14:08 26.10.2021
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում մեկնարկել է վստահ հաղթանակով: Հայ բռնցքամարտիկը 1/32 եզրափակչում 3-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0 հաշվով հաղթանակ է տարել սլովենացի Ալջազ Սիռչելյայի նկատմամբ։ «Հավաքականից առաջին մենամարտը ես անցկացրեցի: Պատասխանատվությունը մեծ էր, ու քանի որ առաջին մենամարտն էր անծանոթ մրցահարթակում, մի փոքր լարվածություն կար, […]
22:55 25.10.2021
Հոկտեմբերի 25-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի Շիրոկի Բրիեգ քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ կանանց Մ-19 հավաքականների Եվրոպայի առաջնության որակավորման B լիգայի 6-րդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Էստոնիա հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, մեր թիմը պարտվեց 0:6 հաշվով: Հայաստան Մ-19 – Էստոնիա Մ-19՝ 0:6 (0:2) Շիրոկի Բրիեգ, Պեցարա մարզադաշտ Մրցավար՝ Ալեքսանդրա Պոնոմարյովա (Ռուսաստան) Գոլերը՝ Տիրն, 34, Սաուլուս, 42, 65, 73, […]
19:33 25.10.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեն և «Պեկին-2022» կազմկոմիտեն ներկայացրել են առաջիկա ձմեռային խաղերում մարզիկների և լրագրողների համար սահմանված հակակորոնավիրուսային կանոնների առաջին տարբերակը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Հրատարակության մեջ մասնավորապես ասվում է, որ պատվաստման ամբողջական փուլն ավարտած մարզիկները կազատվեն 21-օրյա կարանտինից: Օլիմպիականները ամենօրյա թեստավորում կանցնեն: Բացի դրանից՝ նրանց կարգելվի այցելել կանոնների ցանկում չնշված վայրեր: Ինչպես Տոկիոյի խաղերում էր, մարզիկներից […]
15:42 25.10.2021
Հոկտեմբերի 27-29-ը Հայաստանի Մ-16 հավաքականը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Հայկ Ղազարյան – «Ուրարտու» Արսեն Չաթոյան – «Միկա» Դավիթ Ղահրամանյան – «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Արման Օհանյան – «Ուրարտու» Դավիթ Ղազարյան – Ֆուտբոլի ակադեմիա Պետիկ Մանուկյան – Ֆուտբոլի ակադեմիա Ալեքսանդր Պետրոսյան – «Փյունիկ» Վահե Շափաղաթյան […]
15:40 25.10.2021
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի գլխավորությամբ այսօր Բելգրադում բռնցքամարտիկների ու մարզիչների հետ կայացել է ժողով-քննարկում, որի ընթացքում արծարծվել են աշխարհի առաջնությանն ու առհասարակ բռնցքամարտին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Կարեն Գիլոյանն ուրախությամբ ընդգծել է, որ այսօր բռնցքամարտի հավաքականում լավ մթնոլորտ է և բոլորը միասնական ու թիմային աշխատանքով գնում են դեպի հաղթանակ։ […]
15:13 25.10.2021
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն երրորդ անգամ: Հայ գրոսմայստեր Արման Միքայելյանը մրցաշարի արդյունքներով գրավել է պատվավոր երրորդ հորիզոնականը: Հարկ է նշել, որ 9 տուր տևած ծանր պայքարի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած 3 շախմատիստներն էլ վաստակել են 7.5-ական միավոր: Վերջին տուրում Հնդկաստանի ներկայացուցիչներ Նարայանանն ու […]
14:05 25.10.2021
Արթուր Բազեյանն աշխարհի առաջնությունում անցավ հաջորդ փուլ։ Ինչպես տեղեկացրին բռնցքամարտի ֆեդերացիայից՝ կշռման արարողության ժամանակ նրա մրցակցի քաշը թույլատրելիից ավելին է եղել և մեր մարզիկին հաղթանակ կշնորհվի։ Երևանի ժամանակով 22։45-ին ռինգ դուրս կգա 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։ Մրցակիցը Սլովենիայի ներկայացուցիչն է։
13:43 25.10.2021
Աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ։ Այդ մասին տեղեկացրին ֆեդերացիայից։ Երևանի ժամանակով 20։45 ռինգ դուրս կգա Եվրոպայի երիտասարդների չեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Յան Պիզառո Ռիվերայի հետ։ 22։45-ին ռինգ դուրս կգա 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։ Մրցակիցը Սլովենիայի ներկայացուցիչն է։
10:40 25.10.2021
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը. արդեն կայացել են մրցաշարի բացման արարողությունը և վիճակահանությունը, ինչի արդյունքում հայ բռնցքամարտիկները ևս իմացել են իրենց առաջիկա մրցակիցներին: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 21-ին է մեկնել մրցավայր՝ 11 մարզիկով: Թիմի կազմում ընդգրկվել են Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 […]
17:50 24.10.2021
Հոկտեմբերի 22-23-ին Բենիդորմ քաղաքում կայացած` Իսպանիայի ազատ ոճի ըմբշամարտի ազգային մրցաշարում Բարսելոնայի «Հայաստան» ըմբշամարտի ակումբի սաները նվաճել են 4 ոսկե (Արթուր Մայիլյան, Ռազմիկ Մայիլյան, Լևոն Պետրոսյան, Տիգրան Քերոբյան), 5 արծաթե (Յուրա Խաչատրյան, Լևոն Վարդապետյան, Դավիթ Վարդապետյան, Հայկ Ավետիսյան, Զախար Սեմիոնով) և 1 բրոնզե (Ռուբեն Հակոբյան) մեդալ։
16:59 24.10.2021
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը արդեն երկու մարզում է անցկացրել Սերբիայում: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին հանգրվանել է Կրովեն Պլազա հյուրանոցում և մարզվում է հյուրանոցից ոչ հեռու գտնվեղ Ստարկ Արենայի մարզումային դահլիճում: Հենց Ստարկ Արենայում էլ տեղի կունենա աշխարհի առաջնությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ֆեդերացիայի լրատվական ծառայության հետ զրույցում նշել է, որ տղաները պատրաստ են պայքարելու […]
10:05 24.10.2021
Եվս մեկ Եվրոպայի չեմպիոն Բուդվայում։ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը հայ բռնցքամարտիկներն ավարտում են հերթական ոսկե նվաճմամբ։ Այս անգամ չեմպիոնական տիտղոս նվաճեց 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ Գյումրու մարզադրոցը ներկայացնող` Կարեն Ղազարյանի սանը, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ։ Մեր մարզիկը շատ գրագետ մենամարտ անցկացրեց և նույնիսկ 3-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը […]
21:16 23.10.2021
Հայաստանը չեմպիոն ունի Բուդվայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել Օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող Սամվել Պողոսյանի սան 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, ով առավելության հասավ բռնցքամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Պիռովի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։ Մեր չեմպիոնին պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով […]
19:54 23.10.2021
Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղի շրջանակում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր «Հոֆենհայմին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Խաղն ավարտվեց 4-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացվեց 16-րդ րոպեին․ աչքի ընկավ Սերժ Գնաբրին։ 30-րդ րոպեին Մյուլերի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Ռոբերտ Լևանդովսկին։ Երկրորդ կեսի 82-րդ րոպեին Չուպո-Մոտինգը հաշիվը դարձրեց 3-0, իսկ հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Կոմանը […]
19:40 23.10.2021
Չինաստանում հանդիսավորությամբ են նշել առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերի կրակի մուտքը: Այն տեղափոխվել է Պեկինի օլիմպիական աշտարակ և ներկայացվել է համընդհանուր ցուցադրության: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Միաժամանակ Լոզանի օլիմպիական թանգարանից Չինաստան է տեղափոխվել ևս մեկ արժեքավոր ծանրոց՝ ջահերի եզակի հավաքածու։ Դրանք կցուցադրվեն նույն դահլիճում ՝ 2022թ. կայանալիք մարզահանդեսի կրակի հետ միասին: Ցուցահանդեսը ստացել է «Ժամանակի և տարածության […]
18:55 23.10.2021
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կմնա թիմի ղեկին անկախ Լա լիգայի 10-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղից։ «Այո, իհարկե, Կումանը կշարունակի աշխատանքը Կլասիկոյից հետո»,- Armsport. am-ի տեղեկացմամբ՝ Լապորտայի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։ «Բարսելոնան» «Ռեալին» կհանդիպի հոկտեմբերի 24-ին Երևանի ժամանակով 18:15-ին։
16:47 23.10.2021
Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Նա հաղթելով բոլոր մրցակիցներին՝ դուրս էր եկել եզրափակիչ և միայն եզրափակչում զիջելով ռուս մրցակից Նադեժդա Գոլուբևային, արժանացել է արծաթե պարգևի։
23:55 22.10.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության աջակցությամբ վերանորոգվելու և շահագործման է հանձնվելու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող ՖԻՄԱ-ի հանրահայտ խաղադաշտը: Նախատեսվում է արհեստական խոտածածկով խաղադաշտի շինարարությունն ավարտել 2022 թ. ընթացքում: Բացի դրանից նույն տարածքում հիմվնադրվելու է ֆուտբոլի դպրոց, որը կրելու է լեգենդար Խորեն Հովհաննիսյանի անունը: Այսօր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ […]
23:23 22.10.2021
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականի մարզիչները հրապարակել են այն մարզիկների անունները, որոնք կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Այս մասին հաղորդում է ՀԸՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Առաջնությանը կմեկնեն Աշոտ Մխիթարյանը (55կգ), Տիգրան Մինասյանը (60կգ), Հրաչյա Պողոսյանը (63կգ), Սահակ Հովհաննիսյանը (67կգ), Շանթ Խաչատրյանը (72կգ), Սամվել Գրիգորյանը (77կգ), Գագիկ Հակոբյանը (82կգ), Գևորգ Թադևոսյանը (87կգ), Ալբերտ Եղիկյանը (97կգ), Դավիթ Օվասապյանը […]
22:43 22.10.2021
Նորվեգիայի առաջնության առաջատար «Բուդե-Գլիմտի» կիսապաշտպան Պատրիկ Բերգի գոլը «Ռոմայի» հետ խաղում ճանաչվել է լավագույնը Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում։ Հիշեցնենք, որ «Գլիմտը» «Ռոմային» հաղթել է 6։1 հաշվով։ Լավագույն գոլի համար հավակնում էին 4 ֆուտբոլիստներ: ? Quick build-up and a super strike wins it for Patrick Berg! ⚽️?#UECLGOTW | @Heineken | #UECL pic.twitter.com/GkLHZY5iV9 — UEFA Europa Conference […]
22:21 22.10.2021
Սլովակիայի առաջնության 12-րդ տուրում «Ժիլինան» մրցակցի հարկի տակ 1-1 է խաղացել «Սերեդի» հետ: Դաշտի տերերը խաղի հաշիվը բացել են հենց առաջին րոպեին: «Ժիլինան» պատասխան գոլը խփել է 23-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո աչքի է ընկել Յան Մինարիկը։ 37-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել «Սերեդի» պաշտպան Ադամ Մորոնգը։ Սակայն «Ժիլինան» մնացած ժամանակում […]
21:48 22.10.2021
Ավարտվեց շախմատի Yerevan Open միջազգային մրցաշարը: Ավարտական՝ 9-րդ տուրում հաղթելով Վենկատարաման Կարտիկին, Արման Միքայելյանը վաստակած 7,5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Նա միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց նույն արդյունքը գրանցած Աբհիմանի Պուրանիկին և Վիտալի Սիվուկին: 6,5 միավորով 9-րդ տեղը զբաղեցրեց Հովիկ Հայրապետյանը, որը հաղթեց Սուբրամանիան Բհարաթին: 6-ական միավոր վաստակեցին Տիգրան Պետրոսյանը (14-րդ տեղ), Մամիկոն Ղարիբյանը (17-րդ), Կարեն Մովսիսյանն […]
21:37 22.10.2021
Ֆուտբոլի Հայաստանի աղջիկների մինչև 19 տարեկանների հավաքականը Բոսնիա և Հերցեգովինայում անցկացվող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման փուլի 6-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրում 0-4 հաշվով պարտվեց Չեռնոգորիայի հավաքականին: Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 0։13 հաշվով պարտվել էր Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն, որը երկրորդ տուրում 4։0 հաշվով հաղթել է Էստոնիայի հավաքականին: Հաջորդ խաղում՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի թիմը […]
20:47 22.10.2021
Մինսկում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության 13-րդ խմբի մրցաշարը։ Երրորդ տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը մրցեց Բելառուսի Մ-17 թիմի հետ և պարտվեց 0:2 հաշվով։ Երեք խաղում, երեք պարտություն, խփած 0 գնդակ, բաց թողած՝ 14: Այս ցուցանիշներով է ավարտում հավաքականը իր ելույթները: Հիշեցնենք, առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 0։7 հաշվով պարտվել էին անգլիացիներին, երկրորդ տուրում՝ 0։5 […]
20:15 22.10.2021
Թալանել են Արգենտինայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալայի առանձնատունը: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը: Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի «Զենիթ»-«Յուվենտուս» հանդիպման ժամանակ: Տանն այդ ժամանակ ոչ ոք չի եղել: Նշվում է, որ գողացել են ժամացույցներ և այլ թանկարժեք իրեր:
19:51 22.10.2021
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը ժամանել է Սերբիա: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր է ժամանել 11 բռնցքամարտիկ։ Նախնական հայտերի համաձայն՝ աշխարհի առաջնությանը կմասնակցի 105 երկրի 650 բռնցքամարտիկ։ Հայաստանի հավաքականի կազմում Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը […]
19:37 22.10.2021
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը մի քանի շաբաթ չի խաղա վնասվածքի պատճառով: «Էրլինգ Հալանդը մի քանի շաբաթ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ ազդրի վնասվածքի պատճառով»,- ակումբի մամուլի ծառայությունը մեջբերում է գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեի խոսքը: «Ժամանակն է կենտրոնանալ վնասվածքից ապաքինվելու վրա: Ես կվերադառնամ ավելի ուժեղ»,- գրել է Հալանդը իր թվիթերյան էջում: Time to focus on […]
18:38 22.10.2021
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան մտադիր է Շանհայում անցկացնել Լիգա 1-ի «Մոնակո»-«Լիոն» հանդիպումը: Այս հարցով կառույցն արդեն դիմել է ՖԻՖԱ-ին և սպասում է թույլտվության: Այս մասին հայտնում է L`Equipe-ն։ Նշվում է, որ հեռարձակման իրավունքների վաճառքի հետ կապված խնդիրների պատճառով, որոնք լիգան ուներ անցած մրցաշրջանում, Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան նոր շուկաներ դուրս գալու հնարավորություն է փնտրում: Ֆրանսիայի […]
16:39 22.10.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ առաջին անգամ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ անցկացվում է ֆուտբոլի դպրոցական առաջնություն։ Աննախադեպ մրցաշարին մասնակցում են շուրջ 400 դպրոց և մոտ 4000 դպրոցականներ, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Առաջնության նպատակն է նպաստել դպրոցական ֆուտբոլի հետագա զարգացմանն ու մասսայականացմանը, դպրոցներում ֆուտբոլ առարկայի ուսուցման գործընթացի մակարդակի հետագա բարձրացմանը, ի հայտ բերել հեռանկարային, խոստումնալից, տաղանդավոր ֆուտբոլիստների, […]