TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է

16:18 22.10.2021

Հոկտեմբերի 30-ին կայանալիք «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի նախապատրաստական աշխատանքներն ու կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Պետք է ձևավորենք առողջ ապրելակերպի մշակույթ: Կրոսավազքի և այս կարգի մյուս մարզական իրադարձությունների հիմնական նպատակը հասարակության շրջանում նոր մշակույթի արմատավորումն է, որը կարող է […]

̰
Քաբուլում երիտասարդ մարզուհու են գլխատել

16:06 22.10.2021

Աֆղանստանի երիտասարդական հավաքականի վոլեյբոլիստուհի Մահաջաբիդը Քաբուլում մահապատժի է ենթարկել «Թալիբան» խմբավորման անդամների կողմից։ Երիտասարդ մարզուհուն գլխատել և տեղադրել են սոցիալական ցանցերում նրա մահապատժի լուսանկարը, հաղորդում է The New York Post-ը: Independent Persian-ի տեղեկություններով ՝ վոլեյբոլիստուհին սպանվել է հոկտեմբերի սկզբին։ Պարբերականի աղբյուրը՝ ի դեմս Աֆղանստանի հավաքականի մարզիչներից մեկի, հաստատել է այդ տեղեկությունը։ Նա նաև, չբացահայտելով իր […]

̰
«Ռոմայի» ֆանատները պահանջել են ֆուտբոլիստներից ոտքով վերադառնալ Հռոմ

16:00 22.10.2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում 1։6 հաշվով կրած պարտությունից հետո «Ռոմայի» ֆուտբոլիստները ստադիոնում մոտեցել են թիմի ֆանատներին և ներողություն խնդրել, սակայն զայրացած ֆանատները ֆուտբոլիստներից պահանջել են ոտքով վերադառնալ Իտալիա, իսկ հետո հայտարարել են, որ կներեն «Ռոմայի» ֆուտբոլիստներին, եթե հաջորդ խաղում հաղթեն «Նապոլիին»։ Կոնֆերենցիաների լիգայի C խմբում «Ռոման» 6 միավորով երկրորդն է, իսկ «Գլիմտը» 7 […]

̰
Ներկայացվել է Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն գոլերի քառյակը

15:15 22.10.2021

Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրի 16 հանդիպումներում գրանցված 47 գոլից ՈւԵՖԱ-ն ընտրել է լավագույն չորսը։ ՈւԵՖԱ-ի կայքում ընթացող քվեարկությունում շաբաթվա լավագույն գոլի կոչմանը հավակնում են ուկրաինական «Զարյայի» իրանցի հարձակվող Ալահյար Սայադմանեշի գոլը Սոֆիայի ԲԿՄԱ-ի դարպասը, նորվեգական «Բուդե-Գլիմտի» կիսապաշտպան Պատրիկ Բերգի հարվածը «Ռոմայի» դեմ խաղում, չեխական «Յաբլոնեցի» հարձակվող Թոմաշ Չվանչարայի գոլը՝ դանիական «Ռանդերսին» և  դանիական «Կոպենհագենի» կիսապաշտպան […]

̰
Բաքվից մեկնած «Կայրաթի» ֆուտբոլիստների ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ալմաթիում

14:40 22.10.2021

Ալմաթիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել ինքնաթիռի և մեքենայի մասնակցությամբ վթար։ Մեքենան ընկել է ինքնաթիռի թևի տակ: Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: «Կայրաթի» խաղացողներն ու մարզչական շտաբը եղել են ինքնաթիռում, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Ղազախական «Կայրաթ» թիմի ֆուտբոլիստները վթարի են ենթարկվել տուն վերադառնալիս՝ Աղդամի «Ղարաբաղ»-ին պարտվելու նախօրեին, հայտնում են երկրի ԶԼՄ-ները: Երեկ Բաքվում […]

̰
Երբեմն ինչ-որ բան սովորելու համար անհրաժեշտ է ապտակ ստանալ. «Ռոմայի» ավագը՝ «Բոդե-Գլիմտից» 1-6 հաշվով կրած պարտության մասին

12:35 22.10.2021

«Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի արտագնա խաղում «Բոդե-Գլիմտից» 1-6 հաշվով կրած պարտությունը: «Ես կարող եմ միայն ներողություն խնդրել և խոստանալ, որ հնարավորինս շուտ կվերադառնամ հուն: Երբեմն ինչ-որ բան սովորելու համար անհրաժեշտ է ապտակ ստանալ: Այսօր մենք ստացանք այն ապտակը, որին լիովին արժանի ենք։ Մենք պետք է համոզվենք, որ […]

̰
Կոնֆերենցիաների լիգա. 3-րդ տուրի բոլոր արդյունքները

12:22 22.10.2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները՝ A խումբ ՀԻԿ (Ֆինլանդիա) – «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 0։5 «Ալաշկերտ» (Հայաստան) – ԼԱՍԿ (Ավստրիա)՝ 0։3 «Մաքաբի Թել Ավիվ» –  7 միավոր ԼԱՍԿ (Ավստրիա) – 7 միավոր ՀԻԿ (Ֆինլանդիա) – 3 միավոր «Ալաշկերտ» (Հայաստան) – 0 միավոր B խումբ «Անորտոսիս» (Կիպրոս) – «Ֆլորա» (Էստոնիա)՝ 2։2 […]

̰
«Բուդե-Գլիմտն» ավելի որակյալ թիմ է, քան մենք. համենայնդեպս, այսօր այդպես էր. Ժոզե Մոուրինյո

11:40 22.10.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Կոնֆերանցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի արտագնա խաղում «Բուդե-Գլիմտից» 1-6 հաշվով կրած պարտությունը: «Բուդե-Գլիմտն» ավելի որակյալ թիմ է, քան մենք։ Համենայնդեպս, այսօր այդպես էր։ Մրցակցի այն ֆուտբոլիստները, որոնք խաղադաշտ դուրս եկան հենց սկզբից, ավելի որակյալ էին, քան նրանք, որոնց ես առաջին րոպեից ընտրել էի մեկնարկային կազմի համար: Իմ […]

̰
Մոուրինյոյի մարզչական կարիերայում նրա թիմն առաջին անգամ բաց է թողել 6 գնդակ

10:06 22.10.2021

Ժոզե Մոուրինյոյի թիմն առաջին անգամ նրա մարզչական կարիերայում բաց է թողել 6 գնդակ: Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Կոնֆերենցիաների լիգայի խաղում Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռոման» 6-1 հաշվով պարտվեց նորվեգական «Բուդ-Գլիմտին»: Այս հանդիպումը Մոուրինյոյի մարզչական կարիերայում 1008-րդն էր:

̰
Վերջին տուրից առաջ Արման Միքայելյանը երրորդն է. Yerevan Open

09:57 22.10.2021

Ավարտին է մոտենում շախմատի Yerevan Open մրցաշարը, որին մասնակցում է 13 երկրի 313 շախմատիստ: Երեկ կայացան նախավերջին տուրի պարտիաները: 8 տուրից հետո միանձնյա առաջատարը 7 միավորով հնդիկ Աբհիմանյու Պուրանիկն է: Եվս 3 շախմատիստներ, այդ թվում Արման Միքայելյանը. ունեն 6,5 միավոր: Արմանը լրացուցիչ գործակիցներով երրորդն է: Վերջին տուրում նա կխաղա մեկ այլ հնդիկի՝ Վենկատարաման Կարթիկի հետ: […]

̰
Նորվեգական «Բուդե-Գլիմտը» սեփական հարկի տակ ջախջախում է «Ռոմային»

23:20 21.10.2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռոման» արտագնա հանդիպում է անցկացրել նորվեգական «Բուդե-Գլիմտի» հետ։ Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերն առջևում էին 2-1 հաշվով: Նորվեգացիները հաշիվը բացել էին 8-րդ րոպեին, իսկ 20-ին՝ կրկնապատկել այն: 28-րդ րոպեին էլ Կարլես Պերեսը կրճատել էր հաշիվը: իսկ ահա երկրորդ խաղակեսը ամբողջովին անցել է տանտերերի առավելությամբ: Բոտտհեյմը, Պելլեգրինոն և երկու անգամ […]

̰
Հայաստանի 4-րդ բռնցքամարտիկը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

23:08 21.10.2021

Բուդվայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր փայլուն հանդես եկան հայ մարզիկները: Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր 5 մարզիկներից 4-ը հաղթանակներ տարան և կպայքարեն արդեն չեմպիոական կոչման համար: Արդեն տեղեկացրել էինք, որ  իրենց կիսաեզրափակիչ մենամարտերը հաղթել են 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: Իսկ քիչ առաջ […]

̰
«Ալաշկերտը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց ավստրիական ԼԱՍԿ-ին

22:47 21.10.2021

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր ավստրիական ԼԱՍԿ-ին։ Առաջին խաղակեսից հետո հյուրերն առջևում էին 1-0 հաշվով: Գնդակը 43-րդ րոպեին խփել է Հոն Հեն Սոկը: Երկրորդ խաղակեսում ևս հայկական ակումբը չկարողացավ ոչինչ անել, իսկ ավստրիացիները ևս երկու անգամ աչքի ընկան: 68-րդ րոպեին գոյգինգերը խփեց 2-րդ գնդակը, իսկ ավելացված […]

̰
Առաջին խաղակեսից հետո «Ռոման» 1-2 հաշվով պարտվում է նորվեգական «Բուդե-Գլիմտին». Մխիթարյանը դուրս է եկել խաղադաշտ

22:05 21.10.2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռոման» արտագնա հանդիպում է անցկացնում նորվեգական «Բուդե-Գլիմտի» հետ։ Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերն առջևում են 2-1 հաշվով: Նորվեգացիները հաշիվը բացել են 8-րդ րոպեին, իսկ 20-ին՝ կրկնապատկել այն: 28-րդ րոպեին էլ Կարլես Պերեսը կրճատել է հաշիվը: Րոպեներ առաջ մեկնարկել է երկրորդ խաղակեսը: Խաղադատ է դուրս եկել նաև Հենրիխ Մխիթարյանը, ով […]

̰
Առաջին խաղակեսից հետո «Ալաշկերտը» 0-1 հաշվով պարտվում է ԼԱՍԿ-ին

21:58 21.10.2021

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» «Հանրապետական» ստադիոնում ընդունել է ավստրիական ԼԱՍԿ-ին։ Առաջին խաղակեսից հետո հյուրերն առջևում են 1-0 հաշվով: Գնդակը 43-րդ րոպեին խփել է Հոն Հեն Սոկը: Հիշեցնենք, որ առաջին երկու տուրերում «Ալաշկերտը» 1։4 հաշվով պարտվել է իսրայելական «Մաքաբի Թել Ավիվին», 2։4 հաշվով՝ Ֆինլանդիայի ՀԻԿ-ին։ ԼԱՍԿ-ը 2։0 հաշվով հաղթել է […]

̰
Էրիկ Իսրայելյանը բավարարվեց բրոնզե մեդալով. բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություն

21:47 21.10.2021

Բուդվայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ընթանում են կիսաեզրափակիչ մենամարտերը: Քիչ առաջ Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը համառ պայքարում 3-1 հաշվով պարտվեց բուլղարացի Ռադոսլավ Ռոսենովին և բավարարվեց բրոնզե մեդալով: Այսօր ավելի վաղ իրենց կիսաեզրափակիչ մենամարտերը հաղթել և եզրափակիչ են դուրս եկել 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 60 […]

̰
ՀՀ ֆուտբոլի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիայի ընտրանուն. ԱԱ-2023

21:40 21.10.2021

Ֆուտբոլի կանանց Աշխարհի 2023 թ-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականն այսօր անցկացրեց երրորդ հանդիպումը: Այս անգամ մեր ընտրանին  հյուրընկալվեց Ալբանիայի հավաքականին և հերթական պարտությունը կրեց: Խաղն ավարտվեց 5-0 հաշվով: Առաջին 2 խաղում մեր աղջիկները պարտվել էին. նախ 0-10 հաշվով՝ Նորվեգիայի թիմին, իսկ երկրորդ տուրում 0-1 հաշվով՝ Լեհաստանի հավաքականին: Ալբանիայի հավաքականը F խմբում 3 խաղից […]

̰
Հայ երրորդ բնցքամարտիկը դուրս եկավ եզրափակիչ. բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություն

21:31 21.10.2021

Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում շարունակում են փայլուն ելույթները հայ բռնցքամարտիկները: Քիչ առաջ կիսաեզրափակիչ մենամարտում իր հերթական հաղթանակը տոնեց 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը: Մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0 հաշվով նա հաղթեց բուլղարացի Դանիել Կիրիլովին և դուրս եկավ եզրափակիչ: Այսօր ավելի վաղ կիսաեզրափակիչ գոտեմարտերը հաղթել և եզրափակիչ էին դուրս եկել 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը […]

̰
AIBA-ն ֆինանսական օգնություն կտրամադրի արջի հարձակումից տուժած բռնցքամարտիկին

21:00 21.10.2021

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) և Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆինանսական օգնություն կտրամադրեն բռնցքամարտիկ Իլյա Մեդվեդևին, ով տուժել է Տյումենի շրջանում արջի հարձակումից: Չորեքշաբթի 23-ամյա բռնցքամարտիկ Մեդվեդևը, երկու ընկերների հետ վերադառնալով ձկնորսությունից, արջի հարձակմանն էր ենթարկվել: Նրա ընկերներից  մեկը մահացել է: Ինքը՝ մարզիկը, գլխի և վերջույթների լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է դանակով մի քանի մահացու […]

̰
Ես լավատես եմ և վստահ եմ, որ «Բարսելոնան» կհաղթի «Ռեալին». Ժոան Լապորտա

20:52 21.10.2021

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումից իր սպասելիքների մասին: «Ես լավ տրամադրություն ունեմ: Մենք հաղթեցինք վերջին երկու խաղում, ֆուտբոլիստները վերականգնվում են, Ագուերոն ու Ֆատին վերադարձան, մենք խաղում ենք մեր մարզադաշտում: Ցանկանում եմ ուրախացնել երկրպագուներին, քանի որ հանդիպումը հիանալի է լինելու:  Ես լավատես եմ և վստահ եմ, որ «Բարսելոնան» […]

̰
Հենրիկ Սահակյանը ևս կպայքարի ոսկե մեդալի համար. բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություն

20:40 21.10.2021

Բուդվայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ընթանում են կիսաեզրափակիչ մենամարտերը: Քիչ առաջ կիսաեզրափակիչում հաղթանակ տարավ 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, ով ավելի վաղ հաղթել էր թուրք Չինար Մեհմեթանին: Այս անգամ Հենրիկը համառ պայքարում 3-2 հաշվով հաղթեց մոլդովացի Յուլի Արգատուին և նույնպես դուրս եկավ եզրափակիչ: Այսօր ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Էլիդա Քոչարյանը, ով ժամանակից […]

̰
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչը ուշադրությամբ հետևում է 18-ամյա հայ ֆուտբոլիստի խաղին

20:30 21.10.2021

Հեղինակավոր Bild պարբերականն անդրադարձել է Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հայազգի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսին։ «Հրանտը վերջին շրջանում ներգրավվում է մյունխենյան ակումբի հիմնական թիմի մարզումներին։ 18-ամյա եզրային հարձակվողը բավականին լավ տպավորություն է թողնում։ Նրան ուշադրությամբ հետևում են գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը և իր օգնականները։ Անցած շաբաթ՝ մարզումների ընթացքում, Հրանտը դարպասին կատարած հարվածների ցուցանիշով թիմում լավագույնն է եղել»,- […]

̰
«Ալաշկերտ»-ԼԱՍԿ խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հյուրերին

20:06 21.10.2021

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» «Հանրապետական» ստադիոնում ընդունում է ավստրիական ԼԱՍԿ-ին։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հյուրերին։ ԼԱՍԿ-ի հաղթանակի գործակիցը 1.6 է։ «Ալաշկերտի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 5.25 գործակցով, ոչ ոքի արդյունքը՝ 3.9։ Հանդիպումը կմեկնարկի 20։45-ին։ Հիշեցնենք, որ առաջին երկու տուրերում «Ալաշկերտը» 1։4 հաշվով պարտվել է իսրայելական «Մաքաբի Թել Ավիվին», 2։4 […]

̰
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնեց Սերբիա՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը

19:57 21.10.2021

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ուղեկցությամբ, այսօր մեկնել է մրցավայր: Հավաքականի կազմում են Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 […]

̰
«Բուդյո-Գլիմտ»-«Ռոմա». Մխիթարյանը մեկնարկային կազմում չէ

19:45 21.10.2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռոման» արտագնա հանդիպում կանցկացնի «Բուդյո-Գլիմտի» դեմ։ Հայտնի է հռոմեական ակումբի մեկնարկային կազմը։ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէ։ «Ռոման» խաղադաշտ դուրս կգա հետևյալ ֆուտբոլիստներով. Ռուի Պատրիսիու, Կալաֆիորի, Կումբուլա, Իբանյես, Ռեյնոլդս, Դարբոե, Վիլար, Դիավարա, Էլ Շարավի, Կառլես Պերես, Բորխա Մայորալ։

̰
Մոսկվայում կբացվի հայկական ֆուտբոլային ակումբ. Матч ТВ

19:28 21.10.2021

Մոսկվայում շուտով կբացվի ֆուտբոլային ակումբ, որը կունենա «Արարատ» անվանումը։ Այս մասին տեղեկացնում է Матч ТВ-ն: Թիմը հանդես է գալու ՖԱԼ-2-ում: Այժմ ակումբի ղեկավարությունը զբաղվում է տնային մարզադաշտի հարցով: Նորաստեղծ ակումբի հետ կապված այլ տեղեկություններ դեռ չկան։

̰
Որոշվել է ՉԼ խմբային փուլի երրորդ տուրի լավագույն գոլը

19:15 21.10.2021

Որոշվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն գոլը: Լավագույնն է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսի գոլը: Նա  աչքի էր ընկել Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում, որն ավարտվել էր 5-0 հաշվով:  

̰
Հրապարակվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը  երկու տարին մեկ անցկացնելու ծրագիրը

18:55 21.10.2021

ՖԻՖԱ-ն ԱԱ-ին վերաբերող ծրագիր է ուղարկել ազգային ասոցիացիաներին՝ առաջարկելով Աշխարհի առաջնությունն անցկացնել երկու տարին մեկ՝ սկսած 2026 թվականից: Այս մասին հայտնում է Cadena SER-ը: Ըստ ծրագրի, փոփոխությունները կընդունվեն ազգային հավաքականների համար նոր օրացույցի ներդրման շրջանակում: Ենթադրվում է, որ դա կնվազեցնի այն օրերի թիվը, որոնք ֆուտբոլիստները անցկացնում են ազգային հավաքականների ճամբարում՝ տարեկան 50-ից մինչև 30 օր:  […]

̰
Էլիդա Քոչարյանը դուրս եկավ եզրափակիչ. բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություն

18:24 21.10.2021

Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր տեղի են ունենում կիսաեզրափակիչները: Արդեն ռինգ է դուրս եկել 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: Նա բացահայտ առավելությամբ հաղթել է մոլդավուհի Կրիստինա Չիպերին և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի ռուսաստանցի Նադեժդա Գոլուբևայի հետ: Այսօր կիսաեզրափակիչ մենամարտեր կանցկացնեն նաև 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, […]

̰
Մրցավարի սուլոցը վախեցրել է Մբապեին

18:22 21.10.2021

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի ՊՍԺ-«Լայպցիգ» հանդիպումից առաջ զավեշտալի դրվագ է գրանցվել: Հանդիպման գլխավոր մարզիչ Մարկո Գուիդան բարձր սուլել է խաղադաշտ տանող միջանցքում՝ վախեցնելով փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեին:

̰
BACK_TO_TOP