12:38 10.01.2025
«Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը համաձայնել է «Ալ Նասրի» ռմբարկու, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Ռոնալդու հետ, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը իր մակարդակով գերազանցում է ֆրանսիական Լիգա 1-ին: «Այսօր այդպես է: Սաուդյան Արաբիայի լիգայի խաղամակարդակն աճում է, և այն ավելի լավն է, քան Լիգա 1-ը: Իհարկե, Ֆրանսիայի առաջնությունն իր առավելություններն ունի: Ես այնտեղ խաղացել եմ և լավ […]
12:13 10.01.2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը նշել է, թե երբ է մտադիր ավարտել պրոֆեսիոնալ կարիերան: «Ծրագրում եմ մինչև 35-36 տարեկանը մնալ օկտագոնում: Դեռ 8 տարի պետք է կռվեմ»,- 28-ամյա մարտիկի խոսքերը մեջբերում է «Виктор Блуд» յութուբյան ալիքը: Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2019թ. ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան […]
11:44 10.01.2025
Ռուսաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին, հայտնել է ՌՖՄ գլխավոր քարտուղար Մաքսիմ Միտրոֆանովը: «Այս տարի Ռուսաստանի Մ16 հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին, որը կանցկացվի Բելառուսում։ Մասնակիցների թվում են նաև Բելառուսը, Ղազախստանը և Չինաստանը»: Հիշեցնենք, որ 2022 թվականից ռուսական ակումբներն ու Ռուսաստանի բոլոր տարիքային հավաքականները չեն մասնակցում ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին: Պատճառն Ուկրաինայում շարունակվող պատերազմն […]
11:20 10.01.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրում», հայտնում է GiveMeSport-ը։ «Ալ Նասրը» բրազիլացի ֆուտբոլիստին պատրաստ է շաբաթական 650 հազար ֆունտ աշխատավարձ վճարել։ Ակումբները հավանական տեղափոխության վերաբերյալ դեռ չեն բանակցում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձմռանը վաճառել 32-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը։ Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդ» է […]
10:58 10.01.2025
Իսպանացի հանրահայտ դարպասապահ Պաու Լոպեսը ֆրանսիական «Մարսելից» վարձավճարով տեղափոխվել էր «Լանս»: 24 ժամ անց տրանսֆերը չեղարկվել է: Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կատալոնական «Ժիրոնան» պահանջել է մինչև հունվարի 29-ը 30-ամյա դարպասապահին պահել թիմում: Լոպեսը «Ժիրոնայում» վարձավճարով հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից:
10:36 10.01.2025
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ 2022 թվականին՝ Ավստրալիայում ձերբակալվելու և Մելբուրնի կարանտինային հյուրանոցում փակի տակ մնալու ժամանակ իրեն թունավորել են, հաղորդում է Express US-ը: Նա ասել է, որ Սերբիա վերադառնալուց հետո հիվանդացել է, բժշկական հետազոտությունից հետո իրեն տեղեկացել են, որ օրգանիզմում առկա է ծանր մետաղների՝ կապարի և սնդիկի բարձր մակարդակ: […]
10:11 10.01.2025
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» հաղթել է տարվա առաջին խաղում: Ստեֆանո Պիոլիի թիմը Պրո լիգայի 14-րդ տուրում ընդունել էր «Ալ Օխդուդին» և հաղթել է 3-1 հաշվով: Մեկ գոլ խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, սենեգալցի Սադիո Մանեն էլ դուբլ է գրանցել: Ռոնալդուն կարիերայում գոլերի քանակը հասցրեց 917-ի: «Ալ Նասրը» 28 միավորով երրորդն է, […]
21:55 09.01.2025
«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղադաշտ վերադառնալու համար դեռ պետք է սպասի, հայտնում է Mundo Deportivo-ն: 21-ամյա ֆուտբոլիստը «Պոնֆեդերինայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում (2-0) ընդգրկվել էր ակումբի հայտացուցակում 7 ամսվա դադարից հետո, սակայն ֆիզիկապես ամբողջությամբ պատրաստ չլինելու պատճառով մնացել է պահեստայինների նստարանին։ Բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը հաստատել է, որ հայ ֆուտբոլիստը դեռ […]
21:25 09.01.2025
NBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը կայացել է «Յուտա» – «Ատլանտա» հանդիպումը, որն ունեցել է դրամատիկ ավարտ: Տանտերերը խաղավարտից 3 վայրկյան առաջ հավասարեցրել են հաշիվը, բայց մնացած 3 վայրկյանում գնդակը ստացել է Թրեյ Յանգը և 15 մետրից կատարած նետումով հաղթանակ է կորզել «Հոուքսի» համար` 124:121: Յանգը վաստակել է 24 միավոր և կատարել 20 արդյունավետ փոխանցում: […]
21:00 09.01.2025
Հայտնի են դարձել թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Australian Open-ի առաջին փուլում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի և Ռուսաստանը ներկայացնող ահայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի մրցակիցները: Կանանց մրցաշարում Էլինա Ավանեսյանը (44-րդ ռակետ) հունվարի 12-ին կմրցի ղազախստանցի Յուլյա Պուտինցևայի հետ (25-րդ ռակետ): Նույն օրն աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը կհանդիպի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադրիան Մանարինոյի հետ (73-րդ ռակետ): […]
20:35 09.01.2025
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն առաջին հանդիպումն է անցկացրել «Յան Ռեգենսբուրգ» տեղափոխվելուց հետո։ Գերմանիայի երկրորդ լիգան ներկայացնող ակումբը հունվարի 8-ին ընկերական հանդիպում է անցկացրել «Մյունխեն-1860»-ի հետ և հաղթել է 2-1 հաշվով։ 31-ամյա ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է ընդմիջմանը։ «Յան Ռեգենսբուրգը» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի հունվարի 11-ին՝ մրցելով երրորդ լիգան ներկայացնող […]
20:10 09.01.2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից 11 օր առաջ ցուցադրել է մարզավիճակը։ «Մենք աշխատում ենք ամեն օր՝ ավելի լավը դառնալու համար»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարին կից գրել է 28-ամյա մարտիկը: Արման Ծառուկյանը 2019թ. ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել […]
19:58 09.01.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատժել է ակումբի դարպասապահ Ինյակի Պենյային: Գերմանացի մասնագետը 25-ամյա դարպասապահին ուշացման համար դուրս է թողել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղի մեկնարկային կազմից։ Նրա փոխարեն դաշտ է դուրս եկել 34-ամյա Վոյցեխ Շչեսնին։ Ֆլիկն իմացել է, որ Պենյան ինչ-որ գործ է ունեցել հյուրանոցում, սակայն, քանի որ նա խախտել է […]
19:32 09.01.2025
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է աշխարհի 2026 թվականից առաջնությունից հետո թիմից հեռանալու մասին: «Հավաքականում եմ աշխատում 2012 թվականից, պայմանագրիս ժամկետը նախատեսված է մինչև ԱԱ-2026-ի ավարտը: Դրանից հետո կավարտեմ աշխատանքս հավաքականում: Այս որոշումը վաղուց էր հասունացել իմ գլխում: 14 տարին շատ երկար ժամանակ է, իսկ ես այստեղ ռեկորդների համար չեմ: Կշարունակեի աշխատանքս կրքով […]
19:07 09.01.2025
Միլանի «Ինտերի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Բարելան մերժել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» առաջարկը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Սաուդյան ակումբն «Ինտերի» 27-ամյա կիսապաշտպանին առաջարկել է տարեկան 18 միլիոն դոլար աշխատավարձով պայմանագիր: Բարելան, սակայն, մերժել է առաջարկը: «Նիկոլոն մերժել է առաջարկը՝ նշելով, որ առայժմ մտածում է միայն «Ինտերում» ելույթների մասին: Սա […]
18:46 09.01.2025
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսին որակազրկել է երկու խաղով։ Բրազիլացի ֆուտբոլիստը որակազրկվել է «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում (2-1)՝ մրցակցի դարպասապահ Ստոլե Դիմիտրևսկիին հրելու և կարմիր քարտ ստանալու պատճառով։ 24-ամյա եզրային հարձակվողը բաց կթողնի «Լաս Պալմասի» ու «Վալյադոլիդի» դեմ Լա լիգայի հանդիպումները։
18:30 09.01.2025
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բարսելոնան» 2-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։ Գոլերը խփել են Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գավին ու Լամին Յամալը։ 20-ամյա Գավին 2023թ. նոյեմբերից ապաքինվում էր ծնկի խաչաձև կապանների վնասվածքից և խաղադաշտ է վերադարձել նախորդ տարվա հոկտեմբերին։ «Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ հունվարի 12-ին տիտղոսը կվիճարկի «Ռեալ Մադրիդ» – «Մալյորկա» […]
18:12 09.01.2025
Կատալոնական «Բարսելոնան» որոշել է աճուրդի հանել հին «Կամպ Նոու» ստադիոնի իրերը, հայտնում է beIN SPORTS-ը: Վաճառվող թանկարժեք իրերի ցուցակում են հայտնվել ակումբի լեգենդների և գործող ֆուտբոլիստների անվանական պահարանները: Ամենաթանկարժեքը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիի պահարանն է, որը գնահատվում է 350 հազար դոլար: Երկրորդ տեղում լեգենդար Դիեգո Մարադոնայի պահարանն է (200 հազար դոլար): Թանկարժեք եռյակը […]
17:55 09.01.2025
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերին արգելել են մեքենա վարել, հայտնում է BBC-ն: 31-ամյա ֆուտբոլիստը ամիսներ առաջ Մանչեսթերի օդանավակայան տանող ճանապարհին Range Rover մակնիշի սեփական մեքենայով 136 կմ/ժ արագություն էր զարգացրել: Տեսանկարահանող սարքը ֆիքսել էր խախտումը, իսկ Բոլթոնի դատարանը դրա հիման վրա կարգազանց վարորդին տուգանել էր մոտ 700 ֆունտով և որակազրկել է 56 օրով: Հարի […]
17:40 09.01.2025
Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել «Լեգանեսի» պաշտպան Լամինի Ֆաթիին, հայտնում է «Լեգանեսի» պաշտոնական կայքը։ «Ռեալը» 18-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 100 հազար եվրո։ Նա հանդես է գալու մադրիդյան ակումբի երիտասարդական թիմերից մեկում` «Կաստիլյայում» կամ «Ռեալ C»-ում։ Լամինի Ֆաթին «Լեգանեսի» սան է։ Պատանի պաշտպանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել ակումբի Մ19 թիմում և հասել է […]
17:24 09.01.2025
Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը գլխավորել է «Վեսթ Հեմը»: 49-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է իսպանացի Խուլեն Լոպետեգիին: Փոթերը լոնդոնյան ակումբի մարզչի պաշտոնից հեռացվել էր 2023 թվականին, և 21 ամիս առանց աշխատանքի էր: Պրեմիեր լիգայի 20 տուրից հետո «Վեսթ Հեմը» վաստակել է 23 միավոր և 14-րդ տեղում է:
17:02 09.01.2025
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի և քաշային կարգում վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի միջև հունվարի 18-ին UFC 311-ի շրջանակներում կայանալիք ռևանշ մենամարտին ընդառաջ կազմակերպությունը ներկայացրել է մարտիկների առաջին մենամարտի տեսագրությունը: Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը 2019 թ. ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել էր միավորներով։
16:34 09.01.2025
Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Ունիվերսիտատյա Կլուժը» ընկերական խաղ է անցկացրել Հարավային Կորեայի փոխչեմպիոն «Կանվոնի» հետ: Հանդիպման 52-րդ րոպեին ռումինական թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը: Նա հաշիվը դարձրել է 3:1: Խաղն ավարտվել է 4:1 հաշվով: «Ունիվերսիտատյա Կլուժը» գլխավորում է Ռումինիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
16:11 09.01.2025
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի հինգերորդ նիստը: Պատասխանատուներն ամփոփ ներկայացրել են ձմեռային խաղերի անցկացման համար արդեն իրականացված աշխատանքները: Օրակարգի շրջանակում մանրամասն քննարկվել են կազմակերպչական աշխատանքների հետ կապված ընթացիկ հարցերն ու դրանց հնարավոր լուծումները, անդրադարձ է կատարվել խաղերի անցկացման համար անհրաժեշտ […]
15:38 09.01.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավստրալական Հոբարթում շարունակվող WTA 250 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում աշխարհի 44-րդ ռակետի մրցակիցն ամերիկուհի Ամանդա Անիսիմովան էր, սակայն վատառողջ լինելու պատճառով նա հրաժարվել է պայքարից: Եզրափակչի ուղեգրի համար Էլինան կմրցի ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Մաքարթնի Կեսլերի հետ:
15:12 09.01.2025
«Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը նշել է իր ֆուտբոլային կուռքին: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Նեյմարը միշտ եղել է իմ կուռքը։ Նա աստղ է, լեգենդ։ 5 տարեկան էի, երբ նրան «Սանթոսում» տեսա, իսկ 7 տարեկանում «Նոու Կամպում» դիտեցի նրա խաղը։ Անհավանական էր։ Մեսսին էլ էր այդ թիմում և նա նույնպես […]
12:38 09.01.2025
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ինյիգո Մարտինեսը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի երկու խաղով որակազրկման մասին՝ Իսպանիայի Պրիմերայի 12-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (1:2) խաղադաշտից հեռացման համար։ Փոխանցում է Armsport-ը։ «Ես նույնպես կարծում եմ, որ դա անարդար է: Մի քանի տարի առաջ ես որակազրկվեցի չորս խաղով շատ ավելի փոքր սխալի համար, և ոչ ոք դրա […]
10:25 09.01.2025
Լուկաս Սելարայանը վերադարձավ Արգենտինա: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Մեր ընտրանու կիսապաշտպանը պայմանագիր է ստորագրել արգենտինական «Բելգրանոյի» հետ
19:54 08.01.2025
Ֆրանսիայի հավաքականի և «Լանսի» դարպասապահ Բրիս Սամբան տեղափոխվել է ֆրանսիական մեկ այլ ակումբ՝ «Ռեն»։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տրանսֆերի արժեքը կազմել է 14 միլիոն եվրո։ Ավելի վաղ Կոտ դ’Իվուարի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Սեկո Ֆոֆանան ևս համալրել էր «Ռենի» կազմը։ Մինչ այդ նա «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ էր։ Իսկ ահա «Լանսն» արդեն վարձակալել է «Մարսելի» […]
18:53 08.01.2025
2024 թվականին ՀՀ մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից՝ 123 ոսկե, 107՝ արծաթե և 154՝ բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը՝ կազմելով 32% նախորդ տարվա 28%-ի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13.8 %-ը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի (5.6%) համեմատ։ Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]