղթել «Բոլոնիային»: Գրանցվել է 2-2 հաշիվը։ Միլանյան ակումբի հայտացուցակից բացակայում էր Հենրիխ Մխիթարյանը, որը մկանային լարվածություն ունի։ «Ինտերը» 44 միավորով երկրորդ տեղում է, «Բոլոնիան»՝ 30 միավորով 8-րդ։

̰
«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթել է «Բետիսին» և դուրս եկել Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ

12:19 16.01.2025

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բարսելոնան» տնային խաղում 5-1 հաշվով հաղթել է «Բետիսին»։ Աչքի են ընկել Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գավին, Լամին Յամալը, Ֆերան Տոռեսը, մեկական գոլ խփել են բրազիլացի Ռաֆինյան ու ֆրանսիացի Ժյուլ Կունդեն։ «Բետիսի» հեղինակության գոլը խփել է բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն, իդեպ որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային»։ Ֆլիկի գլխավորած թիմը պայքարը […]

̰
Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տարել. Australian Open

11:40 16.01.2025

Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակով մեկնարկած հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթեց նաև երկրորդ մրցախաղում: Աշխարհի 19-րդ ռակետը առավելության հասավ կանադացի Գաբրիել Դիալոյի նկատմամբ 7:6, 4:6, 6:3, 6:3 հաշվով: Առաջին մրցափուլում Խաչանովը հաղթել էր ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին 7:6, 6:3, 6:3 հաշվով: Գաբրիել Դիալոն առաջին մրցափուլում 3:2 հաշվով կամային հաղթանակ էր տարել Լուկա Նարդիի նկատմամբ:

̰
Հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց ՕԽ-2024-ի մեդալները. ի՞նչ է պատահել

19:40 15.01.2025

Փարիզ 2024 թվականի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց մեդալները, քանի որ դրանք սկսել են գունաթափվել, հայտնում է Bild-ը, փոխանցում է armsport.am-ը: Մեդալների շուրջ առաջին բողոքը սկսվեց ամռանը, երբ ամերիկացի սքեյթբորդիստ Նայջա Հյուսթոնը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ցույց էր տալիս իր մեդալը սարսափելի վիճակում՝ շնորհվելուց ընդամենը օրեր անց: «Օլիմպիական […]

̰
Ջոկովիչը դարձել է Մեծ սաղավարտի մրցաշարերի բացարձակ ռեկորդակիր

18:25 15.01.2025

Մեծ սաղավարտի 24-ակի հաղթող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն իր 430-րդ հանդիպումն է անցկացրել Մեծ սաղավարտի հիմնական մրցաշարում: Հունվարի 15-ին նա 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում հանդիպել է աշխարհի 125-րդ ռակետ, պորտուգալացի Խայմե Ֆարիայի հետ։ Հանդիպումն ավարտվել է Ջոկովիչի հաղթանակով չորս սեթում՝ 6:1, 6:7 (4:7), 6:3, 6:2: Այսպիսով, Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում անցկացրած հանդիպումների […]

̰
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր

16:47 15.01.2025

Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում: Նա երրորդ լավագույն արդյունքն է ցույց տվել պարադահուկավազքի 10 կմ ազատ ոճում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այդ խաղերում: Գարիկ Մելքոնյանը խաղերին մասնակցել է ՀՀ դահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են ևս 8 […]

̰
Marca. Ռոնալդուն կարող է դառնալ «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի համասեփականատերը

14:18 15.01.2025

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր, եթե նրա պայմանագիրը թիմի հետ երկարաձգվի։ Այս մասին հայտնում է Marca թերթը։ Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը մտադիր է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը թիմի հետ, եթե դա տեղի ունենա, ապա Ռոնալդուն կվաստակի 183 միլիոն եվրո և կտիրի ակումբի բաժնետոմսերի չնչին տոկոսին: Ռոնալդուն 39 տարեկան է և […]

̰
Արթուր Սերոբյանը վարձավճարով միացավ մոլդովական «Շերիֆին»

11:15 15.01.2025

Արթուր Սերոբյանը վարձավճարով միացավ մոլդովական «Շերիֆին»: «Հաջողություն ենք մաղթում մեր կիսապաշտպանին իր նոր թիմում»,-նշված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ։

̰
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի «Վանում»

20:18 14.01.2025

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երրորդ դարպասապահ Արսեն Բեգլարյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից» և ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Չարենցավանի «Վան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 31-ամյա Բեգլարյանը հանդես է եկել նաև «Միկա», «Գանձասար», «Ալաշկերտ», «Ուրարտու», բելառուսական «Դնեպրո» Մոգիլյով, լատվիական «Լիեպայա» ակումբներում։ Բեգլարյանը 16 խաղում պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը:

̰
Կայ Հավերցի հղի կինը սպառնալիքներ է ստացել երկրպագուներից

19:40 14.01.2025

«Արսենալի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցի հղի կինը՝ Սոֆիա Վեբերը, սպառնալիքներ է ստացել սոցցանցերում։ Պատճառը «Արսենալի»՝ Անգլիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալն է։ Լոնդոնյան թիմը 1/32 եզրափակչում պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին», Հավերցը հետխաղյա հարվածաշարում վրիպել է 11-մետրանոցից։ Պարտությունից հետո դժգոհ երկրպագուները որոշել են իրենց զայրույթն արտահայտել` նամակներ ուղարկելով Հավերցի կնոջ ինստագրամյան էջին։ Սոֆիան Instagram-ում հրապարակել է նամակ, […]

̰
Վահան Բիչախչյանը կարիերան շարունակելու է այլ թիմում

19:20 14.01.2025

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան շարունակելու է այլ թիմում: «Պոգոնի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստն ակումբի թույլտվությամբ հեռացել է ուսումնամարզական հավաքի վայրից և մեկնել բուժզննման, որպեսզի միանա իր նոր թիմին: Այդ ակումբի անունը դեռ չի հաղորդվում: Բիչախչյանը «Պոգոնում» է խաղում 2022 թվականից: Այս ընթացքում անցկացրած 112 խաղում նա դարձել է 18 գոլի […]

̰
«Ռեալ Սոսյեդադը» հաղթել է «Վիլյառեալին», Զախարյանը խաղադաշտ դուրս չի եկել

19:00 14.01.2025

Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրն ավարտվել է բասկյան «Ռեալ Սոսյեդադի» հաղթանակով: Իմանոլ Ալգուասիլի թիմը սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության է հասել «Վիլյառեալի» դեմ խաղում: Հանդիպման միակ գոլը 51-րդ րոպեին խփել է ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն: «Ռեալ Սոսյեդադի» պահեստայինների նստարանին է եղել վնասվածքից ապաքինված կիսապաշտպան Արսեն Զախարյանը, սակայն նա խաղադաշտ դուրս չի եկել: «Ռեալ Սոսյեդադը» […]

̰
Հաբիբ Նուրմագոմեդովը հեռացվել է ամերիկյան ավիաընկերության ինքնաթիռից

18:35 14.01.2025

Ամերիկյան Frontier Airlines ավիաընկերությունն արձագանքել է UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, լեգենդար Հաբիբ Նուրմագոմեդովի վերաբերյալ սկանդալային միջադեպին։ Դաղստանցին անհասկանալի պատճառով չվերթից առաջ հեռացվել էր ինքնաթիռից: «Մենք տեղյակ ենք այս միջադեպի մասին և հետաքննում ենք»,- հայտարարել է Frontier Airlines-ը: Բորտուղեկցորդուհին Հաբիբին խնդրել է այլ տեղ նստել, դաղստանցին դեմ է եղել, կարճ խոսակցությունից հետո նա վերցրել […]

̰
Վինիսիուսի որակազրկումը մնացել է ուժի մեջ

18:22 14.01.2025

Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի նկատմամբ Կարգապահական կոմիտեի կիրառած պատժամիջոցը, հաղորդում է Tribuna-ն: Լա լիգայի 19-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (2-1) Վինիսիուսը հրել էր մրցակցի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկիին և ստացել կարմիր քարտ։ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Կարգապահական կոմիտեն որոշել էր բրազիլացուն որակազրկել երկու խաղով և տուգանել 600 եվրոյով: […]

̰
Թայսոն Ֆյուրին ավարտել է կարիերան

17:58 14.01.2025

Գերծանր քաշային կարգում WBA, WBO, WBC, IBF և IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին ավարտել է կարիերան։ Այս մասին ասել է ինքը՝ բրիտանացի բռնցքամարտիկը և սոցցանցերում հրապարակել տեսաուղերձ։ «Ցանկանում եմ հայտարարել, որ ավարտում եմ կարիերաս։ Այս ամենը հիասքանչ էր, վայելել եմ յուրաքանչյուր պահը, բայց պատրաստվում եմ ավարտել կարիերաս»,- նշել է Ֆյուրին։ 36-ամյա բռնցքամարտիկը 2022 […]

̰
Էլինա Ավանեսյանը պարտվել է․ Australian Open

17:14 14.01.2025

Աշխարհի 41-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան։ Մեկնարկում 22-ամյա թենիսիստուհին մրցել է աշխարի 23-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցևայի հետ և պարտվել 6:4, 5:7, 2:6 հաշվով։ Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 59,7 միլիոն դոլար է։

̰
BACK_TO_TOP