TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Լիխտենշտեյնը, Հայաստանն ու Իսլանդիան այն մրցակիցները չեն, որոնց կհանդիպես աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում. Մանուել Նոյեր

17:58 09.09.2021

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Իսլանդիայի հավաքականի նկատմամբ տարած 4-0 հաշվով արտագնա հաղթանակը: «Իհարկե, Լիխտենշտեյնը, Հայաստանն ու Իսլանդիան այն մրցակիցները չեն, որոնց կհանդիպես աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում, բայց ամեն դեպքում կարևոր էր դրական ազդակներ տալը։ Մեր նպատակը հաջորդ տարի աշխարհի չեմպիոն դառնալն է։ Մենք ունենք նոր մարզչական շտաբ, […]

̰
ԱՊՀ երկրների առաջին խաղեր. 2 բրոնզե մեդալ՝ մուայթայ մարզաձևից

17:53 09.09.2021

Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում ավարտվել է մուայթայի (թաիլանդական բռնցքամարտ) մրցաշարը: Հայաստանն այս մարզաձևում ուներ 5 ներկայացուցիչ, որոնցից 2-ը դարձել են մրցանակակիր: Բրոնզե մեդալ են նվաճել Արթուր Պողոսյանը (54 կգ) և Լուսի Տեր-Դավթյանը (63,5 կգ): Այսպիսով, Հայաստանն ԱՊՀ երկրների առաջին խաղերում ունի արդեն 11 մեդալ՝ 5 արծաթե և 6 բրոնզե, որոնք նվաճել է բռնցքամարտ, […]

̰
Գագիկ Ծառուկյանը վերընտրվել է ՀԱՕԿ նախագահ

17:36 09.09.2021

«Օլիմպավանում» կայացել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովը: Նիստը վարել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Համաժողովին մասնակցել է 80 անդամից 70-ը։ Օրակարգում էր նաև ՀԱՕԿ նախագահի ընտրության հարցը։ Միակ թեկնածուն գործող նախագահ Գագիկ Ծառուկյանն էր։ Նախագահի ընտրությունն անցկացվել է բաց։ Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է ՀԱՕԿ նախագահ։ Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:

̰
Ալեքսանդր Կարապետյանը ընդգրկվել է J խմբի խորհրդանշական հավաքականում

17:30 09.09.2021

WhoScored պորտալը կազմել է ԱԱ-2022 որակավորման փուլի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականները՝ ըստ խմբերի։ J խմբի խորհրդանշական հավաքականում է ընդգրկվել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը, որը ստացել է 6,4 միավոր։ Խորհրդանշական հավաքականի 11 ֆուտբոլիստներից 7-ը ներկայացնում են Գերմանիան, 2-ը՝ Ռումինիան, 1-ական՝  Հայաստանը և Լիխտենշտեյնը: Հիշեցնենք՝ 6-րդ տուրի շրջանակներում J խմբում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ […]

̰
Հայտնի է, թե երբ կանցկացվի 2021 թվականի Ծանրամարտի աշխարհի առաջնությունը

17:12 09.09.2021

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է 2021թ. Աշխարհի առաջնության անցկացման նոր ժամկետները: Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը: Այս մասին տեղեկացրել է ՀԱՕԿ-ը: Նախապես մրցավայր էր ընտրված Պերուի մայրաքաղաք Լիման: Թե որն է լինելու հյուրընկալող նոր քաղաքը, առայժմ հայտնի չէ: Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը նախապատրաստվում է այդ կարևոր ստուգատեսին: Ուսումնամարզական հերթական հավաքը նախատեսված է սկսել սեպտեմբերի 27-ին Աբովյան […]

̰
6 տուրից հետո Հայաստանը 4-րդն է Շախմատի համաշխարհային օնլայն օլիմպիադայում

16:55 09.09.2021

Հայաստանի հավաքականը շարունակում է պայքարը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, որը արդեն երկրորդ տարին է անցկացվում է օնլայն։ Ուժեղագույն դիվիզիոնի A ենթախմբի երկրորդ մրցումային օրը Հայաստանի թիմը հաղթեց Ռումինիային (4,5։1,5), պարտվեց Ղազախստանին (2,5։3,5), ոչ-ոքի խաղաց Ավստրալիայի (3։3) հետ։ Հայաստանը թիմային 6 միավորով չորրորդ տեղում է։ Ենթախմբի առաջատարն է Ղազախստանը՝ 12 միավոր։ Երկրորդ տեղում է Չինաստանը՝ 10 միավորով։ […]

̰
3 տուրից հետո Արոնյանը գրանցել է 50 տոկոսանոց արդյունք. Champions Showdown

16:29 09.09.2021

Սենթ Լուիսում մեկնարկել է արագ շախմատի Champions Showdown մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը: Արդեն կայացել են մրցաշարի առաջին 3 տուրերը: Արոնյանը նախ ոչ-ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ, ապա պարտվել է Պյոտր Սվիդլերին և հաղթել է Հիկարու Նակամուրային: 3 տուրից հետո Արոնյանը ունի 1,5 միավոր և Ուեսլի Սոյի և Լենիեր Դոմինգեսի հետ կիսում […]

̰
Իտալիայի հավաքականը կրկին թարմացնում է համաշխարհային ռեկորդը

16:15 09.09.2021

Իտալիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում 5-0 հաշվով հաղթելով Լիտվայի ընտրանուն՝ անպարտելիության շարքը հասցրեց 37 հանդիպման և կրկին թարմացրեց համաշխարհային ռեկորդները: Հավաքականի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1935-1939 թվականներին, երբ Իտալիան՝ Վիտորիո Պոցոյի գլխավորությամբ, անպարտելի էր 30 անընդմեջ հանդիպումներում: Իսկ համաշխարհային ռեկորդը սահմանել էին Բրազիլիան և Իսպանիան, որոնք չէին պարտվել 35 խաղում անընդմեջ։ Վերջին […]

̰
Կոմայի մեջ գտնվող «Շիրակի» ֆուտբոլիստի մոտ դրական դինամիկա է գրանցվել

13:56 09.09.2021

Սեպտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Մի քանի օր է՝ «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները պայքարում են  երիտասարդ  ֆուտբոլիստի կյանքի համար։ Երեկ երեկոյան Լեռնիկի մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նա, հարազատների և ընկերների կոչերին ի պատասխան, […]

̰
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Էդինբուրգում

12:49 09.09.2021

Գերմանիայի հավաքականի ինքնաթիռը, որն անցած գիշեր թռչում էր Ռեյկյավիկից Ֆրանկֆուրտ, հարկադրված է եղել շտապ վայրէջք կատարել Էդինբուրգում: Գերմանիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում Իսլանդիային 4: 0 հաշվով հաղթելուց հետո վերադառնում էր հայրենիք: Անձնակազմը 7700 ազդանշանն է ստացել, երբ ինքնաթիռը գտնվել է շոտլանդական Արբրոաթ քաղաքի երկնքում: Օդանավաը վայրէջք է կատարել Շոտլանդիայի մայրաքաղաքում: Գերմանիայի […]

̰
US Open-ի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են

12:35 09.09.2021

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում աշխարհի առաջին ռակետի մրցակիցն իտալացի Մատեո Բերետտինին էր: 3 ժամ 30 րոպե տևած խաղում սերբը հաղթեց (3-1) 5: 7, 6: 2, 6: 2, 6: 3 հաշվով: Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը, ով հաղթել է  հարավաֆրիկացի Լլոյդ Հարիսին` (3-0) 7: 6, […]

̰
Մբապեին՝ մնալ ՊՍԺ-ում, կփորձի համոզել անձամբ Էմանուել Մակրոնը

12:24 09.09.2021

ՊՍԺ-ն հոկտեմբերին կփորձի համոզել հարձակվող Կիլիան Մբապեին երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է հաջորդ ամառ: Նրան կառաջարկվի երկամյա պայմանագիր՝ ավելի բարձր աշխատավարձով, քան այժմ: Այս մասին հայտնում է Marca-ն: Նշվում է, որ Մբապեի որոշման վրա կարող են ազդել Նեյմարն ու Լիոնել Մեսսին, քանի որ Կիլիանը հնարավոր է՝ ցանկանա այս եռյակի մեջ լինել: Ֆրանսիայի նախագահ […]

̰
Մեզ հետապնդող մրցակիցները ևս ոչ-ոքի խաղացին. ՀՀ հավաքականը պահպանեց 2-րդ տեղը խմբում

11:17 09.09.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթանալ: Մեր թիմն ունի 11 միավոր: Լիխտենշտեյնի հետ տնային խաղում ՀՀ հավաքականը 2 կարևոր միավոր կորցրեց, բայց Հյուսիսային Մակեդոնիա-Ռումինիա խաղում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ Հայաստանի հավաքականը պահպանեց երկրորդ տեղը խմբում: Տուրի մյուս խաղում Գերմանիան մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով […]

̰
Անգլիան առաջին միավորները կորցրեց. ԱԱ-2022 I խումբ

11:09 09.09.2021

ԱԱ-2022 ընտրական փուլի 6-րդ տուրում Անգլիայի հավաքականը հյուրընկալվել էր Լեհաստանի հավաքականին: Հանդիպման հաշիվը բացել է Հարի Քեյնը՝ 72-րդ րոպեին։ Սակայն ավելացված ժամանակի 2-րդ րոպեին Շիմանսկին խփել է պատասխան գնդակն ու իր թիմին փրկել պարտությունից։ Այս հանդիպման առաջին կեսից հետո քաշքշուկ է տեղի ունեցել երկու թիմերի ֆուտբոլիստների մասնակցությամբ։ Գլխավոր գործող անձինք եղել են Կամիլ Գլիկն ու […]

̰
Մեր մրցակիցները․ Գերմանիան հաղթեց Իսլանդիային, Հս․ Մակեդոնիան ու Ռումինիան ոչ-ոքի խաղացին

09:20 09.09.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրի J խմբում, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականը, Գերմանիայի ազգային ընտրանին հյուրընկալվել էր Իսլանդիային ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 0-4 հաշվով, փոխանցում է Armsport.am-ը։ Աչքի ընկան Գնաբրին (4′), Ռուդիգերը (24′), Սանեն (56′) և Վերները։ Գերմանացիները 15 միավորով խմբի առաջատարն են, իսլանդացիները 4 միավորով նախավերջին տեղում են։ Մյուս […]

̰
̰
ԱԱ-2022. Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնին

22:08 08.09.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր խմբի հետնապահ Լիխտենշտեյնին։ Խաղի առաջին կեսում մեր թիմը շատ ակտիվ էր գործում, բայց մրցակցի դարպասին ուղղված բազում հարվածները գոլերի չէին վերածվում։ Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, այդ ընթացքում մի քանի անգամ մրցակիցն էլ հայտնվեց մեր կիսադաշտում, բայց դրանք այնքան էլ լուրջ գրոհներ չէին, և հաշիվը դրանցից հետո […]

̰
ՄՕԿ-ը արգելել է Հյուսիսային Կորեայի մասնակցությունը Պեկինի օլիմպիական խաղերին

22:02 08.09.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) դադարեցրել է ԿԺԴՀ -ի Ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությունը մինչև 2022 թվականի ավարտը: Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ Հյուսիսային Կորեան հրաժարվել է մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին: 2021 թվականի ապրիլի 6-ին հայտնի դարձավ, որ Հյուսիսային Կորեայի ԱՕԿ-ը ընդհանուր ժողովում որոշում է կայացրել իր մարզիկներին չուղարկել խաղերին  COVID-19 համաճարակի պատճառով: Արդյունքում, ԿԺԴՀ-ին թույլ […]

̰
Թինա Կանդելակին հեռանում է Match TV-ից. նա նոր պաշտոն ունի Газпром-медиа-ում

21:33 08.09.2021

Թինա Կանդելակին հեռացել է Match TV-ի գլխավոր պրոդյուսերի պաշտոնից: Այժմ նա Газпром-медиа-ի գլխավոր տնօրենի տեղակալ: Այս մասին հայտնում է Match TV-ն: «Այս նշանակումը միանշանակ մեծ պատասխանատվություն է: Մեր հոլդինգային ընկերությունը, որը գործում է բարձր մրցունակ միջավայրում, կանգնած է շատ հավակնոտ խնդիրների առջև: Ալեքսանդր Ալեքսանդրովիչի առաջարկը ոչ պակաս մարտահրավեր է, քան վեց տարի առաջ Match TV-ի […]

̰
Լա լիգայի նախագահը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Մեսսիի՝ Լա լիգայից հեռանալը

21:20 08.09.2021

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» և ընդհանրապես Լա լիգայից հեռանալը,  քանի որ Լա լիգայում հանդես են գալիս այնպիսի տաղանդավոր երիտասարդներ, ինչպիսին, օրինակ, «Ռեալի» 21-ամյա ֆուտբոլիստ Վինիսիուսն է: «Երբ Կրիշտիանուն ու Նեյմարը հեռացան, թվում էր՝ աղետ է: Երբ պարզ դարձավ, որ նույնը տեղի կունենա Մեսսիի դեպքում, ես […]

̰
ՀՀ հավաքականը առաջին խաղակեսից հետո հաղթում է Լիխտենշտեյնին

20:58 08.09.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման առաջին կեսից հետո հաշիվը 1-0 է` հոգուտ մեր հավաքականի: Խաղակեսի ավելացված 5-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով գոլի հեղինակ է դարձել մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն էլ վաստակել էր տուգանայինը: Ի դեպ, մրցավարը 11 մետրանոց նշանակելու որոշումը կայացրել է VAR համակարգով դրվագը շատ երկար ուսումնասիրելուց հետո: Խաղն անցնում է մեր […]

̰
Մխիթարյանը չի բացառել, որ ապագայում կարող է խաղալ Ռուսաստանում

20:55 08.09.2021

«Матч ТВ»-ի հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է կարիերան Ռուսաստանում շարունակելու հնարավորության մասին հարցին: «Այս պահին ես խաղում եմ «Ռոմայում», որտեղ ինձ լավ եմ զգում: Ժամանակը ցույց կտա՝ հետո ինչ կլինի: Երբեք մի՛ ասա՝ երբեք»,- ասել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Հենրիխը  իր մարզական կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում»: Հետագայում հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում», «Շախտյորում», […]

̰
ՈՒԵՖԱ-ի հանձնակատարին զարմացրել է «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկի որակը. «Փյունիկի» տնօրեն

20:10 08.09.2021

ՈՒԵՖԱ-ի հանձնակատարը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի խաղադաշտի որակն ստուգելուց հետո զարմանք է ապրել: Այս մասին գրել  է «Փյունիկի» տեխնիկական տնօրեն Արտուշ Մկրտչյանը: «ՈՒԵՖԱ-ի հանձնակատարը,  ստուգելով «Հանրապետական» ստադիոնի խաղադաշտի որակը, մի փոքր ցնցվեց ու այն անվանեց լավագույններից մեկը Եվրոպայում»,- գրել է Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում:  

̰
ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է սահմանել Անգլիայում հանդես եկող 8 բրազիլացի ֆուտբոլիստի նկատմամբ

19:48 08.09.2021

ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է սահմանել «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Լիդսի» նկատմամբ՝ նրանց 8 բրազիլացի ֆուտբոլիստներին արգելելով հանդես գալ թիմերի կազմերում 5 օրով։ Այս պատիժը հաջորդել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի բողոքարկմանը: Հիշեցնենք՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները հրաժարվել էին ֆուտբոլիստներին ազգային թիմի ճամբար բաց թողնել, քանի որ Բրազիլիան ընդգրկված է կորոնավիրուսային երկրների կարմիր ցուցակում: Այս […]

̰
Մենք պետք է հարգենք Զախարյանի ընտրությունը. Մխիթարյան

19:30 08.09.2021

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի որոշումը Ռուսաստանի հավաքականում հանդես գալու վերաբերյալ։ «Матч ТВ»-ի թղթակիցը Մխիթարյանին հարցրել է, թե ինչպես կմեկնաբանի բազմաթիվ հայ երկրպագուների բացասական արձագանքը Զախարյանի որոշմանը։ «Դա նրա անձնական գործն է։ Մենք պետք է հարգենք նրա ընտրությունը։ Շատերը նրան քննադատում են, բայց նա […]

̰
Հայաստանի հավաքականը սկսել է պայքարը Շախմատի համաշխարհային օնլայն օլիմպիադայում

19:21 08.09.2021

Հայաստանի հավաքականը սկսել է պայքարը Շախմատի համաշխարհային օնլայն օլիմպիադայում: Մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը 3-3 է խաղացել Հունաստանի ընտրանու հետ, ապա 2-4 հաշվով զիջել է իրանցիներին, իսկ 3-րդ տուրում  3.5:2.5 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին: Հաջորդ տուրերում հայ շախմատիստները կմրցեն Ռումինիայի, Ղազախստանի, Ավստրալիայի, Մոնղոլիայի, Ինդոնեզիայի և Չինաստանի հավաքականների հետ: Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս  Գաբրիել […]

̰
Կապառոսը հրապարակել է մեր հավաքականի մեկնարկային կազմը Հայաստան-Լիխտենշտեյն խաղի համար

19:01 08.09.2021

Խոակին Կապառոսը հրապարակել է  մեր հավաքականի մեկնարկային կազմը Հայաստան-Լիխտենշտեյն խաղի համար։ Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Անդրե Կալիսիր, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան։ Պահեստայիններ. Անատոլի Այվազով, Ստանիսլավ Բուչնև, Տարոն Ոսկանյան, Արտակ Գրիգորյան, Արտեմ Ավանեսյան, Էդուարդ Սպերցյան, Իշխան Գելոյան, Էրիկ Վարդանյան, Արշակ Կորյան, Ժիրայր Շաղոյան, […]

̰
Հայաստանը ևս 4 մեդալ է նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում

17:43 08.09.2021

Կազանում անցկացվող ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկներն արդեն 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել, ևս 2 բրոնզե մեդալ երաշխավորված է մուայթայ մարզաձևում: Սեպտեմբերի 7-ին ավարտվել է սամբոյի մրցաշարը, որտեղ Հայաստանն ուներ 6 ներկայացուցիչ: Նրանցից 3-ը՝ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արամ Աղաջանյանը (64 կգ) և Արշավիր Բաղրամյանը (79 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր: […]

̰
Մեսսին և Նեյմարը չեն կարողանա մասնակցել ՊՍԺ-ի առաջիկա հանդիպմանը

17:16 08.09.2021

ՊՍԺ-ի լատինաամերիկացի խաղացողների մի խումբ, այդ թվում՝ հարձակվող Լիոնել Մեսսին, չեն մասնակցի Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի` «Կլերմոնի» հետ խաղում: Այս մասին հայտնում է RMC Sport-ը: Հանդիպումը բաց կթողնեն նաև կիսապաշտպաններ Լեանդրո Պարեդեսը և Անխել Դի Մարիան, ինչպես նաև հարձակվող Նեյմարը: Այս ֆուտբոլիստները մասնակցելու են Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպմանը, […]

̰
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» իր առաջին մարզմանը ժամանել է 200 հազար եվրո արժողությամբ Lamborghini մեքենայով

16:30 08.09.2021

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի այսօրվա մարզմանը ժամանել է իր 200 հազար եվրո արժողությամբ Lamborghini մեքենայով: Ռոնալդուն պատրաստվում է իր նորամուտին «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա երեկ անցկացրել է իր առաջին մարզումը: Ռոնալդուն թանկարժեք մեքենաների մեծ երկրպագու է, նաև իր հավաքածուում ունի 1.6 միլիոն եվրո արժողությամբ Ferrari:  

̰
BACK_TO_TOP