TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

«Աստանան» Տիգրան Բարսեղյանին փոխարինող է փնտրում

17:39 21.10.2021

Ղազախական «Աստանան» փոխարինող է փնտրում հարձակվող Տիգրան Բարսեղյանին: Այս մասին հայտնում է Vesti.kz-ն։ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ կավարտվի տարեվերջին և մեծ է հավանականությունը, որ այն չի երկարաձգվի: Դրանից ելնելով՝ «Աստանան» արդեն սկսել է բանակցություններ վարել Բարսեղյանին փոխարինելու հավանական թեկնածուների հետ: Ըստ աղբյուրի՝ առաջնահերթությունը տրվելու է ղազախստանցի ֆուտբոլիստներին: Ինչ վերաբերում է Բարսեղյանի հետագա կարիերային, ապա […]

̰
Լուկակուի յուրահատուկ՝ ոչ մարզական ռեկորդը. նա տիրապետում է 8 լեզվի

17:20 21.10.2021

ՈւԵՖԱ-ն հրապարակել է բոլոր այն լեզուների ցանկը, որոնցով խոսում են «Չելսիի» ֆուտբոլիստները: Այս ցուցանիշով թիմում առաջատարը Ռոմելու Լուկակուն է: 28-ամյա հարձակվողը տիրապետում է ութ լեզվի: Բացի հայրենի ֆրանսերենից և ֆլամանդերենից, Լուկակուն տիրապետում է նաև անգլերեն, իտալերեն, հոլանդերեն, պորտուգալերեն, իսպաներեն և գերմաներեն լեզուներին: Թիմի հաջորդ բազմալեզու ֆուտբոլիստը Մատեո Կովաչիչն է, որը տիրապետում է հինգ լեզվի՝ խորվաթերեն, […]

̰
Իբրահիմովիչը մոտենում է Ռայան Գիգզի ռեկորդային ցուցանիշին

16:56 21.10.2021

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի «Պորտու»-«Միլան» հանդիպմանը մասնակցած Զլատան Իբրահիմովիչը տարիքային ցուցանիշով մոտեցավ Ռայան Գիգզին: Իբրահիմովիչը դարձավ ՉԼ-ին մասնակցած երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը: «Պորտուի» դեմ խաղում Զլատանը եղել է 40 տարեկան 16 օրական։ Առաջատարն այս ցուցանիշով առայժմ Ռայան Գիգզն է, որն իր վերջին հանդիպումը ՉԼ-ում անցկացրել է 40 տարեկան 123 օրական հասակում։

̰
Ամերիկահայ Սամուել Սևյանը 3-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի առաջնությունում

16:30 21.10.2021

Ամերիկահայ Սամուել Սևյանը 3-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի առաջնությունում, որն անցկացվում էր Սենթ Լուիս քաղաքում։ Չեմպիոնի տիտղոսը նա վիճարկեց թայ-բրեյքում՝ Ուեսլի Սոյի և Ֆաբիանո Կարուանայի հետ։ Հիշեցնենք՝ այս երեք շախմատիստներն էլ 11 հնարավորից վաստակել էին 6,5 միավոր, և, ըստ կանոնակարգի, չեմպիոնի տիտղոսը պետք է վիճարկվեր թայ-բրեյքում։ Ամերիկահայ շախմատիստը երրորդ տեղը զբաղեցրեց մրցաշարում, իսկ հաղթող դարձավ […]

̰
Հարություն Մերդինյանը չի կարողացել դուրս գալ նժույգ թափեր վարժության եզրափակիչ. Մարմնամարզության ԱԱ

16:07 21.10.2021

Հարություն Մերդինյանը Ճապոնիայում ընթացող Մարմնամարզության աշխարհի առաջնությունում չի կարողացել դուրս գալ նժույգ թափեր վարժության եզրափակիչ, սակայն պահեստայինների թվում է: Մեր մարզիկը գրավել է 10-րդ հորիզոնականը: Առաջին 8 հորիզոնականները զբաղեցրած մարզիկները դուրս են եկել եզրափակիչ, իսկ 9-11-րդ տեղերը գրավածները եզրափակչի պահեստայիններ են։ Հայաստանը Ճապոնիա էր մեկնել 3 մարզիկով, սակայն Վահագն Դավթյանը կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով […]

̰
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

15:51 21.10.2021

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները: Մրցանակին հավակնում են «Այաքսից» Դեյլի Բլինդը, որը գոլի հեղինակ էր դարձել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում, «Սպորտինգի» ներկայացուցիչ Սեբաստիան Կոատեսը, ով դուբլով էր աչքի ընկել «Բեշիքթաշի» դեմ խաղում, «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը և «Զալցբուրգից» Նոա Օկաֆորը, որը 2 գնդակ էր ուղարկել «Վոլֆսբուրգի» դարպասը:

̰
ԵՄ երկրների մեծ մասը դեմ է Սուպերլիգայի նախագծին

15:22 21.10.2021

Եվրամիության երկրների մեծ մասը դեմ է արտահայտվել Եվրոպական Սուպերլիգայի նախագծին: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Սուպերլիգային դեմ արտահայվող երկրների թվում են նաև Իսպանիան և Իտալիան, այսինքն` այն երկրները, որոնց ներկայացուցիչներն են այն երեք ակումբները, որոնք չեն հրաժարվել նախագծից՝ «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»: Սպասվում է, որ շուտով Գերմանիան ևս դեմ կարտահայտվի Սուպերլիգայի նախագծին: Ընդհանուր առմամբ, […]

̰
Իմ աշխատանքը վերականգնել են. Յանա Եգորյան

15:08 21.10.2021

2016 ՕԽ կրկնակի չեմպիոն, ՌԴ-ը ներկայացնող սուսերամարտիկ Յանա Եգորյանը հայտնել է, որ Մոսկվայի մարզի մարզական ուսումնական կենտրոնում իր հաստիքը վերականգնվել է: Եգորյանը նաև կստանա երկու ամսվա աշխատավարձը, որն իրեն չէին վճարել: «Իմ աշխատանքը վերականգնել են: Եղել են թյուրիմացություններ, որոնք մենք լուծել ենք, ինչի համար ես շատ ուրախ եմ»,- Եգորյանի խոսքերն է փոխանցում ТАСС-ը: Ավելի վաղ […]

̰
«Սպարտակ»-«Լեսթեր Սիթի» խաղից հետո մարզադաշտի VIP մուտքի մոտ լրագրողի են ծեծել

14:40 21.10.2021

Եվրոպա լիգայի խմբային փուլի «Սպարտակ»-«Լեսթեր Սիթի» խաղից հետո Մոսկվայի «Открытые Арена» մարզադաշտի VIP-մուտքի մոտ լրագրողի են ծեծել: Անհայտ անձի հետ բախման հետևանքով տուժել է РБК-ի լրագրող Ալեքսանդր Շչյոգոլովը: Թե՛ նրան, թե՛ հարձակում գործած անձին տարել են ոստիկանական բաժին: Հիշեցնենք՝ այդ խաղում «Սպարտակը» 3-4 հաշվով պարտություն էր կրել:

̰
Սպորտային նպաստի ծրագիրը կլինի շարունակական

14:22 21.10.2021

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 21-ին կայացած նիստում որոշվել է հավելյալ գումար հատկացնել մեծ նվաճումների սպորտին: Ըստ այդմ` 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցաշրջանը եզրափակելու և այդ մրցումներում մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով հատկացվել է 114 մլն 720 հազար դրամ գումար […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

13:15 21.10.2021

Հոկտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը աղյուսակում և այժմ զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Իտալիան և Անգլիան։ 1․ Բելգիա 1832 2․ Բրազիլիա 1820 3․ Ֆրանսիա […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն՝ եվրագավաթների բացարձակ ռեկորդակիր

12:52 21.10.2021

Կրիշտիանու Ռոնալդուն եվրագավաթներում իր 187-րդ հանդիպումն է անցկացրել: Այսպիսով՝ նա գերազանցել է Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը (186 խաղ)՝ դառնալով այս ցուցանիշով բացարձակ ռեկորդակիր: Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում 183 հանդիպում է անցկացրել, ներառյալ որակավորման փուլը, ևս երկուական հանդիպում է անցկացրել ՈՒԵՖԱ-ի գավաթի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկություններում: Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» […]

̰
Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի բռնցքամարտիկներն ապահովել են 5-րդ մեդալը

12:38 21.10.2021

Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ապահովել է 5-րդ մեդալը։ Երեկ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել նաև 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ 1/4 եզրափակչում Պետրոսյանը հաղթել է Մոնտենեգրոյի ներկայացուցչին, իսկ Ճղրիկյանը՝ իտալացի մարզիկին: Ավելի վաղ 1/4 եզրափակչում 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը հաղթել էր թուրք Չինար Մեհմեթանին, իսկ  […]

̰
Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել «Կոլամբուսի» կազմում

12:36 21.10.2021

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուսը» արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել «Նեշվիլի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Հյուրերի կազմում միակ գնդակը խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը, ով  ամբողջական հանդիպում է անցկացրել։ «Կոլամբուսը» այժմ 38 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի 10-րդ հորիզոնականը։

̰
Չեմ պատրաստվում լքել իմ ֆուտբոլիստներին. Մոուրինյոն՝ «Նյուքասլ» տեղափոխվելու խոսակցությունների մասին

12:20 21.10.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է «Նյուքասլը» գլխավորելու խոսակցությունների մասին հարցին։ Վերջերս հաղորդվել էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլի» նոր սեփականատերերը։ «Ես երեք տարվա պայմանագիր եմ ստորագրել «Ռոմայի» հետ և չեմ պատրաստվում լքել իմ ֆուտբոլիստներին: Որոշել եմ մնալ, չեմ հեռանա»,- նշել է Մոուրինյոն: Ի դեպ, երեկ «Նյուքասլի» ղեկավարությունը հեռացրեց Սթիվ Բրյուսին գլխավոր մարզչի […]

̰
Բալեկյանի թիմը հերթական հաղթանակն է տարել Արգենտինայի առաջնությունում

11:51 21.10.2021

Արգենտինայի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Գոդոյ Կրուզին»։ Տանտերերի կազմում գոլերի հեղինակ են դարձել Ֆաբրան և Վասկեսը։ Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցել է հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 69-րդ րոպեին։ Երրորդ անընդմեջ հաղթանակից հետո «Բոկա Խունիորսը» 30 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։

̰
Ռոնալդուի գոլը կամային հաղթանակ է բերում «Մանչեսթեր Յունայթեդին». ՉԼ F խումբ

10:14 21.10.2021

ՉԼ F խմբի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կամայանին հաղթանակ է տարել «Ատալանտայի» նկատմամբ: Խաղն ավարտվել է 3-2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին հյուրերի կազմում բացել է Պասալիչը, իսկ 29-ին Դեմիրալը կրկնապատկել է այն։ 53-րդ րոպեին, Ֆերնանդեշի փոխանցումից հետո Ռեշֆորդը խփել է իր թիմի առաջին գնդակը։ 75-րդ րոպեին Ֆերնանդեշի փոխանցումից հետո աչքի է […]

̰
«Յուվենտուսը» 3-րդ հաղթանակը տարավ, «Զենիթը» 2-րդ պարտությունը կրեց. ՉԼ H խումբ

09:38 21.10.2021

Չեմպիոնների լիգայի H խմբի 3-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Մալմյոյին»: Դուբլ է ձևակերպել Ժորժինյոն, մեկական անգամ էլ  աչքի են ընկել Անդրեաս Քրիստենսենն ու Կայ Հավերցը: H խմբի մյուս խաղում «Զենիթը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջել է «Յուվենտուսին»: 86-րդ րոպեին աչքի է ընկել  Դեյան Կուլուշևսկին: 3-րդ տուրից հետո «Յուվենտուսն» իր […]

̰
«Ռեդ Բուլ Զալցբուրգը» 3-րդ տուրից հետո առաջատարն է. ՉԼ G խումբ

09:29 21.10.2021

Չեմպիոնների լիգայի G խմբի 3-րդ տուրում «Ռեդ Բուլ Զալցբուրգը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Վոլֆսբուրգին»: Ավստրիական թիմի կազմում հաշիվը 3-րդ րոպեին բացել է Կարիմ Ադեյեմին, 15-րդ րոպեին Լուկաս Նմեչան հավասարեցրել է հաշիվը: Երկրորդ կեսում «Զալցբուրգի» կազմում Նոա Օկաֆորը դուբլ է ձևակերպել: Խմբի մյուս խաղում «Սևիլիան» հյուրընկալվելիս 0-0 է խաղացել  ֆրանսիական «Լիլլի» հետ: 3 […]

̰
«Բարսելոնան» հաղթեց Կիևի «Դինամոյին», «Բավարիան» ջախջախեց «Բենֆիկային». ՉԼ E խումբ

09:12 21.10.2021

ՉԼ E խմբի 3-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է Կիևի «Դինամոյին»։ 36-րդ րոպեին Ալբայի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել  Ժերար Պիկեն: Խմբի մյուս խաղում «Բավարիան» մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Բենֆիկային»: Մյունխենցիների՝ 43-րդ և 52-րդ րոպեներին խփած գոլերը մրցավարը չի արձանագրել: Ըստ VAR-ի՝ առաջինի դեպքում Լևանդովսկին ձեռքով էր […]

̰
Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի Մարզիկների կոմիտեի նախագահ

09:01 21.10.2021

Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) Մարզիկների կոմիտեի նախագահ։ Այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ջուլֆալակյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար: «Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Մարզիկների կոմիտեի իմ գործընկերներին՝ ընտրությունների ժամանակ իրենց վստահության և աջակցության համար: Ինձ համար մեծ պատիվ է դառնալ կոմիտեի նախագահը: Հավաստիացնում եմ, որ կօգտագործեմ իմ ողջ […]

̰
Հենրիկ Սահակյանը 5:0 հաշվով հաղթել է թուրք բռնցքամարտիկին․ ԵԱ

20:15 20.10.2021

Եվս երկու հայ բռնցքամարտիկ մեդալ ապահովեցին Բուդվայում ընթացող բռցնքամարտի Եվրոպայի առաջնությունում, ընդ որում, 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց թուրք բռնցքամարտիկի նկատմամբ: Ինչպես տեղեկացրին ֆեդերացիայից, ¼ եզրափակիչում Չինար Մեհմեթանի հետ մենամարտում Սահակյանը բավականին գրագետ մարտ անցկացրեց: Նա աննդհատ նախաձեռնողի դերում էր ու մրցակցին զրկել էր ազատ գործելու հնարավորությունից: Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5:0 […]

̰
 17-ամյա գյումրեցի Աշխարհի չեմպիոնը պատրաստվում է 2022-ին մասնակցել ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

19:50 20.10.2021

Հայկական ծանրամարտում  արժանի սերնդափոխություն է։ Վերջին  միջազգային  մրցաշարերից պատանի ու երիտասարդ  հայ ծանրորդները վերադառնում են հաղթանակներով։ Հերթական հաղթանակը  գրանցվեց հոկտեմբերի 5-12-ն անցկացված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը, որտեղ  Հայաստանի հավաքականը ներկայացնում էին երեք ծանրորդներ։ Նրանցից  երկուսը գյումրեցիներ էին: Հայաստանի հավաքականի միակ ոսկե մեդալը նվաճեց 17-ամյա գյումրեցի ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը՝ իր բարձրացրած կիլոգրամներով մրցակիցների համար մնալով անպարտելի։ […]

̰
Վետերան ձյուդոիստների աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև հայ վետերան մարզիկները

19:11 20.10.2021

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հոկտեմբերի 21-24-ը կանցկացվի վետերան ձյուդոիստների աշխարհի առաջնությունը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Հայտավորված են 43 երկրների 395 ձյուդոիստները՝ 376 տղամարդ և 19 կին: Տատամի կելնեն նաև մեր երկրի պատվիրակները: 66 կգ քաշայինների պայքարին կմասնակցի Մեսրոպ Բարբարյանը, իսկ Հովհաննես Օհանյանը իր ունակությունները կդրսևորի 100 կգ քաշայինների մրցավեճում:

̰
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ Yerevan Open-ի բլից մրցաշարի երրորդ մրցանակակիր

18:23 20.10.2021

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին է մոտենում «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը, որը կազմակերպել է Երևանի շախմատի ֆեդերացիան՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Yerevan Open-ի բլից մրցաշարում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել: Կայացած 9 բլից պարտիաներից հետո Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը վաստակել է 7,5 միավոր և եզրափակել լավագույն […]

̰
Պեկինի 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կրակն Աթենքից հասավ Պեկին

09:51 20.10.2021

Պեկինի 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կրակն այսօր առավոտյան Հունաստանից ինքնաթիռով տեղափոխվել է Չինաստանի մայրաքաղաք: «Պանաթինայկոս» մարզադաշտում չինական պատվիրակությանը կրակը հանձնելու արարողությունը տեղի է ունեցել մեկ օր առաջ: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Կրակի պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի կունենա այսօր, Պեկինի «Թռչնի բույն» ազգային մարզադաշտում, որտեղ անցկացվել է 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացման […]

̰
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը

22:43 19.10.2021

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը ¼ եզրափակիչում հաղթանակ է տոնել և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։ Վճռորոշ մենամարտում հայ մարզիկը մրցել է ուկրաինացի Կրիստինա Յուսչուկի հետ և հաղթել բացահայտ առավելությամբ: Հայ մարզուհին նախ մեկ անգամ […]

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է Օլիմպիական չեմպիոններ Ալեքսանդր Կարելինին և Մնացական Իսկանդարյանին

19:00 19.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Կարելինին, Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ Մնացական Իսկանդարյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ […]

̰
«Փարիզ-2024» Օլիմպիական խաղերի մարզիկների թիվը կնվազի

18:26 19.10.2021

Կորոնավիրուսի  համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով ՄՕԿ-ը և «Փարիզ-2024» կազմկոմիտեն որոշել են  կրճատել Օլիմպիական խաղերի  անցկացման ծախսերը: Օլիմպիական մարզիկների քանակը կնվազի, կհավասարվի 10500-ի: Սա Տոկիոյի մարզահանդեսի համեմատ՝  1000-ով պակաս է: Կնվազի  նաև պաշտոնական պատվիրակությունների անդամների  թիվը: Խաղերի պատմությունում  առաջին անգամ մրցումներին կմասնակցեն հավասար թվով տղամարդիկ և կանայք: Փարիզի ստուգատեսում իրենց  նորամուտը կնշեն  և […]

̰
Պեկինի Օլիմպիական խաղերի կրակը հանձնվել է կազմակերպիչներին

16:47 19.10.2021

Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերի կրակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է կազմակերպիչներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Արարողությունը տեղի է ունեցել Աթենքի «Պանատինաիկոս» մարզադաշտում: Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն,  Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը, Պեկին-2022 կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Չինաստանի ԱՕԿ-ի փոխնախագահ Յույ Ցյանցզինը և պաշտոնատար այլ անձինք: Համավարակի պատճառով հանդիսականներ չեն հրավիրվել: […]

̰
BACK_TO_TOP