16:49 14.01.2025
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ, 53-ամյա Խոսեպ Գվարդիոլան և Կրիստինա Սերան ամուսնալուծվել են 30 տարվա հարաբերություններից հետո, հաղորդում է Sport.es-ը։ Նրանք միասին էին 1994 թվականից, երբ 23-ամյա Գվարդիոլան «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էր։ 20 տարվա համատեղ կյանքից հետո նրանք ամուսնացել էին։ Բաժանման պատճառների մասին չի հաղորդվում։ Նրանք ունեն երկու դուստր, մեկ որդի։ Նշվում […]
16:34 14.01.2025
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կերկարաձգի պայմանագիրը սաուդյան «Ալ Նասրի» հետ մինչև 2026թ․ հունիս և մեկ տարվա համար կստանա 200 միլիոն եվրո, հաղորդում է իսպանական AS-ը՝ հղում անելով Al Khabar-ն։ Ռոնալդուն փետրվարի 5-ին կդառնա 40 տարեկան։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Պորտուգալացին 2023 թ․ հունվարին է միացել «Ալ Նասրին»։ Transfermarkt-ը Ռոնալդուի տրանսֆերային արժեքը […]
16:18 14.01.2025
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում խոսել է կատալոնական ակումբի ֆինանսական իրավիճակի մասին: «Բարսելոնան» ֆինանսական չափազանց ծանր վիճակում էր, բայց մեզ հաջողվեց փրկել ակումբը: Մեզ հաջողվեց նաև պաշտպանել ակումբին արտաքին միջավայրից եկող հարձակումներից: Պատահական չէ, որ երբ «Բարսելոնան» հաջողություններ է գրանցում, հայտնվում են միջազգային լրատվամիջոցներ, որ փորձում են հերյուրանքներ տարածել», – […]
16:00 14.01.2025
«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերը լուրջ հետաքրքրություն է առաջացրել Սաուդիան Արաբիայում: Anfield Watch-ը տեղեկացնում է, որ «Ալ Հիլալը» 83 միլիոն եվրո է առաջարկել ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերի համար, բայց մերժում է ստացել: «Լիվերպուլը» Նունյեսի տրանսֆերի համար ցանկանում է ստանալ 100 միլիոն եվրո:
15:38 14.01.2025
«Մանչեսթեր Սիթին» շարունակում է իր ակտիվ գործունեությունը տրանսֆերային շուկայում, տեղեկացնում է Sky Sports-ը: «Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել «Պալմեյրասի» հետ Վիտոր Ռեյսի տրանսֆերի հարցում: Անգլիայի չեմպիոնը 18-ամյա ֆուտբոլիստի համար բրազիլական ակումբին կվճարի 29 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գործարքն իրականացնել հիմա, ոչ թե ամռանը: Անգլիական ակումբը երկրորդ գործքարքն է համաձայնեցնում […]
15:17 14.01.2025
«Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան կարիերան շարունակելու է ՊՍԺ-ում, հաղորդում է L’Équipe-ը: Ֆրանսիական ու իտալական ակումբները բանակցել են և համաձայնության հասել 70 միլիոն եվրոյի շուրջ: Կողմերին մնացել է հստակեցնել միայն կազմակերպչական ու իրավաբանական հարցեր: Բանակցային գործընթացում հատկապես խիստ են եղել «Նապոլիի» պահանջները հնարավոր պարգևավճարների հարցում, ինչին ՊՍԺ-ն ի վերջո համաձայնել է: Վրաստանի հավաքականի առաջատարը 2,5 […]
14:55 14.01.2025
Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը: Աշխարհի 19-րդ ռակետը 7:6, 6:3, 6:3 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ պայքարում: 28-ամյա թենիսիստը աշխարհի 75-րդ ռակետի հետ երկորրդ անգամ էր մրցում «Մեծ սաղավարտում»: 2017-ին Կարենը նույնպես հաղթել էր Ավստրալիայում: Երկրորդ շրջանում Խաչանովը կմրցի Կանադան ներկայացնող Գաբրիել Դիալոյի հետ, որը […]
14:24 14.01.2025
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին հիասթափեցրել է թիմի իսպանացի կիսապաշտպան Լուկաս վասկեսի ցուցադրած խաղը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում (2:5): Փոխանցում է Armsport-ը։ Նշվում է, որ Պերեսի հիասթափությունը այնքան մեծ է եղել, որ նա որոշել է չերկարաձգել 33-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Հիշեցնենք, որ Վասկեսը «արքայական» ակումբի սան է։ […]
13:12 14.01.2025
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 13-23-ն Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են 9 մարզիկներ, որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք և պարադահուկավազք մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է: Պատվիրակության կազմում ընդգրկված են […]
11:57 14.01.2025
Google-ի Gemini արհեստական բանականությունը կանխատեսել է UFC 311-ի գլխավոր մենամարտի հնարավոր մի քանի սցենարները, որտեղ կմենամարտեն թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանն ու նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը։ Ըստ Sportskeeda-ի, որը խնդրել էր կանխատեսել, AI-ն իրադարձության վերլուծությանը ավելացնելով 3 հիմնական գործոն՝ Մախաչևի գերակայությունը (ներառյալ նրա բոլոր բնորոշ հմտությունները), Ծառուկյանի էվոլյուցիան (հարվածային […]
11:04 14.01.2025
«Ինտերի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել: Բուժզննման արդյունքում ոչ մի լուրջ խնդիր չի հայտնաբերվել: Մխիթարյանը ձախ ազդրի մկանային խնդիր ունի, սակայն ամենօրյա վերահսկողության տակ կլինի:
21:12 13.01.2025
Գերծանր քաշային կարգում WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը բռնցքամարտի հեղինակավոր The Ring ամսագրի կողմից ճանաչվել է լավագույնը 2024 թվականին: Անվանակարգերում գրանցվել են հետևյալ արդյունքները․ Տարվա լավագույն բռնցքամարտիկ՝ Ալեքսանդր Ուսիկ Տարվա նոկաուտ՝ Դենիել Դյուբուա, ով հաղթել է Էնթոնի Ջոշուային Տարվա վերադարձ՝ Բիլի Դիբ Տարվա լավագույն ռաունդ՝ Ալեքսանդր Ուսիկի և Թայսոն Ֆյուրիի […]
20:50 13.01.2025
Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը սիրողական ֆուտբոլային հանդիպման է մասնակցել: Մաքգրեգորը խաղային դրվագներից մի քանիսում ուժգին հարվածներով տապալել է մրցակիցներին, հետո զարմացել, որ մրցավարը խախտում է արձանագրել: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով:
20:18 13.01.2025
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Բելալ Մոհամադը կանխատեսել է Արման Ծառուկյան-Իսլամ Մախաչև մենամարտի հաղթողին, հայտնում է Submission Radio-ն։ «Կարծես թե Իսլամը Ծառուկյանի դեմ առաջին մենամարտում, իրոք, վատառողջ է եղել։ Այդ պահից ի վեր Մահախչևն էականորեն բարելավել է մարզավիճակը։ Չմոռանանք, թե ինչպես նա հաղթեց Օլիվեյրային։ Ծառուկյանը նույնպես հաղթեց Օլիվեյրային, բայց դա լրիվ այլ պատմություն է։ Մախաչևն […]
19:55 13.01.2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովն անդրադարձել է թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի` իսպանական «Սևիլիա» հնարավոր տրանսֆերի վերաբերյալ տեղեկությանը, հայտնում է ռուսական Sport24-ը: «Կա իրականություն, կա վիրտուալություն, սրանք տարբեր բաներ են: Այս պահին տվյալ ակումբից առաջարկներ չկան։ Հենց որ լինի, կքննարկենք»,- ասել է Միխայիլ Գալակտիոնովը: Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականի օգոստոսից է հանդես […]
19:17 13.01.2025
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պաշտոնական կայքում հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը։ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (1280 միավոր) բարելավել է դիրքը երեք տեղով և այժմ 41-րդն է։ 22-ամյա թենիսիստուհին գրանցել է կարիերայի լավագույն արդյունքը։ Առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 9656), որին հաջորդում են Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 8120), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6888), Յասմին Պաոլինին (Իտալիա, […]
18:50 13.01.2025
UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատասխանել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի և դասակարգման աղյուսակի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանի միջև մենամարտի վայրի հնարավոր փոփոխման մասին հարցին։ «Եթե հրդեհը սաստկանա, մենք մրցաշարը կտեղափոխենք Լաս Վեգաս, բայց դա կանենք միայն այն դեպքում, եթե իրավիճակը շատ վատ լինի։ Ներկա պահին ամեն ինչ մեր վերահսկողության տակ է։ Մրցաշարի […]
18:26 13.01.2025
«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տարած հաղթանակը՝ 5-2 հաշվով։ Այս մասին գրում է Marca-ն։ «Անչափ ուրախ եմ, քանի որ հաղթեցինք։ Ակումբի շահերն ամենաառաջնայինն են։ Ինձ համար կարևոր չէ՝ լա՞վ եմ խաղում, թե՞ վատ. ցանկանում եմ միայն տիտղոսներ նվաճել։ Այս տիտղոսը վստահություն կհաղորդի թիմին մրցաշրջանի մնացած հատվածի համար։ Գիտենք, […]
18:07 13.01.2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը վստահ է, որ ևս մեկ մենամարտ կանցկացնի Իսլամ Մախաչևի դեմ, գրում է Ringside24-ը։ «Վստահ եմ, որ Իսլամի դեմ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ։ Դա ինձ համար լավագույն տարբերակը կլինի։ Ինչպես ասում են` մեկ գնդակով երկու նապաստակ կորսամ, հետևաբար հանգստյան օրերին խաղադրույք կատարեք իմ հաղթանակի համար. ես կնվաճեմ […]
17:35 13.01.2025
Միլանի «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել էր «Վենեցիային» և ակումբային ռեկորդ գրանցել, հայտնում է Opta-ն։ «Ինտերը» Իտալիայի առաջնության արտագնա խաղերում 6 անընդմեջ հաղթանակ է տարել` առանց գոլ բաց թողնելու։ Դա լավագույն ցուցանիշն է ակումբի պատմության մեջ։ Գործող չեմպիոնը, բացի «Վենեցիայից», հյուրընկալվելիս «չոր» հաշվով հաղթել է նաև «Կալյարիին» (3-0), «Լացիոյին» […]
17:16 13.01.2025
Իտալիայի Ա սերիայի դեկտեմբերի լավագույն մարզիչ է ճանաչվել Սիմոնե Ինձագին («Ինտեր»), հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ «Ինտերը» նախորդ ամիս Ինձագիի գլխավորությամբ Ա սերիայում անցկացրած բոլոր չորս խաղերում հաղթել է։ Գործող չեմպիոնը 18 խաղից հետո վաստակել է 43 միավոր և երկրորդ տեղում է` առաջատար «Նապոլիից» հետ մնալով 4 միավորով։ Միլանցիները սակայն մրցակցի համեմատ, երկու հանդիպում պակաս […]
14:30 13.01.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում (5:2) և բացատրել, թե ինչպես է կատալոնացիներին հաջողվեցլ հաղթանակ տանել՝ չնայած մադրիդցիների հարձակվող Կիլիան Մբապեի՝ խաղի 5-րդ րոպեին խփած գոլին: Հայտնում է Armsport-ը։ «Երբ խաղում ես «Ռեալի» դեմ, կարող ես գոլ բաց թողնել, դա խնդիր չէ։ Գլխավորը հանգստություն պահպանելն […]
12:12 13.01.2025
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դժգոհ է «Ռեալի» ելույթից «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը (2-5)։ Հայտնում է Armsport-ը։ «Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները: Մենք հիասթափված ենք, դա թաքցնելու իմաստ չկա, բայց դա ֆուտբոլ է։ Երբեմն հաղթում ես, երբեմն պետք է դասեր քաղել պարտությունից։ Պետք է առաջ նայել, այսքանը: Մենք վատ էինք […]
17:50 11.01.2025
Թենիսիստուհի Էմմա Ռադուկանուն պատմել է բավականին արտասովոր հիվանդության մասին, որին առերեսվել է Ավստրալիայում՝ նախապատրաստվելով Ավստրալիայի բաց առաջնությանը, հայտնում է Daily Mail-ը։ Մրջյունների հարձակումը շատ տհաճ պահեր է առաջացրել Ռադուկանի համար, քանի որ նա ստիպված է եղել դադարեցնել խայթոցները հանգստացնող սփրեյի օգտագործումը։ Նկատի ունենալով թենիսում վերջին շրջանում տարածված դոպինգային սկանդալները՝ մարզուհին որոշել է ռիսկի չդիմել, որպեսզի […]
17:23 11.01.2025
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Ռեալ Մադրիդ»-«Մալյորկա» կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ (3:0) սկանդալային միջադեպ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մալյորկայի» ֆուտբոլիստների կանայք դժգոհել են, որ տեղի երկրպագուներն իրենց նկատմամբ ծայրահեղ անհարգալից են վարվել։ «Մենք ճամփորդել ենք առանց անվտանգության աշխատակիցների և ենթարկվել ենք ոտնձգությունների: Տեղացի տղամարդիկ մեզ նկարում էին ու […]
17:00 11.01.2025
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի կինը պատմել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին: «Մենք հանդիպեցինք Սուրբ Ծննդյան տոների ընթացքում, այդ ժամանակ Ռունին հանդես էր գալիս «ԴԻ Սի Յունայթեդում»: Երբ ես ներս մտա, նա որդուն ասաց. «Տեսնո՞ւմ ես, որ բոլոր ֆուտբոլիստների կանայք էլ գեղեցիկ են»»,- Քոլին Ռունիի խոսքերը մեջբերում է The […]
16:11 11.01.2025
Եվրոպական մի շարք գրանդ ակումբներում հանդես եկած Պյեր-Էմերիկ Օբամեյանգը որոշել է փոխել մասնագիտությունը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ գաբոնցի ֆուտբոլիստը ապագայում իրեն տեսնում է կինոմատոգրաֆիայում։ Օբամեյանգը ցանկանում է դերասան դառնալ՝ հանդես գալով միայն կատակերգական ֆիլմերում։ «Ես ինձ տեսնում եմ կատակերգական ֆիլմերում։ Դժվար թե ինձ տեսնեք լուրջ ֆիլմում, բայց կատակերգությունում հնարավոր է»,- ասել […]
15:07 11.01.2025
Անգլիական «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Ամսվա լավագույնի կոչման համար քվեարկության արդյունքում 25-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին («Լիվերպուլ»), Մորգան Գիբս-Ուայթին («Նոթինգեմ Ֆորեսթ»), Դին Հեյսենին («Բորնմութ»), Ջեյկոբ Մերֆիին («Նյուքասլ»), Քոլ Փալմերին («Չելսի»), Էնթոնի Ռոբինսոնին («Ֆուլհեմ») և Մոհամեդ Սալահին: («Լիվերպուլ»): Ալեքսանդր Իսակը նախորդ ամիս Պրեմիեր […]
14:16 11.01.2025
Մադրիդի «Ատլետիկոն» դժգոհ է մնացել Լա լիգայի կողմից «Բարսելոնայի» խաղացողներ Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցման հաստատումից։ Մադրիդյան ակումբը կատարվածի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով իր բողոքը։ ««Ատլետիկոն» խորը մտահոգություն է հայտնում իսպանական ֆուտբոլում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ սպորտի բարձրագույն խորհրդի որոշումից հետո։ Մենք կարծում ենք, որ այս որոշումը սպառնում է գործող համակարգին ու […]